Յոթ օրանգ(28)
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ձեզ պատմելու ենք Իրանական Ղաշղայի ցեղի երաժշտության մասին:
Նախ առաջարկում ենք ունկնդրել Ղաշղայի ցեղի «Ավազ-ե շահր» երաժշտությունից մի հատված:
Նախքան Ղաշղայի ցեղի երաժշտության մասին խոսելը, առաջարկում ենք նախ մի փոքր ծանոթանալ Ղաշղայի ցեղի բնակիչների հետ։
Ղաշղայի ցեղն Իրանի ամենաբազմամարդ ցեղերից է։ Այս ցեղը համարվում է Կասպից ծովի հյուսիսում գտնվող Կումանիայի թուրքմենների մի մասը, որոնք հետագայում գաղթել են Հնդկաստան, Իրաք և Սիստան, իսկ վերջում՝ Ֆարս նահանգ։ Չնայած ժամանակի ընթացքին և ժամանակակից մշակույթի ձևավորմանը,Ղաշղայի ցեղը պահպանել է իր սովորույթները և վայելում է բնության մեջ ապրելը: Սև վրանի տակ ապրելը, ղաշղայիների երաժշտությունը, նրանց կյանքը, սնունդը և ավանդական նրբությունները Ղաշղայի ցեղի կարևոր հատկանիշներն են:
Թուրքական ծագում ունեցող ղաշղայիները խոսում են թուրքերեն։ Ղաշղայի ցեղը հեռավոր անցյալից ներկա է եղել Ֆարս նահանգում և Իրանի հարավում: Անգլիացիներն ու պորտուգալացիները վախենում էին լսել Ղաշղայի անունը; Որովհետև նրանք համարվում էին քաջարի մարտիկներ: «Ղաշղայ» բառը թուրքերեն բառ է, որը նշանակում է փահլևան, խիզախ և անվախ մարդ:
Ինչ վերաբերում է Ղաշղայի ցեղի երաժշտությանը:Ղաշղայի ցեղը, որը հազարամյակներ շարունակ ապրում է Իրանական բարձրավանդակում, ունի իր երաժշտությունը, որն, իհարկե, ներառում է ազերիական երաժշտության մոտիվները։ Այս ցեղի երաժիշտները փոփոխություններ են կատարել նվագարանների և երգերի ու մեղեդիների կառուցվածքի մեջ, որոնք Ղաշղայի բույր ու երանգ են ստացել: Ատրպատականի, Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների և արևելյան Անատոլիայի շատ ֆոլկլորային երգեր ու մեղեդիներ, այդ թվում Դորնալարը, Աշըղ Գյուլմիշը, Մարալա Բախը և տասնյակ նմանատիպ երգեր աննշան փոփոխություններով տարածվել են ղաշղայինների շրջանում:
Ղաշղայի երաժշտության մեջ երեք գործիքներ ավելի շատ են օգտագործվում, քան մյուս գործիքները,որոնք են Ղոպուզը,շեփորը և Դհոլը: Իհարկե, եռալար նվագարանները, սեթառը, քյամանչան և ջութակը նույնպես տարածված են ղաշղայիների շրջանում։
Շումերական սալիկների վրա փորագրված երաժշտական գործիքներից մեկը բարակ, լայն ու ձվաձեւ արձագանքարանն է և ունի կարճ վզիկ, որը նվագելիս երաժիշտը կանգնում է ուղիղ և սեղմում գործիքը կրծքին և նվագում երկու ձեռքերով։ Այսօրվա ղաշղայինների նվագարանը կամ սեթառը նրա զարգացած տարբերակն է:
Այժմ առաջարկում ենք լսել վարպետ «Հաբիբոլլահ Գորգինփուրի» սեթառի մենակատարումը:
Լսեցինք վարպետ Հաբիբոլլա Գորգինփուրի սեթառի մենակատարումը։
Ղաշղայինների երգերը շատ գեղեցիկ են ու հաճելի, իսկ հիմնական թեմաներն են օտարությունն ու գաղթը: Պրոֆեսիոնալ երաժիշտներին և երգիչներին ղաշղայինները կոչում են «Սարեբան», «Չանգի» և «Աշըղ(աշուղ)», որոնք շեփորով ու թմբուկով նվագում են ղաշղայիների ինքնատիպ նվագները: Սարեբանները սրինգով նվագում են Ղաշղայի երաժշտություն և կատարում են հիմնականում «վոկալ» երաժշտություն։
Ղաշղայի էթնիկ երաժշտությունն ավելի տարածված է «Չենգիների» շրջանում։ Չենգիները թմբուկ և շեփոր նվագողներ են։ Այս արվեստագետները սովորաբար նվագում են հարսանիքների ժամանակ:Իսկ ինչ վերաբերում է աշուղներին: Պատմություններում ասվում է, որ Ղաշղայի աշուղները հիմնականում Կովկասից, Շիրվանից և Շեքիից են գաղթել Ֆարս նահանգ: Այդ իսկ պատճառով Ղաշղայի աշուղների և Ատրպատականի աշուղների միջև կան ընդհանրություններ։ Այս ընդհանրություններն առավելաբար վերաբերում են կատարումների թեմային քան երաժշտությանը:
Ընդհանրապես, Ղաշղայի ցեղի նվագները միշտ վկայում են սիրո մեջ ձախողելու կամ սիրեցյալից բաժանման և հերոսական սխրագործությունների մասին: Ղաշղայիների երաժշտությունը տխուր է, քանի որ երգերն արտահայտում են չարքաշ մարդկանց ծանր հիշողությունները, որոնց կյանքն ուղեկցվել է բազմաթիվ միջադեպերով ու խնդիրներով և ներդաշնակ է իրենց անցյալի պատմությանն ու կորցրած հետաքրքրություններին։ Ղաշղայինների ամենահայտնի երգերն են «Քարամը», «Քուչ-ե Էյվազը», «Մահմուդը» և «Ղարիբ Ջանը», որոնք աշուղների երգերից են։
Այժմ առաջարկում ենք լսել «Քուչ-ե Էյվազ» երգը Թահմուրես Ջահանգիրիի կատարմամբ:
Միասին Լսեցինք «Քուչ-ե Էյվազ»-ի գեղեցիկ երգը Թահմուրես Ջահանգիրիի կատարմամբ։Այն Ատրպատականի դյուցազներգական երգերից է, և քանի որ Ղաշղայի ցեղի արմատներն Ատրպատականի հողում են, այս երգը դարեր շարունակ փոխանցվել է այս ցեղի սերունդներին, և քանի որ այս երաժշտությունը միախառնված է ղաշղայիների հերոսական կյանքին, այն շատ հաճելի է և գրավիչ ։ Այս երգի մի հատվածում բանաստեղծն ասում է.-«
Փահլևաննե՛ր այսօր մարտնչելու օր է
Տղամարդկանց ճանաչում են նրանց վերքերով
Բարի մտքեր ունեցեք ձեր գլխում:
Մարտնչելու օրը ձեր գլուխը բարձր պահեք ,
Պետք է հավերժ մնա Քուրօղլուի արիությունը
Ամոթ նրան ,ով թշնամու դեմ չպայքարի:
Ղաշղայի ցեղիշատ այլ գեղեցիկ մեղեդիներից մեկը կոչվում է «Սահար ավազի»,որը ղաշղայինների ամենահաճելի մեղեդիներից է, և հնչում է արևածագից առաջ։ Շեփորի բարձր ձայնը արձագանքում է ամբողջ լեռներում և հարթավայրերում: Այն արթնացնում է քնկած մարդկանց և ավելի լավ ու երջանիկ օր սկսելու մասին է ավետում: Հարսանիքի օրվա առավոտյան փեսայի տան մոտ նվագում և երգում են Սահար Ավազին՝ ժողովրդին տեղեկացնելու և արարողության մասին պաշտոնապես հայտարարելու համար։ Փեսայի մայրը գունավոր թաշկինակ է կապում շեփորին, և փաստորեն, այս պահից պաշտոնապես սկսվում է հարսանիքը, իսկ քիչ անց բոլորը սկսում են պարել ու երգել։ Հյուրերը քիչ-քիչ գալիս են ու միանում պարողներին և փակ շրջան կազմելով կատարում են Ղաշղայիների «թաշկինակի շուրջպարը»։
Այժմ առաջարկում ենք ունկնդրել Ղաշղայիների գեղեցիկ երաժշտությունից ևս մի հատված:
Հարգարժան բարեկամներ ավարտվեց մեր այս հաղորդումը: Հուսով ենք այն ձեզ դուր եկավ:
Վերջում ձեզ հրավիրում ենք ունկնդրել ևս մի հատված Ղաշղայինների երաժշտությունից: