Իրանի հաջողակ կայանք(21)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Իրանի հաջողակ կանայք» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ծանոթանալու ենք դոկտոր Սաֆիե Շաhրիարի Աֆշարի հետ,ով օգտագործելով իր կարողությունները բազում ծառայություններ է մատուցել իր երկրին։
Դոկտոր Շահրիարին ծնվել է արեգակնային հիջրեթի 1338 (1959) թվականին Թեհրանում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է գերազանց գնահատականներով։ Այնուհետև նա բժշկություն է սովորել «Շահիդ Բեհեշթի» համալսարանում, իսկ արեգակնային հիջրեթի 1371 թվականին (1992 թ.) ստացել է մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտություն։ Իրանցի այս շնորհալի տիկինը կրթությունն ավարտելուց անմիջապես հետո մեկնում է Ֆրանսիա՝ լապարոսկոպիա (մանրադիտակային վիրաբուժություն) սովորելու նպատակով։ Այս դասընթացն ավարտելուց և Իրան վերադառնալուց հետո տիկին Շահրիարին սկսել է իր կարիերան որպես առողջապահության ոլորտի մասնագետ։
Որպես հաջողակ և աշխատասեր տիկին, բժշկուհի Շահրիարին իր գործուենության վկայականում գրանցել է աշխատանքային և գիտական բազմաթիվ հաջողություններ: Արեգակնային հիջրեթի 1381-1385 թվականներին (2002-2006 թվականներին) աշխատել է որպես Առողջապահության նախարարության հասարակական կազմակերպությունների գրասենյակի առաջին տնօրեն։ Նա ոչ միայն նշանակալից գործունեություն է ունեցել ընտանիքի պլանավորման, այլեւ առողջապահության, սպորտի եւ այլ ոլորտներում։
․․․
Առողջապահության և վերարտադրողական առողջության բնագավառում 25-ամյա կամավոր գործունեության շնորհիվ նա դարձել է օրինակելի կամավոր աշխարհում։ Կամավոր, ով վիրաբույժի, մասնագետի և Իրանի ընտանիքի առողջության ասոցիացիայի ղեկավար լինելու հետ մեկտեղ ոչ մի պահ չի մոռացել երկրի անապահով շրջանների կանանց ու երիտասարդներին: Ընտանեկան վերարտադրողական առողջության միջազգային ֆեդերացիան, որը ստեղծվել է 1952 թվականին, երեք տարին մեկ գլոբալ մակարդակով հինգ խոշոր մրցանակներ է շնորհում 162 անդամ երկրների կամավոր ասոցիացիաներին։ Դոկտոր Շահրիարին 2019 թվականին աշխարհում առաջինն է դարձել 162 երկրների թեկնածուների մեջ։
Անշուշտ, որպես առողջության, ընտանիքի և ՁԻԱՀ-ի դեմ պայքարող ակտիվ բժշկուհի Շահրիարին միջազգային ատյաններում արժանացել է տարբեր մրցանակների: 2004 թվականին, որպես Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ՄԱԿ-ից ստացել է շնորհակալագիր՝ առողջապահության ոլորտում իր գործունեության համար։ Նաև մեկ տարի անց դոկտոր Շահրիարին շնորհակալական վկայական է ստացել Կանանց և մանկաբարձների միջազգային կոնգրեսի նախագահից: Դոկտոր Շահրիարին այս տարի շահել է Կարմիր ժապավենի մրցանակը (ՁԻԱՀ-ի դեմ պայքար) երիտասարդության ոլորտում, իսկ 2011 թվականին՝ ՄԱԿ-ի խոցելի կանանց ոլորտում: Վերարտադրողական առողջության ոլորտում ծավալած գործունեության շնորհիվ 2010 թվականին բժշկուհի Շահրիարիին հաջողվել է շնորհակալագիր ստանալ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի կողմից։
Դոկտոր Շահրիարին իր հաջողության ամենագլխավոր պատճառը համարում է Աստծո աջակցությունն ու օրհնությունը և ասում. «Ես զգում եմ, որ Աստված ապավեն է եղել ինձ դեռ մանկուց»։ Աստված կամեցավ, որ ես ապագայում օգտակար մարդ լինեմ իմ երկրի համար։ Ներկայումս ես զգում եմ, որ արդյունավետ մարդ եմ իմ ժողովրդի ու երկիր Իրանի համար։ Երբ ես երեխա էի, իմ մարզիչն ինձ ասում էր, որ ժամանակը սուղ է, քրտնաջան աշխատիր։ Դու այն ժամանակ ես հաջողակ, երբ աշխարհում բարձրացնում ես քո երկրի դրոշը։ Հայրս նույնպես միշտ ասում էր՝ մի բան արեք, որ ձեր երկրի դրոշը մինչև կյանքի վերջ ծածանված պահեք, ես ուրախ եմ, որ կարողացել եմ իմ ջանքերով Իրանի դրոշը բարձրացնել աշխարհում։
․․․․
Իրանցի կանայք իրենց առանձնահատկություններով տարբերվում են մյուսներից։ Պատասխանատվության զգացումը, բարությունը, քաջությունը, դստեր, կնոջ, մոր պարտականությունների նկատմամբ ուշադրությունը, ընտանիքում զոհաբերությունը իրանցի կնոջ հատկանիշներն են: Իրանցի այս ակտիվ տիկնոջ տեսակետից ընտանիքը գլխավոր սյունն է։ Նա ասում է՝ «Հիմնական առանցքը ընտանիքն է։ Ընտանիքը նման է բջջի, եթե բջիջը առողջ չէ, հյուսվածքը չի կարող առողջ լինել, իսկ ընտանիքի աջակցությունն արդյունավետ է յուրաքանչյուր անհատի զարգացման գործում:
Տիկին Շահրիարին, որպես բազմաթիվ մասնագիտությունների տեր կին, կարծում է, որ բոլոր մարդիկ պետք է լինեն ակտիվ և մասնագիտացված տարբեր ոլորտներում։ Նա ասում է. «Եթե ես պարզապես բժիշկ լինեի, չէի կարողանա աշխատել այլ ոլորտներում կամ օգնել խոցելի կանանց, կամ չէի կարողանա լավ հարաբերություններ հաստատել սպորտի հետ»: Տիկին Շահրիարին այժմ հոգ է տանում 16 որբ երեխաների և 700 անապահով ու խոցելի կանանց մասին և նրանց անվճար ծառայություններ է մատուցում։
Այս կինը, ով ակտիվ է Իրանի ընտանեկան առողջության ասոցիացիայում, ճգնաժամի ժամանակ եղել է կանանց աջակիցը ամբողջ Իրանում: Նա ասում է,որ Իրանում, ներառյալ Գոլեստան նահանգի Բամ քաղաքում և Քերմանշահում տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ, որպես գինեկոլոգ և առողջապահական քաղաքականություն մշակող՝ կանանց առողջության համար ծառայություններ է մատուցել կրթության և խորհրդատվության ոլորտներում։ Իրանի ընտանիքի առողջության ասոցիացիան, որպես ոչ կառավարական և բարեգործական կազմակերպություններից մեկը, անապահով շրջաններում ամսական մոտ 20,000 անվճար ծառայություն է մատուցում, որոնք ներառում են կրթություն, խորհրդատվություն և առողջապահական ծառայություններ, ինչպիսիք են մանկաբարձությունը, կանայք, բժշկությունը և պատվաստումները:
Բացի այդ, անապահով շրջաններում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկները օրական երկու անգամ տաք սնունդ են մատուցում խոցելի կանանց: Հետամուտ լինելը ասոցիացիայի մյուս աշխատանքներից է, այն իմաստով, որ եթե չկան լիարժեք հնարավորություններ, ասոցիացիան խոցելի մարդկանց ներկայացնում է այլ կենտրոններ, որպեսզի նրանց խնդիրները լիովին լուծվեն:
Շահրիարի Աֆշարը նշել է. «Այս ասոցիացիան չի վարանում ճգնաժամի ժամանակ սպասարկել մարդկանց շարժական կլինիկայով, և քաղաքականության մշակման գործում իշխանությունների հետ միասին արդյունավետ քայլեր է ձեռնարկում կանանց և երիտասարդների առողջության համար: Որովհետև մենք համոզված ենք, որ առողջապահական ծառայությունները ընտանիքների և կանանց, հատկապես խոցելի խմբերի համար, պետք է հասանելի լինեն առանց որևէ խտրականության»:
․․․․․․
Նշելով,որ իրանցի կանայք կրոնական համոզմունքներ և ինքնավստահություն ունենալով յուրահատուկ են , Տիկին Շահրիարին ասում է,-«Իրոք, արևելքցի կինը, հատկապես իրանցի մուսուլման կինը, ունի բարձր ինքնավստահություն։ Իրանցի կինը հետևում է իր ավանդույթներին, մշակույթին և պատմությանը։Իրանցի կինը մուսուլման է և ծանոթ է իր համոզմունքներին, Ղուրանի խոսքերին և մարգարեներին, ինչը նրան բարձր ինքնավստահություն է հաղորդում»։ Դոկտոր Շահրիարին կարծում է, որ կանանց հաջողությունը շարունակական ջանադրության մեջ է, և ճանապարհի դժվարությունները համեմումքներ են։
Նա ասում է. «Իմ կարծիքով, եթե կանայք կյանքում բացասական կետի են հանդիպում, նրանք չպետք է ընկրկեն։ Հաջողությունը սեփական ճանապարհը գտնելն ու այն շարունակելն է։ Կանայք պետք է իմանան, որ մարդը կարող է հաջողակ լինել ջանքերի շնորհիվ։ Մենք՝ կանայք, պետք է ցույց տանք, որ ցանկանալը կարողանալն է։ Երբեք մի մոռացեք այս բառակապակցությունը՝ մենք կարող ենք, իրանցի կանայք աշխարհին ցույց են տվել այդ կարողության օրինակը՝ իրենց ներկայությամբ տարբեր գիտական ոլորտներում, ղեկավար պաշտոններում, քաղաքական պարտականություններում, խորհրդարանում և այլն։ Իմ կարծիքով, եթե կինը պլանավորելով կարող է պահպանել իր կյանքը և ակտիվ լինել գիտական, մշակութային և տնտեսական ոլորտներում, նա օրինակելի ու հաջողակ կին է»։
Այսօր իրանցի մուսուլման կինը հպարտ ու արժանապատիվ անձնավորություն է։ Իրանի հասարակության կրթված կանայք և երիտասարդ կանայք աշխատում են ամենաբարդ փորձարարական և մարդասիրական գիտական լաբորատորիաներում և կենտրոններում: Քաղաքական, գիտական, սոցիալական, մշակութային և սպորտային կառավարման ոլորտում ամենաակտիվ իրանցի կանայք հասարակության կրոնական և հեղափոխական կանայք են: Եվ այս ամենը պայմանավորված է նրանով, որ կանանց զարգացման ու նպատակասլացության հարթակն ապահովվել է իսլամական հեղափոխությունից հետո։