Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (114)
https://parstoday.ir/hy/radio/iran-i194410-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(114)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկվել են Սադամի Իրան ներխուժման շարժառիթները և իրանցի երիտասարդության ութամյա կեցվածքն ու դիմադրությունը այն բանակի դեմ, որին աջակցում էին Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2023 08:05 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկվել են Սադամի Իրան ներխուժման շարժառիթները և իրանցի երիտասարդության ութամյա կեցվածքն ու դիմադրությունը այն բանակի դեմ, որին աջակցում էին Արևմուտքի և Արևելքի երկու գերտերությունները։

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք ԶԼՄ-ների և արևմտյան ու արաբական կառավարությունների կողմից Սադամի ռեժիմին համակողմանի աջակցության ճանաչման մասին։ Իրականում իրանցի զինվորները կռվում էին ոչ թե Սադամի բաասական բանակի դեմ, այլ այն բանակի դեմ, որը ամենաառաջադեմ զինատեսակներով զինված էր երկու գերտերությունների՝ Արեւմուտքի և Արեւելքի կողմից։ Արևմտյան լրատվամիջոցներից մեկը գրել է.«Ֆրանսիայի կենտրոնում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաներից մեկը եղել է իրաքյան ռազմաօդային ուժերի «Անտոնով» ինքնաթիռների բեռնման կենտրոնը, որոնք իրենց հետ Իրաք են տարել կասետային ռումբեր, անջատիչներ և ռադիոտեղորոշիչ սարքավորումներ»։

1986 թվականին ֆրանսիական հետախուզական ծառայությունները հաշվարկել էին, որ եթե Ֆրանսիան երեք շաբաթով հրաժարվի օգնություն ուղարկել Իրաք, այդ երկիրը կպարտվի։  Քանի որ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ը և նրանց արբանյակները պատերազմ էին պարտադրել Իրանի ժողովրդին՝ նպատակ ունենալով տապալել Իսլամական Հանրապետության սրբազան համակարգը, նրանք Սադամին ոչ մի օգնություն չխնայեցին ո՛չ զենքի, ո՛չ էլ ֆինանսական առումով։ Սա այն դեպքում, երբ արևմտյան երկրները հրաժարվեցին Իրանին փշալարեր վաճառել՝ նրա ռազմական օգտագործման պատրվակով։

Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ​​և եվրոպական պետությունները, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և Անգլիան, մեծ քանակությամբ քիմիական զենք են տրամադրել իրաքյան բաասական ռեժիմին, այդ զենքի կիրառման հետևանքները դեռևս տեսանելի են իրանցի քիմիական ռազմիկների մոտ, և ամեն օր Իրանի մի անկյունից լսվում է նրանցից մեկի նահատակության լուրը: Իսլամական հեղափոխության հաղթանակը 1979 թվականին իրականում Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի երկարաժամկետ թշնամության գագաթնակետն էր, քանի որ այս հաղթանակը Իրանին հեռացրեց ամերիկյան գերիշխանության և ազդեցության տիրույթից, այն էլ, աշխարհի կարևորագույն ռազմավարական ոլորտներից մեկում և Իրանին դարձրեց կենդանի օրինակ աշխարհում ազատության ձգտող շարժումների համար: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը չկարողացան տանել Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխության հաղթանակը և սկսեցին դավադրություններ կազմակերպել իսլամական հեղափոխության դեմ։

Իրանի ժողովուրդը դեռ չէր ճաշակել Իսլամական հեղափոխության հաղթանակը, երբ պետք է պատրաստվեր այլ վայրիվերումներին դիմակայելու համար: Իրանի տարբեր շրջաններում ազգամիջյան հակամարտությունների ստեղծումը, բարձրաստիճան գործիչների ու պաշտոնյաների սպանությունները, ռմբակոծությունները և այլն այն դավադրություններից էին, որոնք հերթական անգամ Իրանի ժողովրդին կանգնեցրին դժվարին ու հյուծիչ փորձության առաջ։ Բայց Իսլամական հեղափոխության թշնամիները անտեղյակ էին Իրանի հեղափոխության որոշ յուրահատկություններից, որոնք էին Իմամ Խոմեյնիի խոհեմ առաջնորդությունը և Իրանի ժողովրդի խիզախ ու տոկուն ոգին:

...

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պատերազմի առաջին իսկ օրերից Սադամի վարչակարգի ագրեսիային դիմակայելու առաջատար դեմքերից էր և ներկա էր մարտի դաշտերում։ Սրբազան պաշտպանության ութ տարվա հաղթական ավարտի իր վերլուծության մեջ նա ասում է.«Ութ տարի տեւած պարտադրված պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ​​օգնեց Սադդամին, ՆԱՏՕ-ն օգնեց Սադդամին, Խորհրդային Միությունը այդ օրերին օգնեց Սադամին, արաբական հետադիմությունը իր ողջ անարժանությամբ ու թուլությամբ օգնեցին Սադդամին: Բոլորն օգնեցին նրան: Այսինքն՝ Արևելքն ու Արևմուտքը դարձել էին միասնական ճակատ՝ հօգուտ Սադամի և ընդդեմ Իսլամական Հանրապետության: Իսլամական Հանրապետությունը չխոնարհվեց, կանգնեց և Աստծո շնորհով հաղթեց բոլորին: Ութ տարվա պատերազմից հետո նրանք չկարողացան իրանական հողի մի կտոր առանձնացնել Իրանից»:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդը Իրանի ժողովրդի ութամյա դիմադրության մեկ այլ վերլուծության մեջ ասում է.«Պատերազմ պարտադրելու ամերիկացիների նպատակն էր հաղթել Իսլամական Հանրապետությանը Սադամի դեմ պատերազմում, վարկաբեկել նրան և ասել, որ «Իսլամական Հանրապետության կառավարությունը և Իսլամական Հանրապետության համակարգը Իրանի ձախողման պատճառ դարձան », սակայն  հակառակը  տեղի ունեցավ։ Բոլոր պատերազմներում, որոնք Իրանը ունեցել է որևէ երկրի հետ վերջին երկու հարյուր տարվա ընթացքում, Իրանը ձախողվել էր: Այս ութամյա պատերազմը առաջին և միակ պատերազմն է, որում Իրանը հաղթել է դիմացի կողմին և չի պարտվել ու երկրի հողի ոչ մի կտոր չի անցել օտարների ձեռքը: Սա առաջին պատերազմն է։ Եղավ ճիշտ հակառակը, ինչ ուզում էին ամերիկացիները»:

...

Իսլամական խորհրդարանի  ժամանակ նախագահ և պատերազմի գերագույն հրամանատար պարոն Հաշեմի Ռաֆսանջանին ԱՄՆ-ի և Խորհրդային Միության աջակցությամբ Սադամի ռեժիմի ագրեսիայի դրդապատճառների մասին ասում է. «...Արևմուտքը, որն ուներ Իրանում ամենաշատ շահերը, հեղափոխությունը համարեց ուղղակիորեն իր շահերի դեմ: Իրանում պետք է լիներ մի իրավիճակ, երբ մյուսները կհուսահատվեին և կասեին, որ հեղափոխությունը չի կարող գոյատևել առանց Արևելքի և Արևմուտքի վրա հույս դնելու, և պատերազմի նպատակներից մեկն էլ դրա իրականացնելն էր... իսկ Սադամը վերոնշյալ ուղիների հատման կետն էր»:

Պարսից Ծոցի և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ՝ Ջեյմս Բիլը, իր գրքում գրում է պատերազմի իրական պատճառի մասին.«....Այս գործընթացում Իրաքը հույս ուներ ի սկզբանե կասեցնել իրանական հեղափոխությունը»:Մինչ պարտադրված պատերազմի սկիզբը, Իրանի սահմանները 636 անգամ խախտվել էին իրաքյան բաասական ռեժիմի կողմից։ Ի վերջո, 1980 թվականի սեպտեմբերի 22-ին, այն մտքով, որ մեկ շաբաթվա ընթացքում կհասնի Թեհրան, Սադդամը լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ մոտ 12 հետևակային դիվիզիաների, 15 զինված բրիգադների, 4500 տանկեր և անձնակազմի փոխադրիչների, 360 կործանիչ ինքնաթիռների և 400 ուղղաթիռների և տարատեսակ ռազմական տեխնիկաների օգտագործմամբ: Սադամը, ի հեճուկս սպասվածի, լրագրողներին խոստացել էր, որ մեկ շաբաթ անց Թեհրանում հարցազրույց կանցկացնի, բայց ժողովրդի դիմադրության պատճառով 35 օր գետնին հավասարված մնաց Խորամշահրի դարպասների հետևում՝ մինչև նորաստեղծ երկիրը տապալելու իր նպատակների ձախողման առաջին նշանները հայտնվեցին:

Թեև իրանական բանակն այն ժամանակ այնքան էլ համախմբված չէր, և ԻՀՊԿ-ն էլ նոր էր կազմավորվել, սակայն ժողովրդի խոսքի միասնությունը աստիճանաբար հաղթահարեց դժվարությունները։ Սադամի ագրեսիայից մեկ տարի անց Իրաքի բաասական ռեժիմի ագրեսիային հակազդելու Իրանի ռազմավարությունը պաշտպանականից փոխվեց հարձակողականի: Այսպիսով, 9 ամսում Իրանի օկուպացված տարածքների մեծ մասը հանվեց իրաքյան բաասական բանակի օկուպացիայից, և Սադամի ռեժիմը ծանր պարտություններ կրեց։ Այս հաղթանակների և նվազագույն զինտեխնիկայով իրանցի երիտասարդների խիզախության կարևոր պատճառներից մեկը Իմամ Խոմեյնիի առաջնորդությունն էր և հեղափոխության առաջնորդի ու ժողովրդի, հատկապես իրանցի երիտասարդության սերտ հարաբերությունները:

Իրանի ժողովուրդը, ով սկսել էր իր պայքարը Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը և Փահլավիի ռեժիմի տապալումը, հերթական անգամ իր ուսերին զգաց ավելի կարևոր պարտականություն, այն է՝ պահպանել այս հաղթանակը. և այս անգամ նրանք կատարեցին իրենց առաջնորդի հրամանը, ոչ ոք չկարողացավ դիմակայել նրանց։ Սա այն փաստն էր, որը Սադամն ու նրա կողմնակիցները անտեսել էին Իրանի դեմ ագրեսիայի ժամանակ: Ֆրանսիական հետախուզության նախկին ղեկավար Կոմս Դեմարանշը Իմամ Խոմեյնիի ղեկավարությունից Արևմուտքի վախի մասին ասում է.«Իրանը տարածաշրջանի իրական ուժերից մեկն է, որն իր հսկայական և խիտ բնակեցված տարածքում նավթի հսկայական պաշարներ ունի: Հազարամյակներ շարունակ այս կայսրությունը հայտնի է եղել որպես միակ գերիշխող ուժ ողջ տարածաշրջանում: Այժմ, Այաթոլլահ Խոմեյնիի օրոք, այս ուժը մի քանի անգամով բազմապատկվել է»։

...

Սադամին ուղղված ուղերձում ֆրանսիական լրտեսական գործակալության ղեկավարն Իմամ Խոմեյնիի վերաբերյալ ասել է.«Զգույշ եղեք այս մարդուց (Իմամ Խոմեյնիից): Ոչինչ ավելի վտանգավոր չէ, քան այրվող անտառը, քանի որ ուժեղ քամիները փչում են այնտեղ, և այդ կրակը կարող է ծածկել նաև մտավոր սահմաններն ու հարևան երկրները»: Միացյալ Նահանգները և նրա եվրոպական ու տարածաշրջանային դաշնակիցները Իրաքի բաասական ռեժիմը համարում էին իրենց նպատակներին հասնելու լավագույն տարբերակը՝ Իրանի հետ վերջինիս որոշակի երկարատև տարաձայնությունների պատրվակով։ Իրաքի և Իրանի միջև տարածքային և սահմանային վեճերը պատրվակ էին Իրան ներխուժելու համար:

Իրաքի ժամանակի վարչապետ «Թահա Յասին Ռամազանը» Իրանի հետ պատերազմի նպատակը գնահատեց իսլամական հեղափոխության դեմ պայքարը և ասաց.«Այս պատերազմը 1975-ի պայմանագրի կամ Արվանդ գետի կեսի և մի քանի հարյուր կիլոմետր տարածքի պատճառով չէ։ Այս պատերազմը Իսլամական Հանրապետության ռեժիմի տապալման համար է»։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ժամանակի Զինված ուժերի կոմիտեի նախագահ «Լես Ասպինը» նույնպես ասում է. «ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը պետք է լինի Իրանին դադարեցնել իր ֆունդամենտալիստական ​​իսլամական հեղափոխությունը արաբական աշխարհ և հատկապես Պարսից ծոց տարածելը, նույնիսկ եթե այդ կերպ ռազմական ուժի կիրառումն անհրաժեշտ լինի»։