Ի՞նչեր տեղի ունեցան «Ֆաջր»-ի երաժշտության 38-րդ փառատոնում
«Ֆաջր»-ի երաժշտության 38-րդ փառատոնը կայացավ 1401 թվականի բահման ամսի 28-ից մինջև էսֆանդ ամսի 3-ը (փետրվարի 17-ից 22-ը) մրցութային (Բարբադ մրցանակ) և ոչ մրցութային բաժիններում: Փառատոնային այս շրջանի այլ ծրագրերից էին՝ երգի մրցանակը, երաժշտական և մեդիա մրցանակը, երգեցողության բաժինը, ուսումնասիրական նիստերը և Իրանի ավանդական ու տեղական երաժշտությունը։
Օրերս Իրանում անցկացվեց Ֆաջրի երաժշտության 38-րդ փառատոնը: Այս շրջանում Թեհրանի և մի շարք այլ քաղաքների երաժշտական սրահները հյուրընկալեցին իրանական և արտասահմանյան խմբերի, որոնք 87 կատարումների շրջագծում հանդիսատեսին ներկայացրին շատ բազմազան և գրավիչ երաժշտական ժանրեր:
Փառատոնի օրերին 16 նահանգներ հյուրընկալեցին փառատոնի նահանգային բաժնի հանդիսատեսներին և արվեստագետներին, իսկ միջազգային բաժնում ևս մասնակցեցին արվեստագետներ և խմբեր Պորտուգալիայից, Ռուսաստանից, Հունգարիայից, Հնդկաստանից, Տաջիկստանից, Հայաստանից և Սերբիայից:

Իրանում, երաժշտության և ձայնի նոր ուղղությունների առկայությունը 38-րդ փառատոնի «մրցութային բաժնի » բաղադրիչներից մեկն էր, որն այս շրջանում որպես հատուկ մրցանակ ավելացավ փառատոնին։ «Բարբադ» մրցանակը նաև շնորհվեց , նպատակ ունենալով՝ ներկայացնել և մեծարել Իրանի երաժիշտների լավագույն ստեղծագործությունները և աջակցել ստեղծագործական արվեստին, հատկապես երիտասարդ սերնդի հնչյունային ու երաժշտության գաղափարներն ու կատարումները։
Ոչ մրցութային բաժինը հանդիսատեսին ներկայացվեց՝ նպատակ ունենալով՝ համայն երկրում բացահայտել ու զարգացնել կարողությունները և աջակցել արվեստագետներին և երաժշտական խմբերի ստեղծագործական ունակություններին՝երաժշտության յուրաքանչյուր ճյուղում գեղարվեստական չափանիշների առաջնահերթությամբ:
«Փառատոների փառատոն»-ը Ֆաջրի 38-րդ երաժշտական փառատոնի նոր բաժինն էր , որն առաջին անգամ անցկացվեց որպես փառատոնի այս շրջանի ցուցադրական բաժին: Այս բաժնում հանդիսատեսի համար ցուցադրվեցին «Ֆաջր» երաժշտական փառատոնի տարբեր շրջանների պաստառներն ու ժամանակացույցերը, ինչպես նաև՝ անցած ժամանակաշրջանների ընտրված բեմական ներկայացումների ֆիլմերը:
Փառատոնի ընթացքում,երգեցողության բաժնում 10 խմբեր առաջին անգամ ելույթ ունեցան առանձին դահլիճներում, իսկ փակման հանդիսությանը հանրության քվեների համաձայն մեծարվեցին այս ոլորտի ակտիվիստները և երգեցիկ լավագույն խումբը։
Քննարկման նիստերը միջազգային բաժնի ծրագրերից էին, որոնք անցկացվում էին արվեստագետների և այլ ազգերի միջև կապեր ստեղծելու նպատակով։Քննարկման այս նիստերը հինգ օր շարունակ ուղիղ հեռարձակվեցին «Գոֆթեգու»ռադիոի միջոցով և երաժշտական արվեստագետներն ու փորձագետները քննարկումներ անցկացրին և կարծիքներ փոխանակեցին այս ոլորտի տարբեր թեմաների շուրջ:
Թեմաներ, ինչպիսիք են՝ Իրանի երաժշտության մեջ իսլամից հետո պատմական ժամանակաշրջանների համեմատական վերլուծությունը,նվագախմբերի ստեղծման ու կազմալուծման պատմությունը անցած 43 տարիների ընթացքում, կրոնական ծիսակատարությունների առնչությունը երաժշտության հետ և Արևելյան երաժշտության հիմքերն ու արմատները այս նիստերի օրակարգերում էին:
Դաշնակահար Դրագոմիր Բրատիչը, ով դաշնամուրային դուետ է կատարել իր տիկնոջ՝ Մարիա Գուդեվաչի հետ «Ֆաջր» երաժշտության 38-րդ փառատոնում, փառատոնի մասին ասել է.« Ֆաջր երաժշտության փառատոնը իրանցիների թանկարժեք հարստությունն է, և Իրանում գտնվելու կարճ ժամանակում,վայելեցինք Թեհրանը: Իրանցիները շատ հոգեհարազատ են, և ես զգում եմ, որ մենք շատ նմանություններ ունենք»։
Նա այսպես շարունակեց.« Ես այստեղ լսեցի իրանական երաժշտություն՝ քառորդ տոնայնությամբ, և դա ինձ համար շատ տարօրինակ էր, որովհետև սերբական երաժշտության մեջ մենք ընդամենը կես տոն ունենք»: Անշուշտ, այս ճանաչումը տեղի է ունեցել ներկայության և իրանական երաժշտությունը ունկնդրելու շնորհիվ, և դա ապացուցում է , որ երաժշտությունը երկրների միջև ընդհանուր լեզու է։ Աշխարհի բոլոր ժողովուրդները կարող են վայելել միմյանց արվեստը՝ լսելով երաժշտությունը, առանց միմյանց մայրենի լեզուն իմանալու և այսպիսով ծանոթանալ միմյանց արվեստին։
Երկու հոգանոց երաժշտական այս խումբը, որը 50 համերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում , Սերբիայի Բելգրադի կոնսերվատորիայի դասախոսներ են, ովքեր շահել են Եվրոպայի լավագույն երիտասարդ երաժիշտների կոչումը Հունգարիաի 2020 թվականի միջազգային մրցույթում։
Համիդ Սաեդի ղեկավարած «Սալամ» երաժշտական խումբը Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնին մասնակից ևս մեկ երաժշտական խմբերից էր։Խմբի ղեկավարը Ֆաջր երաժշտության փառատոնի անցկացման մասին ասել է,որ այս միջոցառումը արվեստագետների միակ հույսն է որը պատճառ է դառնում տեսնեն մեզ և Իրանի ու այլ երկրների ժողովուրդները մեզ ճանաչեն:Համիդ Սաեդը ասաց.« Երաժշտական փառատոների անցկացումն պատճառ է դառնում երկրների արվեստագետները միմյանց հետ մշակութային ծավալուն փոխանակումներ կատարեն: Գեղարվեստական այս իրադարձության ընթացքում մշակութային բազմաթիվ ընդհանրությունների ենք հասել և մինչ այժմ իրանցի արվեստագետների հետ միասնաբար մշակել ենք երաժշտական ստեղծագործություններ և երաժշտությունը մեր միջև վերացրել է այս սահմանները:
Նա «Ղավալի»համերգի մասին ասել է.« Աֆղանստանի, Հնդկաստանի, Բանգլադեշի և Տաջիկստանի երաժշտությունը միաձուլված մշակույթ է, իսկ ,Ղավալին Աֆղանստանի երաժշտության մի ճյուղն է, որը հայտնի է դարձել նաև այլ երկրներում։ «Ղավալի» երաժշտությունը ներառում է միստիկական և սուֆիական բանաստեղծություններ և երաժշտության այս ոճը գտնվում է ժողովրդական և սիրողական երաժշտության սահմանագծին: Այս երաժշտության բառերը ուրախ են և մեծ իմաստներ ունեն։
Այս արվեստագետը, անդրադառնալով «Սալամ» խմբի ստեղծմանը, ասել է.« Մեր երաժշտական խումբն ունի 30 անդամ, և մենք այս խումբը հիմնադրել ենք 1366 թվականից ՝ «Աֆղանստանի ներգաղթյալների վետերանները» խորագրով։
Ավանդական երաժշտությունը ներկայացնում է յուրաքանչյուր հասարակության ծեսերը, սովորույթները, ավանդույթները և հավատալիքները և յուրաքանչյուր տարածաշրջանի երաժշտությունը ուսումնասիրելով՝ կարելի է ծանոթանալ կենսապրուստին, սովորույթներին, արժեքներին և այլ յուրահատկություններին: Որքան շատ ուշադրություն դարձնենք այս տեսակի երաժշտությանը, մշակութային ինքնությունն ավելի մնայուն կլինի:
Ավանդական երաժշտության մեկ այլ յուրահատկություններից է՝ մայրենի լեզվի պահպանումը և այս տեսակի երաժշտությամբ կարելի է կանխել բարբառների և լեզուների մոռացության մատնվելը: Մայրենի լեզուն սոցիալական և մշակութային միջոց է, որը անցյալից է ավանդ մնացել և միակ միջոցն է նախնիների հետ կապ հաստատելու և ժամանակի ընթացքում հայրենի ու ավանդական ինքնությունը սերունդներին փոխանցելու ճանապարհն է և երաժշտության ճիշտ օգտագործումը կարող է մեծապես երաշխավորել նրա գոյությունն ու հարատևումը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի 370 միլիոն բնիկ մարդիկ խոսում են 7000 լեզուներով, որոնցից 2680-ը վտանգված լեզուներ են, որոնք կարող են վերածնվել ավանդական երաժշտական լեզուների տեսքով։
Իրանի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգում տարբեր էթնիկ խմբեր պատճառ են դառնում տարբեր տարածքներում մայրենի զանազան լեզուների տարածման:
Ֆաջր երաժշտական 38-րդ փառատոնում «Մոլանֆես» խումբը կատարել է «Զեքրե խանջար»-ը։ «Զեքրե Խանջար»-ը Գոլեստան նահանգի թուրքմենների միջև պարի տեսքով տարածված գեղարվեստական ներկայացում է, որը կատարվում է համախմբված ձևով , տեղական հագուստով և մեջքին կապված դաշույնով և կարծես դա սուֆիների վիճակի ու գրավչության միստիկ ընկալումն է, որոնց կատարումը վկայում է այս ժողովրդի մշակութային արվեստի ամենաարժեքավոր տեսակներից մեկի գոյության մասին։
Դաշույնով պարի պատմությունը վերադառնում է Իսլամի տարածումից դարեր առաջվա: Թուրքմենական ցեղերը այս արարողությունը կատարում էին նախքան որսը և կենդանիների հետ կռիվ սկսելը, որպեսզի ավելի բարձր ոգով մեկնեին մարտի դաշտ մղվող պայքարում հաղթելու համար:
Իհարկե, թուրքմենական մշակույթի որոշ փորձագետներ և ուսումնասիրողներ «Դաշույնով պարը» համարում են հեռավոր անցյալում կռվելու պատրաստակամության հայտարարություն, որի ժամանակ անապատի մարտիկները սրերով պտտվում էին ու ռիթմիկ շարժումներ կատարում , որոնք մեկտեղված էին բղավելով ու բոռալով և իրենց նախապատրաստում էին թշնամու դեմ պայքարի համար:
Առասպելական այդ ժամանակաշրջանում բանաստեղծությունների թեման ՝ցեղախմբերի հերոսական քայլերը և նրանց սխրագործության գովաբանելն էր ,բայց իսլամից հետո այս բանաստեղծությունները կրոնական ու դավանական երանգ ստացան , և այն գովաբանում էր Աստծուն և աստվածային սրբերի հիշատակը:
Այս բանաստեղծությունները ասմունքելիս երգիչները գտնվում են շրջանաձև և պտտվող դիրքում, որի վերջում ձեռքերը վեր են բարձրացվում ընդհանուր կետում։
Թուրքմեն ցեղի «Զեքրե Խանջար» ավանդական երաժշտությունը՝ ինքնատիպ ու հարուստ մեղեդիներով, հավերժացել է այս ցեղի մարդկանց սրտերում ու հոգիներում։
«Մելանֆես»խմբի ղեկավարն ասում է.« «Զեքրե խանջարը» ռիթմիկ շարժումներով ծես է, որը կատարվել է հնուց իվեր , որպես ավանդական ծես թուրքմենական ֆոլկլորի տեսքով՝ առեղծվածային և էպիկական գրականությամբ։
Հաջի Մոհամմադ Իրին հավելել է.«Զեքրե Խանջար երաժշտության գազելներ երգողը բանաստեսծական տողեր է երգում կապված ներկայացման վայրին և այս« զեքր»-ը կատարելու համար համագործակցում են 5, 9 կամ 11 հոգանոց խմբեր։
Թուրքմենական նվագարանները վերակենդանացնող այս վետերանը ասում է.«Թուրքմեն ցեղը Իսլամից հետո ,այս սովորության ընթացքում միստիկական բանաստղծությունները փոխարինեց հերոսական բանաստեղծություններով ,և այս ավանդույթը հետագայում ընդհանրացավ սուֆիների և Նաղշբանդների միջև»:
«Զեքրե Խանջար»-ը թուրքմենների շրջանում տարածված ծիսական կատարում է, որը ներկայացվում է մարդկային ձայնի երաժշտությամբ և չունի երաժշտական գործիքներ։Զեքրե խանջարում, երբ մարդիկ ասում են «Հո», այն իրականում իրենց էներգիան փոխանցում են ուրիշներին և մի խոսքուվ դա երաժշտական թերապիայի մի տեսակ է: Այս ծրագրի իրականացումը մեծ ընդունելության էր արժանացել հանդիսատեսի կողմից։