Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (115)
https://parstoday.ir/hy/radio/iran-i195198-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(115)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 8-ամյա պատերազմից հետո Իրանի հաղթանակին ինչու չէ նաև կխոսենք Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու Սադդամի շարժառիթներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2023 09:06 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 8-ամյա պատերազմից հետո Իրանի հաղթանակին ինչու չէ նաև կխոսենք Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու Սադդամի շարժառիթներին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք սրբազան պաշտպանության ութ տարիների ձեռքբերումներին։ Ցանկացած պատերազմում հաղթանակի նշաններից մեկն էլ ագրեսիայից ու պատերազմ սկսելուց ագրեսորի նպատակների ճանաչումն է։ Ըստ Սադամի և իրաքյան բաասական ռեժիմի ժամանակի քաղաքական ու ռազմական պաշտոնյաների և արևմտյան և արևելյան ճամբարներում այս ռեժիմի կողմնակիցների, Իրանի հետ սահմանային վեճերը և Ալժիրի հետ սահմանային պայմանագրի խզումը միայն պատրվակներ էին սկսելու պատերազմը: Սադամի ու նրա կողմնակիցների հիմնական նպատակը Իրանի Իսլամական Հանրապետության տապալումն էր՝ որպես առավելագույն նպատակ, իսկ Իրանի մասնատումը որպես նվազագույն նպատակ։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի վրա հարձակվելու Սադամի և նրա հովանավորների դրդապատճառների մեկ այլ մասին:

Սադամը պատերազմը սկսեց՝ նպատակ ունենալով տապալել Իրանի Իսլամական Հանրապետությունը և մասնատել այս երկիրը

 

Իրանի դեմ ագրեսիայի սանձազերծման սկզբին ունեցած իր ելույթներից մեկում Սադդամն ասել էր.«Մեզ չի տխրեցնում Իրանի կազմաքանդումն ու կործանումը, և մենք բացահայտ հայտարարում ենք, որ մի իրավիճակում, երբ այս երկիրը թշնամանա, յուրաքանչյուր իրաքցի կամ գուցե ամեն մի արաբ կցանկանա քանդել և ոչնչացնել Իրանը»։ Այս կապակցությամբ Իրաքի բաասական ռեժիմի ԱԳ նախարար Թարեղ Ազիզն ասում է.«Մի քանի փոքր Իրանների գոյությունն ավելի լավ կլինի, քան մեկ Իրանի գոյությունը, և մենք աջակցում ենք Իրանում տարբեր էթնիկ խմբերի ապստամբությանը և կանենք հնարավոր ամեն ինչ այն քանդելու համար»: Արևմտյան գրող և վերլուծաբան Էնթոնի Էչ. Քորդեսմանը ասում է. «Թվում է, թե Իրաքն իսկապես չի վերլուծել հեղափոխության մեջ գտնվող երկրի վրա հարձակվելու հետևանքները: Թվում է, թե Իրաքը պարզապես ենթադրել էր, որ իր հարձակումը կբերի Իրանի քայքայմանը, այլ ոչ թե ինտեգրմանը և միասնությանը։ Նույնիսկ իրաքյան առաջնորդներից ոմանք իրենց հարցազրույցների ժամանակ խոստովանեցին, որ երբեք չէին մտածում, որ Իրանի վրա իրենց հարձակման ազդեցությունն այնպիսին կլինի, որ զանգվածային դիմադրություն կսկսվի ի պաշտպանություն Այաթոլլահ Խոմեյնիի»:

Իրաքի հետախուզության վարչությունում Իրանի բաժնի ժամանակի ղեկավար «Վաֆիղ Ալ-Սամերային» ասում է.«1980 թվականի սեպտեմբերի 22-ի ժամը 12-ին Իրաքի ռազմաօդային ուժերի 192 կործանիչ ինքնաթիռներ թռիչք կատարեցին դեպի Իրանի ներսում գտնվող իրենց թիրախները։ Այս պահին Գերագույն գլխավոր հրամանատար Սադամ Հուսեյնը՝ կարմիր չաֆիեով և փամփշտակալ կապած, առանց զինվորական ուսադիրների մտավ օպերացիայի վերահսկման սենյակ»: Իրաքի ժամանակի ՊՆ «Ադնան Խեյրոլլահը» Սադդամին ասաց.« Իմ տիրակալ, երիտասարդները 20 րոպե առաջ օդ են բարձրացել»: Սադդամը պատասխանեց.«Մինչև կես ժամ Իրանի մեջքը կկոտրվի»: Բայց այս բոլոր մեկնաբանություններով հանդերձ, բացառությամբ այն կարճ ժամանակահատվածի, երբ խնդիրներ առաջացան Իրանի զինված ուժերի անպատրաստ լինելու պատճառով, ժողովրդի և զինված ուժերի դիրքորոշման պատճառով ոչ միայն Իրանի թիկունքը չկոտրվեց, այլև օրեցօր խորացավ նրանց միասնությունն ու համակարգումը: Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ իրանցի երիտասարդներն այնպես էին իրաքյան բաասական ռեժիմի քիթը տրորտել գետնին, որ մինչև պատերազմի ավարտը միշտ առիթ էին փնտրում պատերազմն ավարտելու համար։ Սա այն դեպքում, երբ իրաքյան բաասական բանակին աջակցում էին երկու գերտերություններ՝ Արևմուտքը և Արևելքը, և ոչնչացված տեխնիկաները արագ փոխարինվում էր նորերով։ Նույնիսկ տարբեր երկրներից՝ Եգիպտոսից, Սուդանից և Հորդանանից զինվորներ են ուղարկվել Իրաք։

Արաբ կառավարիչների անվերապահ աջակցությունը Սադդամին

 

Հղում անելով Սպիտակ Տան պաշտոնյաներից մեկին Ալեն Ֆրիդմանն ասում է.«Մեր ուժերը մարտադաշտում մեծ մարտավարական օգնություն են ցուցաբերել իրաքցի զինվորներին և երբեմն նույնիսկ հայտնվել են իրաքցի զինվորների հետ կողք կողքի Իրանի սահմանին, և այս իրավիճակը շարունակվել է մինչև 1987 թ.»: Սպիտակ Տան Անվտանգության խորհրդի ավագ փորձագետ Հարվարդ Թիչերն ասում է.«ԱՄՆ-ն այն ժամանակ Սադդամի համար արեց այն, ինչ մինչ այդ պահը ոչ մեկի համար չէր կատարել»: Քեննեթ Թիմերմանը իր «Մահվան առևտուր» գրքում գրում է.«1982 թվականի հունիսին Սադամը 830 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում բելգիական Cisco ընկերության հետ։ Այս թանկարժեք ծրագրի նպատակը, որը ստացել է «թիվ 505 պռոեկտ» ծածկագիրը, 50 մետր խորության վրա 800 ապաստարան կառուցելն էր Իրաքի առաջադեմ կործանիչների համար: Cisco-ն, որն օգտագործում էր Բելգիայի կառավարության արտահանման վարկերը, չորս տարվա ընթացքում Իրաքում հիմնեց 17 ավիաբազա և մի քանի ռազմակայան։ Իրանի հետ պատերազմի ժամանակ ֆրանսիական «Միրաժները» այդ ապաստարաններից էին թռիչք կատարում:

Բելգիական կոնսորցիումը քրտնաջան աշխատել է «Ակաշատ» և «Ալ-Ղայեմ» կոչվող այլ նախագծերի վրա և այս երկու տարածքներում կառուցել է աշխարհի ամենամեծ փորձարկման և ֆոսֆատի արտադրության գործարաններից մեկը: Ամերիկացի գրող և հետազոտող «Թիմերմանը» իր գրքում նշել է. «Մինչ դեսպանին Բաղդադ ուղարկելը, Միացյալ Նահանգները Բաղդադի ամերիկյան հետախուզության կայանում լիաժամ պետ էր տեղակայել։ Նա կարեւոր դիրք ու արժանապատվություն ուներ Սադամի մոտ, և նրա հետ խորհրդակցում էին ցանկացած մեծ հարձակումից առաջ»: «Իրանի պնդումները» գրքում Ալեն Ֆրիդմանը գրում է. «Զենքի առաքումը շարունակվում էր գրեթե ամեն օր։ Ֆրանսիայի կենտրոնում տեղակայված ՆԱՏՕ-ի բազաներից մեկը եղել է իրաքյան ռազմաօդային ուժերի Անտոնովների բեռնման կենտրոնը, որոնք իրենց հետ Իրաք են տարել կասետային ռումբեր, անջատիչներ և ռադիոտեղորոշիչ սարքավորումներ։ Ֆրանսիական հետախուզական ծառայությունները 1986 թվականին գնահատել են, որ եթե Ֆրանսիան երեք շաբաթով հրաժարվի օգնություն ուղարկել Իրաքին, այդ երկիրը կպարտվի»։

Ֆրանսիայի անզուգական աջակցությունն իրաքյան բաասական ռեժիմին

Սակայն պարտադրված պատերազմում Իրաքին արևմտյան բլոկի օգնությունն այստեղ չավարտվեց, և չնայած մարդու իրավունքների պաշտպանության հարցում նրանց հավակնություններին, արևմտյան երկրները Իրաքին տրամադրեցին զենք, որի հետքերը դեռևս մնացել են, և դա քիմիական զենքն էր։ Իրաքի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ (1980-1988 թթ.) քիմիական զենքի կիրառումը ավելի քան 100.000 վիրավոր ու նահատակ է թողել ԻԻՀ-ի զինվորականների և անպաշտպան ժողովրդի շրջանում: Պատերազմի ժամանակ հաճախ օգտագործվում էին օրգանոֆոսֆոր (նյարդային նյութեր) և մանանեխի (բշտիկներ առաջացնող) գազեր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սա առաջին դեպքն էր, երբ քիմիական զենքը լայնածավալ օգտագործվեց պատերազմական գործողություններում: Իրաքի բաասական ռեժիմի այս գործողությունը հակասում էր 1925թ. Ժնևի արձանագրությանը: Բացի իրանական զինվորներից, այս զինատեսակներով բազմիցս հարձակման են ենթարկվել սահմանամերձ քաղաքների ու գյուղերի անպաշտպան ժողովուրդը։ Միևնույն ժամանակ, մոտ 12000 բնակչություն ունեցող Սարդաշտ քաղաքը 1987 թվականի հունիսի 28-ին մանանեխային նյութով քիմիական ռմբակոծված վայրերից մեկն էր։ Մանանեխի գազը, սուր ազդեցություններից բացի, հայտնի է որպես երկարաժամկետ բարդություններ առաջացնող գործոն: Մանանեխի գազի հետ շփումը շատ մեծ ազդեցություն ունի հոգեկան և ֆիզիկական լուրջ խնդիրներ առաջացնելու հարցում։

Մինչ օրս քիմիական հարձակումներից փրկված ավելի քան 50.000 իրանցիներ դեռ տառապում են մանանեխի գազի ազդեցությունից և բժշկական օգնության կարիք ունեն: Պարտադրված պատերազմի ընթացքում Իրաքի բաասական ռեժիմը բազմիցս դրսևորել է իր ագրեսիան՝ քիմիական զենք կիրառելով իսլամական մարտիկների և քաղաքների բնակչության դեմ։ Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծումը այս տեսակի ամենաաղետալի և ամենասարսափելի հարձակումն էր, որի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին և վիրավորվեցին: ԻԻՀ-ն Սարդաշտ քաղաքն անվանել է աշխարհում քիմիական զենքի առաջին զոհը Հիրոսիմայի միջուկային ռմբակոծությունից հետո։ Քիմիական զենքի ամենադաժան կիրառումը եղել է 1987 թվականի փետրվարին Հալաբջայում, որն առաջին համաշխարհային պատերազմից ի վեր քիմիական զենքի ամենալայն կիրառումն է։ Իրաքյան Քուրդիստանի այս քաղաքի առնվազն 5000 քուրդ և մուսուլման բնակիչներ զոհվեցին, ևս 7000-ը վիրավորվեցին Սադամի դաժան քիմիական ռմբակոծության հետևանքով։ Հալաբջայում տեղի ունեցած ողբերգությունը, անկասկած, համեմատելի է ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների հետ։

Սրտաճմլիկ պատկեր Հալաբջա քաղաքի վրա Սադամի քիմիական հարձակումից հետո

Ութամյա դիմադրության ավարտին ԻԻՀ-ն հաղթեց անհավասար և տմարդի պատերազմում: Այս շաբաթվա հաղորդումը կավարտենք 1980-ականների ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Խավիեր Պերես դե Կուելյարի խոսքերով, ով ՄԱԿ-ում իր առաքելության վերջին օրերին ընդունեց Իրան-Իրաք պատերազմում Իրաքի ագրեսորությունը: Արևմուտքի և Արևելքի երկու գերտերություններն ու նրանց արբանյակները ՄԱԿ-ում ունեցած իրենց ազդեցությամբ ութ տարվա պատերազմի ընթացքում երբեք Իրաքին որպես պատերազմի նախաձեռնող չանվանեցին և միայն պահանջեցին հրադադար երկու հակամարտող կողմերի միջև։ «Խավիեր Պերես դե Կուելյարը» ի պատասխան հարցի, թե ի՞նչ եք կարծում, Իրանի արածը լեգիտիմ պաշտպանություն էր, թե՞ ոչ. ասում է.«Դրանում կասկած չկա, և սա լավագույն բանն էր, որ կարող էր անել մի ժողովուրդ իր երկրին ուղղված ագրեսիայի դեմ։ Երբ երկու զինվորական բանակներ կռվում են միմյանց դեմ, դա բոլորովին այլ խնդիր է, քան երբ մի բանակն ունի իր դեմ ժողովրդական դիմադրություն։ Իրանում Իրաքի ներխուժման դեմ դիմադրությունը ժողովրդական էր, և դա Իրանի հաղթանակի միակ պատճառն էր։ Թույլ տվեք ասեմ հաղթանակ, քանի որ դուք իրականում հաղթեցիք ու կարողացաք դիմադրել ագրեսորին ու հետ մղել նրան»։