Յոթ Օրանգ(29)
https://parstoday.ir/hy/radio/iran-i195202-Յոթ_Օրանգ(29)
Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ, Ձեզ ենք ներկայացնում Յոթ Օրանգ հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս և առաջիկա մի քանի հաղորդումներում կներկայացնենք  ազերի երաժշտությունը:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2023 09:10 Asia/Tehran

Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ, Ձեզ ենք ներկայացնում Յոթ Օրանգ հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս և առաջիկա մի քանի հաղորդումներում կներկայացնենք  ազերի երաժշտությունը:Ընկերակցեք մեզ:

 

Իրանի ազերիները ,պարսկալեզուներից հետո  Իրանի երկրորդ մեծ էթնիկ խումբն են ,որոնք առավելաբար բնակվում են Իրանի հյուսիս արևմտյան շրջանում և Կասպից ծովից մինչև Ուրմիաի լճի միջեւ ընկած տարածքում: Ատրպատականցիների մայրենի լեզուն ազերի թուրքերեն է և կառուցվածքը նման է ստամբուլի թուրքերենի ,սակայն քերականությունը մասամբ տարբեր է: Շատ Իրանագետներ համոզված են ,որ Իրանում ազերի լեզուն ,արիական արմատներ ունի:

Ազերի երաժշտությունը լեզի նման շատ հին է , և վաղեմիությունը հասնում է հազարամյակների  և այս ժամանակաշրջանում վերածվել է Իրանի այս տարածքի ժողովրդի մշակույթի կարևոր մասնիկի: Պատմության ընթացքում Ատրպատականը  եղել է տարբեր կայսրությունների և մշակույթների մասը, ուստի նրա տեղական երաժշտությունը ազդվել  է այս պատմական իրադարձություններից : Ատրպատականի երաժշտության պատմությունը միախառնված է իրանական, արաբական և թուրքական արվեստի և մուղամի արվեստի հետ։

Ազերի ականավոր երաժիշտներից և ազերի երաժշտության նշանավոր տեսաբաններից  են եղել Սաֆիեդդին Ուրմավին և Աբդոլ Ղադեր Մարաղեին:

Աբդոլ Ղադեր Մարաղեին  իրանցի նշանավոր երաժիշտ է, ով ապրել է Մարաղեում 1360-ից 1435 թվականների կեսերին (757-838 թթ.):  Երաժշտության մեջ  նա եղել է Սաֆիեդդին Ուրմավիի  հետեւորդը։ Աբդոլ  Ղադերը երգի վարպետ էր  և շատ գեղեցիկ  էր նվագում ուդը և վարպետ էր բալլադներ հորինելու գործում։Ոմանք նրան համարում են թուրքական մուղամի  հայրը և դասում Իրանի երաժշտության այնպիսի մեծերի կողքին, ինչպիսիք են ՝Ֆարաբին, Ավիցեննան, Սաֆիեդդին Ուրմավին և Ղոթբեդդին  Շիրազին։

Քիչ հետո միասին կլսենք այս մեծ երաժշտի գեղեցիկ բալլադներից մեկը, ով հայտնի է նաև որպես երաժշտության երկրորդ ուսուցիչ։ Այն Աբդոլ Ղադեր Մարաղեի երաժշտական ​​խմբի կողմից հավաքվել է  «Շող Նամե» անվանումով ալբոմում՝  Հոմայուն Շաջարյանի  կատարմամբ:

 

Տեղական երգերը համարվում են յուրաքանչյուր ազգի ու երկրի առաջին երաժշտությունը։Տխրություններն ու ուրախությունները, անհաջողություններն ու հաղթանակները և ժողովրդի հերոսներն ու ականավոր  դեմքերը  իրենց տեղն ունեն այս երաժշտության մեջ ,որի պատճառով դա յուրահատուկ արժեք է վայելում: Աշխարհում չկա մի ազգ կամ էթնիկ խումբ ,որը չունենա տեղական երաժշտություն ,նույնիսկ ամենահեռավոր էթնիկ խմբերը ,որոնց մոտ արվեստը շատ էլ տարածված չէ,ունեն տեղական ժողովրդական երգեր: Մարդն ինչպես մայրենի լեզուն է սովորում, այնպես էլ հայրենի ու տեղական երգերն է սովորում և դրական արձագանքում  դրանց  և հակառակը ,օտար մշակույթների մեղեդիների դիմաց շատ էլ չի  հակազդում:

Ազերի տեղական երաժշտությունը պարունակում է աշուղների արվեստը: Մի արվեստ, որտեղ միաձուլված են  պոեզիան, պատմվածքը, պարն ու երաժշտությունը : Կան նաև ազերի ավանդական պարերի տարբեր տեսակներ, որոնք հաճախ կատարվում են արագ երաժշտությամբ: Ընդհանրապես աշուղները շրջիկ երգիչներ են, ովքեր նվագում են, և նրանց երգի հիմքը իմպրովիզացիան է։

 

Աշուղի և երգչի տարբերությունն այն է, որ աշուղը երգելիս նաև խաղարկությամբ է զբաղվում , իսկ աշուղի և դերասանի տարբերությունն այն է, որ աշուղը  բոլոր դերերը կատարում է մեկ արարում և միաժամանակ պատմում է պատմությունը։Ամենակարևորն այն է, որ Աշուղը, ի տարբերություն երգիչների և դերասանների, ինքն է ստեղծում կատարման վայրը , ինքն է հեղինակն ու կոմպոզիտորը, երբեմն էլ կարող է պոեզիա երգել հանդիսությունների  ժամանակ։

Երբ աշուղը  ցանկանում է նվագել , կանգնում և պաշտոնական հագուստով և կատարում է արվեստը : Երբեմն ունկնդիրներին և դիտորդներին  խանդավառելու  համար, ծրագրի  ընթացքում նա մի շարք շարժումներ է կատարում , ինչպիսիք են՝նվագարանի  թասը կամ կոթը բարձրացնելն ու իջեցնելը, կամ նվագարանը  դնել պարանոցի հետևում, կամ ոտքերը գետնին խփել, հատկապես էպիկական երգեր կատարելիս։Աշուղը նվագող և երաժիշտ է :Նրա էությունը բացահայտվում է իր նվագարանով և առանց իր նվագարանի նա կատարյալ արվեստագետ չէ:

Անցյալում ,հիշյալ արվեստագետներին աշուղներ անվանելուց բացի ,անվանում էին նաև «ուզան»,«վարսաղ»և «յանշաղ»: Պատմության ընթացքում աշուղները մասնակցելով  , հարսանյաց  հանդեսներին ու սգո արարողություններին  հետաքրքրված ժողովրդի համար  պատմում էին Ատրպատականի  էպիկական ու խրատական  պատմությունները՝ «Քյուրօղլու», «Ասլի և Քարամ», «Հայդեր և Բահրամ» և «Շահ Իսմայիլ» և Ատրպատականի մեծ հայրենիքի տարբեր տարածքների  ու գյուղերի լուրերն  ու տեղեկությունները փոխանցում էին միմյանց: 

«Շահ Իսմայիլի» պատմությունը այս աշուղների պատմություններից մեկն է, այժմ միասին  լսենք այն՝ Մասիհոլլահ Ռեզայիի կատարմամբ։

 

Միասին լսեցինք «Շահ Իսմայիլի և Փերիի» աշուղական  պատմությունը։Սեֆյանների դինաստիայի հիմնադիր Շահ Իսմայիլը աշուղների ամենակարևոր պատմություններից մեկի հերոսն է,նա սիրահարված մի մարդ է,ով  սուրը փոխարինել է նվագարանով:

Աշուղական  մեկ այլ պատմություն՝ «Քյուրօղլու էպոս»-ն է։Քուրօղլուն բազմաթիվ թուրք ժողովուրդների ընդհանուր էպիկական հերոսն է սկսած ազերիներից,Թուրքիայի թուրքերից մինչև  թուրքմեններ, ուզբեկներ և ղաշղայիներ:

Քյուրօղլուի հերոսական  պատմությունը շատ հայտնի է և սկիզբ է առնում Շահ Աբասի ժամանակաշրջանի իրադարձություններից և այս շրջանի սոցիալական վիճակից։Այս պատմությունը ներքին ու արտաքին թշնամիների դեմ ժողովրդի  երկարատև պայքարի էպիկական և գեղեցիկ պատկերացումն է։ Այժմ առաջարկում ենք լսել «Քյուրօղլուի էպոսից» մի հատված։

 

Թանկագին բարեկամներ,ավարտեցինք այս հաղորդաշարի հերթական թողարկումը:Հուսանք  հաճույքով եք ունկնդրել ծրագիրը: Առաջիկա ծրագրի ընթացքում ձեզ հետ խոսելու ենք Ատրպատականի մուղամի  եւ այս տարածքի երաժշտական այլ ժանրերի մասին:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ ձեզ: