Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (117)
https://parstoday.ir/hy/radio/iran-i195396-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(117)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բասիջի դերակատարությանը 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 09:26 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Բասիջի դերակատարությանը 8-ամյա Սրբազան պաշտպանության ընթացքում:

Իրաքի բաական ռեժիմի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պարտադրված պատերազմն ավարտվեց ութ տարի անց, սակայն այն մեծ փորձ ու ձեռքբերումներ թողեց հաջորդ սերունդներին, ու ոչ միայն Իրանին, այլև աշխարհի բոլոր ազատատենչ ազգերին։ Իրանից նույնիսկ մի թիզ հողի մասնատման չթույլատումը և Իսլամական Հանրապետության համակարգի շարունակությունը և Իրանի հպարտությունը լայն ու երկար պատերազմ վարելու հարցում, պարտադրված պատերազմի ամենաակնառու ձեռքբերումներից է: Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու Սադամի և նրա համախոհների հիմնական նպատակներից մեկն առնվազն Խուզեստանի մասնատումն ու առավելագույնը Իրանի Իսլամական Հանրապետության տապալումն էր: Սադամը և նրա կողմնակիցները թե՛ արևմտյան, թե՛ արևելյան ճամբարներում չկարողացան հասնել այս նպատակներից որևէ մեկին: Այս դարաշրջանի կառավարման ևս մեկ ձեռքբերում կարելի է համարել ինքնավստահության և պատերազմի պատճառով առաջացած խնդիրներն ու ճգնաժամերը կառավարելու կարողության զարգացումը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվեց մի իրավիճակում, երբ Իսլամական հեղափոխության հաղթանակից անցել էր ընդամենը 19 ամիս։ Ռազմական ուժերը դեռ չէին կարողացել հարմարվել հեղափոխությունից հետո ստեղծված պայմաններին։ Այս դժվարին իրավիճակում իրանցի երիտասարդների՝ երկիրը և հեղափոխությունը պաշտպանելու հեղափոխական եռանդն ու նահատակության տենչը Իրաքի բաասական ռեժիմի ագրեսիային դիմակայելու հուսալի ու միակ լուսավոր կետն էր: Նույն ոգով Խորրամշահրցի երիտասարդները 35 օր քաղաքի դարպասների ետևում պահեցին մի քանի իրաքյան դիվիզիաներ՝ ամենաքիչ զենքով և ամենաքիչ թվով մարդկանցով և կռվելով մինչև վերջին փամփուշտը։ Իրանցի երիտասարդները հասկացան, որ պետք է պաշտպանեն իրենց երկիրը և իրենց հեղափոխությունը միայն ապավինելով իրենց կարողություններին և ապավինելով Աստծուն: Այս ինքնավստահության ազդեցությունը պատերազմից հետո աճող ազդեցություն ունեցավ տարբեր սոցիալական, տնտեսական և ժամանակակից պաշտպանական տեխնոլոգիաների վրա։

8-ամյա Սրբազան պաշտպանության համար մղվող պատերազմի ընթացքում Իրանի ժողովուրդը եկավ այն եզրակացության, որ պետք է ոտքի կանգնի և ձեռք բերեց ինքնավստահություն, որ կարող է տարիներ շարունակ պայքարել բոլոր տերությունների և գերտերությունների դեմ։ Լուսահոգի Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ասել է.«Այս պատերազմում մենք կոտրեցինք Արևելքի և Արևմուտքի երկու տերությունների գերիշխանությունը»: Երկու տերությունների՝ Արևելքի և Արևմուտքի մեծությունը կոտրելը ձեռք բերվեց ոչ միայն կռվի ու պատերազմի, այլ բոլոր հարթակներում։

....

Ազգային ինքնավստահությունը Իրանի սրբազան պաշտպանության ութ տարիների ամենամեծ ձեռքբերումներից էր

 

Իրանի ժողովուրդն իր նորարար ու պայծառ երիտասարդության   ու ինքնավստահության շնորհիվ, ութ տարվա դիմադրության և անհավասար պատերազմի մեջ առաջընթացի հասավ, որն առաջացրեց բարեկամների և թշնամիների հիացմունքը։ Նրանք համբերատար դիմակայեցին տնտեսական էմբարգոյին գոհունակության և խնայողության ոգով և սկսեցին պատրաստել պատերազմի և արդյունաբերության մեջ անհրաժեշտ տարբեր գործիքներ և սարքավորումներ: Սա այն դեպքում, երբ մինչև իսլամական հեղափոխությունը Իրանի արդյունաբերությունը լիովին մոնտաժման և կախյալ արդյունաբերություն էր՝ արտասահմանյան խորհրդատուների վերահսկողության ներքո: Իմամ Խոմեյնիի խոսքերով. «Այս պատերազմը և տնտեսական պատժամիջոցները և օտարերկրյա փորձագետների արտաքսումը Աստծո պարգևն էր, որի մասին մենք տեղյակ չէինք»: Եվ սա հասարակության ինքնավստահ առաջնորդի կամքն է, որ «Մի ակնկալեք, որ դրսից որևէ մեկը կօգնի ձեզ հասնելու նպատակին, որը (նույն) իսլամն է և իսլամի կանոնները կյանքի կոչելը։ Դուք պետք է տեր կանգնեք այս կենսական գործին, որն իրականացնում է ազատություն և անկախություն»:

Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի հեռատես նախաձեռնություններից էր Սադդամի վարչակարգի ագրեսիայի դեմ ընդդիմության հանրահռչակումը: Գաղափարը 20 միլիոնանոց « «Բասիջ Մոսթազաֆան» (աշխարհազորայիններ) կազմակերպություն ստեղծելն էր: Այդ ժամանակ Իրանի բնակչությունը կազմում էր մոտ 35 միլիոն մարդ։ Իմամ Խոմեյնին, համակարգն ու հեղափոխությունը տապալելու թշնամու հիմնարար նպատակների մասին իր խորը գիտելիքների շնորհիվ, դավադրության լուծումն ու վերացումը տեսնում էր նրանում, որ Իրանի ժողովուրդը այնպես ինչպես թագավորության ավտորիտար ռեժիմի դեմ հաղթական ապստամբություն իրականացրեց, պետք է միասին ոտքի կանգնի  նաև բաասական թշնամու դեմ պատերազմում։ Այս ռազմավարությունը, իհարկե, խոր ազդեցություն ունեցավ ռազմաճակատներում հաղթանակների ընթացքի վրա։ Հենց այս կերպ հավաքազորային և ժողովրդական մտածողությունը ճանապարհ հարթեց պատերազմում ստեղծագործելու և նորարարության համար։ Բասիջ կազմակերպությունն իսլամական հեղափոխության և Իրանա-իրաքյան ութամյա պատերազմի թանկարժեք արգասիքն է:

 Իմամ Խոմեյնին «Բասիջ Մոսթազաֆան» կազմակերպության մասին ասել է. «Թող Աստծո ողորմությունն ու օրհնությունները լինեն այս կազմակերպության վրա, որն իրավամբ աջակցություն է իսլամական հեղափոխությանը և շարունակելու է իր արժեքավոր ջանքերը և Աստծո շնորհքով, եռնադուն երիտասարդների և միլիոնանոց խմբի կամավորների ջանքերով, զինվորներ կդաստիարակվեն, որ ազգի ազնիվ խավերի ակտիվ մասնակցությամբ և այն ոգևորությամբ, որը երևում է սիրելի երիտասարդության մեջ իսլմաի շնորհիվ իրականություն կդառնա 20 միլիոնանոց բանակը, որը պաշտպանելու է Իսլամական Հանրապետությունը և հարազատ երկիրը չարակամ երկրներից:

...

Բասիջյանները շատ արդյունավետ ուժ էին պարտադրված պատերազմի ճակատներում

 

Իմամ Խոմեյնիի կարծիքով «Բասիջին» միակ մարդը չէ, ով ընդգրկված է այս խմբի կամ կառույցի ու կազմակերպության մեջ և համարվում է այս հաստատության անդամ, այլ աշխարհի բոլոր թույլերը, անօգնականները և բանտարկված մարդիկ, որոնք ճնշված են բռնակալների ու կեղեքիչների կողմից համարվում են «Բասիջի», քանի որ նրանք գիտակից, իմաստուն, անկախ, արդարություն փնտրող ու բռնության դեմ պայքարող էակներ են։ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասում է.«Ուժերն ու գերտերությունները և նրանց ծառաները թող վստահ լինեն, որ եթե Խոմեյնին մենակ մնա, նա կշարունակի իր ճանապարհը, որը պայքարի ճանապարհն է անհավատության, կեղեքման, մեղսակցության և կռապաշտության դեմ և Աստծո օգնությամբ իսլամական աշխարհի բասիջիների հետ միասին,   կեղեքիչներին կզրկեն հանգիստ քնից, որոնք շարունակում են բռնություն ու ճնշում գործադրել թույլերի վրա»: Լուսահոգի Իմամ Խոմեյնին իրեն մի բասիջի է համարում և հպարտանում է դրանով և խնդրում է Աստծուց, որ իրեն միավորի բասիջիների հետ: Նա ասում է.«Այս աշխարհում իմ միակ պարծանքն այն է, որ ես բասիջի եմ»:

Սրբազան պաշտպանության պատմության վերընթրցումը ցույց է տալիս, որ Իսլամական Իրանի գերազանցությունը Իրաքի բաասական ​​ռեժիմի  զինված ուժերի նկատմամբ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ուժերի խիզախության հետ մեկտեղ, պայմանավորված էր բասիջի կամավորների առկայությամբ: Բասիջիները(աշխարհազորայինները) մի կողմից իրենց առանձնահատուկ ոգու պատճառով մեղմեցին պատերազմի դաժան մթնոլորտը և մոտեցրին այն հասարակության մթնոլորտին, մյուս կողմից հասարակության բոլոր շերտերին քաշեցին իրենց ռազմիկ երեխաներին աջակցելու համար, ինչը բարձրացրեց մարտիկների ոգին ռազմաճակատներում:

Պատերազմի սկզբում Իրանի Իսլամական Հանրապետության բանակը, հեղափոխության պայմաններից ելնելով, ամբողջությամբ չէր վերականգնել իր կառուցվածքը և իր ողջ ուժով ներկա չէր ռազմաճակատում, իսկ ԻՀՊԿ-ն, որը նոր ծնված ուժ էր, զիջում էր զորքերի քանակով և պաշտպանական հզորությամբ չուներ համապատասխան անհրաժեշտ առավելություններ, հետևաբար, պաշտպանական հզորության գնահատման և պատերազմի ելքի առումով մարտի դաշտում ներկա զինված ուժերը պատկերացում չունեին մինչեւ ատամները զինված ու մեծ տերությունների աջակցությամբ թշնամու դեմ հաղթանակի հարցում։ Նման իրավիճակում ժողովրդական ուժերի ներկայությունը ճակատներում, բացի պաշտպանական հզորության ամրապնդումից, ուներ ևս մեկ կարևոր ուղերձ, որը ցույց տվեց պաշտպանական ամուր մշակույթ հանրության լայն շերտերում։ Պատերազմի դաշտերում բասիջիների ներկայությամբ Իրանի զինված ուժերը տեսան իրենց թիկունքին կանգնած ու իրենց աջակցող մի ժողովուրդ, ինչը բազմապատկեց նրանց պաշտպանական ուժը և պայքարի ու դիմադրության ոգին:

Պարտադրված պատերազմի ճակատներում Բասիջի ուժերի ներկայությունը պատճառ դարձավ, որ ԻԻՀ-ի զինված ուժերը իրենց թիկունքին զգան մի ամբողջ ազգի աջակցություն

Իրանի ժողովուրդը հեղափոխության հաղթանակից հետո առաջին իսկ օրերից ենթարկվել է պատժամիջոցների՝ անկախության ձգտման և միջազգային ասպարեզում իշխող ուժերից կախվածությունից խուսափելու պատճառով։ Բնականաբար, էմբարգոյի հետևանքները, պատերազմի ֆինանսական կարիքների հետ մեկտեղ, բազմաթիվ ծախսեր են պարտադրել երկրին։ Այս պայմանները դժվարացնում էին երկրի տնտեսական վիճակը, և երկրի տնտեսության կառավարումը դժվարության մեջ էր։Բասիջի մուտքը պատերազմի դաշտ մի կողմից, քանի որ ժողովրդական մարտիկներն առանց նվազագույն ակնկալիքի հայտնվեցին ճակատում, իսկ մյուս կողմից՝ իրանցի ընտանիքներն ավելի շահագրգռված էին մարտիկների կարիքները հոգալու համար, ուստի «Բասիջի» մուտքը պաշտպանության դաշտ պատճառ դարձավ, որ ժողովուրդը իր վրա վերցնի պատերազմի ծախսերի մեծ մասը և նվազեցրեց այդ իրավիճակում կառավարության ծանր ֆինանսական բեռը։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում: