Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (118)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ռազմաճակատներում Իրանցի երիտասարդների շրջանում տիրող հոգևոր մթնոլորտի ու արժեքային համակարգի մասին:Ընկերակցեք մեզ:
Սադամի վարչակարգի ագրեսիայի դեմ Իրանի ութամյա դիմադրության առանձնահատկություններից մեկն այն էր, որ այս պատերազմը ժողովրդական էր։ Ժողովուրդների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ կա անմիջական կապ ռազմիկների մարտունակության ու նրանց խիզախ ոգու և ժողովրդի աջակցության ու այն ձևի միջև, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում մարտիկներին: Երբ սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում ժողովուրդը զինվորականների հետ կողք կողքի մարտի դաշտ մտավ, զինված ուժերի վստահությունը ժողովրդի մոբիլիզացման և ժողովրդի փոխվստահությունը զինված ուժերի նկատմամբ վերածվեց իրական հավատքի և այս փոխադարձ վստահությունը հիմնարար դեր խաղաց ութ տարվա պարտադրված պատերազմում կռվելու կամքի ձևավորման և Իրանի Իսլամական Հանրապետության հաղթանակի գործում: բասիջիների (հավաքազորայինների) ներկայությունը պատերազմում ստիպեց հասարակության բոլոր շերտերին հայտնվել սրբազան պաշտպանության ճակատներում: Բասիջիները հասարակության սրտից էին: Երիտասարդներն ունեին բազմաթիվ տարբեր մասնագիտություններ։ Տարբեր ոլորտներում առկա դեֆիցիտի պատճառով մարտադաշտը հնարավորություն էր տալիս տաղանդների ի հայտ գալու և պակասը լրացնելու։ Բասիջի այս ուժերի և զինվորական ծառայության և բանակում լինելու անցյալ չունեցող մարդկանց մեջ ի հայտ եկան մեծ հրամանատարներ, ինչպիսին նահատակ Բաղերին էր, ով որպես լրագրող գործուղվեց մարտի ճակատներ և դարձավ մարտականգործողությունների հանճարներից մեկը։ Պատերազմի գիտական և տեխնոլոգիական բազմաթիվ խոչընդոտներ լուծվեցին այս ժողովրդական ուժերի կողմից։ ԻԻՀ-ի պաշտպանական արդյունաբերության ոլորտում զգալի առաջընթացի պատճառներից մեկն արմատավորված է ստեղծագործ, մոտիվացված և տաղանդավոր երիտասարդների առկայությամբ: Այս տեսանկյունից, եթե դիտարկենք Բասիջի ներկայությունը պատերազմի ճակատներում, ապա պետք է ասել, որ կորպուսի և բանակի բազմաթիվ բարձրաստիճան հրամանատարներ, որոնք շատ որոշիչ դեր են ունեցել Սրբազան պաշտպանության գործում։ Սրբազան պաշտպանության ութ տարիներին, թեև նահատակվեցին տասնյակ հազարավոր լավագույն երիտասարդ, եռանդուն ու տաղանդավոր իրանցի ուժեր, միևնույն ժամանակ, այս երկրում պատրաստակամ ու մարտունակ ուժերի սերունդը նույնպես պատրաստվեց այս համատեքստում և երաշխավորեց երկրի ապագան։
Ճակատներում ժողովրդի ներկայությունը փոխեց պատերազմի պայմանները հօգուտ ԻԻՀ-ի։ Բազմաթիվ քաղաքների ու գյուղերի կառավարումն այդ դաժան պայմաններում շատ դժվար գործ էր։ Բասիջի ու ժողովրդի ներկայությունն ու մասնակցությունը, քաղաքների ու գյուղերի կառավարման գործում համագործակցությունն ու համակարգումը հեռացրեց բազմաթիվ խնդիրները պետական կառույցներից: Այս իրավիճակում Բասիջը որոշիչ կշռաքար դարձավ Սրբազան պաշտպանության և միաժամանակ ճակատի թիկունքում։ Մասնակցելով և հեշտացնելով Բասիջի ուժերի համակարգված ներկայությունը ճակատում և ճակատից դուրս՝ Բասիջ կազմակերպությունը ժողովրդին ամբողջ ուժով դրեց երկրի պաշտպանության ծառայությանը, և մարտի դաշտերում և թիկունքում չնչին խանգարումներ չեն եղել։ Մարդկանց մեջ զարգացավ զոհաբերության, անձնուրացության և ինքնամոռացության մշակույթը։ Կամաց-կամաց դիմադրությունն ու ջիհադը դարձան իրանցիների ազգային ինքնության մի մասը։ Սրբազան պաշտպանության ժամանակ Բասիջը չսպասեց, որ ուժ հավաքի, հետո կռվի, նրանք կռվեցին և հակառակորդին դիմակայելու ընթացքում ուժ ստացան և կարողացան բաասական բանակի տեխնիկայով ու զենքերով ձևավորել անհրաժեշտ ստորաբաժանումներ՝ ինչպես զրահային և հրետանային ստորաբաժանումներ։ Այս դարաշրջանում ձևավորվեց շատ արժեքավոր և ընդունակ մարդկային ուժ, որը իմամ Խոմեյնիից սովորած «մենք կարող ենք» արտահայտությունը դարձրեց իրենց հիմնական նշանաբանը: Իրանցի ռազմիկների մշակույթը ճակատում ստեղծեց արժեքներ, որոնք հազվադեպ են եղել աշխարհի այլ երկրների պատերազմներում: Իրանցի երիտասարդ ռազմիկները աշխարհը համարում էին Աստծո ներկայություն և փորձում էին Աստծուն տեսնել որպես ներկա և հսկող իրենց գործողություններին: Ուստի, նրանք փորձում էին ընտրել ցանկացած աշխատանք և գործողություն, որն իրենց կմոտեցներ Աստծուն և կվայելեին Նրա հաճությունը: Շատ մարտիկներ հավատում էին այն բանին, որ «Աշխարհի հանդեպ սերը բոլոր մեղքերի արմատն է»: Այս տեսիլքով ու այս հայացքով նրանք ոտքի տակ էին դրել ու սանձել էին իրենց «ես»ը։ Ռազմաճակատում քինախնդրություն ասվածը գոյույուն չուներ։ Ոչ ոք ոչ մեկին չէր մեղադրում։ Ոչ ոք չէր փորձում իր անունը գերազանցել մյուսներին։ Բոլորը փորձում էին թաքուն ու ուրիշների աչքից հեռու աշխատել, որ իրենց քայլերը կեղծավորություն չհամարվեր։ Ոչ ոք չգիտեր, թե որ ռազմիկն է լվանում իր սպասքը և կոշկաներկով փայլեցնում իր կոշիկները։
Իրանցի ռազմիկները կիսում էին իրենց ունեցածը և նստում էին նույն սեղանի շուրջ։ Պատերազմի ճակատներում ստեղծվեցին բազմաթիվ էպոսներ և արիություններ։ Ռազմիկները անդրդվելի էին մարտական դժվարին պայմաններում: Ճակատներում իշխող ոգին էր հոգևորությունը: Աստծուն ապավինելով հաղթանակի հույսն ու վստահությունն դրսևորվում էին զինվորների շրջանակում։ Ոչ ոք չէր հիասթափվում։ Պատերազմի ժամանակ շատ մարդիկ են զոհվել ու վիրավորվել, ընտանիքները շատ են տուժել։ Իրանցի մարտիկների և նրանց ընտանիքների տեսակետն այս աղետների նկատմամբ վերցված է Ղուրանի այս այայից.«Դժբախտությունները, որոնք կհասնեն ձեզ երկրի վրա և ձեր հոգիներում, արդեն գրանցված են գրքում, որպեսզի երբեք այն բանի համար, որ կորցնում եք չսրտնեղվեք և չուրախանաք այն ամենի համար, ինչ ձեռք եք բերում, իսկ Աստված չի սիրում ոչ նրանց, ովքեր ամբարտավան են կամ իրենց են գովաբանում:
Նման այաները խաղաղություն էին բերում նրանց, ովքեր մեծ աղետներ կամ անհաջողություններ էին կրել պատերազմի ժամանակ։ Բազմաթիվ արժեքներ ծնվեցին Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում: Պատերազմը պատճառ դարձավ, որ խիզախության և մահից չվախենալու ոգին տարածվի Իրանի ժողովրդի որոշ հատվածների մեջ: Շատերը ջիհադին մասնակցելու համար ճակատ տեղափոխվելը համարում էին մեծ պարգևներ և վարձատրություն ունեցող գործողություն, քանի որ հիմնվելով Ղուրանի այս այայի վրա՝ նրանք հավատում էին.«Ով թողնում է իր տունը և մահանում՝ գաղթելով Աստծո և Նրա Մարգարեի մոտ, նա կվարձատրվի Աստծու կողմից»: Ութամյա պատերազմի ընթացքում նահատակության ու անձնազոհության ոգին դարձավ Իրանի ժողովրդի մի ստվար հատվածի ընդհանուր մշակույթը։ Իսլամական տեսակետի համաձայն՝ ժողովրդի մեջ ռազմիկների դիրքը բարձրացավ։ Պատերազմի ժամանակ նահատակությունը հավերժական պատիվ էր, և մարդիկ իրենց սրտում նահատակներին ասում էին.«Աստված ձեզ տվեց մի բան, որը ոչ մեկին չի տվել աշխարհում»: Իսլամի պատիվը պահպանելու և Իսլամական Հանրապետությունը պաշտպանելու ճանապարհին իրենց ամենամեծ կապիտալը անկեղծությամբ Աստծուն զոհաբերած նահատակների դիրքը շատ բարձր է և թանկ Իրանի ժողովրդի համար։ Նրանք իսկապես հավատում էին.«Մի կարծեք, թե Աստծո ճանապարհին սպանվածները մեռած են, այլ նրանք ողջ են և Աստծո մոտ իրենց հանապազօրյա հացն են ստանում»: Իմամ Խոմեյնիի մեկնաբանությամբ այս այայի մեջ քննարկումը վերաբերում է ոչ թե այս աշխարհի կյանքից հետո կյանքին, որտեղ մարդկային հոգի ունեցող բոլոր արարածները կենդանի են տարբեր մակարդակներում՝ կենդանական և ենթակենդանական կյանքից մինչև մարդկային կյանք և դրանից վեր, այլ ճշմարտության ճանապարհին նահատակների մեծ պատիվը կյանքն է Տիրոջ ներկայությամբ և Աստծո հյուրասիրությանը ներկա գտնվելը: Նահատակության մշակույթը միատարր, հավասարակշռված և համահունչ արմատականացված վերաբերմունքի, միտումների և վարքագծի մի ամբողջություն է, որը մարդկանց ստիպում է ընտրել նահատակության բարձր արժեքը: Ուստի նահատակությունը մեծ և հաջող իրադարձություն է նրանց համար, ովքեր, հետևելով իդեալներին ու արժեքներին, դաստիարակվելով զոհաբերության ու սխրանքի մթնոլորտում, մտածում են այն աստիճանի ու դիրքի մասին, որը վեր է մարդկային կյանքից և Ալլահի խալիֆայի փառքից ու արժանապատվությունից, որին մենք անվանում ենք զոհաբերության և նահատակության մշակույթ: