Նովռուզյան Հաֆթ սինը(1. Նովռուզին ընդառաջ)
«Նովռուզյան Հաֆթ սինը» հատուկ հաղորդումը նախատեսվել է 1402թ. Նովռուզի համար, որը բաղկացած է 8 մասերից: Առաջին թողարկման ընթացքում գարնանն ընդառաջ, կանդրադանանք բնակարանները մաքրելու և հանգուցյալների գերեզմաններ այցելեու գեղեցիկ սովորություններին:
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այսօր 1401թ. ձմռան վերջին օրն է և բնության գարունն այս տարի, որ զուգադիպել է Ղուրանի գարնան՝ Ռամազան ամսվան, միջավայրը լցրել է անուշ բուրմունքոով: Այս առիթով էլ 8 մասից բաղկացած «Նովռուզյան Հաֆթ սինը» հաղորդաշարը նախատեսել ենք ձեզ համար, որպեսզի ձեզ ներկայացնենք իրանցիների և Իրանական մշակույթի մեջ տեղ գտած Նովռուզ հնադարյան տոնի հետ կապված ծեսերը: Այս հաղորդաշարի առաջին համարում կխոսենք Նովռուզի դիմավորման սովորությունների մասին, որպեսզի պատկերացնեք Իրանի քաղաքներում ու գյուղերում տիրող նախանովռուզյան տրամադրությունը: Նախ կլսենք «Ռասթաք» նվագախմբի կատարմամբ Նովռուզյան երաժշտություն:
Ձմեռն իր բոլոր դժվարություններով ավարտվեց, և ծառերը ծաղկեցին, և թռչունների ծլվլոցը լսվում է ամենուր, իսկ գարնանային քամին թարմացնում է հոգին: Թվում է, թե Նովռուզը նոր սկիզբ է ոչ միայն Իրանի մշակութային տիրույթի, այլեւ բնության համար: Բնության հաճելի ձայնը շատերի համար հիշարժան է դարձնում Նովռուզը: Թռչունների երգը սրտերը լցնում է հույսով ու կյանքով, իսկ ընկերակցությունն ու բնության հետ մեկ լինելը դառնում են կյանքի շարունակության ու նոր սկզբի ճանապարհային քարտեզ։
Եթե Իրան այցելեք փետրվարի վերջին և մարտի սկզբին, ապա անպայման այլ ճանապարհորդության փորձառություն կունենաք: Մինչ գարնան գալուստը մարդիկ պատրաստվում են Նովռուզի գալուստին, իսկ Իրանում մարտ ամսվա տրամադրությունը շատ դիտարժան է։ Իրանցիները Նոր տարվա գալուստից մի քանի շաբաթ առաջ դիմավորում են Նովռուզն ու գարունը, իսկ փողոցներում երևում է մարդկանց աշխուժությունը։ Մեկը Նովռուզի համար գնումներ է կատարում, մյուսը՝ տան կամ խանութի ապակիները մաքրում։ Իրականում Նովռուզին ընդառաջ իրանցիների սովորույթներից ու ծեսերից մեկն էլ տունն ու փողոցները մաքրելն է, որը կոչվում է «Խանեթեքանի»,այն բառացիորեն նշանակում է տները թափ տալ, որի ընթացքում աշխատում են ազատվել հին իրերից, հագուստից, տունը համալրել նոր իրերով:
Խանեթեքանին գեղեցիկ ծես է, որը կատարվում է Նովռուզից առաջ, և մարդիկ տնից ախտերն ու ավելորդ բաները դուրս նետելու հետ միասին իրենց սրտերն էլ ազատում են կախվածություններից և պատրաստվում են նոր տարվան:
«Յակոբ Էդուարդ Փոլակի» (Jakob Eduard Polak) ուղեգրությունը եթե թերթեք, այդ գրքի մի բաժնում, գրված է Իրանում Նովռուզից առաջ սովորությունների մասին։ Նա, ով ապրել է 1818-1819 թվականների կեսերին, իր հուշերում ասում է.«Նովռուզյան օրերին իրանցիների սիրելի սովորություններից մեկը բնակարանների մաքրելն էր։ Բայրամից մի քանի օր առաջ մարդիկ մաքրում էին իրենց տները, թափահարում գորգերը։ Սովորաբար տան մաքրելը արվում էր տարին մեկ անգամ և դա արվում էր Նովռուզի ժամանակ»։
Եթե ցանկանում եք իմանալ Խանեթեքանիի հետ կապված առասպելի մասին, ապա Բախտիարիի գեղեցիկ երաժշտությունը լսելուց հետո միացեք մեզ, որպեսզի ճամբորդենք հազարամյակներ առաջ և ծանոթանանք հին իրանցիների առասպելական հավատալիքներին այս առնչությամբ։
Յուրաքանչյուր երկրում բոլոր արարողությունները ծեսերի շարունակությունն են։ Առասպելներից են առաջացել ծեսերը։ Առասպելներն այսօր մարդկության բազմաթիվ հավատալիքների և համոզմունքների մայրն են: Առասպելները ժամանակի ընթացքում հետզհետե մոռացվում են, բայց առասպելների հաստատումը երաշխավորող ծեսերը ապրում և շարունակվում են սովորույթների տեսքով, իսկ երբեմն դրանց գործառույթը փոխվում է։ Այս ծեսերից մեկը տան մաքրելն է, որն այսօր արվում է Իրանում և նրա մշակութային տիրույթում գարունը դիմավորելու համար:
Նովռուզի հաստատումը հին ու դիցաբանական տեսակետից տարբեր պատճառներ ունի, ոմանք այն համարում են առասպելական Ջամշիդ թագավորի գահակալության օրը, ոմանք էլ համարում են հեռացածի հոգու կամ Ֆրուհարի վերադարձը։ Բացատրությունն այն է, որ «Ֆարվահարն» իր սկզբնական «Ֆարեհ վա հար» անունով իրականում արաբերենում «հոգու» արիական անվանումն է։ Ավելի քան չորս հազար հինգ հարյուր տարի առաջ, երբ երկրագնդի ժողովուրդների մեծ մասը զբաղված էր կռապաշտությամբ և մարդկային ողջ գոյությունը համարում էին միայն այս երկրային և մահկանացու մարմինը, ճիշտ այդ ժամանակ հնադարյան արիացիների, հավատում էին, որ մարդն ունի հոգի և մահից հետո այս հոգին բաժանվում է մահկանացու մարմնից, գնում է մեկ այլ տեղ և շարունակում իր կյանքը: Հին Իրանի դիցաբանության համաձայն՝ Ֆարվահարը, ով դարձավ աստվածային զորացնող լույսի և Իրանի թագավորության խորհրդանիշը, Նովռուզին վերադառնում է երկիր։
Իրականում Ֆարվահարը, որը կապված է Իրանի հնագույն մշակույթին, չի լքում նրան իր ողջ կյանքի ընթացքում, քանի դեռ չի բռնել ճիշտ ճանապարհը։ Բայց երբ մարդ շեղվում է ճշմարտությունից ու ծուռ ճանապարհով քայլում, Ֆարվահարը թռչնի կերպարանքով հանում է մեղավոր մարդու շորն ու հեռանում նրանից։
Ողջ տարվա ընթացքում, երբ մոտենում է Նովռուզը, տարվա վերջին հինգ օրերին հանգուցյալների ֆարվահարները թևածում են դեպի իրենց վերապրողների մոտ՝ նոր տարվա սկզբին Ահուրա Մազդայի կողմից իրենց սիրելիներին երջանկություն և օրհնություն բերելու համար: Բայց քանի որ նրանց կացարանը դրախտն է և Աստծո հետ ընկերակցությունը՝ մաքրության և լույսի մեջ, նրանք մտնում են մի տուն, որը նման է դրախտին, զերծ կեղտից ու խավարից: Իրականում հին իրանցիները տունը մաքրում էին հանգուցյալի ներկայության վայրը մաքուր ու գեղեցիկ դարձնելու համար։ Եթե տունը մաքուր չէ , այդ տան մահացած բնակիչների հոգիները այնտեղ չեն գա, իսկ տան բնակիչները կզրկվեն օրհնությունից ու երջանկությունից։
Թանկագին ուղեկիցներ հաղորդումը շարունակում ենք «Մաշալլահ Բամերիի» կատարմամբ «Մոսեմ Բահար» (Գարնան եղանակ) բելուչների գեղեցիկ երգով:Մնացեք մեզ հետ։
Այսօր տուն մաքրելու գեղեցիկ սովորույթն իրականում մի տեսակ Նովռուզի դիմավորում է: Նովռուզի մոտենալուն պես, երբ օրը նոր է դառնում, մարդիկ նույնպես փորձում են ամեն ինչ թարմացնել՝ տունը մաքրելով ու ախտահանելով և հին անոթները նորերով փոխարինելով, և առաջին հերթին մայրերն ու կանայք են, որ ավելի շատ են մասնակցում այս ավանդույթին, քան ընտանիքի մյուս անդամները։
Իսլամում մարդիկ նույնպես կոչված են մաքրության, և դա բացարձակ սկզբունք է աստվածային կրոնների բոլոր ուսմունքներում: Իսլամ կրոնը միշտ շեշտը դրել է մաքրության և հիգիենայի վրա և մեծ նշանակություն է տալիս կյանքը փոխելուն ու նոր գույն տալուն։
Նովռուզի մյուս գեղեցիկ ծեսերից մեկն էլ տարվա վերջին հինգշաբթի օրը հանգուցյալների շիրիմներին այցելելն է։ Այս առիթով մարդիկ գերեզմաններ են այցելում տարվա վերջին հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Այս օրը, որը կոչվում է ննջեցյալների անունով, գերեզմանատները լեփ-լեցուն են մարդկանցով, ովքեր գալիս են այցելելու իրենց ննջեցյալներին, յուրաքանչյուր մարդ աղոթում է իր սիրելիի գերեզմանին կամ ողորմություն է տալիս կամ մաքրում գերեզմանը ջրով և վարդաջրով, նա ժամերով մնում է իր սիրելիի գերեզմանի կողքին:
Իրանի մուսուլման ժողովրդի համոզմունքների համաձայն՝ հանգուցյալների գերեզմանները պետք է այցելել տարվա վերջին ուրբաթ գիշերը, այսինքն՝ տարվա վերջին հինգշաբթի օրը: Այս օրը վերապրողները հաճախում են իրենց հարազատների ու ծանոթների շիրիմներին՝ փոշեզերծելով և մաքրելով գերեզմանների շրջակայքը, մաքրում են նրանց մշտական թաղման վայրը, երբեմն էլ մոմ կամ ճրագ են վառում գերեզմանի կողքին, որ տարվա վերջի գիշերը նրանց համար մութ չլինի։ Գերեզմանների վրա մրգեր ու քաղցրավենիք, հալվա, արմավ,, կանաչեղեն, երբեմն էլ «Հաֆթ Սին» դնելը վերակենդանացնում է կյանքի նշանները և հիշեցնում կյանքի ու մահվան հավերժական կապը, որ մահացածները չեն մոռացել։
Սիրելի ուղեկիցներ, այսպիսով հասանք «Նովռուզյան Հաֆթ սինը» հաղորդաշարի առաջին թողարկման ավարտին։ Շնորհակալ ենք, որ մինչև այս պահը մեզ հետ էիք։ Հաջորդ հաղորդման ընթացքում, որ իրականում Բայրամի օրն է, կպատմենք իրանական «Հաֆթ սինի սփռոցի» մասին։