Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (119)
https://parstoday.ir/hy/radio/iran-i196190-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(119)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի ռազմաճակատներում տիրող յուրահատուկ հոգևոր մթլոլորտի և պատերազմի ուղղորդման և կառավարման հարցում Իմամ Խոմեյնիի եզակի առաջնորդության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 06:52 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի ռազմաճակատներում տիրող յուրահատուկ հոգևոր մթլոլորտի և պատերազմի ուղղորդման և կառավարման հարցում Իմամ Խոմեյնիի եզակի առաջնորդության մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձել էինք ութամյա Սրբազան պաշտպանության ընթացքում ժողովրդի և Իրանի Բասիջի երիտասարդների մեջ տիրող հոգևոր մթնոլորտին ու նահատակության ոգուն: Սա իրանցի երիտասարդների նահատակության և անձնազոհության ոգին էր, ովքեր նախագծել և իրականացրել են լայնածավալ գործողություններ իրաքյան ուժերին կատարելապես անակնկալի բերելով: «Աբադանը պաշարումից հանելը», Խորամշահրի ազատագրումը, «Շլամչեի ճակատամարտը» և հորդառատ Արվանդի միջով անցնելն ու Ֆավ թերակղզու գրավումը «Մերսադի ճակատամարտը» մեծ ու զարմանալի գործողություններից էին։ Պատերազմի երկար ժամանակաշրջանը պատճառ դարձավ, որ իսլամի մտքերը, տեսակետները և պաշտպանական դպրոցը բացատրվեն Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից, և Իրանի ժողովուրդն ավելի լավ ծանոթացավ ջիհադի և նահատակության մշակույթին: Բացի այդ, Իրանին հաջողվեց խափանել թշնամու ագրեսիան և իրաքյան բաասական բանակին դուրս մղել իր հողերից: Այդ նպատակով Իրանի զինված ուժերը մեծ փորձ ձեռք բերեցին՝ իրականացնելով շուրջ 100 մեծ ու փոքր ռազմական գործողություններ։ 

Պարտադրված պատերազմում օպերատիվ նախաձեռնությունը իրանական ուժերի տրամադրության տակ էր մոտ վեցուկես տարի, իսկ պատերազմի սկզբի միայն մեկ տարում և ավարտին մի քանի ամիս ռազմական նախաձեռնությունն ու օպերատիվ պլանավորումը եղավ Իրաքի բաասական բանակի տրամադրության տակ։ Այս առնչությամբ Իմամ Խոմեյնին ասել է.«Մենք հպարտ ենք, որ այս երկար և անհավասար ճակատամարտում մենք միայն ապավինելով «հավատի զենքին» և «Բարձրյալն Աստծուն վստահելուն» և «Իմամ Մահդիի աղոթքին» և «Ինքնավստահության», «Մարտի դաշտերում քաջ տղամարդկանց ու առյուծասիրտ կանանց կողմից գործադրվող ջանքերին» հասել ենք հաղթանակի և փառք ենք տալիս Աստծուն, որ պատերազմում մեզ ոչ մի ուժ, երկիր կամ գերտերություն չի աջակցել, և մեր փորձառու ու վստահելի մարդիկ, Բարձրյալի Սուրբ օգնությամբ, մենակ և ճնշված, հաղթահարել են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պլաններից և գործողություններից, զորքերի մոբիլիզացումից և պատրաստությունից մինչև մեր երկրի սպառազինության կարիքը և դրանից բացի կատարված հրաշքի նմանող հաջողություն են ձեռք բերել Իսլամական երկիրը պաշտպանելու և ագրեսորներին հազարավոր կիլոմետրերից վտարելու ասպարեզներում, մինչև հսկայական արդյունաբերական զարգացումներ, ինչպիսիք են գործարանների հիմնումը և արտադրության գծերի փոփոխությունը, տասնյակ առաջադեմ և ժամանակակից ռազմական սարքերի արտադրությունն ու գյուտը, այն էլ, առանց որևէ խորհրդատուի ներկայության և առանց որևէ արտաքին ուժի օգնության:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին զինվորների մեջ

Պատերազմը բազմաթիվ խնդիրներ ստեղծեց Իրանի ժողովրդի և կառավարության համար և նրանց թողեց դժվարին ժամանակների փորձառություն։ Այս ճնշումներն ու խնդիրները, հատկապես որոշ երկրների կողմից սպառազինությունների էմբարգոն, հանգեցրին այնպիսի մեծ ուժի ձևավորման, ինչպիսին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է, որը հենվելով ժողովրդի կարողությունների և ընդունակությունների վրա, կազմակերպում է Բասիջի կամավորների հսկայական ուժերը և օգտագործում դրանք որպես  հակառակորդի դիրքերի ուղղությամբ առաջխաղացման հիմնական ուժը: Միաժամանակ Իրանի բանակը մեծ չափով դուրս եկավ ԱՄՆ-Ից կախվածությունից և ապավինեց իր իսկ հնարավորություններին ու կարողություններին։ Պատերազմը մեծացրեց զինված ուժերում ինտելեկտուալ, ինժեներական և արդյունաբերական կարողություններն ու ընդունակությունները զարգացնելու անհրաժեշտությունը և բացահայտեց մարդկային փորձն ու գիտելիքն ու գլոբալ նվաճումները ներգրավվածների մտածողության մեջ օգտագործելու անհրաժեշտությունը: Պատերազմը պատճառ դարձավ, որ Իրանի ռազմական և պաշտպանական արդյունաբերությունը զարգանա հատկապես հրթիռային արդյունաբերության ոլորտում: Իրանի արդյունաբերական հզորությունները կարողացան արդյունավետորեն նպաստել պատերազմի կարիքներին: Պատերազմի որոշ տարիներին Իրանի ռազմական արդյունաբերության կարողությունների կեսից պակասն ակտիվ էր որոշ ոլորտներում:

Պատերազմի ժամանակ Իրանը, չնայած պատժամիջոցներին, ստիպված էր իրեն անհրաժեշտ զինամթերքի մի մասը ներմուծել արտերկրից, բայց կամաց-կամաց սկսվեց բոլոր տեսակի զինամթերքի, հատկապես հրետանային զինամթերքի արտադրությունը Իրանի պաշտպանական արդյունաբերության մեջ։ Պատերազմի սկզբում Իրանը չէր կարողանում արտադրել ոչ մի տեսակի հրթիռ, սակայն ժամանակի ընթացքում Իրանը կարողացավ ստեղծել բոլոր տեսակի հրթիռներ, այդ թվում՝ Սքադբի, Թաու և Շահաբ հրթիռները՝ մոտ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ, և որոշ տեսակի ափից ծով հրթիռներ կառուցել և օգտագործել իր զինված ուժերում: Բացի այդ, Իրանին հաջողվել է կառուցել որոշ մարտական ​​ուղղաթիռների թափքը, ինչպիսիք են ,Քոբրա» ուղղաթիռները և տարբեր տեսակի տրանսպորտային ուղղաթիռները, և կարողացել է արտադրել մարտական ​​ինքնաթիռների և ուղղաթիռների հազարավոր մասեր:

Ներկայումս Իրանն այն երկրներից է, որն իր ընդհանուր սպառազինության մեծ մասն արտադրում է ներքին արդյունաբերություններում և նույնիսկ կարողանում է արտահանել մի շարք զենքեր։ Պատերազմի ժամանակաշրջանի ձեռքբերումներից է Իրանի ձեռք բերած փորձը պատերազմի կառավարման և համակարգման ճանապարհին, հատկապես տարբեր գործողությունների պլանավորման և ուղղորդման ու իրականացման ոլորտում։ Պատերազմը կառավարելու և այն ուղղորդելու և ճիշտ հրամաններ տալու հարցը մեծ իմաստություն է տալիս ու ճանապարհներ է բացում հետաքրքրված մարդկանց համար։ Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանում կար մի էություն, որը որոշ երիտասարդներ հասկացան և հայտնաբերեցին և կարողացան չվարժված կամ վատ պատրաստված և համեմատաբար անփորձ մարդկանցից վերածվել պատերազմական գործողությունների մեծ նախագծողների և առաջ տանելով իրենց և իրենց ուղեկիցներին՝ ազատագրել բռնազավթված տարածքները։ Նրանցից ոմանք կորցրեցին իրենց կյանքը և նահատակվեցին այս ճանապարհին, իսկ մյուսները հնարավորություն ստացան իրենց փորձառությունները կիսելու ուրիշների հետ: Սրբազան պաշտպանության ութ տարիների առանձնահատկություններից էր Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Իմամ Խոմեյնիի եզակի առաջնորդությունը։ Իրանի ամենամեծ առավելությունն ու հզորությունը հոգևոր, գրավիչ, հեռատես, անվախ, ընդունակ և իմաստուն առաջնորդի ներկայությունն էր, ում Իրանի ժողովուրդը սիրում էր իր սրտի խորքից, ով կարողացավ հանդես գալ որպես Իրանի ժողովրդի աջակցության և հոգևոր հզորացման կետ: Իմամը պատերազմի մեծ վտանգը վերածեց բացառիկ հնարավորության, Իրանի ժողովրդի կարողությունների ի հայտ գալու և Ալլահի անունով Ջիհադի համար փորձության: Իմամ Խոմեյնին իր մեծ ազդեցությամբ կարողացավ Իրանի շատ ժողովրդի մեջ թշնամու դեմ կանգնելու մեծ շարժառիթ ստեղծել և զինված ուժերում հակագրոհի ու հարձակման ոգի ստեղծել և զգուշավոր ու խելամիտ միջոցներով կանխել թշնամու հաղթանակը։ Իմամը կարողացավ անմիջապես իր վրա վերցնել պատերազմի քաղաքական նախաձեռնությունը և Սադդամին դնել իր իսկ քայլերի բերումով ստեղծված փակուղու մեջ։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդը երկրում արագորեն ազգային միասնություն ձևավորեց ագրեսորի դեմ և իցույց դրեց իրանական ազգի օրինակելի դիմադրությունը։ Իրանի ժողովուրդը Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ կռվեց թշնամու հետ այնքան ժամանակ, մինչև որ կարողացավ ազատագրել Իրանի գրավյալ բոլոր տարածքները և Իրանի իշխանությունը հասցնել զսպման մակարդակի թշնամու դեմ, և Սադամին ստիպեց զղջալ իր արարքի համար և ստիպեց նրան ընդունել Իրանի ողջամիտ պահանջները: Իրանցի ազգը սրբազան պաշտպանության ժամանակ դրսևորել է բարձր հոգևոր կարողություն և մեծ համբերություն։ Ժողովրդի մեջ մեծացավ զոհաբերության ու դիմադրության ցանկությունը։ Ժողովրդի տարբեր շերտերը շարունակաբար աջակցել են Իսլամական Հանրապետության համակարգին և Իմամ Խոմեյնիի քաղաքականությանը՝ թշնամու դեմ հաղթանակ տանելու համար։ Իսլամը, երկիրը և իսլամական հեղափոխությունը պաշտպանելու օրինականությունը ժողովրդի մեջ ստեղծեց ուժեղ մոտիվացիա, որը հանգեցրեց ազգային միասնության և արտաքին ռազմական ագրեսիան հետ մղելու վճռական կամքի:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց «Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում» հաղորդաշարի այս համարը: Հաջորդ շաբաթ կներկայացնենք այս հաղորդաշարի վերջին թողարկումը: