Յոթ օրանգ (31)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում, շարունակելով նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը, կներկայացնենք ազերիական երաժշտությունը։
Նախ առաջարկում ենք լսել «Օրթա մոխամմաս» գեղեցիկ երգը աշուղ Ռասուլ Ղորբանիի կատարմամբ:
Ռասուլ Ղորբանիի կատարմամբ լսեցիք «Օրթա մոխամմադ» երգը։
Հանգուցյալ Աշուղ Ռասուլ Ղորբանին, ով երկրպագուրների շրջանում հայտնի էր որպես «Դադե» մականունով, Իրանի ամենահայտնի աշուղներից էր, ով կյանքից հեռացավ 2015թ.-ին:
....
Իրանում ժողովրդական երաժշտության տեսակների մեջ կարելի է ասել, գարնան եղանակն ունի իր հատուկ երաժշտությունն ու սովորույթները։ Գարնանը ազերիախոսները «Թաքամչի» երաժշտությամբ խոստանում են նոր տարվա և գարնան գալուստը և նրանք առանձնահատուկ մթնոլորտ են հաղորդում քաղաքներին ու հատկապես գյուղերին: Թաքամ ազերի լեզվում նշանակում է «արու այծ»։Իրականում «Թաքամ»-ը «Թաքամ Գարդանի» ծեսի հիմնական առանցքն է։ թաքամչիները կամ թաքագարդանները, կրում են իրենց հատուկ տարազները, և ձեռքում պահում են գեղեցիկ փայտե տիկնիկ, որը կոչվում է «Թաքամ տիկնիկ» ։ Այս տիկնիկը, որը այծի տեսքով է, պատրաստված է փայտից և պատված է այծի բրդով, իսկ այն ամրացված է փայտե մակերեսի վրա և շարժական է։ Այս տիկնիկը ձեռքն առնելով Թաքամչիները երաժշտության ուղեկցությամբ շրջում են փողոցներով և ազերի լեզվով բանաստեղծություններ արտասանելով ու Թաքամ տիկնիկը շարժելով՝ ավետում են Գարնան ու Նովռուզի գալուստը, իսկ մարդիկ նաև նրանց նվերներ են տալիս։
Թաքամչիներն երեխաներին և դեռահասներին խրախուսում են լինել բնության ուղեկիցը և հարգել բնությունը և լավ ու բարի վերաբեմունք ունենալ նրա նկատմամբ։ Փաստորեն, «Թաքամգարդանի»ն համարվում է մշակութային կարևոր ուսուցումներ փոխանցող ծես։ Այն ինչ-որ կերպ ցույց է տալիս բարություն, մարդասիրություն, առատաձեռնություն, ներողամտություն և հարգանք այս տիկնիկային ներկայացման շրջանակում:
Այժմ միասին լսենք Թաքամչիների երաժշտությունը ազերիախոս մարդկանց շրջանում։
Շարունակելով մեր հաղորդումը, ուզում ենք տեղափոխվել Ատրպատական նահանգ և հայացք նետել ազերիների ամենասիրված պարերից մեկի՝ Լեզգիի երաժշտությանը։
Լեզգինկան Ատրպատականի ժողովրդական պարերից է և Ռուսաստանի Դաղստանի բնակչության հիմնական լեզուն։ Այս պարի երաժշտությունը ռիթմիկ է, հուզիչ և թեթև, որը սկզբում սկսվում է դանդաղ ցատկերով, իսկ հետո զարկը մեծանում է և վերջում վերածվում արագ ռիթմի։ Լեզգինկա պարի հետ մեկտեղ հնչում են չորսից երեք նոտա, որը, ինչպես ասում են, ազերիների հայտնի բալետն է, որին նվագակցում են զուռնան և Դհոլը։ Ավանդական այս պարը կատարվում է տարբեր գույների հատուկ ու շատ ոճային հագուստներով։ Այս պարի կատարողները կրում են մինչև ծնկները հասնող փայլուն երկարաճիտ կոշիկներ և սպիտակ բրդյա գլխարկ, ինչպես նաև թեթև, կիպ վերնաշապիկ և կիպ տաբատ՝ նրանց հնարավորություն տալու հեշտությամբ կատարել ցանկացած շարժում:
Լսենք այս երաժշտական ժանրից «Shanlik raghsi»-ի պարի երաժշտությունը:
Ազերիական երաժշտության ոճերից է «Բազմի ոճը»։ Բազմի ոճը եղել է մարդկանց զգացմունքներն արտահայտելու ամենակարևոր միջոցը անցյալից ի վեր և դեռ մնում է: Երաժշտության այս ոճի երգերից մի քանիսը լավատեսական երանգ ունեն, իսկ մյուսները՝ տխուր ու վշտով լի։
Առաջին խմբում ընդգրկված են այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «Գոլ օղլան», «Յար բիզեհ Ղոնախ գոլջակ», «Գոյ յարիմ գալսին», իսկ երկրորդ խմբում՝ «Սանդան Մենե յար Օլմազ» և «Օնո Դեմե Զալիմ Յար» և այլն։ Ընդհանրապես, Բազմի երգերն ավելի բարդ ձևեր ունեն։
Այժմ առաջարկում ենք լսել «Գոյ Յարիմ Գալսին»՝ Հոսեյն Զարուրիի կատարմամբ:
Դուք լսեցիք «Գոյ Յարիմ Գյալսին» գեղեցիկ երգը ատրպատականցի երգիչ Հոսեյն Զարուրիի կատարմամբ:
Չկա մեկը, ով լսում է ազերի երաժշտության գեղեցիկ մեղեդին և անտարբեր անցնում դրա կողքով, թեկուզ առաջին անգամ։ Յուրահատուկ ջերմություն կա այս երաժշտության մեջ: Ատրպատականի և Իրանի այլ ազերիախոսների երաժշտությունը պատմում է հարուստ մշակույթի մասին, որն ունեցել է բազմաթիվ վերելքներ և վայրէջքներ: Այս երաժշտությունը նպատակաուղղված ուղերձ ունի իր խորքում, այն,որ ինչպես երաժշտությունը կարող է հայտնվել կյանքի իրադարձություններում, երբեմն հուզիչ, երբեմն հանգստացնող:
Ազերի երաժշտության թեմաներից են էպոսը, պատմությունը և հերոսների արիությունը։ Ատրպատականի ժողովրդական երաժշտության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում էպիկական և պատմական երաժշտությունը։ Այս երգերը, որոնք ստեղծվել են հնագույն ժամանակներից, նվիրված են պատմական իրադարձություններին, որոնք կենսական դեր են խաղում ատրպատականցիների և նրանց հերոսների կյանքում։
Առաջարկում ենք լսել «Շեքասթե սի»-ի էպիկական երաժշտությունը։
Հարգելի բարեկամներ հուսանք ձեզ դուր եկավ գեղեցիկ երաժշտությամբ ուղեկցվող մեր այս հաղորդումը: Վերջում ձեզ առաջարկում ենք ունկնդրել ատրպատականցի հայտնի բանաստեղծ «Շահրիարի» հեղինակած բանաստեղծությունը, իր կատարամամբ:
Հարգարժան բարեկամներ ավարտվեց Յոթ օրանգ հաղորդաշարի հերթական թողարկումը:
Այս և մեր մյուս հաղորդումներին կարող եք հետևել Հայերեն ռադիոժամի հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy