Յոթ օրանգ (32)
https://parstoday.ir/hy/radio/iran-i198138-Յոթ_օրանգ_(32)
Ողջույն  Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ինչպես գիտեք այս հաղորդաշարի ընթացքում այցելել ենք  Իրանի տարբեր շրջաններ և ծանոթացել տարբեր էթնիկ խմբերի ազգագրական երաժշտությանը:Այս հաղորդաշարի ընթացքում մեր վերջին հանգրվանը Գիլան նահանգն է,ուստի այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում խոսելու ենք այս շրջանի  երաժշտության մասին: Ընկերակցեք մեզ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2023 09:13 Asia/Tehran

Ողջույն  Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ինչպես գիտեք այս հաղորդաշարի ընթացքում այցելել ենք  Իրանի տարբեր շրջաններ և ծանոթացել տարբեր էթնիկ խմբերի ազգագրական երաժշտությանը:Այս հաղորդաշարի ընթացքում մեր վերջին հանգրվանը Գիլան նահանգն է,ուստի այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում խոսելու ենք այս շրջանի  երաժշտության մասին: Ընկերակցեք մեզ: 

 

Գեղեցիկ և կանաչապատ Գիլան նահանգը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Թալիշ և  Էլբուրս լեռների միջև։ Հին հունական փաստաթղթերում Գիլանi շրջանը հիշատակվում է որպես Կադուս։ Կասպից ծովի ափին, հարյուրավոր տարիներ առաջ ապրել են այնպիսի ցեղեր, ինչպիսիք են կասպիները, կադուսիները և ամարդները: Ժամանակակից գիտնականներ, ինչպիսիք են Ռիչարդ Նելսոն Ֆրայը, Ամելի Կուրտը և Ռյուդիգեր Շմիտն   ամարդների,  կադուսիների և կասպիների երեք խմբերին համարել են արիացիներ: 

Ժամանակակից դարում այս նահանգում  իրար կողք-կողքի ապրում են տարբեր էթնիկ խմբեր՝ այդ թվում գիլաքիներ, թալիշներ, քրդեր և լոռեր։ Գիլանի արևելքում և հյուսիս-արևելքում բնակչության հիմնական լեզուն գիլաներենն է, իսկ Գիլան նահանգի հյուսիս-արևմուտքում և արևմուտքում մարդկանց մեծ մասը խոսում է թալիշերեն: Այս երկրի՝ Ադրբեջանի Հանրապետությանը մոտ լինելու պատճառով այս նահանգում լայնորեն լսվում է նաև ադրբեջանցիների բարբառը։
Գիլանում այս էթնիկ բազմազանությունը պատճառ է դարձել, որ այս տարածաշրջանում հնչի տարբեր երաժշտություն: Բայց ընդհանուր դասակարգմամբ երաժշտությունն այս նահանգում բաժանվում է  «թալիշի» և «գիլակի» մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նրբություններն ու գեղեցիկ հնչերանգը։ Երաժշտական կարճ դադարից հետո կխոսենք «Գիլակի» երաժշտության մասին։

.... 

Գիլակի գեղեցիկ երաժշտությունը բաժանված է երկու մասի՝ հարթավայրային երաժշտություն և լեռնային երաժշտություն կամ Դեյլամանի երաժշտություն։ Ներկայումս այս երկու շրջանների երաժշտությունը միախառնվել և համակցվել է՝ ձևավորելով մեկ երաժշտություն: Դասգահների առումով   գիլակի երաժշտության մեծ մասը ներառված են  «Շոր» և «Ավազ Դաշտի» դասգահներում։ Գիլակի որոշ երգեր ընդգրկված են չահարգահ և, հազվադեպ՝ Շուշտարի  դասգահներում: 
Այս շրջանի երաժշտությունը կարելի է բաժանել երեք խմբի՝ «վոկալ երգեր», «կոմպոզիցիոն երգեր» և «վոկալ մինոր մուղամներ»։ Թեմատիկ առումով Գիլակի վոկալ ​​երգերը, ինչպես բանահյուսական երգերի մեծ մասը, վերաբերում են տարածաշրջանի բնակիչների բնականոն կյանքին: Գիլակի երաժշտության մեջ երգերի մեծ մասի թեման կապված է անասնապահության, գյուղատնտեսության և որսի հետ։ Այն նաեւ ցույց է տալիս մարդկանց զգացմունքները, տառապանքներն ու ուրախությունները։

Վոկալ երգերը Գիլանի երաժշտության ամենահիմնական մասն են կազմում և տարածված են Էլբուրսի լեռնաշղթայի այն տարածքներում,որտեղ ապրում են գիլանցիներ: Շատ վոկալ մինոր մուղամների ձևավորման հիմքը հենց այս վոկալ երգերն են։ Այս երգերը Գիլանի մեծ մասում կոչվում են տարբեր անուններով, չնայած առոգանության և  մեղեդային տարբերության:
Գիլակի երգերից են՝ Գալեշի, Գիլակի, Ղորբաթի կամ Դեյլամանի երգերը, տխուր, չարվադարի, դաշտ-խանի,  Ամիր-խանի, Շարաֆ Շահի երգերը։ Գիլանի որոշ երաժշտական ​​ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ռաանայի երգը», «Հեյբաթի», «Թալբաք» և «Ազիզ և Նեգար»  երգերը կրել են այս երգերի ազդեցությունը։
Այժմ առաջարկում ենք լսել  «Ռաանա» երգը հանգուցյալ Ֆերեյդուն Փուր Ռեզայի  կատարմամբ: 

 

 

Ռաանա երգը լսեցիք անվանի երիաժիշտ և երգիչ Ֆերեյդուն Փուր Ռեզայի կատարմամբ:

Գիլանի երաժշտության մեջ, բացի երգերից, շատ վոկալ մուղամներ ուղղակիորեն մուտք են գործել երաժշտաստեղծման ոլորտ։ Բացառությամբ որոշ երգերի, որոնք ճանապարհ են անցել դեպի երաժշտություն, մեծ թվով երգեր և ստեղծագործություններ պատկանում են միայն երաժշտության ստեղծմանը: Որոշ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Գավասան Դոխան», «Վալգե Սարի» և... նվիրված են հովվական երաժշտությանը, որոնք հովիվների կյանքը նկարագրելու համար հնչում են հովվի սրինգով:
Երաժշտաստեղծման  մեկ այլ մասը պատկանում է զուռնա գործիքին և հնչում է հարսանիքների և տոնակատարությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ Քոշտի Մուղամը, որը կատարվում է զուռնայի  և Նաղարայի  նվագակցությամբ, ինչպես նաև տեղական ըմբշամարտի արարողություններում կամ հարսին փեսայի տուն տանելու  և մուղամ  պարի ժամանակ հնչում է այս երաժշտությունը: 

Մեր օրերում Գիլակի հովվական ստեղծագործությունների և ծիսական երգերի մեծ մասը կատարվում է երկու գործիքներով՝ զուռնայի և  հովվի սրնգի միջոցով, որոնցից ամենահայտնին են Փուշեն դոխանը, Վալգե Սերյուն և Զարդ-Է Մալիջեն։

«Զարդ-է Մալիջեն»Գիլանի ամենածանոթ ժողովրդական մեղեդիներից է:  «Վարպետ Աբոլհասան Սաբայի» ջանքերով Իրանի ազգային երաժշտական ​​գանձարանը համալրվել է Զարդ-է Մալիջե» երաժշտությամբ:

Այժմ միասին լսենք  «Զարդ-է Մալիջե»  երաժշտությունը  ջութակահար-վարպետ Աբոլհասան Սաբայի կատարմամբ:

 

 

Դուք լսեցիք  ջութակահար-վարպետ Աբոլհասան Սաբայիի  «Զարդ-է Մալիջե» ստեղծագործությունը: 

Իսկ գիլակի երաժշտության վերջին բաժանումը վերաբերում  է «վոկալ մինոր մուղամների»-ն։

Գիլանի վոկալ  մուղամները ներառում են երգեր ու    չափածո ստեղծագործություններ: 
Հին Գիլակի  չափածո ստեղծագործությունների մեծ մասում ներառված են  ողբերգական և լիրիկական թեմաներ:

Որոշ  ստեղծագործություններ,ինչպիսիք են «Հայդեր խանը» և «Հեյբաթի»-ն, ունեն էպիկական թեմաներ:

Բոլոր գիլակի չափածո ստեղծագործությունները  պատմում են Գիլանի լեռների ու դաշտերի բնակիչների ապրելակերպի,  սոցիալական հարաբերությունների, ցանկությունների ու հույսերի մասին։ Գիլակի  չափածոները ձևի, մեղեդու կրկնության, երգի արտահայտման առումով նման են Մազանդարանի երգերին: 
Կանանց կողմից երգվում են գիլակի երգերի մի խումբ, որոնք կոչվում են «Գահվարեսարի» և ներառված են ենթամուղամների և երգերի խմբում: Գյուղատնտեսությանն առնչվող երգերը սովորաբար երգում են կանայք, իսկ ոմանք կատարում են թե՛ երգիչների խմբերը, թե՛ մարդիկ՝ հարց ու պատասխանի տեսքով։ Ինչպիսին են «Ահե Բուգո», «Լեյլի և Մեջնուն», «Սի Ջանի» և..., որոնք ամենատարածված երգերից են։
Այժմ միասին լսենք «Ահե Բոգո» երգը «Նասեր Վահդաթի»  կատարմամբ:
 

 

Հարգելի բարեկամներ ավարտվեց Յոթ օրանգ հաղորդաշարի հերթական թողարկումը,հուսանք այն ձեզ դուր եկավ: 

Հիշեցնենք մեր այս և ռադիոժամի մյուս հաղորդումներին կարող եք հետևել հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy