Յոթ օրանգ (32)
Ողջույն Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ինչպես գիտեք այս հաղորդաշարի ընթացքում այցելել ենք Իրանի տարբեր շրջաններ և ծանոթացել տարբեր էթնիկ խմբերի ազգագրական երաժշտությանը:Այս հաղորդաշարի ընթացքում մեր վերջին հանգրվանը Գիլան նահանգն է,ուստի այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում խոսելու ենք այս շրջանի երաժշտության մասին: Ընկերակցեք մեզ:
Գեղեցիկ և կանաչապատ Գիլան նահանգը գտնվում է Իրանի հյուսիսում՝ Թալիշ և Էլբուրս լեռների միջև։ Հին հունական փաստաթղթերում Գիլանi շրջանը հիշատակվում է որպես Կադուս։ Կասպից ծովի ափին, հարյուրավոր տարիներ առաջ ապրել են այնպիսի ցեղեր, ինչպիսիք են կասպիները, կադուսիները և ամարդները: Ժամանակակից գիտնականներ, ինչպիսիք են Ռիչարդ Նելսոն Ֆրայը, Ամելի Կուրտը և Ռյուդիգեր Շմիտն ամարդների, կադուսիների և կասպիների երեք խմբերին համարել են արիացիներ:
Ժամանակակից դարում այս նահանգում իրար կողք-կողքի ապրում են տարբեր էթնիկ խմբեր՝ այդ թվում գիլաքիներ, թալիշներ, քրդեր և լոռեր։ Գիլանի արևելքում և հյուսիս-արևելքում բնակչության հիմնական լեզուն գիլաներենն է, իսկ Գիլան նահանգի հյուսիս-արևմուտքում և արևմուտքում մարդկանց մեծ մասը խոսում է թալիշերեն: Այս երկրի՝ Ադրբեջանի Հանրապետությանը մոտ լինելու պատճառով այս նահանգում լայնորեն լսվում է նաև ադրբեջանցիների բարբառը։
Գիլանում այս էթնիկ բազմազանությունը պատճառ է դարձել, որ այս տարածաշրջանում հնչի տարբեր երաժշտություն: Բայց ընդհանուր դասակարգմամբ երաժշտությունն այս նահանգում բաժանվում է «թալիշի» և «գիլակի» մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նրբություններն ու գեղեցիկ հնչերանգը։ Երաժշտական կարճ դադարից հետո կխոսենք «Գիլակի» երաժշտության մասին։
....
Գիլակի գեղեցիկ երաժշտությունը բաժանված է երկու մասի՝ հարթավայրային երաժշտություն և լեռնային երաժշտություն կամ Դեյլամանի երաժշտություն։ Ներկայումս այս երկու շրջանների երաժշտությունը միախառնվել և համակցվել է՝ ձևավորելով մեկ երաժշտություն: Դասգահների առումով գիլակի երաժշտության մեծ մասը ներառված են «Շոր» և «Ավազ Դաշտի» դասգահներում։ Գիլակի որոշ երգեր ընդգրկված են չահարգահ և, հազվադեպ՝ Շուշտարի դասգահներում:
Այս շրջանի երաժշտությունը կարելի է բաժանել երեք խմբի՝ «վոկալ երգեր», «կոմպոզիցիոն երգեր» և «վոկալ մինոր մուղամներ»։ Թեմատիկ առումով Գիլակի վոկալ երգերը, ինչպես բանահյուսական երգերի մեծ մասը, վերաբերում են տարածաշրջանի բնակիչների բնականոն կյանքին: Գիլակի երաժշտության մեջ երգերի մեծ մասի թեման կապված է անասնապահության, գյուղատնտեսության և որսի հետ։ Այն նաեւ ցույց է տալիս մարդկանց զգացմունքները, տառապանքներն ու ուրախությունները։
Վոկալ երգերը Գիլանի երաժշտության ամենահիմնական մասն են կազմում և տարածված են Էլբուրսի լեռնաշղթայի այն տարածքներում,որտեղ ապրում են գիլանցիներ: Շատ վոկալ մինոր մուղամների ձևավորման հիմքը հենց այս վոկալ երգերն են։ Այս երգերը Գիլանի մեծ մասում կոչվում են տարբեր անուններով, չնայած առոգանության և մեղեդային տարբերության:
Գիլակի երգերից են՝ Գալեշի, Գիլակի, Ղորբաթի կամ Դեյլամանի երգերը, տխուր, չարվադարի, դաշտ-խանի, Ամիր-խանի, Շարաֆ Շահի երգերը։ Գիլանի որոշ երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են «Ռաանայի երգը», «Հեյբաթի», «Թալբաք» և «Ազիզ և Նեգար» երգերը կրել են այս երգերի ազդեցությունը։
Այժմ առաջարկում ենք լսել «Ռաանա» երգը հանգուցյալ Ֆերեյդուն Փուր Ռեզայի կատարմամբ:
Ռաանա երգը լսեցիք անվանի երիաժիշտ և երգիչ Ֆերեյդուն Փուր Ռեզայի կատարմամբ:
Գիլանի երաժշտության մեջ, բացի երգերից, շատ վոկալ մուղամներ ուղղակիորեն մուտք են գործել երաժշտաստեղծման ոլորտ։ Բացառությամբ որոշ երգերի, որոնք ճանապարհ են անցել դեպի երաժշտություն, մեծ թվով երգեր և ստեղծագործություններ պատկանում են միայն երաժշտության ստեղծմանը: Որոշ ստեղծագործություններ, ինչպիսիք են «Գավասան Դոխան», «Վալգե Սարի» և... նվիրված են հովվական երաժշտությանը, որոնք հովիվների կյանքը նկարագրելու համար հնչում են հովվի սրինգով:
Երաժշտաստեղծման մեկ այլ մասը պատկանում է զուռնա գործիքին և հնչում է հարսանիքների և տոնակատարությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ Քոշտի Մուղամը, որը կատարվում է զուռնայի և Նաղարայի նվագակցությամբ, ինչպես նաև տեղական ըմբշամարտի արարողություններում կամ հարսին փեսայի տուն տանելու և մուղամ պարի ժամանակ հնչում է այս երաժշտությունը:
Մեր օրերում Գիլակի հովվական ստեղծագործությունների և ծիսական երգերի մեծ մասը կատարվում է երկու գործիքներով՝ զուռնայի և հովվի սրնգի միջոցով, որոնցից ամենահայտնին են Փուշեն դոխանը, Վալգե Սերյուն և Զարդ-Է Մալիջեն։
«Զարդ-է Մալիջեն»Գիլանի ամենածանոթ ժողովրդական մեղեդիներից է: «Վարպետ Աբոլհասան Սաբայի» ջանքերով Իրանի ազգային երաժշտական գանձարանը համալրվել է Զարդ-է Մալիջե» երաժշտությամբ:
Այժմ միասին լսենք «Զարդ-է Մալիջե» երաժշտությունը ջութակահար-վարպետ Աբոլհասան Սաբայի կատարմամբ:
Դուք լսեցիք ջութակահար-վարպետ Աբոլհասան Սաբայիի «Զարդ-է Մալիջե» ստեղծագործությունը:
Իսկ գիլակի երաժշտության վերջին բաժանումը վերաբերում է «վոկալ մինոր մուղամների»-ն։
Գիլանի վոկալ մուղամները ներառում են երգեր ու չափածո ստեղծագործություններ:
Հին Գիլակի չափածո ստեղծագործությունների մեծ մասում ներառված են ողբերգական և լիրիկական թեմաներ:
Որոշ ստեղծագործություններ,ինչպիսիք են «Հայդեր խանը» և «Հեյբաթի»-ն, ունեն էպիկական թեմաներ:
Բոլոր գիլակի չափածո ստեղծագործությունները պատմում են Գիլանի լեռների ու դաշտերի բնակիչների ապրելակերպի, սոցիալական հարաբերությունների, ցանկությունների ու հույսերի մասին։ Գիլակի չափածոները ձևի, մեղեդու կրկնության, երգի արտահայտման առումով նման են Մազանդարանի երգերին:
Կանանց կողմից երգվում են գիլակի երգերի մի խումբ, որոնք կոչվում են «Գահվարեսարի» և ներառված են ենթամուղամների և երգերի խմբում: Գյուղատնտեսությանն առնչվող երգերը սովորաբար երգում են կանայք, իսկ ոմանք կատարում են թե՛ երգիչների խմբերը, թե՛ մարդիկ՝ հարց ու պատասխանի տեսքով։ Ինչպիսին են «Ահե Բուգո», «Լեյլի և Մեջնուն», «Սի Ջանի» և..., որոնք ամենատարածված երգերից են։
Այժմ միասին լսենք «Ահե Բոգո» երգը «Նասեր Վահդաթի» կատարմամբ:
Հարգելի բարեկամներ ավարտվեց Յոթ օրանգ հաղորդաշարի հերթական թողարկումը,հուսանք այն ձեզ դուր եկավ:
Հիշեցնենք մեր այս և ռադիոժամի մյուս հաղորդումներին կարող եք հետևել հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy