Արդաբիլը ճանաչվել է՝ ԷԿՕ-ի երկրների զբոսաշրջության մայրաքաղաքը 2023 թվականին
Արդաբիլն Իրանի պատմությամբ և մշակույթով հարուստ քաղաքներից է, որն իր զբոսաշրջային մեծ ներուժի շնորհիվ ընտրվել է , որպես ԷԿՕ-ի անդամ երկրների 2023 թվականի զբոսաշրջության մայրաքաղաք։
Տնտեսական համագործակցության կազմակերպություն՝ ԷԿՕ-ն ունի 10 անդամներ, այդ թվում՝ Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ղրղզստանը և դրա ձևավորման նպատակներն են՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային առևտրի ստեղծումն ու ընդլայնումը և կայուն տնտեսական զարգացման պայմանների բարելավումը։

1343 թվականին (1964 թ.) Իրանի առաջարկով ստեղծվել է տարածաշրջանային համագործակցության կազմակերպություն՝ԷԿՕ-ն Իրանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ։ Կրոնական և մշակութային ընդհանրությունները, պատմական ընդհանուր անցյալը, աշխարհագրական կապը և անդամ երկրների քաղաքական դիրքորոշումների նմանությունը «Տարածաշրջանային համագործակցության կազմակերպութեան» RCD-ի պայմանագրի հաջողության հիմնական գործոններից են եղել։ 1992 թվականին այդ կազմակերպությունը ներգրավվեց 7 նոր անդամ երկրների,ինչպես՝ Աֆղանստանին,Ադրբեջանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին: 1372 թվականին (1993 թ.) RCD անդամ երկրները փորձեցին վերակենդանացնել այս կազմակերպությունը նոր անունով և առաքելությամբ։ Կազմակերպության անվանումը փոխվեց Տնտեսական համագործակցության կազմակերպություն (ECO)-ի: Թեհրանում ստեղծվեցին կազմակերպության մշտական կենտրոնակայանը եւ քարտուղարությունը, եւ հետևյալ նպատակները դրվեցին օրակարգում՝անդամ երկրների տնտեսական աճը և միջտարածաշրջանային առևտրի խթանումը, առևտրային խոչընդոտների վերացումը, կենցաղային պայմանների բարելավումը, սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական և տեխնիկական ոլորտներում փոխադարձ համագործակցության ընդլայնումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը,որպեսզի զարգանա անդամ երկրների կապը միմյանց ,ինչու չէ նաև աշխարհի հետ և մշակութային կապերի ամրապնդումը։
Այս կազմակերպությունը, որն այժմ ունի կես միլիարդ բնակչություն և մոտ ութ միլիոն 700 հազար քառակուսի կիլոմետր տարածք և մշակութային կապեր, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության զարգացման համար ունի աննկարագրելի կարողականություններ: ԷԿՕ-ի կազմակերպության հիմնական նպատակն է՝ տնտեսական և զբոսաշրջության կայուն զարգացումը,և իր անդամների կենսամակարդակի բարելավումը և բարեկեցությունը:

ԷԿՕ-ի անդամ երկրների զբոսաշրջության նախարարները 2019 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի Խոջանդ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, նկատի առնելով Արդաբիլ քաղաքի զբոսաշրջության հսկա կարողականությունները, 2023 թվականի համար՝ այն ընտրեցին ,որպես այդ երկրների զբոսաշրջության մայրաքաղաք: Այս ընտրությունը հնարավորություն է ստեղծելու ներկայացնելու Արդաբիլի զբոսաշրջային վայրերը և զարգացնելու այս արդյունաբերությունը, Արդաբիլ նահանգի կայուն զարգացմանը համահունչ։
Այս օրերին Արդաբիլում տեղի է ունենում «Արդաբիլ 2023» միջոցառման բացման արարողությունը և պաշտոնական մեկնարկը, այս կազմակերպության անդամ երկրների մի խումբ դեսպանների ներկայությամբ։ Հինգշաբթի ապրիլի 27-ին այս միջոցառման բացման արարողությունը տեղի ունեցավ Արդաբիլ քաղաքում, իսկ ուրբաթ օրը Մողանի Ջաֆարաբադում մեկնարկեց «Քոչվորների միգրացիայի միջազգային փառատոնը»։ Այն անցկացնելու համար հրավիրվել են Արդաբիլ նահանգի 32 քոչվոր ցեղախմբեր:
Արդաբիլ նահանգը՝ 17952.5 քառակուսի կիլոմետր տարածքով, կազմում է Իրանի տարածքի մեկ տոկոսը։ Այս նահանգը գտնվում է ցուրտ շրջանում և Իրանի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում ,որը մի բաժինն է Ատրպատականի սարահարթի, արևելքում գտնվող Իրանի եռանկյուն սարահարթի, որի մոտ ավորապես երկու երրորդն ունի լեռնային հյուսվածք՝ բարձրության մեծ տարբերությամբ, իսկ մնացածը հարթ ու ցածրադիր տարածքներ են։ Արդաբիլ նահանգի ամենաբարձր կետը Սաբալանի գագաթն է՝ մոտ 4811 մետր բարձրությամբ։
Ընդհանուր առմամբ Արդաբիլ նահանգի կլիման լեռնային է և բարեխառն։ Այս տարածաշրջանի բնական պայմանների բազմազանության պատճառով ջերմաստիճանի և տեղումների քանակը զանազանվում է նրա տարբեր տարածքներում: Նահանգի հարավային շրջանները լեռնային են և ունեն ցուրտ ու ձյունառատ ձմեռներ, բայց բարեխառն ամառներ: Ինչքանով ,որ հարավից հյուսիս մեկնենք, լեռների բարձրությունը նվազում է, ջերմաստիճանը բարձրանում է և ընդհակառակը, տեղումների քանակը նվազում են։ Ընդհանուր առմամբ Արդաբիլ նահանգն ունի չորս կլիմա՝ տաք միջերկրածովյան, բարեխառն միջերկրածովյան, ցուրտ և բարեխառն լեռնային: Արդաբիլ քաղաքը համարվում է ցուրտ կլիմա ունեցող քաղաք, քանի որ այս քաղաքում հինգից ութ ամիսների ընթացքում անձրեւ ու ձյուն է տեղում։
Արդաբիլ քաղաքի կառուցման պատմության մասին առկա են հին պատմաբանների և աշխարհագրագետների բազմաթիվ պատմություններ։ Ոմանք Արդաբիլ քաղաքի կառուցումը վերագրում են Քիանի ժամանակաշրջանին և ասում, որ այս քաղաքը կառուցել է Քիանի թագավոր Քեյ Խոսրոն։ Ոմանք համոզված են, որ Անուշիրվանի նախահայր Ֆիրուզը հիմնադրել է այս քաղաքը, որի հին անվանումը եղել է «Ֆիրոզ գարդ» կամ «Ֆիրուզ» քաղաք։
Հին գրողների ստեղծագործություններում Արդաբիլի անունը գրված է որպես «Արտավիլ», որը բաղկացած է երկու մասից՝ Արտա և Վիլ։ Արտա նշանակում է սուրբ, իսկ Բիլ՝ քաղաք:Այսպիսով այս նահանգը հռչակվեց ,որպես սուրբ քաղաք: Արդաբիլի ժողովուրդը ազերիներ են ,և ժողովրդի խոսակցական լեզվի հիմնական բարբառը ազերի թուրքերենն է,ժողովրդի մեծամասնությունը ևս մուսուլմաններ են:
Արդաբիլի համբավն ու նշանակությունը միայն այն պատճառով չէ, որ Իրանի մի քանի թագավորներ այդ քաղաքը դարձրել են իրենց կենտրոնը, ավելի շուտ, դա այն պատճառով է, որ Սեֆյան դինաստիայի հիմնադիր Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլին սերել է այստեղից և նրա դամբարանը գտնվում է այստեղ:
Շեյխ Սաֆիեդդինի և Սեֆյան դինաստիայի հայտնվելով Արդաբիլը առանձնահատուկ հեղինակություն ստացավ, այնպես որ այս քաղաքը հատուկ քաղաքական, սոցիալական և մշակութային դիրք է վայելել Թեյմուրի,ժամանակ ,կոչվելով «Դար ալ -էրշադ» և Սեֆյան թագավորների օրոք՝ կոչվել է »Դար ալ-աման»։ Սեֆյանների իշխանությունը Իրանում վերացրեց տիրող քաոսը և ստեղծեց կրոնական իշխանություն , և Իրանի պաշտոնական կրոն հռչակեց շիականությունը:
Արդաբիլի պատմության մասին նոր բացահայտումները ապացուցում են Արդաբիլի 40 հազար ամյա պատմությունը: Մետաքսի ճանապարհի եզրին Արդաբիլը 3000-ամյա քաղաքակրթություն ունի, ինչի ապացույցն է ճարտարապետության տեսակի և իրանական կերպարվեստի հավաքածուի շնորհիվ եզակի իջևանների առկայությունը։ Նախկինում Արդաբիլը եղել է բազմաթիվ առևտրային և ռազմական քարավանների անցման ուղին, որոնք հիմք են հանդիսացել իջևանների կառուցման համար։ Փորձագետների կարծիքով՝ այս նահանգի տարբեր քաղաքներում իջևանների առկայությունը վկայում է անցյալում այս շրջանի բոլոր քաղաքների տնտեսական բարգավաճման մասին։
Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի դամբարանը Արդաբիլի հայտնի պատմական տեսարժան վայրերից է, որը կառուցվել է այս քաղաքի հայտնի միստիկ Շեյխ Սաֆիեդդինի՝ Սեֆյան սուլթանների նախահայրի անունով։ Այս վայրը իրականում կառուցել է Շեյխ Սաֆիեդդինի թոռը, որն այսօր հանրահայտ դեմքերի, շեյխերի և Սեֆյան սուլթանների դամբարանների ընդհանրություն է։ Այս շինությանն առանձնացնում է նրա գեղեցիկ ճարտարապետությունն ու հարդարանքները: Այս արժեքավոր համալիրը 1389 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է, որպես Իրանի 11-րդ արժեքավոր պատմական աշխատություն։ Մասնագիտացված հնագիտական թանգարանը, քարի թանգարանը և Շեյխ Սաֆիի դամբարանի մասնագիտացված գրադարանը և չինական թանգարանը կամ չինական տունը այս պատմական վայրի տարբեր մասերից են:
Տաք ջրերի աղբյուրները և Սաբալանի լեռների անաղարտ բնությունը Արդաբիլ նահանգի բնական և գեղատեսիլ տեսարժան վայրերից են, որոնք ամեն տարի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Արդաբիլն ունի 118 հանքային աղբյուրներ։ Փաստորեն, այս տաք ջրերի առկայությունը ստիպել է այս նահանգի մի շրջան կոչվել Սարին, քանի որ Սարին բառացի նշանակում է աղբյուր։ Այս աղբյուրների օգտակար հանածոների բուժիչ հատկությունները Սարինը վերածել են Արդաբիլի զբոսաշրջային կենտրոնի։
«Ֆանդողլու» անտառը դրախտ է Գիլան և Արդաբիլ նահանգների և Աստարա և Արդաբիլ քաղաքների միջև։ Կանաչ մարգագետիններով ու երիցուկի բուրավետ ծաղիկներով պատված վայր: Վայր, որտեղ կարելի է մոտիկից ականատես լինել անաղարտ բնության մեջ վայրի եղջերուների ապրելուն: Մի վայր, որտեղ դուք կարող եք ուտել և վայելել անտառի մրգերը: Արդաբիլ նահանգի այս շրջանի տեսարժան վայրերից են՝ պնդուկների անտառը, սահնակը, քարթինգի տարածքը, զիփ-լայնը, ճոպանուղին, Մեշե Սուի տաք ջուրը, անտառագնացությունը և լեռնագնացությունը:
Նեոր լիճը Արդաբիլի մյուս բնական տեսարժան վայրերից է, որը գտնվում է Արդաբիլից դեպի Խալխալ 45 կմ հեռավորության վրա։ Այս լճի խորությունը 5-ից 13 մետր է, իսկ տարածքը՝ ավելի քան 200 հեկտար։Ազերի թուքերենով փոքր լճին ,որի մեջ ոչ մի գետ չի թափվում ասում են Նեոր: Նեոր ճանապարհորդելու լավագույն ժամանակը, գարունն ու ամառն է, երբ լեռների վրա ձյունը հալվել է, և լճի ջուրը ամենաբարձրն է: Այս գեղատեսիլ տարածքում դուք կարող եք զբոսնել բնության մեջ ,տեսնել թռչուններին, տեսնել քոչվորների կյանքը, հավաքել բուժիչ բույսեր և լճում ձուկ որսալ:
Անկասկած, Արդաբիլի հիմնական նվերներից մեկը մեղրն է: Այս տարածաշրջանում սուսամբարի, համեմի, գազի, ուրցի և ակացիայի հարթավայրերի առկայության շնորհիվ ստացվում են շատ բարձրորակ և համեղ մեղրեր։ Արդաբիլի մեղրը բարձր որակից բացի ունի մեծ բազմազանություն: Ինչպես՝գազի և ուրցի մեղրը, քառասուն բույսի մեղրը և համեմի մեղրը։
Արդաբիլի մեկ այլ հայտնի նվերն է հալվան։ Հալվան Արդաբիլի հին ուտելիքներից է, որ եփում էին դեռ մեկ դար առաջ։ Սև հալվան կամ Կարա հալվան, սպիտակ հալվան և կոճապղպեղի հալվան Արդաբիլի ամենահայտնի և համեղ հալվաներից են:
Այս տարածաշրջանում և հնագույն ժամանակներից քոչվորների մոտ տարածված են եղել ձեռարվեստի տարբեր գործերը, ինչպիսիք են գորգագործությունը և ջաջիմագործությունը։ Արդաբիլյան գորգերը հյուսված են երկու կողմից, և դրանցում օգտագործված գույներն ու դաջերը հարմար են այս շրջանի բնապահպանական և մշակութային պայմաններին և դա դրան դարձնում է այդքան գրավիչ: Արդաբիլի հյուսված ջաջիմները նույնպես ունեն տարբեր ձևավորում, բայց դրանցից շատերն ունեն գունեղ շեղանկյունաձև ձևավորում:
Արդաբիլն Իրանի ամենահայտնի նահանգներից է,որտեղ պատրաստվել են ավանդական նվագարաններ, ինչպիսիք են եռալարը, սանթուրը, քամանչան, ազերի նվագարանը և թմբուկը և այս քաղաքի արվեստագետներն այս գործիքները պատրաստում են ընկույզի, թթի ու շիմշադի փայտերով:
Արդաբիլն Իրանի առաջին քաղաքն է ,որի խմելու ջուրը անցնում է խողովակաշարով: Այս խողովակաշարի պատմությունը, հավանաբար, հասնում է Սեֆյան դարաշրջանին, և դրա հետքերը նկատվել են հնագիտական պեղումների ժամանակ: Արդաբիլի պատմական բաղանիքները վաղեմի պատմություն ունեն, և նախկինում Արդաբիլում շաբաթական մեկ օր կոչվում էր «Բաղնիքի օր», որի նպատակը մաքրությանը ուշադրություն դարձնելն էր:
Իրանական մորդադ ամսի 4-ը ՝հուլիսի 26-ը իրանական օրացույցում անվանվել է Արդաբիլի օր։