Յոթ Օրանգ(33)
https://parstoday.ir/hy/radio/iran-i198706-Յոթ_Օրանգ(33)
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք «Յոթ Օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը Գիլան նահանգի երաժշտության մասին և կծանոթանանք Գիլակի երաժշտական ​​գործիքներին:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2023 07:49 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք «Յոթ Օրանգ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կշարունակենք նախորդ շաբաթ սկսած մեր զրույցը Գիլան նահանգի երաժշտության մասին և կծանոթանանք Գիլակի երաժշտական ​​գործիքներին:Ընկերակցեք մեզ:

Գիլակի  երաժշտությունը տխրության և երջանկության հիանալի համադրություն է: Նույնիսկ ամենատխուր Գիլակի մեղեդիներում դուք կարող եք ընկալել  ուրախության և հույսի նշույլներ: Գիլակի երաժշտության գրավչություններից  մեկը հետևյալն է, որ այն պատկանում է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանայք հմուտ են նվագել Գիլակի  երաժշտական ​​գործիքները և տեղական երգերով ու երաժշտական գործիքները նվագելով էլ ավելի են հարստացնում դրանց: Գիլանի երաժշտական գործիքները շատ էլ   արդիական  գործիքներ չեն , և երբեմն պատրաստվում են միայն մի քանի կտոր փայտից: Գիլակի երաժշտության մեջ օգտագործվող մեծ թվով գործիքներ պատրաստվել  են այս շրջանի հնարամիտ ժողովրդի կողմից։Գործիքներ, որոնց ձայնը տարիներ շարունակ է ինչ հնչում է գիլակցիների շրջանում և ապացուցում է  այս շրջանի էությունն   ու հարուստ մշակույթը, ինչպիսիք են՝ «Լա լե», «Դեսար Քոթեն» և «Լահիջանի  շեփորը»:

Գիլակի երաժշտության մեջ օգտագործվում են նաև ոչ տեղական զանազան  գործիքներ, իշարս՝ «Նի Նի», «Քամանչա», «Նաղարա  կամ Դեսար Քոթեն», «Եղջյուրավոր շեփոր» և «Զուռնա» գործիքները։

Անհնար է ,որ Գիլակի ժողովուրդը իրենց բնակարաններում չունենան «Նինի »գործիքը: Այդ գործիքը գիլակի տեղական և հիմնական գործիքներից է ,որը ճանաչվում է ,որպես Գիլանի ամենահին գործիքը: Գիլանի երաժշտության մեջ հնուց իվեր  գոյություն է ունեցել նաև քամանչան  և այն գործիքն  է, որը հիմնականում նվագում են  իրանական ավանդական երաժշտության բոլոր տեսակներում,և ունի երաժշտության ամենատարածված մեղեդիներից մեկը: Գիլակի  մեղեդիներում Քամանչան  հիմնականում օգտագործվում է զուռնա գործիքի հետ: «Զուռնա»-ն աշխարհի հին նվագարաններից է: Նվագարան ,որը տարածված է Հնդկաստանից մինչև Յունաստան մի ծավալուն տարածքում:

Աբու Նասր Ֆարաբիի  «Մեծ երաժշտություն»գրքում ակնարկվել է այս գործիքի մասին : Այս գրքում կարելի է տեսնել այս գործիքի նկարները:Զուռնան ,լեզվակով փողային երաժշտական գործիքներից է ,որը պատրաստված է փայտից: Այս գործիքը տարածված է Իրանի գրեթե բոլոր տարածքներում,սակայն ունի տարբեր տեսակներ որի երկարությունը յուրաքանչյուր տարածքում տատնվում է 30-ից 50 սանտիմետր: Այս գործիքը սովորաբար օգտագործվում է բոլոր արարողություններում ,լինեն դրանք ՝խնճույքներ, սուգ, պատերազմներ և հատուկ էթնիկ ու կրոնական ծեսեր:

 

Միասին լսենք Ալի Ջան Ռաբիեի կատարմամբ սուռնայի  գեղեցիկ ձայնը, նաղարայի նվագակցությամբ:Նաղարան նվագում է Հասան Աբդոլլահին։

 

Միասին լսեցինք Գիլան շրջանի գեղեցիկ մեղեդիներից՝«Ռաղասի մուղամը»:

 «Նաղարա»-ն շատ նման է թմբուկին և պատրաստվում է պղինձից: Բայց հանճարեղ գիլանիցիները, այս գործիքը պատրաստում են նաև կավից , ինչը շատ հետաքրքիր  է: Այս գործիքը պատրաստվում է մեծ և փոքր երկու  հավկթաձև հախճապակյա ամանների տեսքով, որոնք պատված են հորթի կամ կովի կաշվով։Այս գործիքը նվագում են փայտե կնտնտոցով։

 

Գիլանի տարածաշրջանի ամենահետաքրքիր երաժշտական ​​գործիքներից մեկը կոչվում է «եղջյուրավոր կառնայ»(եղջյուրավոր մեծ շեփոր): Գիլանում ,Կառնայը(մեծ շեփորը) առանց լեզվակի և անցքերի է  և բաղկացած է երեք մասերից: Մի հատվածը ,որը տեղավորվում է բերանի մեջ, մարմինը, որի երկարությունը երբեմն հասնում է ավելի քան երեք մետր վաթսուն սանտիմետրի, և գլխի հատվածը, որը թեքված է և ձեռնափայտի տեսք ունի։

Մեծ շեփորը  այցյալում  օգտագործվում էր դաշտերում վայրի կենդանիներին քշելու համար, ինչպես նաև այն ժամանակ, երբ ցանկանում էին լուրեր  հայտնել ժողովրդին։Բայց այս գործիքն այժմ օգտագործվում է միայն ,որպես անձնական և կրոնական սգո արարողությունների ժամանակ: Մեծ շեփորը սովորաբար հնչում է տասը շեփորահարների  խմբերով, որոնցից մեկը ղեկավարն է, իսկ մյուսներն ուղեկցում են նրան։Շեփոր նվագելու ձևը հետևյալն է, որ մի փորձառու անհատ ,որպես խմբի մենակատար նոտա է հնչեցնում շեփորի վրա, իսկ մնացյալը պատասխանում են:

Այժմ առաջարկում ենք լսել շեփորի ձայնի մի հատվածը, որն օգտագործվում է շիաների երրորդ  առաջնորդ «Իմամ Հոսեյն»-ի սգո արարողության ժամանակ:

 

Այս գործիքն իր տխուր ձայնով լավ է փոխանցում տխրությունն ու ցավը։«Ղորբաթի Չարվադարի»-ի գեղեցիկ երաժշտությունը հնչում է «Լե Լեհ» գործիքով։Գեղեցիկ նվագարան , որը Մազանդարանի շրջանում և Գիլան նահանգի արևելքում, հայտնի է « Լալեհ Վա»անունով: Ծղոտից պատրաստված փողային գործիք: Մազանդարանի բարբառում  «Լալեհ» նշանակում է ծղոտ, իսկ «Վա»՝ քամի:

Լա լեհ-ը ունի յոթ բաժին  և վեց հանգույց, որի հինգ անցքերը առջևում, իսկ մեկը՝ հետևում է:

«Լա Լե Վա»-ի վերին մասը  փորագրված է դրսից, որպեսզի հեշտությամբ տեղադրվի շրթունքի անկյունում և չխանգարի  երաժշտին։ Մազանդարանի Լա լեհ վա-ի  անցքերի թիվը մեկով գերազանցում  է Գիլանի և Թալեշի  տարածքի գործիքին , և այդ պատճառով դա  օգտագործվում է Հոմայունի մոտ  մուղամների կատարման  համար։ԼաԼեհ գործիքը կապված է անասնաբուծական կյանքին և Գալեշների (անասնապահների) և հովիվների իդեալներին ու արժեքներին: Այս գործիքով մշակվել  են բազմաթիվ երգեր:

Միասին լսենք դրանցից  մեկը՝ «Ղորբթի Չարվադարի»- ն։

....

Թանկագին բարեկամներ սրանով ավարտում ենք այս շաբաթվա հաղորդումը: Հուսանք այն դուր եկավ Ձեզ: Հաջորդ հաղորդման ընթացքում, որը այս հաղորդաշարի վերջին համարն է, կքննարկենք Գիլանի Թալեշի շրջանի երաժշտությունը:Մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: