Ջանի Բեթ Օշանան՝ Իրանի նվիրյալ զավակը
Նահատակ Ջանի Բեթ Օշանան,ում մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են, վկայությունն է իրանցիների սրբազան միասնության՝ անկախ ռասայից, կրոնից, լեզվից ու տարբեր ճաշակներից։
2023 թվականի մարտի կեսերին(Իրանական 1401 թվականի էսֆանդ ամսի վերջերին) Իրանում ասորիների միությունը հրապարակեց ասորի նահատակ՝ Ջանի Բեթ Օշանայի նկարը և բոլորին կոչ արեց օգնել գտնել նահատակի ընտանիքին։ Այս լուրը բոլորի համար անսպասելի էր։ Կարծես ոչ ոք չէր սպասում նրան։Հենց այդպես էր, գրեթե ոչ ոք չգիտեր Ջանի Բեթ Օշանայի մասին և եթե էլ գիտեին ապա շատ կցկտուր տեղեկություններ էին,ինչպես նրա ծննդյան թվականը կամ նրա մասնագիտությունը։ Կարճ ժամանակ անց հայտարարվեց,որ Ջանիի ծնողներն ու եղբայրները մահացել են։ Ասորի նահատակի հարազատների մահվան մասին իմանալով վայրկյան առ վայրկյան մեծ ցավ ենք ապրել և արցունք թափել։
Բայց կարճ ժամանակ անց, Ջանի Բեթ Օշանայի այս միայնությունը վերածվեց մեծ ու փառահեղ սրտակցության։ Բոլորն իրենց անվանեցին Ջանիի ընտանիք։
Էհսան Մանսուրին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է,-«Վաղը ազգային հերոս Ջանի Բեթ Օշանային կհուղարկավորեն Մերաջ Շոհադայում։ Հարյուր հազար իրանցիներից մեկը, ով անկախ կրոնից, սեռից և էթնիկ պատկանելությունից իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, հանուն իմ և քո խաղաղության։ Մենք փորձելու ենք ազգային հերոսին վայել հուղարկավորություն կազմակերպել։ Հավերժ փառք և խոնարհում անմահացած հերոսին»։
Ամիր Սալարը գրել է. «Սխալ է նրան փոքրամասնություն անվանելը միայն իր կրոնի պատճառով: Ավելի լավ է նրան Իրան անվանել,նա այս հողի, իր կյանքի շարունակության, իր ազգի համար է զոհվել։ Նա հենց Իրանն է։ Թող հավերժ լինի նահատակ Ջանի Բեթ Օշանայի հիշատակը։
Մոհամմադ Սարֆին ևս ասել է,-« Նահատակ Ջանի Բեթ Օշանան,ում մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են, վկայությունն է իրանցիների սրբազան միասնության՝ անկախ ռասայից, կրոնից, լեզվից ու տարբեր ճաշակներից, և թշնամիները թիրախավորել են այս միասնությունը»։
Ջանի Բեթ Օշանան կրոնական փոքրամասնությունների նվիրյալ նահատակներից է, ով նահատակվել է 1984 թվականին (իրանական 1363 թ. ) Բադրի գործողության ժամանակ՝ իսլամական Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանելու և այս երկրի ջրի ու հողի դեմ ոտնձգությունը կանխելու նպատակով։ Նա արժանացել է «Նահատակ» կոչմանը։ Նա այն հազարավորներից մեկն է, ովքեր ձեռք ձեռքի տված Իրանի սրբազան պաշտպանության սխրանքներով լի ժամանակաշրջանում պաշտպանում էին երկիրը։
Այս խիզախ երիտասարդները, անկախ ազգային և ռասայական պատկանելությունից, ապավինելով Աստծուն և միասնաբար կողք կողքի պայքարեցին անարդարության դեմ և մինչև ատամները զինված թշնամուն դուրս քշեցին այս սրբազան երկրից: Իրականում սրբազան պաշտպանության ութամյա հերոսապատման ժամանակաշրջանը մեր սիրելի Իրանում դրախտային կրոնների համերաշխության դրսեւորումն էր։ Մուսուլմանները, քրիստոնյաները, հրեաներն ու զրադաշտականները ձեռք ձեռքի տված գնացին պայքարելու արտաքին թշնամիների դեմ, որոնց աջակցում էր ողջ աշխարհը, բայց իրանցի ռազմիկների միասնության և ազգային համախմբվածության ուժը Իրանի ժողովրդին առաջնորդեց դեպի հաղթանակ:
Իրողությունն այն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միաստվածային կրոնների հետևորդների միջև համերաշխության և կարեկցանքի օբյեկտիվ օրինակ է: Միաստվածային կրոնների հետևորդների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի ջերմ վերաբերմունքը մարդկային հասարակությանը ներկայացրել է խաղաղ գոյակցության ցանկալի օրինակ։ Հեղափոխության առաջնորդների մտքերն ու գաղափարները համերաշխություն և սրտակցություն են առաջացրել միաստվածային կրոնների հետևորդների և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի միջև: Այաթոլլահ Խամենեիի բազմաթիվ այցերը կրոնական փոքրամասնությունների նահատակների, անձնուրացների և ազատորդիների ընտանիքներին խորհրդանշում են հարգանք՝ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգում միաստվածային կրոնների հետևորդների նկատմամբ։
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շարունակական ծրագրի շրջանակում Ս․ ծննդյան տոներին այցելում է ասորի և քրիստոնյա նահատակների ընտանիքներին և մեծարում նրանց։ 1987 թվականի հունվարի 1-ին, (իրանական 1365 թ․ դեյ ամսի 11-ին) մեծարգո առաջնորդն այցելեց Ջանի Բեթ Օշանայի բնակարան և հանդիպեց նրա ընտանիքի անդամների հետ։ Հանդիպման ժամանակ նահատակի մայրը յուտահատուկ ոգևորությամբ էր խոսում իր որդու Ջանիի մասին։
«Երբ ես ասում եմ, որ Ջանին լավագույնն էր, ասում են, որ դա իմ մայրական զգացմունքից է բխում։ Բայց ես բոլորին ասում եմ, որ սա կապ չունի իմ մայր լինելու հետ։ Ամբողջ գերդաստանում իմ Ջանին եզակի էր բոլոր առումներով։ Նա եզակի էր հավատքի, բնավորության և կրթության առումով։ Բոլորն այդ մասին գիտեին։ Նա երբեք չլքեց իր եկեղեցին և ամեն շաբաթ գնում էր եկեղեցի և աղոթում էր»,ասում էր Ջանիի մայրը։
Ջանին իր մորը հղած վերջին նամակում գրել էր,-« Մայրիկ երանի դու այստեղ լինեիր այս պահին, որպեսզի ես կարողանայի բռնել քո ջերմ ձեռքերը և բազում համբույրներ նվիրել քեզ»։
Այս նամակում Ջանին ընդգծել է, որ իր ներկայությունն ու զոհաբերությունը պարտադրված պատերազմում պայմանավորված է արդարության պաշտպանությամբ և հայրենիքի հանդեպ ունեցած սիրով ու նախանձախնդրությամբ։« Սիրելինե՛րս, երբ նամակս ձեր ձեռքերում կլինի, հուսով եմ, որ շատ լավ կլինեք և կօգտվեք Միակ Աստծու և Հիսուս Քրիստոսի և Սուրբ Մարիամի բարիքներից, որոնք քրիստոնյաների, հատկապես մեր ընտանիքի միակ պաշտպաններն են:Այս տողերը գրում եմ ձեզ ագրեսոր թշնամու կողմը շարժվելուց առաջ, արդարությունը վերականգնելու և մեր երկրի հողը պաշտպանելու համար, իմ ձեռագիրը լավ չէ, քանի որ ես և ընկերս նստած ենք մի փոքրիկ փոսի մեջ իրաքյան ռազմական ինքնաթիռների հարձակումներից պաշտպանվելու համար»:
Ջանիի մայրը միշտ սպասում էր ու միշտ ասում էր, որ ես վստահ եմ, որ իմ Ջանին կվերադառնա։ Լրագրող Զեյնաբ Մազրուղին Ջանիի մոր սպասումն այսպես է բնութագրում.-«Մենք՝ պատերազմ չտեսած երիտասարդներս, մեր մտքում սրբազան պաշտպանության անհետ կորած նահատակների մայրերին պատկերացրել ենք նամազի ծաղկավոր չադրայով ծեր կնոջ,որը չադրայի մի կողմը բերանով բռնած, և ձեռքում պահելով իր որդու լուսանկարը անընդհատ խոսում է այդ նկարի հետ և իր սերն ու կարոտը արտահայտում իր որդու նկատմամբ,որը չգիտի գտնվում է հողի տակ թե ջրի խորքում , թե՞ վերածվել է սրբազան մոխրի։
Երևի շատերս քայլել ենք այս մայրերի հետքերով և լացել մեր քաղաքի անհայտ նահատակների հուղարկավորության ժամանակ: Ոչ թե նահատակի անմահության, այլ նրանց մայրերի սպասողական վայրկյանների ու նրանց կարոտի համար։
Նահատակ Օշանան վերադարձավ հայրենիք, թեև այնտեղ չէին նրա մայրն ու ընտանիքը, սակայն մյուս նահատակների մայրերն ու քույրերը, Իրանի ժողովրդի տարբեր խավերը քրիստոնյա և ասորի հայրենակիցների հետ միասին հավաքվեցին և միասնաբար հանդիսավոր կերպով հուղարկավորեցին նահատակի անարատ մասունքները։ Սրբավայրի նահատակ պաշտպան Մաջիդ Ղորբանխանիի մայրը գրկելով նահատակի մասունքները օրորոցային երգ երգելով նրա համար ասել է. «Միայն մայրն է հասկանում, թե որքան դժվար է գրկել զավակի աճյունները»։
Այս արարողությանը ներկա էր նաև ասորիների Վանյան քահանան, ով նահատակներին համարեց հպարտության և սիրո խորհրդանիշ և անդրադառնալով ժողովրդի հոծ բազմության ներկայությանը, ասաց.-«Այս նահատակի ընտանիքի չորս անդամների փոխարեն, հարյուրավոր մարդիկ հավաքվել են այստեղ,որպեսզի հիշեցնեն,որ մենք բոլորս իրանցիներ ենք, հայրենակիցներ, և բոլորիս երակներում նույն արյունն է հոսում և զոհելու ենք մեր կյանքը հանուն մեր սիրելի երկրի»։
Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր՝ Չարլի Անույե Թեքիեն շնորհակալություն հայտնելով ժողովրդին այս արարողությանը ներկա գտնվելու համար ասաց. «Մենք պարտական ենք իրենց կյանքը զոհաբերած նահատակների արյանը և այն մայրերի արցունքներին, որոնք սպասում էին պատերազմի դաշտ մեկնած ու չվերադարձած իրենց զավակներին»։
Բանակի սրբազան պաշտպանության արժեքների պահպանման և հրապարակման կազմակերպության ղեկավար, բրիգադային գեներալ Ամիր Ֆուլադին այս արարողության ժամանակ ունեցած ելույթում երկրի անվտանգությունը համարելով հայրենիքի պաշտպանության գործում Իրանի ողջ ժողովրդի համագործակցության արդյունքը, ասել է,-«Նահատակները մեզ համար տարբերություն չունեն։ Այս զինվորները հպարտ են,որ հանուն կրոնի ու անվտանգության պայքարեցին թշնամու դեմ։ Նահատակները մեր արժանապատվությունն ու անվտանգությունն են»։
Թեհրանում ուրբաթօրյա աղոթքի արարողությունից հետո, նահատակ Ջանի Բեթ Օշանայի մասունքները հանդիսավոր հուղարկավորությամբ տեղափոխվեցին քրիստոնյաների Սուրբ Ժոզեֆ եկեղեցի,որտեղ աստվածային կրոնների պաշտոնյաների ու տարբեր խավերի ներկայությամբ կրոնական փոքրամասնությունների հատուկ արարողություն անցկացվելուց հետո, տեղափոխվեցին Էսլամշահրում գտնվող ասորիների գերեզմանատուն։ Ջանի Բեթ Օշանան 38 տարի ընտանիքից ու հայրենիքից հեռու մնալուց հետո հանգչում է ծնողների շիրիմների մոտ՝ հավերժական գերեզմանում։
Հավերժ փառք ու պատիվ անմահ հերոսին։