Անդրադարձ՝ Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/radio/iran-i199936-Անդրադարձ_Թեհրանի_գրքի_34_րդ_միջազգային_ցուցահանդեսին
Իրանական օրդիբեհեշտ ամսի 30-ին (մայիսի 20-ին)  տասնօրյա աշխատանքից հետո ավարտվեց Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսը ։«Ապագան ընթեռնելի է» խորագրով ցուցահանդեսի այս շրջանը մեծ ընդառաջում գտավ ժողովրդի և գրքի ու հրատարակչության  ոլորտում զբաղվողների կողմից և այն ,դրական քայլ էր ընթերցանության մշակույթի ամրապնդման ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2023 13:34 Asia/Tehran

Իրանական օրդիբեհեշտ ամսի 30-ին (մայիսի 20-ին)  տասնօրյա աշխատանքից հետո ավարտվեց Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսը ։«Ապագան ընթեռնելի է» խորագրով ցուցահանդեսի այս շրջանը մեծ ընդառաջում գտավ ժողովրդի և գրքի ու հրատարակչության  ոլորտում զբաղվողների կողմից և այն ,դրական քայլ էր ընթերցանության մշակույթի ամրապնդման ուղղությամբ։

«Ապագան ընթեռնելի  է» կարգախոսով Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսը կայացել է Թեհրանում լուսահոգի«Իմամ Խոմեյնիի» անվան մոսալայում: Այցելուները թե՛ անձամբ են այցելել ցուցահանդես ,թե  առցանց ձևաչափով: 

Գիրքը, գիտական, մշակութային և սոցիալական ոլորտներում կարևորագույն ազդեցիկ տարրն է: Հնարավոր չէ նշել  մի ոլորտ, որտեղ  գրքի և ընթերցանության ազդեցության տակ չլինի։Կորոնավիրուսի համաճարակի շրջանից և ժողովրդի կենսակերպի փոփոխությունից հետո, այժմ շատ կարևոր է կազմակերպել գրքի  ​​ցուցահանդեսներ,որպես ընթերցանության մոտիվացիա և դրդապատճառ  ստեղծելու հարթակ։Գրքի միջազգային ցուցահանդեսը ընտանիքների համար տարբեր և գրավիչ առիթ ստեղծեց ,որպեսզի կրկին անգամ ,ցուցահանդեսում ներկա գտնվելով հրատարակիչների և մշակութային միջավայրում, գնեն և օգտվեն ,իրենց ցանկացած գրքերը:

Ցուցահանդեսի լավագույն կազմակերպման համար, պատասխանատուների կողմից այս տարի իրականացրած կարևորագույն քայլերից էին՝ Թեհրանի գրքի ցուցահանդեսում գրավաճառների միաժամանակ ներկայությունը: Ավելի քան 200 գրավաճառներ ,երեք հազար ներքին ու արտասահմանյան հրատարակիչների հետ միասին ,ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները և այս ցուցահանդեսում  ընդհանուր հրատարակչության արդյունաբերությունը ,առաջին անգամը լինելով ծառայություններ էր տրամադրում ,միաժամանակ  հրատարակիչների և գրավաճառների երկու բաժիններում:

Օտարերկրյա հրատարակիչների բաժինը ներառում էր հրավիրված երկրների տաղավարներ , հատուկ հյուրերի տաղավարներ և 100 հրատարակիչների տաղավարներ, որտեղ ներկայացվել էր՝ 2015-2023 թվականներին հրատարակված մոտ 45000 անուն օտարերկրյա գրքեր: Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի  33-րդ շրջանի համեմատությամբ ,այս շրջանում արտասահմանյան գրքերի թիվը  աճել է 50%-ով։

Գրքի ցուցահանդեսի այս շրջանը ավելի կենտրոնացած էր ցուցահանդեսի այցելուներին մշակութային աշխատանքներում ներգրավելու վրա: «Գրքի ձևավորումը», «կինո գիրքը», հեքիաթասացություն, տիկնիկախաղը, փողոցային թատրոնը և մանկապատանեկան ոլորտի երգերն ու գրքերը մշակութային ծրագրերն էին , որոնք  ցուցահանդեսի օրերին գրավել են բազմաթիվ այցելուների:

«Կինո գրքի» բաժնում ցանկացողների համար ցուցադրվել են վավերագրական,ադապտացված կամ այնպիսի  ֆիլմեր, որոնք առնչվում էին գրքի և մշակութային  ոլորտներին ,կամ գրքի տարածման ակտիվ գործիչներին, նրանց պրոդյուսերների  և դերակատաների ներկայությամբ :

Այս տարի ցուցահանդեսի տարբեր տարածքներում բացվել էին  6 սրահներ, որոնցից մի քանիսն առնչվում էին ցուցահանդեսի մասնագիտացված բաժիններին ու ոլորտներին , այդ թվում՝ համալսարանի հրատարակիչների սրահ, մանկապատանեկան հրատարակչությունների սրահ, ուսումնական  հրատարակիչների սրահ, միջազգային հրատարակիչների սրահ և ներքին հրատարակչությունների սրահ, իսկ գլխավոր դահլիճում թեմատիկ ու երկխոսական հանդիպումներ են անցկացվել։Նաև այս տարի իրանցի մեծ գրող Ջալալ Ալ Ահմադի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ հատուկ միջոցառումներ են տեղի ունեցել այս ոլորտում։

Ցուցահանդեսի այս շրջանին ներկա էին աշխարհի, հատկապես իսլամական աշխարհի մի շարք ազդեցիկ դեմքեր։

Տաջիկները եղել են և կան քաղաքակրթություն ստեղծող և մշակութային ազգ, որը նրանց մղում է դեպի ընթերցանություն: Եթե ​​ուսումնասիրենք Իրանի և Տաջիկստանի երկու ժողովուրդների մեծանուն բանաստեղծների, գրողների, գիտնականների և փիլիսոփաների ստեղծագործությունները, ապա կտեսնենք, որ գիրքը և ընթերցանությունը ու այն  հարգելը մեծ տարածում ունի։Իրականում Իրանի ու Տաջիկստանի ժողովուրդները անքակտելի կապեր ունեն գրքի  հետ  և բոլորի համար ակնհայտ է այս երկու ժողովուրդների  լեզվական ու մշակութային ընդհանրությունը։

Թեհրանի գրքի ցուցահանդեսը , որն ամեն տարի անցկացվում է այս օրերին, մշակութային կարևորագույն և ամենամեծ իրադարձություններից է ոչ միայն Իրանում, այլև տարածաշրջանում և աշխարհում։Թեհրանի գրքի ցուցահանդեսի  հատուկ հյուրը Տաջիկստանն էր, որին  ցուցահանդեսում հատուկ բաժին էր հատկացվել  և այս առիթով Իրան էր ժամանել բարձրաստիճան մշակութային մի պատվիրակություն։

Բացման արարողության ժամանակ Տաջիկստանի մշակույթի նախարար Զուլֆիա Դոլաթզադեն շնորհակալություն հայտնելով  Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և առաջնորդության նախարարին և գնահատելով  ջերմ ընդունելությունն ու սիրալիր  վերաբերմունքը՝ Տաջիկստանի հրատարակիչների և գրականության ու արվեստի գործիչների պատվիրակության նկատմամբ,ասել է.« Պետք է ուրախություն և երախտագիտություն հայտնել , որ երկու երկրների ջանքերով մշտապես ընդլայնվում են մշակութային հարաբերությունները Տաջիկստանի և Իրանի հանրապետությունների միջև, որոնք ունեն նույն լեզուն և մշակույթը։

Երկու երկրների միջև պատմամշակութային խորը կապերի առկայությունը մեզ ապացուցում է այն անհրաժեշտությունը ,որ կարողանանք առավել ենթահող ստեղծել միմյանց երկրներում  արվեստագետների և մշակութային դեմքերի ներկայության համար»:

Զոլֆիե Դոլաթզադեն, մատնանշելով, որ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսը գրքի ոլորտում տարածաշրջանի ամենամեծ իրադարձությունն է, ասաց.« Գրքի ցուցահանդեսի հետ է կապված իրանական հասարակության մշակութային առողջությունը: Եթե ​​հասարակությունը մշակութային առողջություն ունենա, լավ հեռանկար կունենա։Ով այցելի Թեհրանի գրքի ցուցահանդեսը , կհամոզվի դրանում»։

Տաջիկ գրող, բանաստեղծ ու հետազոտող Շահ Մանսուր Շահ Միրզան նույնպես այս ցուցահանդեսը համարել է տարածաշրջանի ամենամեծ իրադարձություններից մեկը և ասել է.« Թեհրանի գրքի ցուցահանդեսը ապացուցում է, որ Իրանը հրատարակչական և թարգմանչական ոլորտում համարվում է տարածաշրջանի ականավոր ուժերից մեկը ։ Իմ կարծիքով, այս ցուցահանդեսը լավ հնարավորություն և միջավայր  է Իրանի մշակութային և թատերական կարողությունները ցուցադրելու համար»։

Նա մատնանշելով, որ Թեհրանի գրքի ցուցահանդեսը  մեծ ընդունելության է արժանանում ժողովրդի կողմից ասել է.« Սա ցույց է տալիս, որ ժողովուրդը դեռ մեծ հետաքրքրություն  ունի մշակույթի, գրականության և գրքի նկատմամբ : Թեև տնտեսական դժվարությունների բերումով ,գրքի ոլորտում ժողովրդի գնողունակությունը նվազել է , սակայն երբեք չի վերանալու մշակութային այս արտադրանքի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունը»:

Իրան-Տաջիկստան բարեկամության ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ,և բանաստեղծ Մահմուդ Թեհրանին Տաջիկստանում հրատարակչական ոլորտի վիճակի մասին ասել է.-«Այս երկրի հրատարակչական իրավիճակը այնքան էլ տարածված  չէ, որքան Իրանինը, իհարկե, պետք է նկատի առնել  նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Տաջիկստանի տնտեսական վիճակը, երկրի տարածքը և բնակչության պատկերը: Այնուամենայնիվ, կառավարությունը և հարակից կառույցները մեծ ուշադրություն են դարձնում գրքերի հրատարակմանը, ընթերցանության տարածմանը և խրախուսմանը»:

Թեհրանին անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի հրատարակչական արդյունաբերության հարաբերությունների պատմությանը,շարունակեց.-«Երկու երկրների միջև հրատարակությունների փոխանակումը ցանկալի մակարդակի վրա չի եղել: Պատճառներից մեկը պայմանավորված է տառերի տարբերությամբ, մյուսը՝ որոշ տարաձայնություններով , որոնք բազմաթիվ խոչընդոտների դեմ հանդիման են կանգնեցրել նախնիների (պարսկերեն) գրերով գրքերի Տաջիկստան արտահանումը։ Մինչ այդ, ժողովրդական ասոցիացիաները, ինչպիսին է՝ Իրան-Տաջիկստան բարեկամության ասոցիացիան, հանրային նախագծերի շրջագծում լավ քայլեր էին ձեռնարկել այս ուղղությամբ, այդ թվում՝ համայն Իրանից  հազարավոր հատորներ պարսկերեն գրքերի հավաքելը և ուղարկելը և դրանց հանձնումը Տաջիկստանի Ազգային գրադարանին, որոնք այս ոլորտում կիրառված հաջող քայլերից էին»:

 Նա մատնանշելով , որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու համար կառավարությունները պետք է ամրապնդեն իրենց միջև քաղաքական և մշակութային հարաբերությունները,ասել է.« Երկու երկրների միջև պետք է մեծացնել գրքերի և մշակութային այլ միջոցների փոխանակումը: Երկու կողմերը պետք է գործնական քայլեր կիրառեն գրքի և տպագիր այլ նյութերի և նույնիսկ մուլտիմեդիայի ոլորտում հրատարակչության և փոխանակումների բնագավառում»:

Թեհրանի գրքի ցուցահանդեսը,  մշակութային կարեւոր իրադարձություններից է, որը թե՝ մեծ ազդեցություն ունի հարեւան երկրների հետ Իրանի հարաբերությունների ամրապնդման հարցով և թե՝ գերակա դիրք է ապահովվում պարսկերենի և իրանական մշակույթի համար:

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) հրավիրյալ ասիստենտ և Հերաթում գտնվող Բայսանգար հետազոտական ​​ինստիտուտի հիմնադիր՝ Խալիլոլլահ Աֆզալին, անդրադառնալով աշխարհում պարսից ռեսուրսները ծանոթացնելու առումով Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի դերակատարությանը ,համոզված է.« Անկասկած, Թեհրանի գրքի ցուցահանդեսը պարսկերեն գրքի ամենամեծ և ամենակարևոր ցուցահանդեսն  է աշխարհում, թեև արտասահմանյան հրատարակիչները ևս արժեքավոր ներդրում ունեն դրանում։ Դա մի իրադարձություն է, որը գրավում է բազմաթիվ հետաքրքրվողներին  ամբողջ աշխարհից: Ամեն տարի Հերաթում մեծ թվով հետաքրքրվողներ  խմբերով մեկնում են այս քաղաք՝ այցելելու Թեհրանի գրքի ցուցահանդես»։ Նա նշելով, որ Իրանի և Աֆղանստանի լեզվական և մշակութային սերտության  պատճառով Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսում ,Աֆղանստանի  հրատարակիչներին հնարավոր է չհամարել ,որպես օտարերկրյա հրատարակիչներ,ասել է.« Սա լուրջ խնդիրներից է և, իհարկե, հեշտ չի լինելու կարգավորել  այս խնդիրը: Իրավական տեսանկյունից պարզ է, որ Աֆղանստանն առանձին երկիր է, և այնտեղ խոսում են տարբեր լեզուներով, և այս առումով այն պետք է դասվի  օտարերկրյա հրատարակիչների շարքում։ Բայց հարցն հետևյալն  է, որ Աֆղանստանի մասնավոր հրատարակիչների ստեղծագործությունների միգուցե մոտ ութսուն տոկոսը կամ նույնիսկ մեծ մասը պարսկերեն են և այնտեղ գրվում է Իրանում ընդհանրացած լեզվով։  Այս կոնկրետ իրավիճակի համար ավելի լավ կլինի նկատի առնել բացառություն: Եթե ​​առաջիկա տարիներին միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի  աֆղան հրատարակիչների պարսկերեն գրքերը ցուցադրվեն Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի հանրային հրատարակիչների սրահում՝ իրանցի հրատարակիչների կողքին, դա միանշանակ Իրանի ժողովրդին ավելի կծանոթացնի ,Աֆղանստանում իրենց համալեզուների ուսումնասիրություններին և աշխատանքներին»։

Թուրքիայի գրադարանների և հրատարակությունների կազմակերպության ներկայացուցիչ՝ Նեզարկարան, անդրադառնալով Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսի այս շրջանում, այդ երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից Թուրքիայի մասնակցությանը ասել է.« Մենք ամեն տարի մասնակցում ենք մշակութային այս միջոցառմանը։ Մեզ համար կարևոր է Թեհրան գալ ,որպեսզի իրանցի հրատարակիչները և ընթերցողները ճանաչեն մեր ստեղծագործությունները»:

Անցյալ  տարիներին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը գնում էր  այդ երկրի հրատարակիչների մի շարք գրքեր  և դրանք ցուցադրության դնում այստեղ  և ցուցահանդեսի ավարտին դրանք  նվիրում էր  Իրանի գրադարաններին։

Նեզարկարան համոզված  է, որ գրքի համաշխարհային շուկա դուրս գալու համար, հրատարակիչները պետք է մասնակցեն գրքի ցուցահանդեսներին, այդ թվում՝ Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին և մշակութային հանդիպումներ անցկացնելով ու իրենց  հայտնի ստեղծագործությունները քննարկելով ու լուսաբանելով, Ճանաչեն իրանցի հեղինակների լավագույն և առաջին կարգի գրքերը , շփվեն ու կարծիքներ փոխանակեն ՝այս մշակութային միջոցառմանը մասնակցող հեղինակների հետ:

Այս համատեքստում, Թուրքիայի Քոսար հրատարակչության փոխնախագահ՝ Մեհդի Բիրդալը, նույնպես համոզված է, որ գիրքը արժեքավոր միջոց է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականություն , դիվանագիտություն, բարեկամություն, ընտանիք և այլն, և կարող է միավորել մշակույթները։

Բիրդալն իրանցի հրատարակիչների հետ իր ծանոթության մասին ասել է.«Մենք ծանոթ ենք իրանցի հրատարակիչների ու գրողների հետ, և մինչ այժմ ստամբուլի թուրքերենի ենք  թարգմանել և հրատարակել մի շարք պարսկերեն ստեղծագործություններ, որպեսզի Թուրքիայի ժողովուրդը կարողանա ճանաչել Իրանի մշակույթն ու երկիրը: Այն գրողներից , ում գործերը հրատարակել ենք Թուրքիայում, Մահմուդ Դոլաթաբադին է։ Պարսկերեն գրքերի հրատարակելը  Քոսար հրատարակչության գործունեության մաս է կազմում , և մենք այս գործընթացը կշարունակենք ապագայում»:

Այս մշակութային ակտիվիստը հավելեց.«Իրանը շատ պրոֆեսիոնալ է մանկական հոգեբանության ոլորտում, և Իրանում այս թեմայով հրատարակված աշխատանքները հաստատվել են փորձագետների կողմից։ Նաև Թուրքիայում մեծ ցանկություն կա թարգմանել և տպագրել իրանական միստիկական աղբյուրներ, և մենք փորձում ենք հարգել ընթերցողների այս ցանկությունը»։