Յոթ օրանգ(34)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Ներկայացնում ենք «Յոթ օրանգ» հաղորդաշարի վերջին թողարկումը,որի ընթացքում կպատմենք թալիշական ազգագրական երաժշտության մասին։ Ընկերակցեք մեզ։
Գիլանի արևմուտքում ապրում են թալիշցիները։ Այդ շրջանի էթնիկական առանձնահատկությունները, բնակլիմայական պայմանները և լեռները Թալիշը որոշ չափով առանձնացրել են Գիլանի մյուս շրջաններից։ Մարդկանց առանձնահատուկ կյանքը, անասնապահության համար լեռնային վայրերում հարկադիր մնալը, անասուններին հարթավայրերում չարածացնելը , շատ արդյունավետ են եղել Թալիշի բնակիչների երաժշտական ժառանգության պահպանման գործում։ Թվում է, թե թալիշական երաժշտությունն իր արմատներն ունի հին ժամանակաշրջաններում և կենսապայմանները երաշխավորել են օտար մշակույթներին դիմակայությունը և ինքնատիպ սովորույթների ու ավանդույթների պահպանումը։
Թալիշական երաժշտությունը ներառում է երկու տեսակ մուղամ,որոնք կոչվում են Դասթուն և Հավա։
Դաստունը թալիշական երաժշտության ամենակարեւոր մասերից է, որը նշանակում է «ձեռքեր»: Այս բառը բառարաններում նշանակում է նաև երգ, մեղեդի և առասպել: Երգելու այս տեսակը հիմնված է երկտող ձևի վրա։
Թալիշի յուրաքանչյուր շրջանի դաստուններն ունեն իրենց յուրահատուկ առանձնահատկությունները: Նշված տարբերությունները հիմնականում մեղեդային են, և այդ տարբերությունները ծագում են ապրելակերպից, բարբառների տարբերություններից, կենսապահովման և մշակութային վերաբերմունքից։ «Շանդերմանի», «Մասալի», «Թալիշ Դոլաբիի», «Ասալեմիի» և «Կերգանրուդիի» դաստուններից յուրաքանչյուրն ունի տարբեր բնութագիր, ինչը նրանց առանձնացնում է միմյանցից:
Այժմ առաջարկում ենք ունկնդրել մի դաստուն «Թալեշա բարա» անվամբ։
․․․
Միասին ունկնդրեցինք «Թալեշա բարա» գեղեցիկ երգը։
Թալիշական երաժշտության մեջ երկրորդ կարևոր մուղամը կոչվում է «Հավա»։ Հավան Թալիշի երաժշտության ամենաընդգրկուն մասն է,և համարվում է Գիլանի երաժշտության ենթաբազմություններից, որոնք մեղեդիներ են առանց բառերի: Գիլանի երաժշտության այս տեսակը նույնպես ունի իր տեսակները, որոնցից կարելի է նշել Վասֆին, Ռազմին և Բազմին։ Նեյը կամ «լահ լահ»ն այս մուղամում ամենատարածված գործիքն է:
Նեյլաբաքը նույնպես օգտագործվում է որոշ տարածքներում: Թալիշի տարածքում զանազան «հավաներ» են լսվում, որոնցից մի քանիսն ունեն վերնագրեր, այդ թվում են « Ռիե փարդե», « Փայիզե հավա », «Վերզա ջանգ », «Դուշե հավա» և «Քիջե փարդե» հավաները։
Այժմ միասին լսենք «Դուշե հավա» երգը, վարպետ Ղեսմաթ Խանիի կատարմամբ։
․․․․
Լսեցինք Դուշե հավա երգը վարպետ Ղեսմաթ Խանիի կատարմամբ։
Վերջին կես դարում Թալիշի շրջանում տարածված են եղել այնպիսի նվագարաններ, ինչպիսիք են զուռնան, թամբուրան, սրինգը (լա լահը),դայերեն կամ դարիեն և նեյլաբաքը։ Այսօր զուռնայի ու թամբուրայի հետքն անգամ չկա։ Սրինգն ու դայերեն Իրանի Թալիշի շրջաններում տարածված գործիքներից են։ Նեյլաբաքը հիմնականում նվագում են տարեց երաժիշտները, ովքեր իրենց ծերության պատճառով այլեւս լահ լահ նվագելու կարողություն չունեն, և նեյլաբաք են նվագում։
Թալիշներն ունեն բազմաթիվ ու բազմազան երգեր, որոնք անվանվում են ըստ իրենց թեմայի և հնչերանգի: Ինչպես էպիկական և մարտական երգեր, աշխատանքային երգեր, միստիկ և տոնական երգեր։
Լսվում է նաև Թալիշիի տոնական և ուրախ երգերը։ Նրանք իրենց հարսանիքներն անցկացնում են կրոնական ամիսներից, այդ թվում բարեբաստիկ Ռամասան ամսից հետո: Մեկ ամիս ծոմ պահելուց հետո Ֆեթր տոնին, շատ լավ ժամանակ է հարսանեկան հանդեսների անցկացման համար: Թալիշական երգերը, որոնք շատ բազմազան են, զարդարում են հարսանեկան արարողությունները, իսկ զուռնան, թամբուրան և դայերեն կամ դարիեն համարվում են այս մեղեդիների կատարողների իսկական թալիշական նվագարանները։
Հաղորդման այս հատվածում առաջարկում ենք ունկնդրել «Մոբարաք բադ» երգը, վարպետ Ղեսմաթ Խանիի կատարմամբ և Արման Ֆարիդիի թամբուրայի և վարպետ Մոհամմադ Ղասեմիի դարիեի նվագակցությամբ:
Միասին լսեցինք «Մոբարաք բադ» երգը Ղեսմաթ Խանիի կատարմամբ:
Գիլանի ժողովրդի բանավոր գրականության ու երաժշտության մեջ կա մի բալլադ, որը մարդիկ երգել են Միրզա Քոչաք Խան Ջանգալիի համար։ Այս բալլադը տարբեր շրջաններում երգվում է տարբեր ձևերով և կոչվում է «Թերա Գումե Միրզա Քուչաք Խան»։
Միրզա Քուչաք Խանը ջանգալիական շարժման առաջնորդն էր, ով Իրանում սահմանադրությունից հետո ներքին անկարգությունների և օտարերկրացիների ագրեսիայի ու միջամտության պատճառով Ռաշտում հանրապետություն հռչակեց։Սակայան նա ձախողեց Ռաշտի կառավարությունում ծագած ներքին վեճերի , ռուսական և բրիտանական ուժերի միջև համաձայնության գալու և կենտրոնական իշխանության հզորանալու պատճառով: Միրզա Քուչաք Խանը 1921 թվականին երբ հայտնվեց ձյան եւ բուքուբորանի մեջ վախճանվեց սառնամանիքի հետևանքով:
Հաղորդման վերջին հատվածում առաջարկում ենք լսել «Թերա Գումե Միրզա Քուչաք Խան» գեղեցիկ բալլադը՝ «Նասեր Մասուդի» կատարմամբ։
Հարգելի ունկնդիրներ հուսով ենք, որ «Յոթ օրանգ» հաղորդաշարի բոլոր թողարկումները ձեզ դուր եկավ և արժանացավ ձեր ուշադրությանը։ Աստված պահապան բոլորիդ։