Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը
https://parstoday.ir/hy/radio/iran-i200464-Իսլամական_Հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը
(Հանդիպում` Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարների ու դեսպանների հետ )
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2023 06:33 Asia/Tehran

(Հանդիպում` Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարների ու դեսպանների հետ )

 

Սույն թվականի մայիսի 30-ին  Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ,լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում,հանդիպում  է ունեցել Իրանի Իսլամական հանրապետության  արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների և դեսպանների հետ։Այս հանդիպումը կայացել է արտերկրում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունների ղեկավարների համընդհանուր  հավաքի նախօրեին։Այս հանդիպմանը ,Իսլամական հեղափոխության առաջնորդը խոսել է երկրի հաջող կառավարման գործում,արտաքին քաղաքականության կարևորության և դիվանագիտական ​​համակարգի արդյունավետության մասին և ընդգծել է,որ արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է պահպանել 6 կանոններ: Նախ՝ հաջողակ ու հպարտանքի արժանի  արտաքին քաղաքականությունը պետք է կարողանա համոզիչ կերպով արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ երկրի մոտեցումների տրամաբանությունը։ Անհրաժեշտ է նաև, որ երկրի դիվանագիտական ​​համակարգը արդյունավետ ներկայություն և ուղղվածություն ունենա աշխարհի տարբեր երևույթների, իրադարձությունների և քաղաքական-տնտեսական խնդիրների նկատմամբ  եւ ընթանա «Իրանի դեմ սպառնացող քաղաքականությունների ու որոշումների վերացման ու նվազեցման» ուղղությամբ։ «Վտանգավոր կենտրոնների թուլացումը», «Իրանի հետ դաշնակից կառավարությունների և համախոհ կառույցների կապերի ամրապնդումը և երկրի ռազմավարական խորության զարգացումը», ինչպես նաև «գլոբալ տարածաշրջանային որոշումների և գործողությունների թաքնված շերտերը ճանաչելու ունակությունը» այն խնդիրներից  են, որոնց Իսլամական հեղափոխության առաջնորդը  անվանել է երկրի դիվանագիտական կառույցի հաջողության չափանիշերից և ընդգծել է ,որ այդ չափանիշների հարգելը  ապացուցում է արտաքին հաջող քաղաքականությունը  և եթե նման խնդիրները  տեսանելի չեն ուրեմն ,դժվարություն գոյություն ունի կամ արտաքին քաղաքականության տեսության ,կամ դիվանագիտական գործողությունների գործառույթի մեջ:

Այաթոլլահ Խամենեին արտաքին քաղաքականության առանցքային բառերից մեկը համարել է արժանապատվությունը՝ նկատի ունենալով «աղերսանքի  դիվանագիտության ժխտումը թե՛ խոսքով, թե՛ բովանդակությամբ»,և  հայտարարելով, որ գլոբալ բոլոր հարցերում,  «խոսքերով, գործերով և ուրիշների արարքներին դիմակայելով», պետք է շարժվել արժանապատվորեն և սկզբունքների վրա հենվելով, նշել է.«Երբ ասում ենք արժանապատվություն ,այսինքն աղերսանքի դիվանագիտության մերժում:Մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք պարագաներ, երբ մեր դիվանագիտությունը եթե ճիշտ բնութագրենք եղել է.«աղերսանք»կամ «աղերսանքի դիվանագիտություն»: Միգուցե մեր ոճը աղերսական չի եղել, սակայն խնդրի խորքը աղերսանք է եղել: Արժանապատվություն,այսինք մերժել նման դիվանագիտությունը, մերժել սրա կամ նրա խոսքին ու ձեռքին նայելը: Ինչ-որ երկրի հասուն քաղաքական անձնավորությունն այսպես ասաց, այսպես դատեց, մեկն այսպես ասաց, այսպես են վարվում։ Արժանապատվություն նշանակում է, որ մենք չպետք է նայենք այս բաներին, պետք է ապավինենք սեփական սկզբունքներին»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը երկրի դիվանագիտության երկրորդ առանցքային բառը համարել է «իմաստությունը» և հայտարարել է« «Իմաստության»,իրական իմաստը՝  իմաստուն, մտածված և հաշվարկված վարքն ու  խոսքն է.« «Իմաստություն նշանակում է խելամտորեն գործել բոլոր երկկողմ և բազմակողմ փոխգործակցություններում: Գործել մտածված:Գործել հաշվարկված»: Այաթոլլահ Խամենեիի խոսքով, այլ կողմերի նկատմամբ անհարկի վստահություն չունենալը իմաստության հայեցողության մյուս կողմն է: Իհարկե, քաղաքական աշխարհում ամեն մի խոսք պետք չէ սուտ համարել, քանի որ կան ազնիվ ու ընդունելի խոսքեր, բայց ոչ բոլոր խոսքերին պետք է վստահել»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը երկրի արտաքին քաղաքականության երրորդ առանցքային բառը համարել է «նպատակահարմարությունը»՝ դժվարին ու քարքարոտ խոչընդոտները շրջանցելու եւ ճանապարհը շարունակելու համար,անհրաժեշտ դեպքերում ճկուն լինելու իմաստով։ Նա նշելով , որ սկզբունքների պահպանումը չի հակասում նշված նպատակահարմարության իմաստին ասել է.« Նպատակահարմարությունը նշանակում է ճանաչել ճկունությունները: Ինչ-որ տեղ պետք է ճկուն լինել: Ճկունությունը չի հակասում սկզբունքներին։ Սկզբունքների պահպանումը զուգակցվում են  ճկունության հնարավորությամբ: Որոշ տեղերում կարելի է ճկունություն դրսևորել: Ես մի քանի տարի առաջ ասացի հերոսական ճկունություն: Սխալ ըմբռնեցին: Արտասահմանում  ոմանք սխալ են հասկացել և այլ հաշվարկ են արել:Երկրում ևս ,որոշ յուրաիններ դրա իմաստը լավ չհասկացան: Որոշ պարագաներում անհրաժեշտ է ճկունություն դրսևորել : Նույն իմաստը, որը մենք նկատի ունենք Թաղիեում... Թաղիե նշանակում է, որ երբ դուք շարժվում եք մի վայրում, հասնում եք մի ժայռի, որից չեք կարող անցնել, ապա ճանապարհ եք գտնում ժայռի կողքով և անցնում եք:Ճկունություն,նշանակում է դա: Դա չի նշանակում, որ մենք խուսափել ենք ճանապարհը շարունակելուց և նահանջել ենք,ոչ: Մենք պատերազմ չգնացինք ժայռի դեմ, մենք ճկունություն գտանք, կարողացանք այլ ճանապարհ գտնել»:

Իսլամական հեղափոխության առաջնորդն իր խոսքի մի հատվածում անդրադարձել է արտաքին գործերի նախարարության աշխատուժի որակին և քանակին: Նա ասաց, որ պետք է ներգրավվեն արդյունավետ և վստահելի ուժեր ու տարրեր, ովքեր խորապես հավատում են հեղափոխության և Իսլամական Հանրապետության մտավոր և քաղաքական հիմքերին, և ունեն օտարերկրացիների մտքի ու քարոզչական փոթորիկների դեմ կանգնելու բավարար մոտիվացիա և ուժեղ կամք։ Նա կարևոր և անհրաժեշտ համարեց լավ, ժամանակին և մտածված անձնական նախաձեռնությունները, հատկապես դեսպանների փոխհարաբերություններում և իր գոհունակությունը հայտնելով, երիտասարդ ուժեր ներգավելու առումով  արտաքին գործերի նախարարության ծրագրի համար ,շեշտել է,որ ուժերի մոտիվացիայի, հավատի և կամքի մասին հոգալը արտաքին գործերի նախարարության կարևոր խնդիրն է։ Իսլամական հեղափոխության առաջնորդը Իրանի արտերկրի ներկայացուցիչներին անվանել է ժողովրդի ներկայացուցիչներ, որոնց  վարքագիծը  արտացոլում է Իրանի ժողովրդի ինքնությունն ու էությունը և ասել է,որ իրանցի դիվանագետը պետք է լինի հավատքի, սիրելի Իրանի հանդեպ սիրո, եռանդի, վճռականության , աշխուժության  և աշխատասիրության խորհրդանիշ, իսկ նրա խոսքն ու պահվածքը պետք է հարգալից լինի Իրանի ժողովրդի  համար:

Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով բազմաթիվ կարևոր և ազդեցիկ երկրների հետ Իրանի երկար սահմաններին,շատ կարևոր և ճիշտ է համարել հարևան երկրնեի հետ շփվելու ներկայիս կառավարության քաղաքականությունը, և  ընդգծել է՝ օտարերկրացիները ակտիվ աշխատանք են տանում Իրանի և նրա հարևանների միջև խնդիրներ ստեղծելու համար, ուստի չպետք է թույլ տալ իրականանա նրանց քաղաքականությունը:Նա նաև իսլամական երկրների,նույնիսկ շատ հեռավոր երկրների հետ հաղորդակցվելու քաղաքականությունը,նաև Իսլամական հանրապետության հետ համընթաց երկրների հետ հարաբերություն հաստատելու քաղաքականությունը,կարևոր համարելով ասել է ,որ այսօր աննախադեպ երեւույթ է Իրանի Իսլամական Հանրապետության հետ աշխարհի որոշ մեծ ու կարեւոր երկրների համագործակցությունն ու համակարգումը միջազգային քաղաքականության որոշ գործընթացներում ու հիմնարար գծերում և գնահատելով  այս հնարավորությունը անհրաժեշտ է ,ամրապնդենք հարաբերություններն այդ երկրների հետ։

Հեղափոխության առաջնորդը անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանների հանդիպման թեմային՝ կապված «ներկայիս աշխարհակարգի փոխությունների» և համաշխարհային գրականության մեջ այս թեմայի հաճախակի կրկնության հետ, ասել է.« Աշխարհակարգի էվոլյուցիան ,բուռն և երկարաժամկետ գործընթաց է, որի վրա ազդում են անկանխատեսելի իրադարձություններ և  տարբեր երկրներ ունեն հակասական կարծիքներ ու տարբեր մոտեցումներ դրա վերաբերյալ: Նոր աշխարհակարգի մեջ Իրանի  համար հարմար  դիրքը ապահովելու համար անհրաժեշտ է գնահատել համաշխարհային զարգացումները և իմանալ իրադարձությունների ճշգրիտ ուղղությունն ու կուլիսները։ Այս դիտարկման և գնահատման հիման վրա պետք է գործնական առաջարկներ ներկայացվեն և այս ոլորտում դեսպաններն ու գերատեսչությունների ղեկավարները կարևոր դեր ունեն հատկապես ազդեցիկ  երկրներում։

Հարկ է նշել, որ այս հանդիպման սկզբում ԱԳ նախարարը զեկույց է ներկայացրել վերջին երկու տարիներին արտաքին քաղաքական գերատեսչության քայլերի, ծրագրերի և առաջնահերթությունների վերաբերյալ։ ՀԳՀԾ-ի միակողմանի քաղաքականությունից դուրս գալը՝արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն ստեղծելու նպատակով, տնտեսական դիվանագիտությանը առաջնահերթություն տալը, ոչ նավթային արտահանման զարգացման և երկրում տարանցման եզակի կարողությունների վրա կենտրոնանալ, Ասիային,հարևաններին ու իսլամական երկրներին առանձնահատուկ հայացքը՝  առաջնահերթ համարելը, Դիմադրության առանցքը հովանավորելը ,ակտիվ վարքագիծ  դրսևորելը, շահավետ տարածաշրջանային կոալիցիաներին, այդ թվում Եվրասիական տնտեսական միությանը, Շանհային, BRICS-ին մասնակցելը և միաժամանակ «պատժամիջոցների չեզոքացման» ռազմավարության առաջ տանելը և «պատժամիջոցները վերացնելու» շուրջ բանակցություններ վարելը, համարվում են  արտաքին գործերի նախարարության կարևորագույն ռազմավարություններից մեկը, որոնց անդրադարձավ երկրի ԱԳ նախարար դոկտ.Ամիր Աբդուլլահյանը: Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի նման երկրների հետ համապարփակ և երկարաժամկետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը վերջին երկու տարվա ընթացքում ձեռնարկված մյուս միջոցառումներից  են, որոնք իրականացել են ՝ Իրանի Իսլամական Հանրապետության փոխգործակցության մեծացմանն ու երկրի առևտրային փոխանակումների ավելացմանը համահունչ։