Լուսահոգի Իմամ Խոմեյնին, հավերժ կենդանի ճշմարտություն
Իրանական 1368 թվականի խորդադ ամսի կեսերն էր ,երբ ժողովուրդը լսեց լուսահոգի Իմամ Խոմեյնիի հիվանդության ցավալի լուրը:Այդ օրվանից իվեր ժողովուրդը մզկիթներում,հոսեյնիեներում և ամեն մի փողոցում ու վայրում աղոթքի ձայն էր բարձրացնում առ Աստված: Բայց Աստված այլ ճակատագիր տնօրինեց: Շաբաթ խորդադ ամսի 13-ին երեկոյան ժամը 20:22-ին, վսեմաշուք իմաստունը միացավ հավերժությանը:
Իմամ Խոմեյնին Աստվածային հանգստությամբ և խաղաղությամբ,երբ մրմնջում էր աղոթքը ,միացավ հավերժությանը: Նրա մահվամբ , ասես ահռելի երկրաշարժ էր տեղի ունեցել, հույզերը բռնկվեցին, և համակ Իրանը և աշխարհի այն կենտրոնները, որոնք ծանոթ էին Խոմեյնիի անվանն ու պատգամին, միաձայն արտասվեցին:
Իրանական 1368 թվականի խորդադի 14-ի առավոտյան ժամը 7-ին, ռադիոն համակվեց վշտի ալիքով և Ումմայի իմամի երկնային դառնալը ,դրոշմեց իրանցիների սրտերում: Այս լուրը հրապարակվելով ,ժողովրդի ծովածավալ բազմությունը մեկնեց մայրաքաղաք՝ մասնակից դառնալու Իրանի պատմության մեջ աստվածային և ժողովրդական առաջնորդի ամենաշքեղ հուղարկավորությանը:
Իրանի ժողովուրդը և հեղափոխական մուսուլմանները իրավունք ունեին այդպես սգալու և ստեղծել այնպիսի տեսարաններ, որոնք իրենց վեհությամբ ու տեսակով աննախադեպ էին պատմության մեջ: Նրանք կորցրել էին մեկին, ով վերականգնեց իրենց ոտնահարված արժանապատվությունը,իրենց երկրից հեռացրեց բռնապետ թագավորին, և վերջ տվեց ամերիկացի և արևմուտքցի թալանչիների ներկայությանը երկրում,կրոնը վերանգնեց մարդկանց կյանքում և վերակենդանացրեց Իսլամը, արժանապատիվ դարձրեց մուսուլմաններին և հիմնադրեց Իսլամական Հանրապետություն: Նրանք ողբում էին մի անձի համար, ով կանգնել էր աշխարհի բոլոր դժոխային ու սատանայական ուժերի դիմաց և չեզոքացրել հարյուրավոր դավադրություններ, հեղաշրջման ծրագրեր, ներքին ու արտաքին խառնակություններ և խռովություններ: Նա 8 տարի ղեկավարել էր սրբազան պաշտպանությունը, որ ագրեսոր թշնամուն բացահայտորեն աջակցում էին թե՛ Արեւելքի, թե՛ Արեւմուտքի մեծ տերությունները։Ժողովուրդը կորցրել էր իր սիրելի առաջնորդին , կրոնական ղեկավարին և իսկական Իսլամի ավետաբերին:
Միջազգային պաշտոնական լրատվամիջոցները ,իրանական 1357 թվականին Իմամ Խոմեյնիին դիմավորող բազմությունը հաշվարկել էին մոտավորապես 6 միլիոն մարդ, իսկ նրա հուղարկավորության արարողությանը մասնակիցներին 9 միլիոն հոգի և սա այն դեպքում, երբ Իմամ Խոմեյնիի 11-ամյա ղեկավարման տարիներին, իսլամական հեղափոխության դեմ թշնամական մոտեցման առումով ,արևմտյան և արևելյան երկրների միավորման պատճառով ,Իրանի ժողովուրդին պարտադրվել էր բազմաթիվ դժվարություններ ու տառապանքներ ,և այս ճանապարհին ժողովուրդը կորցրել էր անհամար սիրելիներ,և բնականաբար պետք է աստիճանաբար հոգներ ու հուսահատվեր ,սակայն երբևէ նման բան չպատահեց : Իմամ Խոմեյնիի աստվածային ուսուցումներով դաստիարակված սերունդը հավատում էր Իմամի այս հայտարաությանը թե.« Աշխարհում տառապանքների, նեղությունների, զոհաբերությունների, անձնազոհությունների ու զրկանքների ծավալը համահունչ է նպատակի մեծությանն ու արժեքների վեհությանը»:
Այսօր այն վեհության երկինք համբարձվելու տարելիցն է, ով իր խելացի ղեկավարությամբ իրականացրել է պատմության ամենամեծ հեղափոխություններից մեկը: Իմաստուն հոգևոր առաջնորդ և իրազեկ քաղաքական գործիչ ,ով մի ժողովրդի երաշխիքով և Աստծուն ապավինելով ոտքի ելավ և հավերժ փակեց դրածո և բռնապետ իշխանության պատմության էջերը և հիմքը դրեց կրոնական ուսմունքներով ժողովրդավար մի իշխանության:Լուսահոգի Իմամ Խոմեյնին ,հիմքը դնելով Իսլամական հանրապետության ,այս համակարգը ներկայացրեց ,որպես օրինակ ու մոդել իսլամական ումմայի և համայն աշխարհում տառապած ու ճնշված ժողովուրդների համար : Եվ իսլամական զարթոնքի ոգին ներշնչեց աշխարհի ազատատենչներին։ Այաթոլլահ Խամենեին , Իմամ Խոմեյնիին միշտ հիշում է, որպես «հավերժ ապրող ճշմարտություն»և գեղեցիկ ձևով նկարագրելով նրան ասում է.« Մեծն իմամը Իսլամական Հանրապետության ոգին է, եթե այս ոգին խլվի Իսլամական Հանրապետությունից և անտեսվի, ապա այն կդառնա պատի վրայի մի պատկեր»։
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի արգասավոր համակ կյանքը անցավ ՝ կրթելով , ուսուցանելով, հոգիների դաստիարակությամբ, առաջնորդությամբ ու պայքարով : Նա որպես խորաթափանց կրոնագետ , իմաստուն փիլիսոփա, հեռատես քաղաքական գործիչ և աստվածային միստիկ՝ գիշերային աղոթքների, աստվածաբանական իմացության ու անկեղծության լույսով օժտված միացավ աստվածային լույսի աղբյուրին և միստիկայի ու հոգևորության անսահման օվկիանոսին և դասվեց նրանց շարքում ,որոնց մասին Ալի Էմիրապետն ասում է.« Նրանք գիտելիքի լույսով հասան ընկալման և խորաթափանցության ճշմարտությանը և իրենց կյանքով ըմբռնեցին որոշակիության էությունը ,իսկ այն ինչ դժվար էր հանգստություն փնտրող մարդկանց համար, դարձրին հեշտ ու դյուրին և այն ինչից վախենում էին տգետները ,վարժվեցին դրան:Նրանք աշխարհում այնպիսիներին ընկերակցեցին,որոնց հոգիները միաձուլվել էին Աստվածային վեհագույն իդեալների հետ:Նրանք երկրում Աստծու տեղակալը և ժողովրդին դեպի նրա կրոնը ուղորդողներն են : Օհ ,ինչքան եմ ցանկանում այցելել նրան: «Նահջոլբալաղա ,Հեքմաթ 147»:
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի ամենակարեւոր մեծ գործը, որը նման էր հրաշքի, Իսլամական Հանրապետության իշխանության հիմնադրումն էր այն դարաշրջանում, երբ բոլորը կրոնը համարում էին հասարակության ափիոնը, բայց նա հավատում էր կրոնի համընդհանուրությանը և նրա առկայությանը սոցիալական ասպարեզներում և կրոնի համար նա սահմանեց համակարգ կառուցելու, քաղաքակրթության, համայնքաշինության և մարդակերտման առաքելությունը, և լիովին փոխեց ժողովրդի տեսակետը կրոնի մասին:Լուսահոգի Իմամ Խոմեյնին աշխարհին ներկայացրեց Ղուրանի և Մարգարեի օրենքի վրա հիմնված ղեկավարման նոր մոդել և վեհություն պարգևեց մուսուլմաններին:
Իմամ Խոմեյնիի դպրոցի ամենաակնառու աշակերտներից ու հետևորդներից Այաթոլլահ Խամենեին ,Իմամ Խոմեյնիի ազդեցիկ դերի մասին ասել է.«Մենք պղինձ էինք, նա մեզ ոսկի դարձրեց, նա քիմիկոս էր, նա կենսաղբյուր էր: Մենք սովորական կյանքով էինք ապրում, նա անտարբերությունները վերածեց շարժման ու ակտիվության ու կերտեց մարդուն»:
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի սիրվածությունն ու վեհությունը ,արդյունքն են եղել նրա գիտական ու բարոյական հատկանիշների: Իմամի մեջ բարոյական գեղեցիկ հատկությունների առկայությունը, որոնք արտացոլվում էին նրա գիտական, հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի բոլոր ասպեկտներում, նրան դարձրեցին առանձնահատուկ և եզակի անհատականություն: Իմամը, ըստ իր անձի և քաղաքական մտքի, մտերիմ հարաբերություններ ուներ հասարակության և իր համայնքի մարդկանց հետ, և նա ժողովրդական առաջնորդ էր, որը հետաքրքրված ու կարեկցող էր իր համայնքի մարդկանց նկատմամբ: Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ «բացարձակ իշխանությունը» պատկանում է Աստծուն։ Նրա միստիկական գոյաբանության համաձայն՝ գոյություն չունի բացի Աստծված, և յուրաքանչյուր գոյություն նրա գոյության ստվերն է։ Հետևաբար, միակ ճշմարիտ զորությունը Աստծո զորությունն է, և ցանկացած այլ բան, բացի նա , ով հավակնում է զորությանը, կատարյալ թուլություն է: Նման հայեցողությունը նրա մոտ իչիք դարձրեց որևէ ահ ու սարսափ ոչ աստվածային ուժի հավակնորդների նկատմամբ,քանզի չկա զորություն, բացի Աստծո զորությունից, և եթե որևէ մեկը հասնի այս ճշմարտության ըմբռնմանը, նա չի վախենա ոչ մի զորությունից, բացի Աստծուց:
Այսօր Իմամ Խոմեյնիի մահվան 34-րդ տարելիցի կապակցությամբ աղոթում ենք Իսլամական հեղափոխության մեծ ճարտարապետի մեծ ոգու խաղաղության համար և հիշեցնում ,որ հաստատուն ու ամուր կառչած ենք նրա հետ կնքած մեր ուխտին և նրա արժանի իրավահաջորդի խոհեմ առաջնորդության լույսի ներքո մենք կիրականացնենք նրա իդեալները: Մենք ուխտում ենք, որ կշարունակենք հավատարիմ մնալ իմամի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուրվագծած սկզբունքներին, և այդ սկզբունքները երաշխավորում են Իրանի ժողովրդի հարատև հաղթանակը: Այաթոլլահ Խամենեիի խոսքերով.« Իմամը միայն երեկվա իմամը չէ,Նա նաև այսօրվա և վաղվա Իմամն է: Մեր երիտասարդ ու խելացի սերունդը, որը պետք է իր վրա վերցնի այս հեղափոխության երկրորդ քայլի ազգային ու հեղափոխական պատասխանատվությունը և տնօրինի այս երկրի ապագան, իրական ծրագրի կարիք ունի,որպեսզի կարողանա ընթանալ հեղափոխության ուղիով և հեղափոխության այս ուղին Իրանին և Իրանի ժողովրդին կհասցնի լեռան բարձրունքին : Նրան անհրաժեշտ է հուսալի և համապարփակ ծրագրակազմ, որը կարող է օգնել իրեն։Այս ծրագրակազմը,որը կարող է արագացուցիչ լինել, օգտակար լինել և նույնիսկ երբեմն փոփոխություններ առաջացնել , բաղկացած է Իմամի դասերից: Դասեր, որոնք կարելի է փնտրել ու գտնել ինչպես Իմամի խոսքում, այնպես էլ Իմամի պահվածքում »:
Հարգանք նրա հիշատակին։