Իմամ Խոմեյնին օտարերկրյա մտածողների տեսանկյունից
https://parstoday.ir/hy/radio/iran-i200736-Իմամ_Խոմեյնին_օտարերկրյա_մտածողների_տեսանկյունից
1402 թվականի խորդադի  14-ը համ Իրանի իսլամական հեղափոխության մեծն  հիմնադիրի մահվան 34-րդ տարելիցն է։ Շատ մտավորականներ  և հեղինակություններ Իմամ Խոմեյնիի մասին  անդրադարձել են տարբեր տեսանկյուններից: Այս հաղորդման ընթացքում համառոտ քննարկելու ենք  որոշ հանրահայտ  դեմքերի տեսակետները լուսահոգի Իմամի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2023 15:15 Asia/Tehran

1402 թվականի խորդադի  14-ը համ Իրանի իսլամական հեղափոխության մեծն  հիմնադիրի մահվան 34-րդ տարելիցն է։ Շատ մտավորականներ  և հեղինակություններ Իմամ Խոմեյնիի մասին  անդրադարձել են տարբեր տեսանկյուններից: Այս հաղորդման ընթացքում համառոտ քննարկելու ենք  որոշ հանրահայտ  դեմքերի տեսակետները լուսահոգի Իմամի մասին։

Ամերիկացի մուսուլման  գիտնական, ԱՄՆ-ի  Թեմփլի  համալսարանի կրոնագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Մոստաֆա Այուբը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի մասին ասում է.« «Ես հավատում եմ, որ պատմությունը Իմամ Խոմեյնիին կներկայացնի, որպես 20-րդ դարի մեծագույն համաշխարհային անձնավորություն, որովհետև նա և՛ քաղաքական, և՛ կրոնական հանճարեղ անձնավորություն էր։Ճիշտ է ,որ վիլայաթ Ֆաղիհը,որպես շիա իսլամականության    մի հասկացություն ,կարճաժամկետ բացակայության ժամանակաշրջանից  միշտ քննարկման է ենթարկվել,սակայն լուսահոգի իմամ Խոմեյնին այս հասկացության համար այլ բացատրություն ներկայացրեց ,թե՝ անմեղսունակ  իմամը ,այն կրոնագետների կողմից ,որոնք աստվածաբան են ,դերակատար է իշխանության գծով և այդ կրոնագետները մեծն իմամի ներկայացուցիչներն են և եթե մի անհատի մոտ նկատվի այն հատկությունները ,որոնք ներկայացրել էր իմամը,նա կհամարվի առաջին ֆաղիհը: Ես համոզված եմ ,որ լուսահոգի իմամի շարժման կարևորագույն ազդեցություններից էր հետևյալը ,որ իսլամական մի մեծ և կարևոր երկրում իշխանությունը ,անաստվածությունից վերածեց կրոնականի և այսպիսով Իսլամական Հանրապետությունը խորհրդանիշը հանդիսացավ աշխարհի իսլամական շարժումների: Ես համոզված եմ ,որ մտավոր ուժի առումով, Իմամը միայն մի անձ կամ անհատական ​​երևույթ չէր, այլ նա պատմություն կերտողներից էր»։

Դոկտոր Իդրիս Քաթանին,ով հայտնի մարոկացի գրող և Մաղրիբի Քաբար Օլոմայի անդամ է, ասում է.«Իմ համոզմամբ ,լուսահոգի Իմամ Խոմեյնիի ամենակարևոր քայլը ,հաղթանակից հետո,հեղափոխության իսլամական բնույթի  պաշտպանելն էր: Իմ տեսակետը բացատրելու համար , պետք է պատմեմ ժամանակակից պատմության մի հատված, որին ես ականատեսն  եմ եղել: Ես, Ալժիրի ժողովրդի մեծ հեղափոխության հունի մեջ  էի։Այդ հեղափոխության ժամանակ բոլորը մուսուլմաններ էին,որոնք անզեն  իսլամական կարգախոսներով վերջակետ դրեցին   Ֆրանսիայի 130-ամյա գաղութատիրությանը ։Բայց հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո սոցիալիստները  մի կողմ թողեցին մուսուլմաններին և իրենց իշխանությունը պարտադրեցին ժողովրդին։Որովհետև Ալժիրի իսլամական ժողովրդի հեղափոխությունը չուներ իսլամական առաջնորդական կադր: Նույն օրերին՝ հաղթանակից ընդամենը մի քանի օր անց, «Տիտոն», «Նասերը» և «Նեհրուն» եկան Ալժիր՝ պաշտոնապես հայտարարելու ժողովրդական պայքարի սոցիալիստական ​​բնույթի մասին։Սակայն Իրանի Իսլամական հեղափոխության կարևոր կետը՝ լուսահոգի Իմամ Խոմեյնիի պնդումն էր իշխանությունը իսլամական պահելու վերաբերյալ:Լուսահոգի Իմամի հաջողության գաղտնիքն այն էր, որ նա ստեղծեց դիմադրության խմբեր՝ հենվելով մուսուլման  ժողովրդի վրա և օգնություն ստացավ նրանց հեղափոխական ուժերից,և թույլ չտվեց ,որ ռազմաքաղաքական ուժերի տերերը մուսուլմաններից խլեն իշխանությունը: Ժողովրդական բանակ կազմելը, հեղափոխությունը պաշտպանելը և ասպարեզում մուսուլման ժողովրդի ներկայությունը ,իսլամական կադրերից օգտվելը և ղեկավարության հարցով Իմամի դիմադրությունը ,պատճառ հանդիսացավ ,որ արևմուտքը ձախողի իր վերլուծություններում»:

Շվեյցարիայի մուսուլման մտավորականներից Ահմեդ Հուբերն ասում է.« «Երբ 1978-79 թթ.-ին սկսեցի ուսումնասիրել Իմամ Խոմեյնիի մասին, հատկապես իրանական աղբյուրներից, տարօրինակ կերպով զարմացա, քանի որ լուսահոգի Իմամ Խոմեյնին մեր դարի առաջին կրոնական առաջնորդն էր, ով այնպիսի հեղափոխություն կերտեց, որը միաժամանակ միավորեց կրոնական, քաղաքական և մշակութային երեք ասպեկտները: Մեր դարի բոլոր հեղափոխականները, ինչպիսիք են Լենինը, Մաո Ցզեդունը կամ Ադոլֆ Հիտլերը և Մուսոլինին,ստեղծեցին քաղաքական և սոցիալական հեղափոխություն,սակայն քանի որ նրանք կրոնի մասին որևէ բան չգիտեին, նրանց մեթոդները այսօր հնացել են և նրանց համախոհները հասնել են եզրագծին,սակայն լուսահոգի Իմամ Խոմեյնին ,կրոնական առաջին առաջնորդն է ,ով միավորեց կրոնը,քաղաքականոււթյունը և մշակույթը և այդ պատճառով շարունակվելու է»:

Բրիտանիայի մուսուլմանների  խորհրդարանի անդամ, անգլիացի ազատամիտ , դոկտոր Ղիասեդդին Սեդիղին ևս  ասում է.« Լուսահոգի Իմամի կերպարը,խորը ազդեցություն է թողել ժամանակակից աշխարհի և հատկապես իսլամական  ումմայի վրա: Վաղուց է, ինչ մենք չենք ունեցել  մի ղեկավար, ում խոսքն իր ազդեցությունն ունենա:Ըստ իս ,սա լուսահոգի Իմամ Խոմեյնիի կարևորագույն յուրահատկությունն էր:Ժողովուրդը գիտակցում էր ,նրա կատարածի միակ նպատակը,որն էր Իսլամի և Իսլամական երկրի վեհությունը: Դա ,նրա  ամենակարևոր ձեռքբերումն ու յուրահատկությունն էր: Իսլամական հասարակության մէջ շատ ընդհանրացած էր ,որ այն ինչը բնական հունով չեր ընթանում ժողովուրդը ասում էր.«Մենք մի Խոմեյնիի կարիք ունենք: Նա,իսլամական հասարակության մեջ հիմք դրեց  մի տեսակ բարոյական և ղեկավարման մի չափանիշի, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է իր համար դառնալ ինչ-որ մեկը, պետք է ունենա լուսահոգի Իմամ Խոմեյնիի հատկանիշները»:

ԱՄՆ-ի  Կալիֆորնիայի համալսարանի իսլամագիտության դասախոս, պրոֆեսոր «Համեդ Ալգարն» ասում է.«Մի մուսուլման ինչքան էլ որ ցանկանա գովաբանել հոգևոր արժեքներով տոգորված մի  անհատի ,այն պատճառով որ վեհությունը միայն պատկանում է Աստծուն և հնարավոր չէ Աստծուց բացի այլ անհատի կոչել այս անվանումով, նպատակահարմար է նման արտահայտության  փոխարեն ասել ,որ Աստծո մեծությունն ու վեհությունը աննախադեպ ձևով  դրսևորվել  է այդ անհատի մեջ,և նրան վերածել «Ալլահ»-ի այայի: Լուսահոգի Իմամ Խոմեյնին  անտարակույս նման մի այա էր, ով բախտը ունեցած լինի ,նրա կողքին լինելու ,նրան այցելելու ,նույնիսկ երբ նա անգամ մի բառ արտասանած չլիներ ,ամենախորը ազդեցությունն էր թողնում ժողովրդի վրա: Այս ազդեցության գաղտնիքը հենց այս Աստվածային յուրահատկության մեջ է թաքնված»:

Պատմաբան  և ժամանակակից պատմության գրքերի հեղինակ Երվանդ Աբրահամյանը,ով  շատ աշխատություններ ունի Իրանի հեղափոխության վերաբերյալ,ասում է .« (Այաթոլլա) Խոմենին հաճախ նկարագրվում է որպես ավանդական հոգեւորական,սակայն նա իրականության մեջ հսկայական նորարաություն էր Իրանում ,ինչպես իր քաղաքական տեսության, այնպես էլ ժողովրդական ռազմավարության առումով, որոնք կրոնական բնույթի էին: (Այաթոլլահ)Խոմեյնիի համատարած որոշիչ դերն ու ժողովրդականությունը կարելի է բացատրել երկու գործոններով: Նրա բնավորության առաջին գործոնը, հատկապես՝ պարզ կյանքն ու անզիջում վերաբերմունքն էր բռնակալի նկատմամբ : Մի երկրում, որտեղ քաղաքական գործիչների մեծ մասն ապրում էր շքեղ կյանքով, [Այաթոլլահ] Խոմեյնին ապրում էր ճգնակյաց  կյանքով, ինչպես միստիկներն ու սուֆիները, և հեռու նյութական ախտերից, ինչպես սովորական մարդիկ: Մի խոսքով, նա խարիզմատիկ հեղափոխական առաջնորդ էր այն ժամանակ, երբ նման ղեկավարությունը շատ հազվադեպ էր և անհրաժեշտ»:

Ամերիկացի հայտնի մտավորական  և տեսաբան Ալվին Թաֆլերն ասում է.« Իմամ Խոմեյնին էլիտա էր, ով, օգտագործելով կրոնի ուժը, վերահսկեց  իշխանության ուժի այն զգալի մասը, որը երկար ժամանակ եղել է կառավարությունների մենաշնորհը։ Երբ ,Իմամը Սալման Ռոշդիի սպանության հրահանգը արձակեց , նա իրականում պատմական ուղերձ հղեց աշխարհի կառավարություններին, որ շատերն անկարող էին հասկանալ և վերլուծել այն և,Իմամի ուղերձի իրական բովանդակությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ  համաշխարհային կառավարման նոր դարաշրջանի սկսվելը , որ արևմուտքցիները պետք է ուշադիր քննարկեն դա»:

Հարավաաֆրիկյան Հանրապետության հանգուցյալ նախագահ Նելսոն Մանդելան,Իմամ Խոմեյնիի մասին ասել է.«Իմամ Խոմեյնին յուրահատուկ անձնավորություն  և Իսլամի զավակն էր: Նա հաջողեց ձեռնունայն ,հաղթանակով պսակել իսլամական հեղափոխությունը և իր անժխտելի դերը ունեցավ մուսուլմանների ներկա և ապագա սերունդներին ճիշտ ուղիով առաջնորդելու գործում»:

Նույնիսկ,ամերիկացի հանրահայտ և կարևոր անհատականություն  Հենրի Քիսինջերը  ևս ասում է.«Այաթոլլահ Խոմեյնին , Արևմուտքին դեմ հանդիման կանգնեցրեց  պլանավորման լուրջ ճգնաժամի դիմաց: Նրա որոշումներն այնքան կայծակնային  էին, որ նա քաղաքական գործիչներից և քաղաքական տեսաբաններից խլում էր  ցանկացած մտածողություն և պլանավորում։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել նրա որոշումները։ Նա խոսում և գործում էր աշխարհում հայտնի չափանիշներից տարբեր չափանիշներով , կարծես ուրիշ տեղից է ոգեշնչվում,Արևմուտքի հետ լուսահոգի Իմամ Խոմեյնիի թշնամությունը ,ակունքավորված էր Աստվածային ուսուցումներից: Նա նույնպես անկեղծ էր իր թշնամության մեջ»։