Հունիսի 10-ը Ձեռարվեստի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/radio/iran-i201202-Հունիսի_10_ը_Ձեռարվեստի_համաշխարհային_օրն_է
Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Ձեռարվեստի միջազգային օրվան նվիրված հատուկ թողարկում,որի ընթացքում Ձեզ կծանոթացնենք Իրանում և աշխարհում ձեռարվեստի դիրքին։ : Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2023 09:56 Asia/Tehran

Բարև Ձեզ սիրելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Ձեռարվեստի միջազգային օրվան նվիրված հատուկ թողարկում,որի ընթացքում Ձեզ կծանոթացնենք Իրանում և աշխարհում ձեռարվեստի դիրքին։ : Ընկերակցեք մեզ։

Ձեռարվեստը  արվեստների և արդյունաբերության  այն հավաքածուն է,որը պատրաստվում է , տեղական նախանյութերի  օգտագործմամբ ,ձեռքով և ձեռքով օգտագործվող գործիքների   միջոցով:Աշխարհի զանազան տարածքներում պատրաստված տարատեսակ ձեռարվեստի գործերում ,տեսանելի է արվեստագետի  գեղարվեստական ճաշակն ու   ստեղծագործական ունակությունը , և սա է հիմնական տարբերությունը՝ նմանօրինակ  գործարանային և մեքենայական արտադրանքների հետ:Ձեռարվեստը , արտացոլում է ժողովուրդների հոգին  և այն մարդկանց պատմական հիշողությունը, ովքեր սերնդեսերունդ փոխանցել են իրենց արվեստը:Այս արդյունաբերության մեջ լոկ ապրանքափոխանակում չի կատարվում ,  այլև փոխանակվում են մշակութային և էթնիկական յուրահատկությունները ՝ ստեղծելով մի տեսակ մշակութային կապ հասարակությունների միջև, ուրեմն   կարելի է ասել, որ ձեռարվեստն ազգերի սիրո և արվեստի դրսևորում է:

Այսօր, թերևս, ավելի է զգացվում ձեռարվեստի գեղարվեստական և գեղագիտական կողմերը ,սակայն հազարամյակներ առաջվա  ձեռարվեստից մնացած  նմուշների քննարկումը  ապացուցում է ,որ  ձեռարվեստը  շատ կարևոր դեր է խաղացել այդ ժամանակաշրջանի մարդկանց առօրյա կյանքում, և իրականում մարդիկ ապրում էին դրանց հետ:Ինչպես օրինակ, իրանցիները նստում էին ձեռագործ հյուսվածքների  և գորգերի վրա:Նրանք ջուր էին խմում այն ամանից ,որի վրա փորագրված  էր իրենց մշակույթից և արվեստից բխող պատկերներ  և հագնում էին հագուստներ, որոնք իրենք էին հյուսել: Հետևաբար անցյալում մարդկանց կյանքը կատարելապես արվեստն էր, և ձեռարվեստը  գոյություն ուներ մարդկանց կյանքի համատեքստում ՝ այն ավելի գեղեցիկ դարձնելով:Այսօր, ուսումնասիրելով այս գործերը, կարելի է հասկանալ  , թե  մարդիկ անցյալում ինչպես էին մտածում ,ինչպիսին էր նրանց կապը Արարչի հետ և ինչպիսին էր  նրանց նյութական կյանքը:

 

 Հունիսի 10-ը ձեռարվեստի  համաշխարհային օրն է: Երբ երկրները ներքաշվում են պատերազմի կամ բնական աղետների մեջ, արվեստն ինչ-որ կերպ թերարժևորվում է և երկրների ու ժողովուրդների համար առաջնային չի համարվում:Միգուցե դա է պատճառը, որ երբ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը, մարդիկ կրկին ընդառաջեցին  արվեստը և ձեռարվեստը ,որը գեղարվեստի  ամենագեղեցիկ դրսևորումներից մեկն է և այն  հայտնվեց զարգացած որոշ երկրների ուշադրության կենտրոնում:Ուստի մի համաժողովում, որն առաջին անգամ անցկացվեց 1964 թվականին Նյու Յորքում,հաստատվեց  «Ձեռարվեստի  համաշխարհային խորհուրդ»-ի հիմնադրումը , իսկ ավելի ուշ ՝ հունիսի 10-ը նշվեց ,որպես ձեռարվեստի համաշխարհային օր:Գիտաժողովին մասնակցում էին արհեստավորներ ,արվեստագետներ , ինչպես նաև համալսարանների   դասախոսներ և աշխարհի ավելի քան 40 երկրներից գործադիր պատասխանատու ընկերություններ:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ին կապված Ձեռարվեստի  համաշխարհային խորհուրդը,  իր ուշադրությունը , կենտրոնացրել է ավանդական արվեստի ու ձեռարվեստի  վրա,որպեսզի առավել ուշադրության արժանանա ՝ ազգերի մշակութային և տնտեսական կյանքը:Խորհրդի կազմավորման նպատակները բազմազան են եղել  , ինչպես՝ քաջալերել, օգնել և ուղղորդել արվեստագետներին , ինչպես նաև տարբեր ոլորտներում նրանց մասնագիտացված և մասնագիտական ​​տեղեկությունների  մակարդակը բարձրացնել:Այս խորհրդի այլ նպատակներից է նաև՝ ձեռարվեստի պահպանումն ու ամրապնդումը, որը ազգերի մշակութային կյանքի  հիմնասյուներից է:Խորհրդի համար կարևորագույն խնդիրներից մեկն է նաև՝ աշխարհի արհեստագործների միջև միասնականության ձևավորումը:Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը իր աշխատանքը սկսեց սահմանափակ թվով անդամներով:Բայց այսօր այն  ընդգրկում է աշխարհի 90 երկրների , և նրա վարչական կենտրոնը  տեղակայված է Նիդեռլանդների Ամեստերդամ քաղաքում:1968 թվականին Թեհրանը «Իրանի ձեռարվեստի  կազմակերպության» միջոցով անդամակցեց այս խորհրդին և ակտիվ աշխատանք է ծավալում Ասիայի և Խաղաղօվկիանիայի  վեհաժողովում:

Իրանի էթնիկ բնակչությունը ,այս մեծ երկրի զանազան տարածքներում իր  ստեղծագործությամբ և գեղարվեստական ​​ճաշակով ու նախաձեռնությամբ, հնուց իվեր աշխարհում  հայտնի է իր ձեռարվեստի արտադրություններով: Արտադրանքների  բազմազանությունն ու որակը պատճառ է դարձել , որ մեծ թվով  ականավոր հետազոտողներ ուսումնասիրեն և վերլուծեն իրանական ձեռարվեստը:Ըստ այդ ուսումնասիրությունների ՝ Իրանում ձեռարվեստը  ընդգրկում է 370 ճյուղեր , որոնք  կարելի է բաժանել երեք կատեգորիաների՝գեղարվեստական ձեռարվեստ,գեղարվեստական-սպառողական ձեռարվեստ և սպառողական ձեռարվեստ:

Գեղարվեստական ձեռարվեստում ներառվում են լոկ գեղարվեստական բնույթի ձեռքի աշխատանքներ,որոնք ընդհանրապես օգտագործման բնույթի չեն : Մանրանկարչությունն ու ոսկով դրոշմելը  կարելի է համարել նման  արդյունաբերություն: Գեղարվեստական-սպառողական  ձեռարվեստը  սովորաբար  այն արտադրանքներն են , որոնք,  գեղարվեստական ​​արժեքներից բացի օգտագործելի են : Գորգը, կարպետը(գելիմը), ջաջիմը և ապակե իրերը այն ձեռքի աշխատանքներից են ,որոնք օգտագործելի են նաև առօրյաում: Սպառողական ձեռքի աշխատանքները համարվում են այն արտադրանքները , որոնց գեղարվեստական արժեքը  քիչ է ,սակայն խիստ սպառողական են : Տարատեսակ խեցիները, կերամիկան,հյուսվածքեղենները ,տեղական հագուստները և խսիրե արտադրանքները ձեռարվեստի այդ ոլորտին են պատկանում:

Ձեռարվեստը կարելի է արտադրել թե՝արհեստանոցում և թե՝բնակարանում,փոքր արդյունաբերությունների պես, այն կարող է տեղակայվել քաղաքներում և գյուղերում և առանց արդիական տեխնոլոգիայի անհրաժեշտության, այն հիմնված  է տեղական և ավանդական մասնագիտությունների վրա, որի նախանյութերի մեծ մասը հնարավոր է  պատրաստել ցանկացած երկրում:Քանի որ ձեռարվեստն ունի թե՝սպառողական և թե՝ գեղարվեստի երկու յուրահատկություններ,ուստի այն  կոչվում է արվեստ-արդյունաբերություն:Ձեռարվեստի տնտեսական առավելություններից են՝արտադրական կենտրոնների ստեղծման դյուրյությունը, արվեստ-արդյունաբերության ոլորտում աշխատատեղեր  ստեղծելու հնարավորությունը, բարձր ավելացված արժեքի առկայությունը և գործնական ու դեկորատիվ ասպեկտներ ունենալը , որոնք կարող են ուշադրության արժանանալ երկրների մակրո ծրագրերում:

Ինչպես նշեցինք Իրանը  հինավուրց երկրի է և ունի  ձեռարվեստի արժեքավոր ժառանգություն :Իրանի ձեռարվեստի նմուշներից  , որոնց մեծ ուշադրություն է դարձվել աշխարհում    կարելի է ակնարկել ՝կարպետին, գորգին, Գաբեին, ապակեգործությանը, դրվագագործությանը, արծնագործությանը, խեցեգործությանը, փայտագործությանը և այլնի(ապակու վրա նկարչություն,եռակողմ կտորների միացում,ուլունքագործություն, դրվագագործություն,կոլաժ, լուսանկարչություն, խոհարարություն ,այգեգործություն, երկաթագործություն,  խճանկարային աշխատանքներ, ասեղնագործություն և  հաշվեկար ):Ձեռարվեստի համաշխարհային խորհուրդը ,2020թվականի տարեսկզբին Իրանի երեք քաղաքներ և մեկ գյուղ ավելացրեց ձեռարվեստի համաշխարհային գյուղերի ու քաղաքների ցանկին և այսպիսով,այդ ցանկում  Իրանի քաղաքների ու գյուղերի թիվը 10-ից ավելացավ  14-ի :Այս գրանցման մեջ հաստատվել են՝ Ֆարս նահանգից Շիրազը ՝ որպես ձեռարվեստի  համաշխարհային քաղաք, Զանջանը, որպես ժանյակագործության  համաշխարհային քաղաք և Մալայերը ՝ որպես փայտի փորագրման համաշխարհային քաղաք:Նաև Գիլան նահանգի Ղասեմաբադ գյուղը  գրանցվել է ձեռարվեստի քաղաքների ու գյուղերի համաշխարհային ցանկում, որպես գիշերային  վրան հյուսելու համաշխարհային գյուղ:Համաշխարհային տվյալների համաձայն ,մինչ այժմ աշխարհի 48 գյուղեր ու քաղաքներ գրանցվել են ձեռարվեստի համաշխարհային քաղաքների ու գյուղերի ցանկում ,որոնցից 40-ը գտնվում են Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում ,6-ը Լատին ամերիկայում և 2-ը Եվրոպայում :

Ձեռարվեստի համաշխարհային գյուղերի ու քաղաքների ցուցակում,ընդհանուր 14 գրանցումով(11 քաղաք և 3 գյուղ),Իրանը առաջին տեղում է գտնվում: