ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվել են Մոլանայի ստեղծագործությունները
https://parstoday.ir/hy/radio/iran-i201336-ՅՈՒՆԵՍԿՕ_ում_գրանցվել_են_Մոլանայի_ստեղծագործությունները
Իրանից երեք աշխատություն՝ «Իրանի արտաքին հարաբերությունների փաստաթղթերը Ղաջարի ժամանակաշրջանում», «Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի դամբարանի փաստաթղթերը» և «Մոլանայի գործերի ժողովածու»-ն (Մասնավի, Դիվանե Քաբիր, Մաջալեսե Սաբաե, Մաքթուբաթ և Ֆիեհե Մաֆիե) վերնագրերով գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2023 08:39 Asia/Tehran

Իրանից երեք աշխատություն՝ «Իրանի արտաքին հարաբերությունների փաստաթղթերը Ղաջարի ժամանակաշրջանում», «Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի դամբարանի փաստաթղթերը» և «Մոլանայի գործերի ժողովածու»-ն (Մասնավի, Դիվանե Քաբիր, Մաջալեսե Սաբաե, Մաքթուբաթ և Ֆիեհե Մաֆիե) վերնագրերով գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։

2023 թ. մայիսի 18-ին  Իրանի կողմից առաջարկված երեք աշխատություններ հաստատվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից «Համաշխարհային հիշողության ցուցակում» գրանցելու համար։

Նախկինում Համաշխարհային հիշողության ծրագրի միջազգային խորհրդատվական խորհուրդը (IAC) ուսումնասիրել և գնահատել է «Աշխարհի հիշողություն» ծրագրի վավերագրական ժառանգության ցանկում գլոբալ գրանցման համար առաջարկվող աշխատանքները և այն հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 216-րդ նիստում: Այդ աշխատությունները ներառում են «Իրանի արտաքին հարաբերությունների փաստաթղթերը Ղաջարի ժամանակաշրջանում», «Շեյխ Սաֆիուդդին Արդաբիլիի դամբարանի փաստաթղթերը»  գիրքը և «Մոլանայի գործերի ժողովածուն (Մասնավի, Դիվանե Քաբիր, Մաջալեսե Սաբաե, Մաքթուբաթ և Ֆիեհ Մաֆիե)»։

Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլի դամբարանի փաստաթղթերի հավաքածուն, ստացվել է Արդաբիլ քաղաքում 7-րդ դարի նշանավոր միստիկ Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլի դամբարանից և եզակի են հնությամբ, քանակով և բազմազանությամբ և իսլամական աշխարհի առաջատար հավաքածուներից մեկն է համարվում: Այս հավաքածուն պարունակում է 590 փաստաթուղթ մեր թվարկության 10-րդ դարից մինչև 14-րդ դարերը։

Այս փաստաթղթերը քաղաքացիական, իրավական, նամակագրական են, պարսկերեն, արաբերեն, մոնղոլերեն, չինարեն (որոշ կնիքներում) լեզուներով, իսկ որոշներում՝ թուրքերեն և քրդերեն լեզուներից ազդված։ Այս հնագույն ժողովազուն հիմնված է Իրանի, Իրաքի և Թուրքիայի մի մեծ տարածքի մարդկանց իրական կյանքի փաստագրված զեկույցների վրա և պարունակում է մանրամասն տեղեկություններ սոցիալական իրավիճակի, գիտական և քաղաքական մեծ գերդաստանների, տնտեսական խնդիրների, հասարակության մեջ կանանց դերի ու ներկայության, և կրոնների ու ռասաների համակեցության մասին: Այս հավաքածուն 9-ից 17-րդ դարերի կարևորագույն հավաստի աղբյուրներից մեկն է Իրանի լայն տարածքում՝ փաստաթղթերի ուսումնասիրության, գեղագրության, թղթաբանության, կնիքագիտության, դրամագիտության, անունների ճանաչման, պատմական աշխարհագրության, լեզվաբանության, ճարտարապետության պատմության և հնագիտության ոլորտներում լայնածավալ հետազոտությունների համար։ Այս հավաքածուն պահվում է Իրանի ազգային թանգարանում։

Սեֆյանները շիա կառավարիչներ էին, ովքեր փորձում էին ժողովրդին տալ մեկ ինքնություն՝ պաշտոնականացնելով շիա կրոնը Իրանում և արդյունքում ձևավորեցին առաջին շիա կառավարությունը ողջ Իրանում։ Սեֆյանները սուֆիական կարգի հետևորդներ էին, որը հիմնադրվել էր լուսնային յոթերորդ դարում Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի կողմից:

Սաֆիեդդին Աբու ալ-Ֆաթհ Իսհակ Արդաբիլին (հիջ. 650-735) ապրել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Մողանի շրջանում, ֆորմալ գիտությամբ զբաղվելու ընթացքում ճգնանքի և միստիկայի  կողմնակից էր և հիմնեց Սեֆյան աշխարհակարգը։ Իր ժամանակին նա հարգված էր ժողովրդի կողմից և արդաբիլցիները նրան ընդունեցին որպես առաջնորդ: Նրա դամբարանը, որը կոչվում է Շեյխ Սաֆիեդդին Արդաբիլիի դամբարան, գտնվում է այս քաղաքում և գրանցված է նաև համաշխարհային ժառանգության ցանկում։

Արտաքին քաղաքականություն նշանակում է երկրի նպատակների հետապնդում միջազգային միջավայրում և հասարակությունների, կառավարությունների և այլ երկրների հետ կապված։ Ղաջարի ժամանակաշրջանում Իրանի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը կարևոր է այն տեսանկյունից, որ Իրանի դիվանագիտության և արտաքին քաղաքականության պատմությունն իր իսկական իմաստով սկսվում է այս դինաստիայի առաջացումից: Թեև մինչև իշխանությունը ղաջարներին փոխանցելը, Իրանի արքունիքի և աշխարհի այլ կառավարությունների միջև տեղի էր ունենում դեսպանների, ներկայացուցիչների և քաղաքական պատվիրակությունների փոխանակում, սակայն հենց ղաջարական դինաստիայի սկզբից էր, որ Եվրոպական կառավարությունները ճանաչեցին Իրանի ռազմավարական նշանակությունը և Իրանը լրջորեն մուտք գործեց միջազգային քաղաքականության դաշտ։

Իրադարձությունների ճշգրտությունը և իրանական դիվանագիտության կողմնորոշումներում ուշադրությունը հետազոտողների և պատմության սիրահարների համար հստակեցնում է Իրանի կառավարիչների գործելակերպը միջազգային կողմնորոշումների և ներքին իրավիճակի կառավարման գործընթացում: Որպես օրինակ կարող ենք վկայակոչել Նասերեդդին Շահ Ղաջարի (մ.թ. 1889 թթ.) նամակագրությունը ԱՄՆ-ի ժամանակի նախագահ՝ Գրովեր Քլիվլենդին։ Այս քաղաքականությանը համահունչ են եղել նաև նրա նամակագրությունը Գերմանիայի վարչապետ «Բիսմարկի» հետ, Իրանի հետ քաղաքական դաշինք կնքելու համար Ավստրիային հրավիրելը, բելգիացի խորհրդականների և շվեդ սպաների աշխատանքի ընդունելը, գերմանական և հոլանդական ընկերություններին երկաթուղիներ կառուցելու հրավերը։ Այս սկզբունքի շրջանակներում է տեղի ունեցել նաև Վիեննայի պայմանագրի կնքումը հիջրեթի 1230 թվականին (1851 թ.) Ամիր Քաբիրի վարչապետության օրոք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ցանկում գրանցված «Իրանի արտաքին հարաբերությունների փաստաթղթերը Ղաջարի ժամանակաշրջանում» ներառում է նամակներ, որոնք փոխանակվել են աշխարհի թագավորների և երկրների ղեկավարների միջև Իրանի թագավորների և արքունիքի հետ։ Այս հավաքածուն պարունակում է 200 ընտրված նամակներ, որոնք գրվել և փոխանակվել են 1807-ից 1926 թվականներին և իրանական  1352 թվականին ժամանակի արտաքին գործերի նախարարի հրամանով հայտնաբերվել ու հավաքագրվել են դոկտոր Խանբաբա Բայանիի և մի խումբ փորձագետների  կողմից և որպես գիրք ներկայացվել արտգործնախարարություն:

Այս ժողովածուի պատմական և քաղաքական արժեքից բացի, այս նամակագրությունները  պատրաստված են այն ժամանակվա ամենանուրբ թղթերից՝ յուրօրինակ գեղագրությամբ և ոսկեզօծմամբ,  լուսանցքների դեկորացիաներով, որոնց մեծ մասն ունեն կնիքներ ու ստորագրություններ տարբեր երկրների թագավորների և նախագահների  կողմից 120 տարվա ժամանակահատվածում: Այս հավաքածուն պահվում է Իրանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական գրանցումների և պատմության կենտրոնում։

Մոլանայի ստեղծագործությունների հավաքածուն (Մասնավի, Դիվան Քաբիր, Մաջլես Սաբաե, Մաքթուբաթ և Ֆիեհ Մա Ֆիեհ) գրանցված է համաշխարհային հիշողության ցանկում Մոլավիի անունով։ Այս ժողովածուում Իրանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Գերմանիայի և Ուզբեկստանի համագործակցությամբ առաջարկվել են Ռումիի ստեղծագործությունները, և վերջապես այն գրանցվել է համաշխարհային ժառանգության ցանկում։

Մոլանայի այս գործերի գրանցման հարցում կարևորն այն է, որ առաջին անգամ նրա բոլոր ստեղծագործությունները գրանցվել են Իրանի անունով և առանց Ռումի վերջածանցի։ Կարևոր իրադարձություն է Ռումի վերջածանցի հեռացումը, որը ոչ պատմական ածանց է։

Մոլանա Ջալալեդդին Մուհամմադ Բալխին հայտնի է որպես հիջրեթի 7-րդ դարի մեծ բանաստեղծ։ Մոլանան նույն Մոլավին ապրել է հիջրեթի 7-րդ դարում (մ.թ. 13-րդ): Նա այն ժամանակվա սուֆիներից ու գիտնականներից մեկի՝ Բահաեդդինի որդին էր, երբ նրա հայրը սուլթան Մուհամմադ Խարազմիի հետ վեճի պատճառով ստիպված եղավ թողնել Բալխը և մեկնել Կոնիա։

Մոլավին պարսիկ բանաստեղծ է, և պարսկական լեզվով գրված նրա շատ բանաստեղծություններում կարելի է տեսնել արաբերեն որոշ բառեր և տերմիններ և քիչ բառեր այլ լեզուներով: Մոլավիի ամբողջական անունն է «Մոհամմադ բեն Մոհամմադ բեն Հոսեյն Հոսեյնի Խաթիբի Բաքրի Բալխի» և նրա մականունները տարիների ընթացքում ստացվել են նրա բանաստեղծություններից։

Մասնավին, որը հայտնի է որպես Մասնավի Մանավի, պարսկախոս բանաստեղծ Մոլավիի բանաստեղծական գրքի անունն է։ Այս գիրքը բաղկացած է 26000 երկտողերից և 6 գրքից և հանդիսանում է հին պարսկական հոգևոր գրականության և պարսկական իմաստության լավագույն գրքերից մեկը իսլամից հետո։ Այս գիրքը գրված է պոեզիայի տեսքով և նրանում առակների ձևով պատմվում են 424 իրար հաջորդող պատմություններ։ Մասնավի Մանավի առաջին գրքի առաջին համարը հայտնի է Նեյ նամե անունով և այն 6 գրքի ընդհանուր իմաստն է փոխանցում:

Դիվանե Շամս կամ Դիվանե Քաբիր, Մոլավիի ստեղծագործությունը ներառում է նրա սոնետները, քառատողերը և երգերը։ Դիվանե Շամսը Մոլանայի ժամանակներում և նրան հաջորդող օրերում հայտնի էր որպես Դիվանե Քաբիր, սակայն Դիվանե Շամս կամ Քոլյաթ Շամսն ավելի ուշ ժամանակաշրջաններում այդ գրքին տրված անուններից մեկն է, քանի որ այս գազելների մեծ մասը հասցեագրվել է Շամսեդդին Թաբրիզիին։

Ֆիհ մաֆիյե  (որը նաև կոչվում է Մոլանայի հոդվածներ) պարսկական արձակ գիրք է, որի թեման հոգևոր քննադատությունն ու մեկնաբանությունն է։ Այս գիրքը պարունակում է այն գրառումները, որոնք արվել են ժողովներում Մոլանայի ելույթների երեսուն տարիների ընթացքում: Նրա խոսքերը, որոնք պարունակում են միստիկական, կրոնական և բարոյական բովանդակություն, գրել են նրա աշակերտները։

Մաջալեսե Սաբաեն (նշանակում է յոթ քարոզ) Մոլանայի արձակ ստեղծագործություններից է և Մոլանայի քարոզների ժողովածուն։ Մոլանան Սաբաեի ժողովներում հռետորների ձևով էր աշխատում: Ելույթի սկզբում նա Ղուրանից մի այան էր ասում, իսկ հետո այդ այան բացատրելիս ու մեկնաբանելիս պատմում էր Մոհամմադ Մարգարեի մի հադիս և այն հարստացնում բանաստեղծություններով ու պատմվածքներով։

Մաքթուբաթը հարյուր հիսուն նամակներից բաղկացած հավաքածուի անունն է, որը գրվել է Մոլանայի կողմից: Նամակներից շատերի բովանդակությունը աշխարհիկ է և խորհուրդ է տալիս այս էմիրին և այդ նախարարին չանտեսել դժվարությունները լուծելու և ժողովրդի գործերը բարելավելու հարցը։ Այս նամակներում մենք ծանոթանում ենք նրա արձակ ոճին և այն արժեքավոր է սելջուկների պատմության ուսումնասիրության և ժողովրդի ու տիրակալների հետ ունեցած հարաբերություններում Մոլանայի ոգու ըմբռնման առումով:

***

Ավելացնենք, որ Համաշխարհային հիշողության ծրագիրը հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1992 թվականին՝ վավերագրական ժառանգության պահպանության պայմանների բարելավման և դրան հասանելիության ընդլայնման նպատակով, իսկ 1997 թվականից՝ համաշխարհային արժեքավոր վավերագրական ժառանգության մասին հանրային իրազեկումը խթանելու նպատակով սկսվել է գրանցումը Համաշխարհային հիշողության ծրագրերի ցանկում:

Այս երեք աշխատանքների գրանցմամբ համաշխարհային ցուցակում Իրանի կողմից գրանցված աշխատանքների ընդհանուր թիվը հասել է 13-ի։ Նախկինում Իրանի անունով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում գրանցվել էր 10 ստեղծագործություն, որոնք են՝ Ֆիրդուսիի Շահնամեն, Ռաբե Ռաշիդիի Վաղֆնամեն, Աստան Ղոդս Ռազավիի վարչական կազմակերպության փաստաթղթերի ժողովածուն, Աբուռեյհան Բիրունիի Ալ-Թաֆհիմը, Նիզամիի Փանջ Գանջը, Ղաջարի ժամանակաշրջանի քարտեզների ընտրված հավաքածուն, Իսմայիլ Ջորջանիի Խառազմշահիի հանրագիտարանը, Իստախարիի Մասալաք-ալ-Մամալեքը, Սաադիի Քոլիյաթը և Ջավամե ալ-Թավարիխը: