«Մի գավաթ անդորր» 5 «Տասը հմտություններ - 3»
Այս զրույցի ընթացքում խոսելու ենք սթրեսը և հուզմունքը հաղթահարելու հմտությունների մասին : Հաղորդում մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Սթրեսը հաղթահարելու հմտություն
Այսօր համարյա թե բոլորն էլ գիտեն և լսել են, թե ինչ է սթրեսը, սակայն շատերը պատկերացում չունեն դրա հետևանքների մասին և չգիտեն թե ինչպես պայքարել դրա դեմ, չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում տվյալ պահին իրենց հետ, քանզի տեղեկացված չեն սթրեսային վիճակի նախանշաններից, և հայտնվելով նման վիճակում, չգիտեն ինչպես վարվել :
Ի՞նչ է սթրեսը
Սթրես կամ լարվածություն : Բառն արդեն ասում է իր ինքնության մասին : Որևէ զգացում , որ մարդու մոտ կարող է լարվածություն առաջացնել : Սթրեսը կարող է մեր առօրյա աշխատանքին խանգարել , նաև վնասել մեր առողջությանը ՝ դառնալով պատճառ գլխացավերի , ընկճվածության , ախորժակի և քնի խանգարումների :
Սթրեսը մարդու կյանքի անբաժան մասն է համարվում : Սակայն դա լարվածությունը կամ սթրեսը ոչ միշտ է բացասական : Դրական լարվածությունը կարող է օգնել մեզ հասնել հաջողությունների , քանի որ օգնում է մեզ լինել զգոն վիճակում և աշխատել սթափ : Եթե սթրեսը կամ լարվածությունն իսպառ բացակայի , ապա մարդը ոչ մի քայլ անելու ձգտում էլ չի ունենա ՝ դառնալով բոլոր երևույթների նկատմամբ անտարբեր :
Անցնելով բացասական ստրեսային իրավիճակներին , ասենք , որ սթրեսի առաջացման պատճառ կարող ն դառնալ և՛ արտաքին և՛ ներքին գործոնները : Արտաքին գործոնները հետևանքն են հասարակական երևույթների ու միջանձնային սխալ հարաբերությունների :
Սթրեսի առաջացման պատճառները
Ցանկացած փոփոխություն կարող է սթրեսի պատճառ դառնալ : Որևէ փոփոխություն , որի հետևանքով խանգարվում է կյանքի նորմալ ռիթմը : Փոփոխությունը կարող է տեղի ունենալ աշխատավայրում : Օրինակ մի այլ գրասենյակ տեղափոխումը , թույլ տևած որևէ սխալ , աշխատանքը կորցնելը : Սթրեսի աղբյուրը կարող է կապված լինել նյութականի հետ ՝ ծախսերի ավելանալը և այլ ֆինանսական խնդիրներ : Կորուսրտը ևս մեծ փոփոխություն է , որ կարող է սթրես պատճառել ՝ հարազատի մահը , արտագաղթը , ամուսնալուծությունը : Ընտանիքի կազմում փոփոխությունները կարող են նաև լինել սթրեսի աղբյուր ՝ նոր երախայի ծնդունդը , ընտանիքից որևէ անդամի պակասելը , հիվանդությունը , թոշակի անցնելը , գործընկերներից հեռանալը և այլ դեպքեր :
Ինչպե՞ս իմանանք , որ տվյալ պահին սթրեսային իրավիճակում ենք գտնվում : Որո՞նք են ուժեղ սթրեսային իրավիճակի նախանշանները :
Ուժեղ սթրեսը լարվածության պատճառ է դառնում : Դա մտահոգության ու ճնշման զգացումն է : Դա ոչ-պարզ վախի է նման , կարծւես ինչ-որ վատ դեպքի ենք սպասում : Տագնապի նախանշաններն են ՝ զայրույթը , գլխապտույտը , դողի զգացումը , սրտի արագ ռիթմով աշխատանքը , սնվելու ռիթմի խանգարումը և խեղդվելու զգացումը :
Ինչպե՞ս խուսափել սթրեսային իրավիճակներից :
Սթրեսի ենթակա են , նրանք ովքեր իդեալիստ են և իրենց կարողությունների մասին ռեալ պատկերացում չունեն : Ուրեմն մեր առջև դրված նպատակներն ավելի հասանելի դարձնելով կարող ենք մեղմել իրավիճակը : Գործերի համար ծրագրել : Երբ աշխատանքն անվերջանալի է թվում , սթրես է առաջանում : Կանոնավոր մաեզվել , ճիշտ սնվել , այսինքն սննդակարգում ընդգրկել մթերային բոլոր խմբերը : Երբեմն նույնիսկ մի քանի ճամով դադարեցնել աշխատանքը և հանգստանալ :
Ասացինք , որ սթրեսն անխուսափելի է , ուրեմն ինչպես վերահսկենք մեզ համապատասխան իրավիճակներում : Անխուսափելի են , սակայնմարդն ունի այն վերահսկելու կարողություն : Սթրեսներից խուսափելու համար անհրաժեշտ է տիրապետել մի շարք հոգեբանական մեթոդների, որոնք թույլ կտան ապրել ազատ, գիտակցված կյանքով, կօգնեն, որ ճիշտ գնահատեք իրավիճակը և կարողանաք հաղթահարել ձեր առջև կանգնած ցանկացած խոչընդոտ :
Եթե մենք ունենանք ինքնաճանաչման հմտությունը , ապա կիմանանք , թե ի՞նչն է մեզ մոտ սթրես առաջացնում : Ուրեմն դրանցից հեռու մնալով , կարող ենք խուսափել սթրեսից : Հիշեցնենք նաև , որ սթրեսային վիճակում պետք է զբաղվել այն աշխատանքով , որը մեզ հանգստացնում և որից հաճույք ենք ստանում : Պետք է հիշենք նաև , որ զայրույթի կամ սթրեսային վիճակում հնարավոր չէ մեր ապրելակերպը փոխել , իսկ երբ լուծվում են հարցերը , կամ ժամանակն է անցնում , հիշում ենք , թե ինչն է մեզ ուրախացնում : Կարող ենք հանգստանցող միջոցները գրի առնել ինչ-որ տեղ , որպեսզի երբ դրանց խիստ կարիք ունենք , նրանք հասնեն մեր օգնությանը և մեղմեն մեր իրավիճակը :
Որո՞նք են սթրեսը թեթևացնող ճանապարհները :
Սթրեսը կարելի է թեթևացնել ճիշտ շնչելով ՝ շնչել որովայնով ՝ ստոծանիով : Այս դեպքում շնչում ենո որովայնով : Շնչելու այս տարբերակը մեզ ստիպում է շնչելիս մտածել և կենտրոնանալ , իսկ կենտրոնանալով շնչելու վրա , արդեն մոռանում ենք մեզ սթրեսային իրավիճակի մատնած դեպքի մասին :
Հուզմունքը հաղթահարելու հմտություն
Անակնկալ և անսպասելի դեպքերի ժամանակ , մեր մարմինը դրսևորում է ակնթարթային հակազդեցություն , որը կոչվում է հուզմունք : Հուզմունքն էլ սթրեսի նման կյանքի անբաժանելի մասն է կազմում : Դէ ինչ եթե նրանք ամեն դեպքում մեզանից չեն բաժանվելու , ուրեմն մենք պետք է ճանաչենք դրանք և լուծումներ գտնել , որպեսզի դրանք նվազագույն վնասը պատճառեն մեզ :
Հուզմունքի բնույթը ոչ միշտ է մեզ համար պարզ ու հասկանելի , երբեմն նույնիսկ չգիտենք , թե մեր այդ զգացումն ի՞նչ է կոչվում :
Հաճախ ենք ունենում տարբեր հուզմունքներ ՝ վախ , երջանկություն , երկմտություն և այլն : հուզումնքը հաղթահարելու համար նախ պետք է այն ճանաչել : Հուզումնքները բնույթով կարող են երբեմն անհասկանալի լինել : Օրինակ որևէ քննություն հանձնելուց հետո և ուսուցիչը մյուսների մոտ հայտարարում է մեր ծուլության ու անտարբերության մասին : Բացատրելիս ասում ենք , որ չգիտեմ , ինչ է պատահել բայց ես ինձ լավ չեմ զգում : Այսինքն չգիտենք ուսուցչի խոսքերից զայրացել ենք , տխրել ենք թե ՝ զարմացել ենք : Կամ մի այլ դեպք , օրինակ գնահատական ենք ստացել : Դա կարող է մեկին ուրախացնի , իկս մյուսի մոտ հպարտություն առաջացնի :
Անհրաժեշտ է , որ հմտությունները ձեռք բերվեն մանկության տարիներին : Ինչպե՞ս մեր երեխաներին սովորեցնենք հաղթահարելիրենց հուզմունքը :
Երեխաներին նախ պետք է սովորեցնենք թե հուզմունքի ժամանակ ինչպիսի զգացողություն է առաջանում : Օրինակ զայրույթի ժամանակ , բռունցք ենք անում , ձեռքերը սեղմում ենք , դեմքով կարմրում ենք : Պետք է գիտակցել , որ ամեն մարդ տարբեր ձևերով է հակազդում զայրույթին , մեկը կարող է հարվածել , մյուսն արտասվել , մեկ ուրիշի թողնի հեռանա : Հուզմունքին ծանոթանալով , մեր երեխան սովորում է այն նկատել իր շրջապատում , կամ այն չընկալի որպես կատակ և հասկանալով իրավիճակը , հարմար ռեակցիա դրսևորի : Օրինակ նա կսովորի , որ եթե ընկերը զայրացած է , պահը հարմար չէ կատակելու համար : Օրինակ պետք է թողնել հեռանալ ՝ նրան միայնակ թողնելով :
Հուզմունքն ինչպի՞սի ֆիզիկական դրսևորումներ ունի :
Հուզմունքը հասկանալու համար , մեզ օգնում է մեր մարմնի ձայնը : Ինչպես , որ ծիծաղեսլիս դեմքը բացվում է , ամաչելու դեպքում , դեմքը կարմրում է , իսկ զայրույթի պահին աչքերը հավաքվում են : Ձայնի տոնայնությունը նույնիսկ բավական է մեր զայրույթը փոխանցելու համար : Հեռախոսով խոսելիս , առաջին քանի բառերը բավական են , որ մենք իմանանք , թե մեր զրուցակիցն ինչպի՞սի հուզմունք է ապրում : Երբ խոսելու փոխարեն , հարկավոր է գրել , դեմքերով կարող ենք մեր զգացումն արտահայտել : Եվ ճանաչելով այդ հուզումքը հնարավոր կլինի խոսել և բացատրել նրանց մասին :
Թեմայի շուրջ տեղեկություններ ստանալով կարող ենք ասել , որ մենք գիտեինք սրանց մասին : Սակայն հարկ է նշել , որ իմանալն այլ բան է , հմտանալն այլ բան : Օրինակ գիտենք ինչպես մեքենա վարել , սակայն այն ժամանակ ենք իսպակես մենքենա վարում , երբ այն փորձում , ապա կրկնում ու կրկնում ենք մինչև այն դառնում է մեզ համար հմտություն ՝ իսկ մենք ՝ հմուտ մեքենավար : Ուրեմն հմտությունների ոսկե բանալին՝ կրկնությունն է :