Իրանի գրավոր ստեղծագործությունները սիրված են հարևան երկրներում
Գիրքը յուրաքանչյուր երկրի ժողովրդի համար ամենաուժեղ և ամենաարժեքավոր մշակութային դեսպանն է, որը կարող է լավ լսարան գտնել իր հարևան երկրներում։ Գրքով կարելի է ծանոթանալ երկրի մշակութային արժեքներին ու կարողություններին։
Որոշ ժամանակ առաջ Մուստաֆա Մասթուրի «Լավագույն հնարավոր ձևը» գրքի բեսթսելլեր դառնալու մասին լուրը տարածվեց Ադրբեջանի Հանրապետությունում և Թուրքիայում։ Գիրք, որն այս երկու երկրներում հրատարակվել է թուրքական հրատարակչության կողմից՝ համապատասխան թարգմանությամբ և մեծ ընդառաջում գտել։ Բայց սա միակ գիրքը չէր, որը կարող էր բեսթսելլեր դառնալ տարածաշրջանի երկրներում։
Եթե նայենք տարածաշրջանի երկրներում իրանական գրքի ընդունման վիճակագրությանը վերջին մեկ տարում, ապա կտեսնենք, որ քիչ չեն այն գրքերը, որոնք ընդառաաջվել են այլ երկրների ընթերցողների կողմից։ Վերջին տարիների հայտնի օրինակ է Հուշանգ Մորադի Քերմանիի գրքերի թարգմանությունն ու հրատարակումը տարածաշրջանի երկրներում։ Հուշանգ Մորադի Քերմանիին իրանցի ընթերցողը ճանաչում է «Մաջիդի հեքիաթներով» սակայն երբ նա գրել է «Դուք օտար չեք» գիրքը, տարածաշրջանի երկրներում արժանցել է բազմաթիվ ընթերցողների ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանում հերթ են կանգնել նրա գրքի համար և որոշ ժամանակ նրան հրավիրել են այս երկրի գրական շրջանակներ։
Փոլ գրական և թարգմանչական գործակալությունը Թուրքիայում ստանձնել էր Մոժգան Բաբամարանդիի հեղինակած «Էշի երազանքը և ներկայի պատմությունը» և «Տիկին բանաստեղծ, պարոն Բեթհովեն» վերնագրերով երկու գրքերի թարգմանությունը և հրատարակությունը ստամբուլի թուրքերենով: Իսկ հեղինակային պայմանագիր է կնքվել Իրանի «Փեյդայեշ» հրատարակչության և Թուրքիայի «Musmler» հրատարակչության միջև։«Musmler» հրատարակչությունը Թուրքիայի հեղինակավոր հրատարակիչներից է մանկապատանեկան գրականության ոլորտում և արդեն թարգմանել և հրատարակել է մի քանի իրանական գրքեր Թուրքիայում՝ հեղինակային իրավունքի փոխանակման միջոցով:
Իրանական մյուս գրքերից, որոնք մեծ ընդունելության են արժանացել Թուրքիայում, կարելի է նշել այս երկու գրքերը՝ Համիդռեզա Շահաբադիի հեղինակած «Ճագարները թռչում են» գիրքը, որը նկարազարդել է Մեհդիե Ղասեմին։ Գիրքը երեխաներին սովորեցնում է հմտություններ, ճշգրտություն, բարություն և օգնություն: Իսկ Ջամալ Աքրամիի հեղինակած «Խրտվիլակի այրվող սիրտը» գիրքը, որը նկարազարդել է Աֆսանե Սանեին, պատմում է խրտվիլակի մասին, ով սիրում է երեխաների հետ գնալ ուր ուզում է և տեսնել աշխարհը։
Ընդհանուր առմամբ, Իրանից կամ Իրանի թեմայով Թուրքիայում հրատարակվող գրքերը կարելի է բաժանել երկու կատեգորիայի։ Հեղինակային գրքեր՝ քաղաքական, պատմական և երկու երկրների միջև պատմամշակութային հարաբերությունների պատմության թեմաներով և՛ Թարգմանված գրքեր։ Թուրքիայում իրանական թարգմանված գրքերի թեմաները կարելի է բաժանել երեք մասի՝ երեխաներ և պատանիներ, գեղարվեստական գրականություն, փիլիսոփայություն և սուֆիզմ:
․․․
Արաբերեն թարգմանված իրանական գրքերի ընդառաջումը ցույց է տալիս, որ արաբական երկրները կարևոր հնարավորություն և հարթակ են իրանական գրքեր ստանալու համար։ «Ես ողջ եմ» գիրքը, որն ընդգրկում է Մասումե Աբադի հուշերը Սրբազան պաշտպանության ութ տարիների գերության մասին, լույս է տեսել Բորուջ հրատարակչության կողմից։ Այս ստեղծագործությունը տպագրության սկզբից արժանացել է ընթերցողի ընդառաջմանը և Իրանում տպագրվել է ավելի քան երկու հարյուր անգամ։ Իհարկե, այս գիրքը ոչ միայն բեսթսելլեր է Իրանում, այլեւ մեծ արձագանք է գտել արաբական երկրներում: Սիրիան, Իրաքը և Լիբանանը եղել են այն երկրների թվում, որտեղ այս գիրքը եղել է բեսթսելլեր: Վերջին երկու տարիներին Արբաինի երթին «Ես ողջ եմ» գրքի թարգմանությունը բաժանվել է օտար ուխտավորների շրջանում, երբեմն նրանք իրենք են փնտրել այս գիրքը։Այս գրքի հեղինակ և պատմող Մասումե Աբադն ասում է. –««Ես ողջ եմ» գիրքը թարգմանվել է հինգ լեզուներով՝ արաբերեն, ուրդու, անգլերեն, ֆրանսերեն և սուահիլի։ Նրանց բոլորի ընդունելությունը նպատակակետ երկրներում լավ է եղել, իսկ Պարսից ծոցի երկրներում՝ շատ ակնառու»։
2007 թվականից Ռուսաստանում և Մոսկվայում գործում է «Ռուսական իսլամական ուսումնասիրությունների հիմնադրամին» կից «Սադրա» հրատարակչությունը։ Այս հրատարակչությունը հրատարակում է իր աշխատանքները տարբեր շարքերի տեսքով։ Հրապարակված շարքերից կարելի է նշել հետևյալը՝ Ղուրանագիտության մատենաշար, Իսլամագիտության և արևելագիտության մատենաշար, Իրանագիտության մատենաշար, Մարգարեներ և աջակիցներ մանկական մատենաշար, Կրոնը ժամանակակից աշխարհում մատենաշար, Ժամանակակից փիլիսոփայական քննարկումների շարք, իրավունք և տնտեսագիտություն մատենաշար, Մարգարեի ընտանիքին՝ Ահլե Բեյթին նվիրված շարքը, փիլիսոփայական մտածողության շարքը իսլամական աշխարհում, իրանական լավագույն վեպերը և իսլամում ընտանիքի և կրթության շարքը:Այս հրատարակչությունը «Իրանի ժամանակակից գրականության» և «ժամանակակից Իրանի» մասին հրապարակել է մոտ 15 վեպ ու պատմվածք,որոնց թվում են՝ «Շախմատը դատաստանի օրվա մեքենայով»,»Կանաչ այգու մեռյալները» և «Դուք օտարական չեք»։
․․․
Անցած քանի տասնամյակների ընթացքում Իրանի, Աֆղանստանի և Տաջիկստանի բնակիչների մշակույթի մտահոգություններից է եղել «Պարսից հայրենիքի» ձևավորման հարցը։ Պարսկախոս երկրներում հատկապես Աֆղանստանում մշակութային գործունեության ընդլայնումը այս կապի ձևավորման կարևորագույն գործոններից մեկն է եղել։ Գործունեություններ, որոնք ձևավորվել են երիտասարդ ու նոր սերնդին հաշվի առնելով։ Այս ոլորտում կարելի է նշել անցած տարիներում Աֆղանստանում բազմաթիվ հրատարակությունները։
Էրֆան հրատարակչության տնօրեն՝ Մոհամմադ Էբրահիմ Շարիաթին մոտ 20 տարի է,որ աշխատում է հրատարակության ոլորտում։ Նա Իրանում այն սակավաթիվ աֆղան ներգաղթյալներից է,որ հրատարակչական աշխատանքով է զբաղված և իր կյանքը նվիրել է այս ոլորտին։ Այն օրվանից երբ Իրանում և Աֆղանստանում մեկնարկեցին տպագրական ու հրատարակչական աշխատանքները,այս երկու երկրի միջև տեղի ունեցան մշակութային փոխանակումներ։Նույնիսկ մոտ հարյուր տարի առաջ որոշ աֆղանական դասագրքեր Թեհրանում էին տպագրվում։ Իրանական գրքերի մասին նույնիսկ քարի տպագրության շրջանում Աֆղանստանում տարածված տառատպությունը միշտ պահանջարկ ու ընթերցող է ունեցել։ Այս 150-ամյա պատմության ոչ մի ժամանակաշրջանը չի կարելի անտեսել, քարի վրա տպագրության ժամանակաշրջանում Աֆղանստանում իրանական գրքերն ունեցել են ընթերցողներ։
«Ես գիտեմ, որ Աֆղանստանի իմ համաքաղաքացիները պակաս մտահոգված չեն իրանական մշակույթով, քան իրանցին Շիրազում և Սպահանում: Աֆղանստանում գրքի լավ վաճառք կա։ Հիմա ես ճանաչում եմ մոտ 10, 15 աֆղան գրահրատարակչի, ովքեր իրենց գրքերը տպում են Իրանում և իրանական գրքերը տանում Աֆղանստան, և այնտեղ շատ իրանական գրքեր կան: Իրանական գրքերի ավելի քան 85%-ը վաճառվում է Քաբուլում։ Ողջ Աֆղանստանում դուք կարող եք տեսնել իրանական գրքեր։ Դա կախված է մարդկանց գրագիտության ու տնտեսական վիճակից, սակայն իրանական գրքերի առկայությունը Աֆղանստանում շատ շոշափելի է»,ասում է Էրֆան հրատարակչության տնօրեն՝ Մոհամմադ Էբրահիմ Շարիաթին ։
Իրանից մեծ քանակությամբ գրքեր են ներկրվում Աֆղանստան, և դա չի սահմանափակվում միայն հեղինակային գրքերով, և թարգմանված գրքեր ևս ներկրվում են Աֆղանստանի հրատարակչական շուկա։ Սա պատճառ է դարձել, որ Աֆղանստանի գրքի շուկան թեժ լինի Իրանից ներկրվող գրքերով։
Աֆղանստանի գիրք ընթերցող համայնքում ավելի մեծ ժողովրդականություն են վայելում այնպիսի գրողներ, ինչպիսիք են Մահմուդ Դոլաթաբադին, Սադեղ Հեդայաթը, Բոզորգ Ալավին և այլն։ Պոեզիայի ասպարեզում կարելի է նշել նաև այնպիսի բանաստեղծների, ինչպիսիք են Մեհդի Ախավան Սալեսը, Սիմին Բեհբահանին, Շամլուն, Նիմա Յուշիջը և Փարվին Էթեսամին։ Ֆազել Նազարիի բանաստեղծությունները մեծ ժողովրդականություն են վայելում նաեւ այն պատճառով, որ դրանք պարզ սիրային բանաստեղծություններ են եւ ընթերցողի հետ շփվելու կարողություն ունեն։ Այս բանաստեղծների կողքին կարելի է նշել նաև Սայեին։ Թեև Աֆղանստանում նրա ստեղծագործությունների թիվը շատ չէ, բայց նա այն բանաստեղծների թվում է, ովքեր հայտնի են այս երկրում և ուրույն տեղ են զբաղեցնում գրականության ուսանողների շրջանում։
Գրահրատարակչության ոլորտի ակտիվիստներից մեկը կարծում է, որ չնայած կյանքի շատ բարձր գնին, Աֆղանստանի հասարակությունը շատ ընթերցող է։ Օրինակ՝ այս երկրի ուսանողները, չնայած բազմաթիվ խնդիրներին, բացի դասագրքերից, գումար են ծախսում ակադեմիական ոլորտին առնչվող ոչ դասագրքեր գնելու վրա։ Աֆղանստանի երիտասարդները մեծապես հետաքրքրված են պատմվածքների և վեպերի ընթերցմամբ, իսկ իրանցիները պատմվածքների և վեպերի պակաս չունեն:
Աֆղանստանը անցյալից մինչ այսօր Իրանի հրատարակչության լուրջ հաճախորդն է, և Իրանի ու Աֆղանստանի միջև պարսկերենի ընդհանրությունը շատ կարևոր է, որը չպետք է անտեսվի, քանի որ իրանական գրքերն Աֆղանստանում կարելի է կարդալ և հասկանալ առանց որևէ խնդրի:
Հիմա, եթե մենք ուզում ենք դուրս գալ ընդհանուր սահմաններից, մի փոքր դուրս Իրանի սահմաններից այն կողմ գնալ, կարելի է ասել հենց ասիական մայրցամաքում, իրանական գրքերն իրենց շուկան ունեն Ճապոնիայում: Pao մշակութային-հրատարակչական համալիրը հրատարակել է «Ղալի Շույան» (թարգ․Գորգալվացները)գրքի ճապոներեն թարգմանությունը՝ «Իրանի հայելին» խորագրով։ Գիրքն ունի 8 գլուխ 208 էջ։ Այս գրքի հեղինակն է Ալի Բոլոքքբաշին։ Գիրքն անդրադառնում է Մաշհադ-ե Արդահալ գյուղում գորգեր լվանալու խորհրդանշական ծեսերին, կրոնական և ավանդական արարողությանը, որն ամեն տարի տեղի է ունենում այս գյուղի բնակիչների կողմից: Գիրքը ճապոներեն է թարգմանել է իրանագետ Յումիկո Հոնդան։
Եվ վերջում նշենք,որ մի քանի օր առաջ իրանցի հայտնի գրող Հուշանգ Մորադի Քերմանին հայտարարեց, որ Դաքայի համալսարանի պարսկերենի դասախոս՝ Մոհամմադ Մամիտ ալ-Ռաշիդն իր «Խոմրե» գիրքը թարգմանել է բենգալերեն, և նույն համալսարանի մյուս դասախոս՝ Աբդոլ Սաբուրխանը, բենգալերեն է թարգմանել «Մաջիդի հեքիաթները» պատմվածքների ժողովածուից հատվաներ։
Արտերկրում,Մորադի Քերմանիի ամենաբազմատիրաժ գիրքը հենց այս գիրքն է,որը գրվել 1989 թվականին։ Այս գիրքը բազմաթիվ մրցանակների է արժանացել։ Ավստրիայի մշակույթի և արվեստի նախարարության կողմից 1994 թ․ ճանաչվել է ,որպես տարվա գիրք։ Գիրքն արժանացել է մանկական ու պատանեկան գրքի փառատոնի իրավարարների կազմի ոսկե թռչուն մրցանակին։ 1994 թ․ Գերմանիայում ներկայացվել է,որպես տարվա գիրք։ Գրքի հեղինակը պարգևատրվել է Նիդեռլանդների CPN պատվավոր դիպլոմով։ 2016 թվականին գրքի հեղինակին շնորհվել են Մերձավոր Արևելքի գրականության զարգացման ամերիկյան ինստիտուտի մրցանակը, Շվեյցարիայի «Կապույտ Կոբրա» և Կոստա Ռիկայի Խոսե Մարտիի մրցանակները։ Գիրքը թարգմանվել է գերմաներեն, իսպաներեն, հոլանդերեն, ֆրանսերեն, անգլերեն, ալբաներեն, թուրքերեն, և ճամփորդել է տարբեր երկրներ։