Պատումների պատերազմ(9)
Իմամ Խոմեյնու մահից հետո Իսլամական հեղափոխության ուժեղ կողմերից մեկը դարձավ այաթոլլահ Խամենեիի առաջնորդությունը:
Բարև Ձեզ հարգելի բարեկամներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Իմամ Խոմեյնու մահից հետո Իսլամական հեղափոխության ուժեղ կողմերից մեկը դարձավ այաթոլլահ Խամենեիի առաջնորդությունը: Առաջնորդ, ում մասին նույնիսկ քննադատներն են ասում, որ նա չափազանց խելացի քաղաքական գործիչ է, Մերձավոր Արևելքի ամենահզոր մարդը, ով կարող է մեկ ժամ տևողությամբ ելույթով տապալել աշխարհի լավագույն մտածողների կողմից երկար մշակված ու մեծածախս ծրագրերը: Իսլամական հեղափոխության առաջնորդը դեմ է Արևմուտքի ծավալապաշտությանը, նա մարտահրավեր է նետել իմպերիալիստական համակարգին և շարունակում է իմամ Խոմեյնու ճանապարհը, գնալով միաստվածային կրոնին հետևող հասարակության ձևավորման ճանապարհով և զայրացնելով իսլամական հեղափոխության թշնամիներին:Այս թողարկման ընթացքում կխոսենք այաթոլլահ Խամենեիի բնավորության առանձնահատկությունների մասին:

Այլ երկրների հետ Իրանի Սահմանադրության տարբերություններից մեկը դրա 5-րդ կետն է: Դա Վելայաթ Ֆաղիհի սկզբունքն է, որի մասին նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը քչերն էին խոսում, չնայած շիա մտավորականներն ու իրավագետները բազմիցս դրան անդրադարձել են: Պատճառը գուցե այն էր, որ նախահեղափոխական շրջանում հասարակության մեջ կրոնի դերը թույլ էր: Իմամն անկասկած այն անձանցից էր, ով կրոնը համարում էր ինքնիշխանության հնարավորություն և քաջություն դրսևորում՝ շարժվելու այդ ուղղությամբ:
Մի ժամանակաշրջանում, երբ կրոնը համաշխարհային գործերի կառավարման մեջ դերակատարություն չուներ, իսկ Նիցշեի նման մարդիկ ասում էին, թե Աստված մեռել է, իմամ Խոմեյնին արդար աստվածաբանին Վելայաթ Ֆաղիհի տիտղոսով գործերի կառավարիչ նշանակեց, ինչը վկայում էր նրա խիզախության մասին:
Շատերը կարոծում են, թե Վելայաթ Ֆաղիհը նման է բոլոր նրանց, ովքեր գտնվում են իշխանության ղեկին ու ասում են վերջին խոսքը: Սա Իրանի Սահմանադրության ամենապարզ մեկնաբանությունն է: Սակայն Վելայաթ Ֆաղիհը պետք է լինի արդար, բարեպաշտ, կառավարիչ, հնարամիտ, համարձակ և ժամանակակից աշխարհի իրադարձություններից տեղեկացված: Նա պետք է շարժվի մարգարեների աստվածային առաքելությանը համահունչ՝ մարդկանց միաստվածության կոչ անելով, արդարություն հաստատելով, հասարակությանը կրթելով, գիտության զարգացմանը նպաստելով և անվտանգություն, խաղաղություն, երջանկություն հաստատելով: Անցած 34 տարիների ընթացքում այս պաշտոնը զբաղեցրել է այաթոլլահ Խամենեին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԻԻՀ առաջնորդի հետ հանդիպումից հետո, վերջինիս այսպես է նկարագրում. «Ես Քրիստոսին չեմ տեսել. Բայց ես լսել և կարդացել եմ նրա գաղափարներն Աստվածաշնչում: Ես Քրիստոսին տեսա Իրանի առաջնորդի մեջ: Նա իմաստուն գիտնական է, ով պատասխանատու է որոշումներ կայացնելու և Իրանի քաղաքականության կանոնակարգման համար, և նրա գիտելիքի շնորհիվ Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում»:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մինչ օրս, Վելայաթ Ֆաղիհը կարևոր դեր է խաղացել Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի ամրապնդման և Իսլամական հեղափոխության շարունակման գործում։ Հետևաբար, հետհեղափոխական շրջանում, թշնամու բոլոր հարձակումներն ուղղված են եղել Իրանի Սահմանադրության 5-րդ կետի և այաթոլլահ Խամենեիի դեմ:
Արտաքին հարաբերությունների խորհրդի ամերիկյան վերլուծական կենտրոնի վերլուծաբան Ռեյ Թաքեյհն Իսլամական հեղափոխության առաջնորդի մասին հոդվածում գրել է. «Իրանի այսօրվա ձեռքբերումները պայմանավորված են հոգևորականի հանճարով։ Մի տարածաշրջանում, որտեղ շատ վարչակարգեր են ապրել անկայունություն և փլուզում, Իսլամական Հանրապետությունը առաջ է շարժվում ամենայն հզորությամբ: Այաթոլլահ Խամենեին Պարսից ծոցից մինչև Միջերկրական ծովի ափերը գլխավորում է ամենակարևոր կառավարությունը: Բանակցություններում նա բազմիցս հասել է ամենաուժեղ դիրքի։ Այաթոլլահ Խամենեիի հանճարեղ ղեկավարությունը «Մեծ է Աստված» կարգախոսի իսկական մարմնացումն է»:
Իսլամական հեղափոխության առաջնորդի համար «Մեծ է Աստված » կարգախոսն անկեղծ հավատքն է Աստծու հավերժական զորության նկատմամբ: Այդ հավատքը դրսևորվում է հատկապես թշնամուն, այդ թվում՝ ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին, նրանց տարածաշրջանային դաշնակիցներին և իշխանության ձգտող ներքին թշնամուն դիմակայելու ժամանակ: Եվ հակառակ բոլոր թշնամություններին, նա Իրանի համակարգն ու հեղափոխությունն առաջ է տարել այն խորին համոզմամբ, որ «Աստված մեր տերն է, մեր աջակիցը, և մենք ապավինում ենք նրա զորությանը»: Աստվածակենտրոնությունը շատ կարևոր սկզբունք է իսլամական հեղափոխության առաջնորդի կյանքում: Լիբանանի Հեզբոլլահի առաջնորդ Սեյյեդ Հասան Նասրալլահը, 90-ականներին Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման մասին ասում է. «1997 և 1998 թվկանաններին մենք դժվար ժամանակներ էինք ապրում և հոգնած էինք բազմաթիվ դժվարությունների, մարտահրավերների և ռիսկերի պատճառով։ Բնականաբար, ես այդ ժամանակ երիտասարդ էի, և ուսերիս վերցրել էի ավելի մեծ բեռ, քան կարող էի տանել։ Այդ ժամանակ մի քանի անգամ մեկնեցի Իրան և առաջնորդին դիմելով, հարցրի, թե ի՞նչ պետք է անեմ: Նա ասաց. «Բնական է, որ մարդն իր ճանապարհին բախվում է մարտահրավերների, դժվարությունների ու վտանգների՝ երբեմն թշնամիների, երբեմն էլ ընկերների կողմից։ Հաճախ ընկերների գործած արարքներն ավելի մեծ ցավ են պատճառում մարդուն քան թշնամունը: Շատ հարցերում առկա են սահմանափակումներ: Երբեմն մարդը հոգեպես հոգնած է լինում և կարիք ունի, որ ինչ-որ մեկն իրեն ուղղորդի և ճանապարհ ցույց տա: Երբեմն էլ պետք է մեկը, ով կօգնի ավելի ուժեղ լինել ու վճռական: Այս ամենի մեջ մենք ունենք Աստծու կարիքը և ոչ թե ուրիշ մարդկանց: Ուստի երբ հոգնած եք, կամ հանդիպել եք դժվարության, առանձնացեք մի սենյակում ու խոսեք Աստծու հետ: Ես հավատում եմ, որ Աստված մեզ լսում է, տեսնում և գիտի ամեն ինչ: Նա հզոր է և իմաստուն: Դա նշանակում է, որ Աստված ունի այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է: Ուրեմն խոսիր նրա հետ... քո լեզվով... ասա, թե ինչ է կատարվում քո մտքում և սրտում... Եթե այդպես անես, Ամենակարող Աստված քեզ խաղաղություն, վստահություն և ուժ կտա, կբռնի քո ձեռքը և կառաջնորդի քեզ: Սա սեփական փորձից եմ ասում. Փորձիր ու տես արդյունքը»։
Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, եթե սրտում ու գործերի մեջ կա հավատք, ապա ուժեղ մարդը կարող է հաղթահարել սարերը, և ինչպես Մովսեսի ու նրա ժողովրդի ճանապարհից հեռացվեցին փարավոնն ու նրա պատճառած դժվարությունները, համբերությամբ և հաստատակամությամբ, մենք կարող ենք տեսնել Աստծո օգնությունը: Ղուրանի այաներում Աստված իր ծառաներին խոստացել է, որ եթե նույնիսկ նրանք քիչ ու փոքր լինեն, կհաղթեն մեծ խմբերին: Օրինակ, երբ Աստված Մովսեսին և նրա եղբայր Հարունին առաքելություն տվեց, որ նրանք գնան փարավոնի մոտ, Մովսես մարգարեն ասաց Տիրոջը. «Քանի որ մենք փոքր ենք փարավոնի հսկայական զորության դիմաց, մենք կարող ենք սպանվել, և առաքելության գործը կիսատ կմնա»: Աստված պատասխանեց. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, ես լսում և տեսնում եմ»:
Աստվածային ավանդույթի համաձայն՝ Աստված օգնում է նրանց, ովքեր հավատում և վստահում են Իրեն: Եվ ամբարտավանության ճակատի դեմ պայքարելու Իրանի ժողովրդի ուժի մեծ մասը ձեռք է բերվել միակ Աստծուց աջակցություն ստանալու հույսի ստվերում: Թշնամիներ, որոնք օգտագործել են բոլոր միջոցները Իսլամական հեղափոխությունն ու Իսլամական Հանրապետությունը տապալելու համար, բայց դա նրանց չի հաջողվել: Բավական է նայել արևմտյան երկրների 40-ամյա թշնամությանը: Չնայած նրանք աշխարհի նյութական ուժի կենտրոնն են և այս տարիների ընթացքում ամբողջ ուժով պայքարել են իսլամական հեղափոխության դեմ՝ այն տապալելու համար, սակայն այդ ընթացքում ավելի են թուլացել, իսկ իսլամական Իրանն ուժեղացել է:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խոսքով. «Սա ցույց է տալիս, որ Ամենակարող Աստված հավիտյան մեզ հետ է: Լսում եմ ու տեսնում: Շատ տարօրինակ բան է այս հեղափոխությունը, այն աշխարհի տերերի համար խնդիրներ է առաջացնելու»։