Իրանում գնաճի զսպում և արտադրության աճ (6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i202702-Իրանում_գնաճի_զսպում_և_արտադրության_աճ_(6)
Տնտեսությունն այն ոլորտներից է, որը վերջին երեք տասնամյակում աչքի է ընկել երկրների հզորության մեջ , և դա նույնիսկ պատճառներից մեկն է, որ աշխարհը թեւակոխել է կանոնավոր անցումային շրջան։ Այս հաղորդման ընթացքում կքննարկենք տնտեսության նշանակությունը համաշխարհային համակարգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2023 09:44 Asia/Tehran

Տնտեսությունն այն ոլորտներից է, որը վերջին երեք տասնամյակում աչքի է ընկել երկրների հզորության մեջ , և դա նույնիսկ պատճառներից մեկն է, որ աշխարհը թեւակոխել է կանոնավոր անցումային շրջան։ Այս հաղորդման ընթացքում կքննարկենք տնտեսության նշանակությունը համաշխարհային համակարգում։

Միջազգային հարաբերությունների տարբեր դարաշրջաններում տարբեր բաղադրիչներ դիտարկվել են որպես երկրների հզորության հիմք։ Շատ ժամանակաշրջաններում ռազմական հզորություն ունենալը համարվում էր երկրների ուժեղ լինելու հիմնական պատճառը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած՝ առանց տնտեսական հնարավորությունների ռազմական հզորություն ունենալը չէր կարող երկրների հզոր լինելու պատճառ հանդիսանալ։

Խորհրդային Միության փլուզումից հետո, որը տեղի ունեցավ ռազմական հզորության գագաթնակետին, տնտեսական գործոնի դերը երկրների հզորության մեջ ավելի ընդգծված դարձավ։ Միջազգային հարաբերությունների որոշ տեսաբաններ նույնիսկ ուժի առաջնահերթությունը տվել են համաշխարհային համակարգում երկրների տնտեսական դիրքին, քանի որ ներքին հարթությունում մարդկանց ավելի մեծ գոհունակություն կպատճառի, իսկ  արտաքին հարթությունում կամրապնդի երկրների դիրքերը համաշխարհային համակարգում: Այսօր՝ 21-րդ դարի երրորդ տասնամյակի կեսերին, տնտեսական հզորության կարևորությունն ավելի ու ավելի է ընդգծվում, այնպես որ իրենցից դրական պատկեր ներկայացնելով, երկրներն տնտեսական հնարավորություններն օգտագործում են փափուկ ուժի, տարածաշրջանային և գլոբալ ազդեցության և նույնիսկ ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:

****************

Այսօր տնտեսական գործոնների ազդեցությունը քաղաքական հարաբերությունների վրա շատ ակնառու է դարձել, և մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին ավելի մեծ ուշադրություն է դարձվում այս խնդրին, այնպես, որ ստեղծվեցին տարբեր միջազգային կազմակերպություններ և տարածաշրջանային միությունները տնտեսական դաշտ մուտք գործեցին։ Այդ ժամանակ աշխարհում ստեղծվեցին բազմաթիվ խմբեր. Քսնայակի խումբ, Մեծ Յոթնյակ, Ութնյակի խումբ և այլ խմբավորումներ, որոնք լուրջ մոտեցում ունեին աշխարհում տնտեսական հարցերի նկատմամբ,  և հասկանում էին քաղաքական հարաբերությունների վրա տնտեսական ազդեցությունները։

Տնտեսության դերը երկրների հզորության մեջ նկատելի է , և բացի իրենց սահմանների անվտանգությունն ապահովելուց, կառավարությունները ձգտում են հասանելիություն ունենալ համաշխարհային շուկաներին՝ ավելի մեծ հզորություն ձեռք բերելու համար։ Տնտեսական դիվանագիտություն տերմինը, որն ավելացել է բառապաշարին Սառը պատերազմի ժամանակներից ի վեր, և կիրառվում է վերջին տասնամյակի ընթացքում, տնտեսական նպատակներին հասնելու համար միջազգային քաղաքական գործիքների կիրառման իմաստով է , որը ձգտում է զարգացման նպատակներին և ապահովում է երկրների տնտեսական շահերը համաշխարհային մակարդակով։ 

Տնտեսական դիվանագիտությունը արդիական է ոչ միայն Իրանում, այլ ամբողջ աշխարհում, և հաջողակ երկրները դա դիտարկում են որպես ռազմավարական խնդիր, քանի որ տնտեսական հարաբերությունների վրա ազդելու քաղաքական գործիքների օգտագործումը որոշում է ցանկացած երկրի ազգային շահերը: Զարգացող տերությունների արագ տնտեսական աճը ամրապնդեց նրանց դիրքերը համաշխարհային համակարգում և նույնիսկ տեսակետներ բարձրացրեց գլոբալ կառուցվածքը փոխելու և աշխարհը բազմաբևեռ կարգի անցնելու վերաբերյալ:

***

Նոր գլոբալ համակարգի հիմնական առանձնահատկություններից է տնտեսության կարևորությունը համաշխարհային ասպարեզում։ Ներկայումս տնտեսական հզորությունը մեծապես որոշում է երկրների դիրքն ու դերը համաշխարհային համակարգում։ Մրցակցության այս դաշտում մրցակիցները հաջողությամբ են բարելավում իրենց տնտեսական ցուցանիշները, ինչպիսիք են տնտեսական աճը, մեկ շնչի հաշվով եկամուտը, ներդրումների ծավալը, ազգային արժույթի արժեքը, գիտելիքի վրա հիմնված արտադրանքի արտադրությունը և համաշխարհային ասպարեզում փոխանակումների ծավալը:

Այսօր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում որոշ երկրներ, հատկապես ԱՄԷ-ն և Քաթարը, տարանջատել են իրենց ճանապարհը տարածաշրջանային միտումներից և բռնել այլ ճանապարհ: Այս երկրները ոչ միայն համընթաց են քայլել աշխարհում տնտեսության զարգացման և գլոբալացման գործընթացին, այլև բռնել են իրենց զարգացման ուղին՝ ապավինելով իրենց հարաբերական կարողություններին ու տարողություններին։ Այս ճանապարհն իրականացվել է գերակա տնտեսական հզորություն ունենալու ակնկալիքով։ Թեև զարգացման այս ուղին իրականացվել է նավթի և գազի ռենտայից, այս երկրներն այժմ նպատակ ունեն մինչև 20% նվազեցնել իրենց տնտեսության կախվածությունը էներգետիկ եկամուտներից :

Համաշխարհային համակարգում տնտեսության դիրքի վերաբերյալ մեկ այլ կարևոր կետ նրա անվտանգության գործառույթն է։ Տնտեսական զարգացումը, հասարակական բարեկեցության ստեղծումը և մարդկանց գոհունակությունը տնտեսական պայմաններից, ինչպես նաև տնտեսական ուժի օգտագործումը՝ հասարակությանը արդիական պահելու համար, կբարձրացնի երկրների կառավարությունների գոհունակությունը և կբարձրացնի ներքին անվտանգությունը։ Մյուս կողմից, տնտեսության տնտեսական հնարավորություններն ու դիվերսիֆիկացիան, ինչպես նաև ազգային տնտեսության ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը, նույնպես ունեն անվտանգություն ստեղծող գործառույթ, քանի որ դրա պատճառով մեծ տերությունները չեն կարողանում տնտեսական ճնշում գործադրել։

Սա հատկապես վերաբերում է Չինաստանին: Մինչ ԱՄՆ-ի նախկին կառավարությունը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, փորձում էր մեծացնել տնտեսական ճնշումը Չինաստանի դեմ և կասեցնել այս երկրի տնտեսական աճը, սակայն Չինաստանի տնտեսական նշանակությունը և նրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը և գլբոալ մակարդակում Չինաստանի տնտեսությունից կախվածությունն ձախողման է հանգեցրել ԱՄՆ-ի նախկին  և նույնիսկ ներկայիս կառավարության հակաչինական մոտեցումը:

***

Տնտեսության դիրքի հետ կապված մեկ այլ խնդիր է պատժամիջոցների գործիքային կիրառումը։ Տնտեսության քաղաքական և անվտանգության կարևորությունն այնպիսին է, որ Ամերիկան ​​և եվրոպական երկրները տնտեսական պատժամիջոցներն օգտագործում են որպես իրենց ամենակարևոր գործիքը՝ այլ երկրների աճը կանխելու, արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու և երկրների քաղաքական վարքագծի վրա ճնշում գործադրելու համար։

Սա հատկապես վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը: Օգտագործելով պատժամիջոցների լծակները՝ Ամերիկան ​​և Եվրոպան փորձում են՝ նախ խոչընդոտել այս երկրների տնտեսական աճը, երկրորդ՝ առաջացնել տնտեսական դժգոհություն, արդյունքում՝ քաղաքական դժգոհություն այս երկրների ներսում, երրորդ հերթին՝ խոչընդոտել այդ երկրների արտաքին քաղաքականության դինամիկան և արտաքին քաղաքականությունը կապել անվտանգության խնդիրների հետ, չորրորդ հերթին փոխել այս երկրների քաղաքական վարքագիծը և տնտեսական ճնշումներով ստիպել նրանց ընդունել այնպիսի վարքագիծ, որը հակասում է իրենց զարգացման ռազմավարություններին:

Այս քաղաքականության վերջին օրինակը կիրառվեց ուկրաինական պատերազմում։ Ուկրաինայի պատերազմը ստեղծվել է Ռուսաստանի գլոբալ դիրքին հարվածելու նպատակով, և սկզբից ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները թիրախավորել են ռուսական տնտեսությունը, որպեսզի հասնեն իրենց նպատակներին՝ խեղելով Ռուսաստանի տնտեսությունը։ Իրականում սա ցույց է տալիս տնտեսության դիրքը այսօրվա համաշխարհային համակարգում երկրների դիրքավորման հարցում։