Պատումների պատերազմ (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i203356-Պատումների_պատերազմ_(11)
Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի անհատակության առանձնահատկություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2023 03:48 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի անհատակության առանձնահատկություններին:

2015 թվականին ամերիկյան Los Angeles Times թերթը մի հոդված է հրապարակել Իրանի մասին, որի հեղինակը Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի անհատականության մասին գրել էր,-«Իրանի առաջնորդը շարունակում է մնալ առեղծված»։

Իսլամական  հեղափոխության  առաջնորդն առեղծված է նրանց համար, ովքեր խորթ են իսլամին և նրա ուսմունքներին, բայց Ղուրանական ուսմունքով դաստիարակված   և Աստծո առաքյալի գերդաստանի՝ Ահլ ալ-Բեյթի կյանքին ծանոթ մուսուլմանների համար  Աստծո արդար ծառայի օրինակ  է:

Մի կերպար, ով, ըստ իր թշնամիների, գիտի ճանապարհային քարտեզը, շարժվում է իսլամական ումմայի թշնամիներից առաջ, ուշադիր և մտածված հետևում է աշխարհի զարգացումներին, նրա տեսլականն է ճանապարհ հարթել իսլամական ումմայի համար՝ հասնելու իսլամական նոր քաղաքակրթության և այս բոլորի կողքին նրա ապրելու պարզ ու համեստ վայրը,նրա աղոթքների և  ամենակարող Աստծու առաջ սիրտը բացելու վայրն է։ Իսլամական հեղափոխության առաջնորդի առանձնահատկությունները նկարագրելիս ավելի քիչ է անդրադարձ կատարվել  գրքերի և ընթերցանության նկատմամբ նրա հետաքրքրությանը: Այս  թողարկման ընթացքում կպատմենք Այաթոլլահ Խամենեիի այս յուրահատկության մասին:Ընկերակցեք մեզ:

Այաթոլլահ Խամենեի

***

Տեսաբան Ֆարիդ Զաքարիան ,ով ապրում է  ԱՄՆ-ում և տիրապետում արտաքին քաղաքականության հարցերին, 2013 թվականի օգոստոսին CNN լրատվական հեռուստաընկերության եթերով ասել է․«Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» պատմության ընթացքում  երբևէ գրված լավագույն վեպն է։ Ես բազմիցս ասել եմ, ձեզ՝  գնացեք և  այս գիրքը կարդացեք, «Թշվառները» հասարակագիտական գիրք է, պատմական գիրք է, քննադատական ​​գիրք է, աստվածային գիրք է, գիրք սիրո և զգացմունքների մասին»:

 Ֆարիդ Զաքարիան ապա շարունակելով իր խոսքերն ասել է,-«Այս նախադասությունները  ո՞վ է ասել: Իհարկե  Ֆրանսիայի նախագահը չի ասել, և իրականում այս խոսքերը չեն պատկանում արևմտյան նախագահներից որևէ մեկին, այս խոսքերը պատկանում են մի մարդու, ում Արևմուտքը համարում է իր երդվյալ թշնամին: Նա Իրանի գերագույն առաջնորդ  Այաթոլլահ Խամենեին է»։

Արևմտյան հասարակության մեջ ապրող Ֆարիդ Զաքարիայի նման մարդկանց համար, թերևս, շատ զարմանալի է, որ երկրի կառավարման ամենաբարձր պաշտոնում գտնվող անձնավորությունն այդքան գերագնահատի ընթերցանությունը։ Անկասկած, ավելի զարմանալի կլինի, եթե նա իմանա, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները մեծ կարևորություն են տալիս  ընթերցանությանը: Ինքը՝ Իսլամական հեղափոխության առաջնորդն այս մասին ասել է.«Իմ տան բոլոր անդամները, առանց բացառության, ամեն գիշեր մինչ քնելն ընթերցում են։ Ես էլ եմ նույնը...ընթերցում եմ մինչև քնեմ, գիրքը վայր եմ դնում ու քնում։ Մեր տանը բոլորը, երբ ուզում են քնել, անպայման իրենց ձեռքին գիրք կա»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի մոտ ընթերցելու նկատմամբ սիրո ու հետաքրքրության հետքերը պետք է փնտրել նրա մանկության տարիների մեջ։ Այն տարիներին, երբ տատիկը ձմռանը հին ու Ղուրանական պատմությունների տեսքով բանավոր գրականություն էր փոխանցում թոռներին, դրանք երկար  տարիներ մնում էր նրանց հիշողության մեջ։  Ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն աճում էր մանկությունից մինչև պատանեկություն և երիտասարդություն, իսկ գիրքն ու ընթերցանությունը դառնում էին անհատականությունը զարգացնելու միջոց։ Նա  ընթերցանության նկատմամբ իր ոգևորությունը նկարագրում է հետևյալ բառերով. «Երբ գրքի հանդեպ սերը տարածվի, ընթերցանկությունը կհամարվի ոչ թե ծանր, այլ քաղցր աշխատանք  և հրատապ անհրաժեշտություն, ինչու չէ նաև միջոց՝ զարգացնելու սեփական անձը և որին  ոչ միայն երիտասարդությունը, այլ բոլոր սերունդները և հասարակության խավերը կդիմեն այնպես, ինչպես ուզում են: Եթե ​​մարդ ցանկանում է թարմ մնալ հոգևոր և մշակութային ասպարեզում, նա այլ ելք չունի, քան շփվել  գրքերի հետ: Գրքի տեղը ոչինչ չի կարող լրացնել, ընթերցանությունը պետք է տարածել... Մարդիկ պետք է սովորեն գիրք կարդալ, և գիրքը մտնի նրանց կյանք։ Կյանքիս այն տարիներին, երբ ընթերցում էի  պատմվածքներ, հավանաբար հազարավոր պատմվածքներ եմ կարդացել աշխարհի լավագույն գրողներից։ Նա, ով առնչություն չունի այս գեղեցիկ ու կենսատու աշխարհի՝ գրքերի աշխարհի հետ, անկասկած, զրկված է մարդկային ամենակարեւոր ձեռքբերումներից եւ աստվածային ու մարդկային գիտելիքից»։

Իսլամական հեղափոխության առաջնորդի ընթերցանության ոլորտներից է վեպը։ Այաթոլլահ Խամենեին վեպը համարում է մտքեր ու գաղափարներ փոխանցելու լավ միջոց։ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները»վեպը համարում է հրաշք վիպագրության և գրքի աշխարհում, ինչպես որ Ռոմեն Ռոլանի «Մահաթմա Գանդին» հրաշալի գիրք է համարում մարդկային կերպար ստեղծելու առումով։ Իսլամական հեղափոխության առաջնորդի տեսանկյունից Ռոլանի վեպերը թեմատիկ առումով զիջում են համաշխարհային մակարդակի թիվ մեկ վեպերին, բայց պատկերների նկարագրության, հատկապես հոգեբանական ու մտավոր յուրահատկությունների արտահայտման առումով  հրաշալի գործեր են։ Այաթոլլահ Խամենեին՝ Ուիլ Դյուրանտի «Փիլիսոփայության առանձնատները» գրքի մասին, ասել է, -«Հեղինակը Արևմուտքի փիլիսոփայական թեմաները   ներկայացրել է պոեզիայի նման ամենագեղեցիկ արտահայտություններով... Գիրքը փիլիսոփայական գիրք է, բայց իրանցի գրող ու թարգմանիչը հրաշալի ու գեղարվեստական բարձր ​​ճաշակով  թարգմանել և յուղալի, փափուկ ու քաղցր պատառի նման դրել  է ընթերցողի բերանը»։

*** 

Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև ստեղծագործում է: Նրա գրվածքները, թարգմանություններն ու մեկնությունները կարելի է բաժանել տարբեր խմբերի։ Հետազոտական աշխատությունների շրջանակում կարող ենք անդրադառնալ «Փիշվայե Սադեղ»,(թարգ.Ազնիվ առաջնորդ) «Աղոթքի խորքից», «Իսլամական մտքի ուրվագիծը Ղուրանում», «Խոսք համբերության մասին» և «Միաստվածության ոգին, չաստվածներին երկրպագելու ժխտում» աշխատություններին, որոնցից մի քանիսը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, ազերի թուրքերեն, ստամբուլյան թուրքերեն, իտալերեն, չինարեն և արաբերեն: Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ այաթոլլահ Խամենեին պարսկերեն է թարգմանել Սայեդ Ղութբի «Ապագան իսլամի տիրույթում» և «Հայցադիմում արևմտյան քաղաքակրթության դեմ» երկու աշխատությունները։

Նա  պարսկերեն է թարգմանել նաև «Քեֆահ ալ-Մուսլեմին ֆի Թահրիր Ալ-Հենդ» գիրքը։ Իսլամական հեղափոխության առաջնորդի մյուս գրվածքներից են նրա էպիգրամները, որոնք նա գրել է հատկապես սրբազան պաշտպանության գրականության գրքերի վրա, և այս կերպ լավ գրքեր է ներկայացնում գրքասերներին։ Այս գրքերի մեջ կա «Ես ողջ եմ» վերնագրով գիրքը, որը պարունակում է տիկին Մասումե Աբադի չորս տարվա գերության հիշողությունները Սադդամի բաասական ռեժիմի բանտերում։ Գիրքը սկսվում է հեղինակի մանկությունից և շարունակվում նրա պատանեկության կարևոր հատվածների նկարագրությամբ։ Իրանի վրա Իրաքի ռազմական հարձակման առաջին օրերին նա բուժքույր էր, որն օգնում էր գերեվարված վիրավորներին: Հեղափոխության առաջնորդն այս գրքի մասին գրել է. «Ես գիրքը կարդացի տխրության և պարծանքի երկակի զգացումով և երբեմն էլ թաքուն արցունքներ թափելով: Համբերատարության, տոկունության, հետևողականության և գեղեցկություններն ու  գեշությունենրը և տառապանքներն ու ուրախությունները գեղարվեստորեն նկարագրելու համար, ասացի կեցցե: Մոջահեդների և ազատորդիների հուշերի ու հիշողությունների գանձարանը հսկայական և արժեքավոր պահուստ է, որը պատմությունը դարձնում է հարուստ, իսկ դասերը, որոնք պետք է սովորել՝ բազմաթիվ են: Մեծ ծառայություն է դրանք հանել մտքից ու հիշողություններից ու  հանձնել գրչին, արվեստին ու ցուցադրությանը։ Սա նույնպես թարգմանության կարիք ունեցող գրվածքներից է։ Իմ ողջույններն եմ հղում այս գրքի չորս հերոսուհիներին, հատկապես հեղինակին և պատմող արվեստագետին»:

...

Որոշ ժամանակ առաջ լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան մոսալայում մայիսի 10-20-ը  տեղի ունեցավ Թեհրանի գրքի 34-րդ միջազգային ցուցահանդեսը՝ «Ապագան ընթեռնելի է» կարգախոսով։ Իսլամական հեղափոխության առաջնորդը երեք ժամով այցելել է ցուցահանդես։ Նա գրքի ցուցահանդեսը համարում է ժողովրդական հսկայական համահավաք, որի գերակշռող կողմը մշակույթի ասպեկտն է, և դրա համար էլ այն ուրախալի է և ոգևորիչ։ Ցուցահանդես այցելության ժամանակ ցուցահանդեսի տաղավարներից մեկի պատասխանատուն նրան բանաստեղծությունների գիրք նվիրեց որպես քաղաքավարություն և ասաց. «Գիտեմ, որ դուք պոեզիա եք սիրում»:

Այաթոլլահ Խամենեին պատասխանել է. «Ես գիրքն եմ սիրում եմ»:

Նրա գրադարանում կա ավելի քան 40 հազար գիրք։

Իսլամական հեղափոխության առաջնորդն ասել է.-«Եթե ես հավաքեմ իմ անձնական կյանքի ամբողջ իրերը, այն կարելի է տեղավորել մի  ֆուրգոնում, իհարկե, բացի իմ գրադարանից»: