Ապրիլ 23, 2024 13:13 Asia/Tehran

«Ժամանակակից Իրանի պարծանքները» հաղորդաշարի այս բաժնում կխոսենք իրանցի նշանավոր գիտնական Սաիդ Քազեմի Աշտիանիի մասին 

 

Հարգելի ունկնդիրներ, այսօրվա հաղորդման ընթացքւոմ կխոսենք ժամանակակից Իրանի գիտնականներից մեկի մասին։ Մնացեք մեզ հետ։

Սաիդ Քազեմի Աշտիանին Իրանի լավագույն գիտնականներից է։ Անպտղության բուժման և ցողունային բջիջների ոլորտում ույեցած հաջողությունների շնորհիվ, դոկտոր Աշտիանին գիտական հանրության շրջանում ամենազդեցիկ դեմքերից է թե՛ Իրանում, թե՛ արտասահմանում։ «Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի ստեղծումից հետո, գենետիկայի ոլորտում ասպիրատնական աստիճան ունեցող Աշտիանին նշանակալի դերակատարություն է  ունեցել  Իրանում վերարտադրողական բժշկության և ցողունային բջիջների տեխնոլոգիայի զարգացման գործում։

Այս մեծ գիտնականը ծնվել է 1961 թվականի մարտի 21-ին՝ Թեհրանում։ Նրա երիտասարդական տարիներն անցել են իսլամական հեղափոխության շարժմանը զուգահեռ։ 1979 թվականին նա ընդունվել է Իրանի բժշկական գիտությունների համալսարանի ֆիզիոթերապիայի բաժինը։

Մշակութային հեղափոխության ժամանակ  համալսարանների փակվելու և Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմին մասնակցության պատճառով, Աշտիանին համալսարանն ավարտեց 11 տարի անց՝ 1990թ․։

Սաիդ Քազեմի Աշտիանի

 

1980-ական թվականներին Իրանից մեծ քանակությամբ արժույթ էր դուրս գալիս՝ սրտային հիվանդությունների, անպտղության բուժման և ԱՄԲ-ի (արտամարմնային բեղնավորում) համար։ Այդ փաստն Աշտիանիին ու նրա ընկերներին ստիպեց մտածել անպտղությունն Իրանում բուժելու մասին։ Եվ նրանք ստանձնեցին անպտղության դեմ պայքրաի կենտրոնի հիմնման առաքելությունը։

Մեծ ջանքերի արդյունքում, Քազեմիին հաջողվեց հիմնել «Ռոյան» գիտահետազատական ինստիտուտը։ Ցողունային բջիջների ու անպտղության դեմ պայքարի ոլորտում Իրանի ձեռքբերումներն այս ոլորտներում դոկտոր Քազեմիի շարունակական  ջանքերի արդյունքն են։

«Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտն իր գործունեությունը պաշտոնապես սկսել է 1991 թ․ որպես վերարտադրողական բժշկության և կենսատեխնոլոգիայի բնագավառում բժշկական, գիտահետազոտական ​​և կրթական կենտրոն, Սաիդ Քազեմիի ղեկավարությամբ։ Կենտրոնի հիմնումից մեկ տարի անց՝  ԱՄԲ-ով անպտղության բուժումն արդյունք տվեց և ծնվեց առաջին երեխան։

Գիտելիքի մեծ պաշարը, ինտելեկտը, կառավարման բարձր ունակությունները, նվիրվածությունն աշխատանքին, անկեղծությունն ու մշտական ​​հավատն առ Ամենակարող Աստված,  Քազեմի Աշտիանիին օգնեցին իր կարճ կյանքի ընթացքում հասնել ուշագրավ հաջողությունների, այդ թվում՝ անպտղության բուժման, վերարտադրողական բժշկության և ձվաբջջի սառեցման, սաղմնային ցողունային բջիջների և կենդանիների վերարտադրության (կլոնավորման) ոլորտներում։

2005 թվականին Աշտիանիի նախաձեռնությամբ ստեղծվեց գիտահետազոտական խումբ, որը զբաղվում էր ոչխարների կլոնավորմամբ։

Դոկտոր Քազեմին, ով ինստիտուտին զուգահեռ ղեկավարում էր նաև Թեհրանի Թարբիաթ Մոդարես համալսարանի բժշկական գիտությունների ակադեմիական ջիհադի կենտրոնը, շարունակեց իր ուսումը սաղմնաբանություն մասնագիտացմամբ և 1997 թվականին ստացավ դոկտորի կոչում։

Դոկտոր Քազեմիի գիտական գործունեության արդյունքներից են ԱՄԲ-ի արդյունքում առաջին երեխայի ծնունդը, ձվաբջջի մեջ սերմի ներցիտոպլազմիկ ներարկման արդյունքում առաջին երեխայի ծնունդը, սառեցված սերմնաբջիջների միկրոներարկման արդյունքում առաջին երեխայի ծխնունդը և ցողունային բջիջների առաջին շարքի արտադրությունը։

Հատկանշական է, որ 2003 թվականին Իրանում առաջին տեսակի սաղմնային ցողունային բջիջների արտադրության արդյունքում երկրի անունը ներառվեեց այս տեխնոլոգիան ունեցող երկրների տասնյակում։

 

Դոկտոր Քազեմի Աշտիանին  ստեղծեց Իրանում առաջին պորտալարի արյան բանկը։ Այս արյան ցողունային բջիջները կիրառվում են նույն ընտանիքի անդամների բուժման ոլորտում։  Քազեմին ամեն օր մտածում էր ինստիտուի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ։ Այդ ընթացքում նա ինստիտուտում սկսեց իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչի արդյունքում ձեռք բերվեցին արժեքավոր գիտական նվաճումներ։

Բազմաթիվ միջազգային կոնգրեսներին մասնակցությամբ և «Ռոյան» միջազգային փառատոնի անցկացման նախաձեռնությամբ, Սաիդ Քազեմի Աշտիանին մեծ  ներդրում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության անունը միջազգային ասպարեզում բարձրացնելու հարցում։

 

Կլոնա

 

վորումն ու բջջաբուժությունն Իրանի ու «Ռոյան» ինստիտուտի համար նոր գիտություններ էին։ 2002թ արվեց միք այլ, որը կարևոր դերակատարություն ունեցավ ինստիտուտի հետագա զարգացման համար։ Կենտրոնը ստացավ  ցողունային բջիջների արտադրության  և կլոնավորման լիցենզիա։ Լիցենզիայի տրամադրումից հետո, կենտրոնում սկսվեցին այս ուղղությամբ հետազոտություններ։ Դրանց արդյունքները ներկայացվեցին ԻԻՀ առաջնորդին, ով ցանկություն հայտնեց հանդիպել գիտնականների հետ։

Գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների գիտնականները մշտապես նշում են, որ այաթոլլահ Խամենեին տաղանդավոր իրանցի երիտասարդների աջակցության ամենակարևոր օղակն է։ Իր ելույթներից մեկում, ԻԻՀ առաջնորդը որպես գիտական ջիհադի օրինակ է ներկայացրել  Քազեմի Աշտիանիին։

2007թ «Ռոյան» ինստիտուտի կատարած այցի ժամանակ առաջնորդն ասել է․ «Այս է պատճառը․ որ ես սիրում եմ հանգուցյալ Սաիդ Քազեմիին։ Ես գնահատում եմ այդ թանկագին երիտասարդին։ Նրա գործողությունները, կառավարումը, աշխատանքի ձևը մի ամբողջություն էր այն ամենի, ինչ մարդը սիրում է ու ինչին ձգտում է»։

 

2003թ հաղորդումներից մեկն ԻԻՀ ռադոիհեռուստատեսության լրատվական բաժնմի հաղորդավարն այսպես սկսեց․ «Իրանը տասերորդ երկիրն է, որին հաջողվել է բազմացնել ու սառեցնել մարդու ցողունային բջիջները։ Այս շատ կարևոր գիտական ​​նվաճումը, որն աշխարհում հայտնի է որպես բժշկական հեղափոխություն, Իրանին տրվել է «Ռոյան» համալսարանի գիտահետազոտական ​​ինստիտուտի հավատարիմ գիտնականների և հետազոտողների ջանքերի շնորհիվ»։

Հանգուցյալ Աշտիանիի ընկերներն ու գործընկերները մշտապես մեջբերում են նրա այս խոսքը․ «Այսօր մենք ազդեցիկ ենք ու վաղը՝ ազդեցության արդյունք։ Եվ այսօր մեր գործը պետք է ճիշտ կատարենք, որ վաղը ազդեցիկ լինենք»։

Եվ այսօր Իրանում ամենուր մարգարիտի պես փայլում են բժիշկ Քազեմիի գործերն ու աշխատանքի արդյունքը։

1982 -1986 թվականներին Ֆաթեմեհ Զահրայի անվան վերականգնողական կլինիկաների ցանցի հիմնումը նրա  ամենագեղեցիկ գործերից էր:

Վերականգնողական գիտությունների ֆակուլտետի համակարգմամբ, հանգուցյալ Աշտիանին Զահեդանում հիմնեց մեկ այլ բուժկենտրոն և հույսի լույսով լուսավորեց այդ շրջանի աղքատ ժողովրդին։

Նրա կարևոր ձեռքբերումներից են 2006թ․ Արևմտյան Ասիայում առաջին կլոնավորված ոչխարի՝ Ռոյանայի  ծնունդը, Վերարտադրողական գիտությունների և ցողունային բջիջների միջազգային փառատոնի շրջանակներում 24 նիստերի անցկացումը, Արևմտյան Ասիայում պորտալարի արյան ցողունային բջիջների ամենամեծ բանկը, դոկտոր Քազեմիի անվան միջազգային մրցանակի շնորհումն աշխարհի ամենահաջողակ կենսաբան գիտնականներին, «Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի անպտղության բուժման ծառայությունների արդյունքում ավելի քան 40 հազար երեխայի ծնունդը և Իրանում սաղմի սառեցման արդյունքում  առաջին երեխայի ծնունդը։

Ցավոք, 2005 թվականին երիտասարդ գիտնականի սիրտը դադարեց բաբախել։ Նրա մահվան կապակցությամբ հղած ուղերձում ԻԻՀ առաջնորդն ասել է․ «Ափսոսանքով ու դառնությամբ լսեցի հավատարիմ և ջիհադական գիտնական, դոկտոր Սաիդ Քազեմի Աշտիանիի մահվան լուրը և ափսոսացի այդ արժեքավոր մարդու կորստի համար, ով հույսի և նորարարության աղբյուր էր։ Նա հեղափոխության արդար զավակներից էր և այն օրհնյալներից, ովքեր երկրին գիտական ​​պայծառ ապագա են խոստանում։ «Ռոյան» ինստիտուտը, որտեղ աշխատում են կենսաբանական գիտությունների ոլորտում նորարար և ջիհադական գիտնականներ, իր ստեղծման, աճի և առաջխաղացման համար ​​պարտական ​​է այս երիտասարդ գիտնականի հավատքին և համառությանը...»:

Այն լույսը, որ վառեց դոկլտոր Աշտիանին՝ գիտկան հետազոտությունների և գիտության ​​սահմաններն ընդլայնելու համար, այսօր շարունակում է  վառ մնալ իրանցի գիտնականների ձեռքում և շարունակելու է վառվել, նրանց տանելով դեպի նոր նվաճումներ ու նոր գագաթներ։

 

Պիտակ