Ապրիլ 24, 2024 13:26 Asia/Tehran

Ծերանոցում ապրող մարյրն իր վեց զավակներին ասում է, որ իր վերջին օրերը ցանկացնում է  անցկացնել իրենց հին տանը, նրանց հետ միասին։



Երեխաները, որոնք տարբեր պատճառներով տարաձայնություններ ունեն իրար հետ, մի հարկի տակ հավաքվելով կրկին հիշում են մանկության ուրախ օրերը և հետևում մոր պատրաստություններին ։

1989 թ. Ֆաջր կինոփառատոնում ցուցադրվեց մի ֆիլմ, որը համարվում է իրանական կինոյի ամենաիրանական ֆիլմը:

Ավանդույթների կարևորությունը, ինչպես օրինակ ընտանիքի անդամներին համախմբելը, խրախուսելով վայելել հարազատների հետ անցկացրած ժամանակը, անցյալից եկած հասկացություններ են, որոնք այսօր արդիական չեն։ Սակայն Ալի Հաթամիի  «Մայրիկը» հոգեհարազատ ու պարզ ֆիլմում, հերոսները կապված են անցյալի հետ։

 

«Մայրիկ» ֆիլմն Իրանի կինոյի պատմության լավագույն ֆիլմերից է, որը բարձր գնահատական է  ստացել կինոքննադատների կողմից։ Ֆիլմում խաղում են ժամանակի լավագույն իրանցի դերասանները։ Նրանց  թվում են Յադ Մոհամմադ Ալի Քեշավարզը,  Ամին Թարխը,  Ռուղիյե Շիրեհ Ազադին,  Ֆարիմահ Ֆարջամին,  Համիդա Խայրաբադին, Ջամշիդ Հաշեմ Փուր Աքբար Աբդին և շատ ուրիշներ:

Դերասանների փայլուն խաղի և լավ սցենարի ու ռեժիսորական աշխատանքիւ շնորհիվ, ֆիլմը բազմաթիվ մրցանակներ նվաճեց Իրանի «Ֆաջր» 8-րդ միջազգային կինոփառատոնում: «Լավագույն կին դերասան» անվանակարգում բյուրեղյա սիմորղը ստացավ Ռուղիյե Շիրեհ Ազադին, ով խաղում էր մոր դերը։ Իսկ «Լավագույն երկրորդ պլանի տղամարդ դերասան» անվանակարգում բյուրեղյա սիմորղը ստացավ Աքբար Աբդիին: «Լավագույն գրիմ» անվանակարգում բյուրեղյա սիմորղը ստացավ Աբդուլլահ Էսկանդարին։ Ֆիլմն առաջադրվել է փառատոնի այլ անվանակարգերում։ Մոհամմադ Ալի Քեշավարն առաջադրվել է «Լավագույն տղամարդ դերասան»,  Ֆարիմա Ֆարջամին՝ «Լավագույն երկրորդ պլանի կին դերասան»  և իսկ Աքրամ Մոհամմադին՝ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։

Էկրան բարձրանալուց հետո ֆիլմը դիտեց 1 միլոն 676 հազար հանդիսատես։ Արդյունքում, այն ներառվեց  տարվա ամենահայտնի ֆիլմերի վարկանիշային ցանկում և դարձավ տարվա չորրորդ ամենավաճառված ֆիլմը։

 

Հաղորդավար

Մայրը մշտապես իր ուրույն տեղն է ունեցել արվեստում ու գրականության մեջ, իսկ համաշխարհային կինոյի պատմության մեջ մայրերի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել։ 2017 թվականին Դարեն Արոնոֆսկին նկարահանեց «Մայրիկ» ֆիլմը։ Նրանից շատ առաջ Անդրեյ Տարկովսկին նկարահանել էր «Հայելի» ֆիլմը, նորից մոր մասին։

Իսկ Ալի Հաթամին «Մայրիկ»  ֆիլմով իրանի դրամատիկ կինոյի պատմության մեջ ավելացրեց մոր կարգավիճակին վայել ստեղծագործություն։  

Իր հարցազրույցներից մեկում ռեժիսորն ասել է․ «Տարբեր երկրների գրականության, նույնիսկ  դրամատիկական գրականության մեջ կա «Մայրիկ» կոչվող կատեգորիա։ Նման ֆիլմեր նկարահանվել են Խորհրդային Միությունում։  Գերմանիայում նման ֆիլմ է  նկարահանել  Բերտոլտ Բրեխտը, իսկ  Հնդկաստանում  նկարահանվել է  «Մայր Հնդկաստան» ֆիլմը։

Մոր նկատմամբ տարբեր ազգերի վերաբերմունքը  կախված է այդ ազգերի տրամադրություններից ու հույզերից, իսկ մոր մասին խոսելիս, քանի որ խոսքը ավելի ընդհանուր հարցի մասին է, սովորաբար անդրադառնում է կինոհասարակության ընդհանուր հատվածին։ Եվ ես շատ էի ցանկանում նկարահանել ֆիլմ մոր մասին, որպեսզի իմ աունը դրվեր նման սուրբ բառի կողքին։

Բացի այդ, ես տեսնում էի, որ բացի բանաստեղծություններից ու այլ գրականությունից, մեր կինոյում բացակայում են մոր մասին ստեղծագործությունները և այդ տեղը դատարկ էր։ Ես ցանականում էի լրացնել այն։ Ես ցանակնում էի, որ իրանական կինոյում լինի մոր մասին ստեղծագործություն։ Եվ նկարահանեցի «Մայրիկ» ֆիլմը»։

Ալի Հաթամնի կյանքից հեռացավ ֆիլմի նկարահանումից մոտ 7 տարի անց։ Մահից առաջ իր հարցազրույցներից մեկում Հաթամին ասել է․ «Կարծես թե պետք է հեռանամ կինոյից։ Գուցե սա սիրո ավարտն է, իսկ եթե կա մահ, երբեք ոչնինչ սարսափելի չէ։ Այնպես ինչպես «Շահնամեում» կամ ինչպես ես եմ մահը պատկերել իմ ֆիլմերում «Դելշոդեգա» և «Մայրիկ» ֆիլմերում։ Իմ ֆիլմերում ես մաքրագործում եմ իմ կերպարներինմահից առաջ»։

 

Պատկեր «Մայրիկ»  ֆիլմից


Հաղորդավար

 

Ալի Հաթամիին անվանում են իրանական կինոյի Սաադի։ Պատճառը նրա ֆիլմերում առկա պոեզիան է։  «Մայրիկ» ֆիլմը նույնպես բացառություն չէ։ Այն կարող է հավակնել իրանական կինոյի ամենապոետիկ ֆիլմերից մեկի կոչմանը։Պոեզիան այս ֆիլմում առկա է ամենուր, կադրերում, երկխոսություններում, պատկերներում։

Ֆիլմի հերոսուհին ցանկանում է  իր կայնքի վերջին երկու օրն անցկացնել իր հին տանը։ Նրա այս որոշումը ոչ մի կապ չունի ներքին ցանկության կամ վերջին ցանկության հետ։ Նրա միակ ցանկությունը երեխաներին կրկին համախմբելն է։ Այս ֆիլմում և՛ հերոսները, և՛ խաղերը յուրահատուկ են։ Իրականում յուրաքանչյուրը հասարակության խորհրդանիշն է։

Մուհամեդ Իբրահիմը, ում մարմնավորել է  Մոհամմադ Ալի Քեշավարզը,  հարուստ մարդ է, ով ոչխարի աղիքներ է արտահանում Գերմանիա, իսկ անձնական կյանքում ունե միայն չեքի գրքույկ։

Ջալալ ալ-Դինը, ում մարմնավորել է Ամին Թարախին՝ մտավորական ու բարեկիրթ մարդ է, ում հետ կնոջ  շփվելու միջոցը ձայներիզ  ձայնագրելն է։ Նրանք պայմանավորվել են երեխա չունենալ։

Մահ Մունիրը, ում մարմնավորել է հանգուցյալ Ֆարիմա Ֆարջամին, հոգեբանական խնդիրներ ունի։ Նա տառապում է սուր դեպրեսիայից, հիասթափված է և հասարակությունից մերժված,  հարցականներով լի անձնական կյանքով:

Ղոլամռեզան, ում մարմնավորում է Աքբար Աբդին, մտավոր հետամնացություն ունի։

Մահ Թալեաթը, որին մարմնավորում է Աքրամ Մոհամադին, ընտանիքի մյուս դուստրն է: Նա  Օս Մեհդի Նաջարի կինն է և աղքատ է։ Սակայն նա ընտանիքի ամենաերջանիկ անդամն է։

Ջամալը, ում մարմնավորել է  Ջամշիդ Հաշեմփուրը, ընտանիքի խորթ տղան է, ում մայրը չի նայում որպես ամուսնու դավաճանության արդյունք։

Նման թեմայով ֆիմլեր նկարահանվել են նաև Հոլիվուդում ու այլ երկրներում, սակայն «Մայրիկը» ամբողջովին իրանական ու շատ տպավորիչ ֆիլմ է։

 

Հաղորդավար

Ներկայացնում ենք ֆիլմի գեղեցիկ երկխոսություններից մի քանիսը

 Մի ափսե կերակուր դիր Ղոլամռեզայի մոտ․ կեսգիշերին սոված կմնա․․․

Մոհամմադ Իբրահիմի համար մոխրաման դրեք․․․

Զգույշ եղիր, Մահ Մունիրը պետք է խելամտորեն ընդունի իր հաբերը և չքնի․․․

Տեսեք,  ինչ է նա ցանկանում, որ  պատրաստեք․․․

Գիշերը քնեք, որպեսզի կարողանաք վաղ առավոտյան արթնանալ․․․․

Վաղը շատ գործ ունես...

 

Կադրերից մեկում մայրն ասում է․ «Ճաշի ժամանակ մի լացիր, մարդկանց ուտելիքը մի՛ թունավորիր։ Ես ունեմ նաև մեծ սամովար և թեյի սպասք,  մի փնտրեք սպասք։ Հարգեք երեխաներին ոչ թե շռայլությամբ այլ վարքով։ Սեղանը զարդարում է տանտիրոջ մաքրությունը, ոչ թե բրնձի փլավը։ Հարգեք ձեր մոր կին լինելը։ Միսը շատ մի մանրացրու, թե չէ կասեն որ ճաշի մեջ միայն սոխեռած ու դեղին ոլոռ ունի։ Մնաց հալվան՝ մահացածի հարազատների համար։ Դա մահվան միակ քաղցրությունն է, որ աղոթքի համ ունի։

Տանը լավ յուղ ունենք, զաֆրան էլ կա։ Սակայն յուղն ու քաղցրը կարևոր չեն։ Կարևորը հարգանքն է, որ ողջերը տալիս են մահացածներին։

Մտահոգվում են նրա համար։ Վախենում եմ, որ մնացել է․․․

 

 

Հաջորդ ծրագրում կխոսենք մեկ այլ ֆիլմի մասին։

Աստված ձեզ հետ։