Իսլամական հեղափոխության գիտական, մշակութային և գեղարվեստական նվաճումները (1)
Ժամանակի առումով ինչքանով որ հեռանում ենք Իսլամական հեղափոխության հաղթանակի տարիներից այնքանով էլ մեծանում է հեղափոխության նվաճումներին ու իսլամական հանրապետության առաջադիմություններին անդրադառնալու կարևորությունը: Ակնհայտ է, որ Իրանի դեմ փափուկ պատերազմում թշնմու ռազմավարական նպատակներից մեկը՝ Իրանի ժողովրդի ու աշխարհի մյուս երկրների մուսուլմանների՝ մասնավորապես երիտասարդների մոտ հիասթափություն առաջացնելն է: Առկա դժվարություններն ու խնդիրները չափազանց մեծ ու անհաղթահարելի ներկայացնելով թշնամին
Յուրաքանչյուր քաղաքկան համակարգի գործունեությունը գնահատելու համար նրա ձեռքբերումներին ադրադարձ կատարելը անխուսափելի է, քանի որ յուրաքանչյուր իշխանության նվաճումները համարվում են նրա գործունեության հայելին և մեծ դեր ունեն այդ իշխանության գործունյա կամ անգործունյա լինելն ապացուցելու մեջ, ուստի այս առումով Իրանի իսլամական համակարգն էլ բացառություն չի կազմում:
Իրանական 1369թ.-ից (1991թ.) առյսօր ԻԻՀ-ն հնգամյա հինգ զարգացման ծրագիր է անցկացրել և շուտով գործադրման է հանձնվելու զարգացման 6-րդ ծրագիրը: Մի կողմից զարգացման ծրագրերի իրագործումը որպես ներքին գործոն և մյուս կողմից համաշխարհային զարգացումները որպես արտաքին գործոն, տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային տարբեր կողմերով ակնառու ազդեցություն են ունեցել Իրանի զարգացման ուղու տարբեր բաժինների վրա:
Այս ձեռքբերումները վերլուծելու և հաշվարկելու համար, որպես գնահատման ցուցանիշ և չափանիշ հարկավոր է հաշվի առնել երկու կարևոր սկզբունք, որպեսզի վերլուծությունները ուղորդվեն իրատեսությամբ: Նախ պիտի նկատի առնել այն պայմանները, որի մեջ առաջացել և ստեղծվել են այդ նվաճումները և ապա Իրանի իսլամական համակարգի հզորությունը հիշված պայմաններում:
***
Այն կարևոր իրականությունը որին հենց սկզբից պիտի անդրադառնալ, Իրանի իսլամական հեղափոխության մշակութային հեղափոխություն լինելն է: Իսլամական հեղափոխությունը ձևավորվեց հասարակության տարբեր շերտերի հատկապես երիտասարդների մեջ հեղաշրջման, մշակութային զարգացման և իսլամական արժեքներին վերադառնալու արդյունքում: Իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն է՝ կերտել իսլամական օրինակելի և մարդկային ու զարգացման բարձր ցուցանիշերով օժտված մի հասարակություն: Իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին, մշակույթը համարել է մի ժողովրդի անկախության և ազգային արժեքների հիմքը: Փահլավի դինաստիայի կողմից հասարակության մշակութային կործանումը այդ ժամանակաշրջանի ամենամեծ վնասներից համարելով նա ասել է, որ դրա վերականգնումը ավելի բարդ գործընթաց է քան հասցված նյութական վնասների վերականգնումը:
Հետևաբար չենք կարող կասկածել, որ իսլամական հեղափոխության ամենավեհ նպատակներից մեկը հասրակության մշակութային բարեփոխումը և մշակութային զարգացման համար ենթահող պատրաստելն է: Այժմ հարցն է առաջանում, որ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարիներից առայսօր ինչքանո՞վ է իրականացվել այդ նպատակները և հեղափոխության արդյունքում ձևավորված համակարգը արդյո՞ք կարողացել է բավարարել այդ ոլորտի սպասելիքները:
Գիտենք որ յուրաքանչուր էթնիկ խմբի ինքնությունը, հիմունքներն ու համախմբվածությունը կախված է նրա մշակութային անցյալից, զարգացած քաղաքակրթությունից: Միջազգային ասպարեզում յուրաքանչյուր ժողովրդի հզոր դիրքից հանդես գալու գրավականը նրա անկախությունն է ու մշակութային հարստությունը: Չնայած որ Իրանցիները հարուստ ու վաղեմի մշակույթի տեր ժողովուրդ են եղել, սակայն հեղափոխության հաղթանակից կես դար առաջ այդ մշակույթը մեծ ու լուրջ վնասներ է կրել իրանցի պետայրերի՝ օտարներից և հատկապես արևմուտքից խիստ կախված և ազդված լինելու պատճառով: Այնպիսի վիճակ, որ եթե վերջ չգտներ հեղափոխության վերելքի և իսլամական շարժման միջոցով՝ իրանական մշակույթը կանգնելու էր աննկարագրության և վերացման վտանգի առջև:
Հեղափոխությանը նախորդող տարիներին իրանական հասարակությունը, հիասթափված, մոլորված և ճնշված հասարակություն էր: Այս վիճակը առաջացել էր Ղաջարների թագավորների անարժանության, սահմանադրական հեղափոխության ժամանակներում ժողովրդի անհաջողության և Փահլավի դինաստիայի 57 տարի տևած ժամանակաշրջանում Իրանի վրա օտար ուժերի տիրապետության օրըստօրե մեծացման բերումով: Իսլամական հեղափոխության լույսի ներքո Իրանի ժողովուրդը նոր ուժ է ստանում և վերջ են գտնում ճնշվածության և անինքնավստահության սև օրերը: Իսլամական հեղափոխությունը հոգեբանական մեծ հեղաշրջում է առաջացնում իրանցի երիտասարդների մեջ, նրանց արթնացնում է անտարբերության ու անփութության խոր քնից և ուղղորդում դեպի զարգացման ու երջանկության ուղին:
***
Իսլամական հեղափոխությունը ձևավորվել է իսլամական մշակույթի առանցքայնությամբ և հասարակության մեջ փչելով բարոյականության շունչը՝ առաջացրեց առաջ շարժվող ու կատարելագործվող մի շարժում: Որպես իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ և Իրանի Իսլամական Հանրապետության հիմադիր, իրանական 1357թ. բահման ամսի 22-ից մինչև մահ՝ 1368թ. խորդադ ամիսը, լուսահոգի Իմամ Խոմեյնին՝ ելութների, հղած ուղերձների և հաղորդագրությունների տեսքով բազմիցս անդրադարձել է հեղափոխության և ԻԻՀ-ի համակարգի մի շարք նվաճումներին, որոնց կարևորագույնը գուցե մշակութայի ձեռքբերումն է: Իր ելույթներից մեկում նա ասել է.
«Բազմաթիվ են այն բարիքները ինչ Բարձրյալն Աստված շնորհել է մեր ժողովրդին: Դրանցից մեկը մշակութային ու բարոյական շեղումներից փրկվելն է: Ազատվելով այդ կապանքներից նվաճում ենք մշակույթի ու բարոյականության բարձունքները և դրանից առավել պատերազմի ճակատներում մեր հաղթանակներն ու ավելի վեհ ու բարձր երևույթը սեփական «Ես»-ին հաղթելն է ինչը իրականացվել է մեր երկրի մեծ թվով երիտասարդների կյանքում»: