Ակնարկ՝Իրանի 34-րդ "Ֆաջր" կինոփառատոնին
Իրանական "Ֆաջր" միջազգային կինոփառատոնն իր աշխատանքն սկսել է 1983 թվականի փետրվարից, Իրանի "Ֆարաբի" կինոարվեստի հիմնադրամի և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության նախաձեռնությամբ: Փառատոնի 33-րդ շրջանում միջազգային բաժինն առանձնացավ և այդ տարվանից սկսած կայանում է ամեն տարի մայիս ամսին: Փետրվարի 11-ին Թեհրանում տեղի ունեցավ բուն միջոցառումը, որում տարբեր բաժիններում ներկայացվեց 22 ֆիլմ: Այս տարի առաջին անգամ փառատոնին ներկայացվեց նաև 8 անիմացիոն ֆիլմ: Փառատոնին մասնակցում է
Վավերագրական բաժնի "Լավագույն ֆիլմ" մրցանակին արժանացավ " Ա 157 " ֆիլմը, որի ռեժիսորն է Բեհրուզ Նուրանիփուրը: "Լավագուն ռեժիսոր" մրցանակը ստացավ Մեհրդադ Օսքուին` "Լուսաբացի երազանք" ֆիլմի համար: Իսկ "Միակողմանի բնակիչներ" ֆիլմի համար Ռեզա Թեյմուրին արժանացավ "Լավագույն օպերատոր" մրցանակին: Հատկանշական է, որ Նուրանիփուրը հեղինակել է մեծ թվով վավերագրական ֆիլմեր: Նրա խոսքերով, այս ֆիլմը նկարահանելիս փորձել է ներկայացնել սիրիացի աղջիկների տառապանքները, հատկապես վերջին դեպքերից հետո և պատերազմի ժամանակ: Նա փորձել է ներկայացնել թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, որոնց համար մարդկային արժեքները կարևոր չեն: Խոսելով ԻԼԻՊ-ի բռնությունների մասին, նա ասում է ."ԻԼԻՊ խմբավորումը կարողացել է շարունակել իր գործունեությունը մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ, որոնք հենց իրենք են ձևավորել այդ խմբավորումը: Իսկ այդ խաղի զոհը դարձել են Սիրիայի բնակիչները": Նա հավելում է "Բնականաբար, արվեստասերները, տեսնելով այդ բոլոր վայրենությունները, չէին կարող լռել: Նրանք փորձում են տարբեր ձևերով ճշմարտությունը ներկայացնել աշխարհին":
"Ա 157" ֆիլմը մասնակցել է մի քանի փառատոների: Այն պատմում է երեք սիրիացի աղջիկների մասին, որոնք պատերազմի ժամանակ կորցրել են իրենց ծնողներին և բնակվում են Թուրքիայի սահմանամերձ ճամբարներում: Ֆիլմը պատմում է նրանց ճակատագրի մասին: Նրանք կանգնած են լուրջ խնդրի առջև, քանի որ հղի են, սակայն վախենում են խոսել այդ մասին, ցածր տարիքի պատճառով: Ֆիլմը կենտրոնանում է աղջիկների կյանքի այդ ժամանակաշրջանի խնդիրների վրա: Ռեժիսորը ֆիլմը նկարահանել է շատ գեղեցիկ և այն շատ ազդեցիկ է: Որոշ մասնագետների կարծիքով սակայն, հնարավոր էր այս դառը իրականության կողքին ցույց տալ աղջիկների սրտում պահվող հույսը, որպեսզի կինոդիտողի համար ֆիլմի դիտումն ավելի թեթև լիներ և ֆիլմում առկա դառնությունը մի փոքր մեղմանար:
Հատկանշական է, որ իրանական ֆիլմերի մրցավարական կազմը բաղկացած էր 7 հոգուց: "Սոդայե Սիմորղ" բաժնում Սաիդ Ռուսթայիի "Հավերժություն և մեկ օր" ֆիլմը շահեց մրցանակ: Այն մեծ ուշադրության արժանացավ կինոքննադատների ու հեռուստադիտողի կողմից: Ֆիլմը ստացավ 9 Սիմորղ մրցանակ: Այն ռեժիսորի առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն է: Նախկինում նա նկարահանել է միայն կարճամետրաժ ֆիլմեր: Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որը պատրաստվում է իրենց աղջկա հարսանքին: Սակայն տեղի են ունենում դեպքեր, որոնց արդյունքում քույրերի ու եղբայրների հարաբերությունները սառում են: Ֆիլմն առանձնանում է նրանով, որ դերասանները հանդես են գալիս մեկից ավելի կերպարներում: "Հավերժություն և մեկ օր"-ը խոսում է այն ընտանիքների մասին, որոնց առջև ծառացած են մեծ թվով ֆինանսական խնդիրներ , սակայն նրանք ապրում են լավ ապագայի հույսով: Իհարկե նման սոցիալական ֆիլմի նկարահանումն առաջին անգամ չէ և թեման ծանոթ է հեռուստադիտողին: Ֆիլմի դերակատարները փորձել են հնարավորինս պարզ ներկայացնել հերոսների ապրումները: Ֆիլմը փայլում է նաև խնդրի նկատմամբ ռեալիստական ու ոչ ստանդարտ մոտեցմամբ:
Մոհամմեդ Հոսեյն Մահդավյանի "Փոշու մեջ կանգնած" ֆիլմը փայլեց փառատոնի ժամանակ և "Լավագույն ֆիլմ" անվանակարգում արժանացավ «Բյուրեղյա Սիմորղ» մրցանակի և ևս երեք այլ մրցանակների : Ֆիլմը պատմում է Հաջ Ահմեդ Մոթեվասելյանի կյանքի մասին, ով Իրաքի կողմից Իրանի դեմ հրահրված 8-ամյա պատերազմի հրամանատարներից էր: 1983թ. նրան և երեք այլ դիվանագետների առևանգեցին Իսրայելի գաղտնի ուժերը: Նրա ֆիլմն անդրադառնում է պատերազմի նահատակներին, գեղեցիկ կերպով վերարտադրելով դեպքերը: Մոհամմեդ Հոսեյն Մահդավյանը նկարահանել է ևս մի քանի վավերագրական ֆիլմեր` նույն պատերազմի մարտիկների վերաբերյալ: Հաջ Ահմեդ Մոթեվասելյանը ծնվել է 1954թ. Թեհրանում և ինչպես արդեն նշեցինք, Իրան-Իրաք պատերազմում եղել է հրամանատար: Նրա ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հատնի չէ: Սակայն որոշ աղբյուրների համաձայն, նա և մյուս երեք առևանգված դիվանագետները սպանվել են: Այլ աղբյուրների վկայությամբ, նա դեռևս պահվում է Իսրայելի բանտերից մեկում: Ընդհանուր առմամբ, քննարկելով այս տարվա "Ֆաջր" կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը, կարելի է ասել, որ դրանք հիմնականում անդադարձել են ընտանեկան ու սոցիալական հարցերի: Փառատոնին մասնակցել են նաև դետեկտիվ և երգիծական ժանրերի ֆիլմեր: Այստեղ հարկ է անդրադառնալ նաև "Թիկնապահը" ֆիլմին, որի ռեժիսորն է հայտնի իրանցի ռեժիսոր Էբրահիմ Հաթամիքիան, ինչպես նաև "Շունչ" ֆիլմին, որոնք անդրադարձել են պատերազմին: "Ազգային հայացք" Սիմորղն այս տարի ստացավ Նարգես Աբիարը: Բարձր գնահատականի արժանացան "Վիշապը մթնում է" "Փոշու մեջ կանգնած", "Հավերժություն և մի օր" , "Թիկնապահը" և "Բարքոդ" ֆիլմերը: Հեռուստադիտողի մրցանակին արժանացավ Սաիդ Ռուսթայիի և Սաիդ Մալեքանի "Հավերժություն և մեկ օր" ֆիլմը: