Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (1)
https://parstoday.ir/hy/radio/iran-i85085-Գիտական_հեղափոխությունը_և_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում_(1)
Այս ծրագրում կխոսենք վերջին երկու տասնամյակներում Իրանում գիտական առաջընթացի ու ձեռքբերումների մասին: Այս հաղորդումն Իրանի արդյունաբերության վերաբերյալ ծրագրի առաջին մասն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2018 12:03 Asia/Tehran

Այս ծրագրում կխոսենք վերջին երկու տասնամյակներում Իրանում գիտական առաջընթացի ու ձեռքբերումների մասին: Այս հաղորդումն Իրանի արդյունաբերության վերաբերյալ ծրագրի առաջին մասն է:

 

Բարև Ձեզ, հարգելի ռադիոունկնդիրներ: Իրանը հնագույն ժամանակներից եղել է  քաղաքակրթության ու գիտության օրրան: Եվ այսօրվա ներկա քաղաքակրթությունը մեծ մասամբ ժառանգել է այն ձեռքբերումներն ու հաջողությունները, որ այս երկրում ձեռք են բերվել տարբեր ժամանակաշրջաններում:

Չնայած այդ ձեռքբերումներն Իրանի պատմության մեջ ուղեկցվել են վայրիվերումներով, սակայն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը և Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ավարտը, շրջադարձային դարձան ԻԻՀ գիտության  արտադրության և աճի համար: Հաշվի առնելով Իրանում գիտության և գիտական կրթության կարևորությունը, երկրում հաստատվեց "Ուսուցիչների շաբաթ", որպեսզի հնարավորություն ստեղծվի գնահատել ուսուցիչների, դասախոսների և պրոֆեսորների աշխատանքը: Անձինք, ովքեր մոմի նման վառվում են, որպեսզի ժողովրդի համար ուղեցույց դառնան: Իրանի ժողովուրդը, հիմնվելով իր կրոնի ու մշակույթի վրա, մեծ կարևորություն է տալիս գիտությանն ու գիտնականներին, քանի որ համոզված է, որ աշխարհի երջանկությունը և մարդկանց ապագան ուսուցիչների ու կրոնական առաջնորդների ձեռքում են: Իրանի իսլամական հանրապետությունը, հենվելով այս կարծիքի վրա, վերջին տարիներին գիտության ու կրթության ոլորտներում միջազգային մասշտաբով մեծ ձեռքբերումներ է ունեցել և համաշխարհային մասշտաբով առաջընթաց է արձանագրել  գիտության արտադրության ոլորտում: Այս հաղորդաշարի նպատակն է ձեզ ներկայացնել գիտության ոլորտում Իրանի հսկայական ձեռքբերումները: Հետևեք մեզ, որպեսզի միասին ծանոթանանք այս ձեռքբերումներին ու հաջողություններին:

Իրանի գիտական առաջընթացը վերջին 15 տարիների ընթացքում

 

 

Իրանի իսլմական հանրապետությունը,  չնայած մի շարք երկրների կողմից սահմանված շրջափակումներին, վերջին երկու տասնմայակներում հետազոտության ու գիտության ոլորտներում մեծ ձեռքբերումներ է արձանագրել: Որպես օրինակ, Իրանի համալսարանականների թիվը հեղափոխությունից առաջ կազմում էր 100 հազար ուսանող, վերջին տարիներին հասել է մոտ 4 միլիոն հոգու: Մյուս կողմից, Իրանի բնակչությունը, վերջին չորս տասնամյակների ընթացքում աճել է մոտ երեք անգամ, 30 միլիոնից հասնելով 80 միլիոնի: Իրանի համալսարանների ուսանողների թիվը աճել է մոտ 40 անգամ: Հատկանշական է, որ գիտության ոլորտում Իրանի արձանագրած աճն ու զարգացումը հնարավոր են եղել սոցիալական արդարության շնորհիվ:  Օրինակ` կրթության ոլորտում գենդերային հավասարության պահպանումը: Այսօր Իրանի համալսարանների ուսանողների մոտ կեսը կանայք են: Բացի այդ, մեծ ուշադրություն դարձնելով հատկապես սահմանամերձ շրջանների վրա, հնարավորություն է  ստեղծվել, որպեսզի հասարակության բոլոր խավերն ունենան տարրական և բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն:

Կանայք, տղամադրկանց կողքին, մեծ դերակատարություն են ունեցել Իրանի գիտական առաջընթացի վրա

 

Գիտնականների համաշխարհային կենտրոնի զեկույցների համաձայն, վերջին երկու տասնամյակներում Իրանը եղել է գիտություն արտադրող առաջատար երկրների թվում: Thomson Reuters գործակալության զեկույցներից մեկի համաձայն, 2016թ Իրանում գիտական արդյունաբերության ծավալը նախորդ տարվա համեմատությամբ  40   տոկոս աճ է արձանագրել:

Այս զեկույցի համաձայն, 2016թ. իրանցի հետազոտողները տպագրել են աշխարհում տպագրված  գիտական հոդվածների 1/6-ը: Նույն զեկույցի համաձայն, 16 տարվա ընթացքում, աշխարհի մասշտաբով գիտության արտադրության ոլորտում, Իրանի մասնաբաժինը 18 անգամ աճել է: Իրանի Գիտության և կրթության նախարարության գիտության ու տեխնոլոգիաների բաժնի պատասխանատուներից Դոկտոր Վահիդ Ահմադիի ասելով, Scopus  տվյալների բազայի համաձայն,  որը հրապարակել է  2014 թվականին  20 երկրների գիտական աճի տվյալները, Իրանը, համաշխարհային մասշտաբով, գիտական զարգացման ոլորտում զբաղեցնում է  երրորդ տեղը: Բացի այդ, վերջին տարիներին Իրանը ԲՈՒՀ-երի մակարդակով աշխարհում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը: Սա լավ ցուցանիշ է նախորդ տարիների  ու շատ առաջադեմ երկրների ցուցանիշների համեմատությամբ և ցույց  է տալիս Իրանի ԲՈՒՀ-երի գիտական մակարդակի աճը:

Scopus - Իրանի դիրքն աշխարհում` գիտության արտադրության ոլորտում

 

Հեղափոխության հաղթանակից ու Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ  պատերազմի ավարտից հետո  Իրանում  գիտական մեծ նվաճումներ արձանագրվեցին: Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ, շահի ռեժիմի կառավարման տարիներին, Իրանը տարբեր ոլորտներում, այդ թվում`բարձրագույն կրթության ոլորտում, որևէ առաջընթաց չուներ: Բացի այդ, երկրում առկա էր մասնագիտացված ու կրթված աշխատուժի խիստ պակաս:  Որպես օրինակ, հեղափոխության հաղթանակին նախորդող տարիներին և նույնիսկ նոր վարչակազմի առաջին տարիներին, Իրանի տարբեր քաղաքների հիվանդանոցներում աշխատում էին աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Հնդկաստանից ու Պակիստանից եկած բշժիշկներ: Սակայն ժողովրդի ու պատասխանատուների ջանքերի շնորհիվ, տասը տարվա ընթացքում այդ խնդիրները լուծվեցին, և Իրանն ինքնաբավ դարձավ շատ ոլորտներում, հատկապես` առողջապահության և ճարտարագիտության: Այս պահին շատ, այդ թվում` նանոտեխնոլոգիայի, ցողունային բջիջների, ատոմային տեխնոլոգիայի, տիեզերական գիտության, դեղագործության ոլորտներում, Իրանը շարժվում է  համաշխարհային ստանդարտների համապատասխան և ունի լավագույն տվյալները համաշխարհային մասշտաբով:

Գիտության աճը Իրանում

 

Վերջին տվյալների համաձայն, ցողունային բջիջների ոլորտում Իրանը հայտնվել է աշխարհի երկրների լավագույն տասնյակում: Իրանցի մասնագետներին հաջողվել է օգտվել ցողանուային բջիջներից` ոսկրածուծ, մաշկ  և նույնիսկ սրտի վնասված հյուսվածքների փոխպաստվաստման համար: Իրանի ամենակարևոր գիտական կենտրոններից մեկը համարվող  "Ռոյան" հետազոտական կենտրոնի մասնագետներին հաջողվել է ցողունային բջիջների միջոցով իրականացնել աչքի ոսպնյակի փոխպատվաստում, դրանք օգտագործել քաղցկեղի բուժման և սրտի վնասված հյուսվածքների փոխպատվաստման համար, ողնուղեղի վնասվածքների , կլոնավորման ու սաղմնային բջիջների փոխպատվաստման համար:

Ժամանակակից տեխնոլոգիաների և ավիատիեզերական ոլորտը մյուս ճյուղն է , որում Իրանը, հիմնվելով սեփական գիտնականների  ուժի վրա, կարողացել է հասնել  առաջատար երկրներին: Այս բոլոր ձեռքբերումները գրանցվել են այն պայմաններում, երբ վերջին 15 տարիների ընթացքում Իրանի նկատմամբ կիրառված միջուկային և այլ շրջափակումները  մեծ ճնշում բերեցին երկրին, իսկ շատ արևմտյան երկրներ փորձեցին խափանել Իրանի առաջընթացն ու զարգացումը: Իրանի երիտասարդ գիտնականները, հենվելով սեփական ուժի վրա, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, երկրում զարգացրեցին  միջուկային տեխնոլոգիան, չնայած արևմտյան երկրների խոչընդոտներին: Ավիատիեզերական ոլորտներում նույնպես Իրանին հաջողվեց հայտնվել 9 երկրների շարքում , որոնք տիրապետում են արբանյակային տեխնոլոգիային: 2013թ իրանցի հետազոտողներին հաջողվեց Փաժուհեշ հրթիռով կենդանի օրգանիզմներ ուղարկել տիեզերք, մեկ քայլ մոտենալով դեպի տիեզերք մարդ ուղարկելուն:

Իրանի գիտական ձեռքբերումները տարբեր ոլորտներում

 

Վերոնշյալը վկայում է, որ վերջին տասնամյակների ընթացքում, իսլամական հանրապետության համակարգի շնորհիվ, Իրանը կարողացել է գիտական ոլորտում մեծ ձեռքբերումներ ունենալ և առաջընթաց արձանագրել: Այդ առաջընթացը որոշ ոլորտներում ահռելի է եղել: Եվ դա հնարավոր է եղել իսլամական հեղափոխության երկխոսության շնորհիվ, որը հիմնված է իսլամ կրոնի և իրանական մշալկույթի ու հարուստ քաղաքակրության վրա, որտեղ գիտությունն ու գիտնականը կարևոր տեղ են զբաղեցնում: 

Իրանի իսլամական հանրապետության ճիշտ քաղաքականությունը, ուղղված գիտության ու կրթության ոլորտում,  նպաստեց երկրում գրագիտության աճին,  տնտեսության ու հասարակական ոլորտներում  երկիրը հասցրեց ինքնաբավության , իսկ հարևան և այլ երկրների դեպքում նպաստեց դրական հարաբերությունների հաստատմանը: Սեփական ուժի վրա հենվելով, Իրանն այսօր դարձել է աշխարհի և Միջին Արևելքի տարածաշրջանի  ամենաուժեղ և ամենաանվտանգ երկրներից մեկը: Հենվելով սեփական   գիտնականների և զարգացող գիտության վրա,  Իրանն ընթանում է  իսլամական քաղաքակրթության պանծալի ժամանակաշրջանի վերակենդանացման ճանապարհով և հուսով է, որ այսպիսով ճանապարհ կհարթվի նաև այլ  իսլամական երկրների համար,  որպեսզի մարդկության պատմության համար բացվի նոր ոսկե  էջ:

 

Ծրագրի հաջորդ մասերում կխոսենք Իրանի հասարակության, կրոնի, մշակույթի, և գիտության արտադրության մասին, ինչպես նաև իսլամական հեղափոխությունից հետո Իրանի գիտական առաջընթացի մասին: Հուսով ենք, որ այս հաղորդումները կկարողանան  ներկայացնել Իրանի ներուժը` իսլամական հեղափոխության երկխոսության շնորհիվ և հնարավորություն կստեղծեն, որպեսզի մեր սիրելի ռադիոունկնդիրներն ավելի մոտիկից ճանաչեն Իրանի գիտական ու հետազոտական ձեռքբերումները և օրինակ վերցնեն այս մոդելից, բոլոր հասարակությունների բարոյական ու նյութական փրկությունն ապահովելու համար: Խոսքը վերաբերում է  հատկապես իսլամական երկրներին: