Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում(4)
https://parstoday.ir/hy/radio/iran-i87154-Գիտական_հեղափոխությունը_և_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում(4)
Այս հաղորդումը նվիրված է միջին դարերում իսլամական մշակույթի ու քաղաքակրթության ծաղկմանն ու գիտության զարգացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2018 23:35 Asia/Tehran

Այս հաղորդումը նվիրված է միջին դարերում իսլամական մշակույթի ու քաղաքակրթության ծաղկմանն ու գիտության զարգացմանը:

 

Բարև  ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում " Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում" հաղորդաշարի հերթական ծրագիրը: Եթե հիշում եք, նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ իսլամում գիտելիքը համարվում է  դեպի աստվածային հավատ ու Աստված տանող սանդուղք: Սակայն նույն այդ գիտելիքը, որը հանդիսանում է մթությունից դեպի լույս տանող ճանապարհ, կարող է մոլորեցնել մարդուն: Այլ կերպ ասած, գիտելիքն ու գիտությունը նման են երկսայր սրի, որը կարող է մի կողմից ծառայել մարդու և հասարակության բարօրությանը, մյուս կողմից` կործանել մարդուն կամ հասարակությանը: Իսլամի տեսակետից, այն գիտությունը, որը ծառայում է  անհատի ու հասարակության բարօրությանը, համարվում է "Օգտակար գիտություն":

 

Այն ուսուցանվում է  Աստծուն ավելի մոտենալու և մարդկանց կարիքները բավարարելու նպատակով: Այդ իսկ պատճառով իսլամական հասարակության մեջ  կրոնական  ու ժամանակակից գիտությունների պարադոքսը բացառվել է: Իսլամական ուսուցումներում, ցանկացած գիտություն, որը նպաստում է  համաշխարհային ու մարդկային կարիքների բավարարմանը, օգտակար գիտություն է:  Այս հաղորդման ընթացքում կխոսենք վաղ դարերում իսլամական քաղաքակրթության ծաղկման ու գիտության զարգացման մասին:   

Ոչ ոք չի կասկածում, որ մուսուլմանները գիտական ոորտում մեծ առաջխաղացումներ են ունեցել: Նրանք, ովքեր ուսումնասիրել են այս հարցը, գիտեն, որ մուսուլմանները մի քանի դար առաջ մեծ առաջխաղացում են ունեցել և կարողացել են զարգանալ իրենց ժամանակի գիտություններում ու ասել առաջին խոսքը: Հենց այս գիտական պաշարն է հիմք ստեղծել վերածննդի շրջանի համար և ավարտին հասցրել միջնադարի հետամնացությունը:

Իրանցի մեծ գիտնական Մորթեզա Մոթահարին, իր "Մարդ և ճակատագիր" գրքում ասում է. "Ոչ մի կասկած չկա, որ մուսուլմաններն անցկացրել են հրաշալի ժամանակաշրջան և ոչ թե նրա  համար, որ ժամանակին եղել են աշխարհի տերերը,  որովհետև աշխարհը բազմաթիվ իշխանավորներ է տեսել, այլ նրա  համար, որ փոփոխություն առաջացնեն աշխարհում: Նրանք ստեղծեցին քաղաքակրթություն, որ մի քանի դար շարունակվեց ու դարձավ մարդու առաջխաղացման ջահը: Իսլամական քաղաքակրթությունն այսօր մարդկային քաղաքակրթության օղակներից է և ողջ մարդկության քաղաքակրթությունը հպարտանում է  դրանով":

Բանիե Օմայե դիանստիայի ժամանակ, իսլամական երկրներում գիտությունը զարգացած չէր: Սակայն Աբբասյան դինաստիայի ժամանակ դռները բացվեցին գիտական աշխատանքների առջև ու կարճ ժամանակում, իսլամական աշխարհում տարածվեց իսլամական գիտությունը: Երբ մուսուլմանների խալիֆա Մանսուրը հաստատեց իր իշխանությունը, հրավիրեց բոլոր գիտնականներին ու նրանց հնարավորություն տվեց գիտական աշխատանք տանել: Իսկ Բարմաքյան դինաստիան իր հետ Հնդկաստանի ու Չիանստանի ու Միջագետքի մշակութային ժառանգությունը տեղափոխեց Բաղդադ և Ջոնդիշափուր հիվանդանոցի ղեկավարը, ով խալիֆայի բուժման համար Բաղդադ էր գնացել, այդ ժամանակի Իրանի մշակույթից կրթական, դաստիարակչական ու փիլիսոփակայական գիտություններից իր հետ տարավ ու տարածեց իսլամական աշխարհում: Մուսուլմանների խալիֆա Հարուն ալ Ռաշիդը հույների մատյանները հավաքեց ու իր որդի Մամունին հրամայեց  բոլոր գիտնականներին հավաքել Բաղդադում ու այնտեղ ստեղծել իսլամական կենտրոն: Նա այնտեղ հիմնեց նաև աստղադիտարան: Այս ժամանակաշրջանում, հրեա, քրիստոնյա, հինդու, զրադաշտ և մուսուլման գիտնականները հավաքվեցին մի գիտական կենտրոնում, որպեսզի գիտական աշխատանքները հունարենից, պահլավերենից ու այլ լեզուներից թարգմանեն արաբերեն:

Իրանցի մեծ գիտնական Աբուռեյհան Բիրունին` իսլամական ժամանակաշրջանի գիտնականներից

 

 

Միջին դարերում մուսուլմանների առաջխաղացման ամենակարևոր պատճառներից մեկն այն էր, որ բազմաթիվ գիտական ստեղագործություններ թարգմանվեցին արաբերեն և զարգացավ թարգմանչական գործը:  Ստեղծվեցին բազմաթիվ գիտական կենտրոններ, որտեղ 150 տարի շարունակ թարգմանվեցին այնպիսի հեղինակների ստեղծագործություններ, ինչպես`Հիպոկրատի, Արիստոտելի,  Պտղոմեոսի, Գալենի: Այս դարաշրջանում արաբերենը դարձավ համաշխարհային գիտական լեզու: Հարունը և Մամունը այդ ժամանակ հավաքեցին մեծ թվով գիտնականների ու գրեցին մեծ թվով գրքեր:

Այս գործընթացի արդյունքում, իսլամական քաղաքակրթությունը թևակոխեց նոր փուլ և  10-11-րդ դարերում հասավ իր գագաթնակետին:  Այս ժամանակաշրջանում ի հայտ եկան իրանցի ամենահայտնի գիտական դեմքերը: Իհարկե տարբեր կարծիքներ կան այն մասին, թե արդյոք իսլամական գիտությունը ազդվել է արտաքին աղբյուրից, թե իսլամն ինքն է տվել այդ հնարավորությունը: Այս հարցում կան տարաձայնություններ: Որոշ արևելագետներ համոզված են, որ մուսուլմանները հունական, իրանական, հնդկական գիտական աղբյուրները թարգմանելով, որոշակի գիտական ինֆորմացիա են ստացել և  մշակութային փոխանակումների միջոցով դրանք տեղափոխել Եվրոպա: Նրանք հատկապես հունական քաղաքակրթության ժառանգությունն են կարևորում  և հավատացած են, որ մուսուլմանները կրում են այդ ժառանգությունը և դրանում  փոփոխություն չեն առաջացրել: Սակայն որոշ փորձագետներ գիտությունը նմանեցնում են ջահին, որը մուսուլմանները հին Հունաստանից ստացան ու վառեցին, այն փոխանցելով եվրոպացիներին, որոնք ունեին այն զարգացնելու հանրավորությունը: Անկասկած, մուսուլմանները միայն գիտությունը հունարենից արաբերեն փոխանցողի դերում չէին: Չնայած դա մեծ ծառայություն է համարվում, սակայն եթե չլիներ մուսուլմանների ջանասիրությունը և եթե նրանք չստեղծեին թարգմանության համար հարմար պայմաններ, այդ գիտական գանձը հնարավոր չէր լինի փոխանցել: Դրանից բացի, շատ նյութեր առաջին անգամ թարգմանվեցին:

Ավիցեննան  իրանցի հայտնի գիտնականներից է

 

 

Այս ժամանակաշրջանը համարվում է  իսլամական քաղաքակրթության ժամանակաշրջանը: Նախ այն պատճառով, որ այդ ժամանակաշրջանում իսլամական կառավարությունը հարստության ուժի ու մշակույթի ու իմաստնության առումով բարձր դիրք էր զբաղեցնում, երկրորդ հերթին, այս ժամանակաշրջանում իսլամական գիտությունները զարգացել էին և բազմաթիվ գիտական աշխատանքներ թարգմանվել էին արաբերենի: Մուսուլման գիտնականները գիտությունը բաժանեցին տարբեր խմբերի` իսլամական ու ոչ իսլամական գիտություններ: Իսլամական գիտություններն էին մեկնաբանությունը, հադիսը, ֆիղհը, միստիկան, կրոնի ուսմունքները, ընթերցանությունը, մեկնությունը: Ոչ իսլամական գիտություններն էին մաթեմատիկան, աստղագիտությունը, մեխանիկան, բժշկագիտությունը, քիմիան, ալքիմիան, փիլիսոփայությունը, աշխարհագրությունը, պատմությունը, գրականությունը: Հարուն Ալ Ռաշիդից հետո, նրա որդին` Մամունը, որի մայրն ու կինն իրանցի էին, խրախուսեցին աստղագետներին ու գիտնականներին, որպեսզի Բաղդադում ստեծեն Բեյթ օլ Աքքամե գիտական կենտրոնը: Այնտեղ կար գրադարան, աստղադիտարան ու թարգմանության կենտրոն: Այնտեղ գալիս էին մեծ գիտնականներ տարբեր կրոնների ներկայացուցիչ: Պատմական առումով, իսլամի դերը մեծ է եղել գիտությունների զարգացման գործում և մուսուլման գիտնականները արևմտյան քաղաքակրթությանը մեծ ծառայություն են մատուցել: Որպես փաստ նշենք, որ առաջին հիվանդանոցը լուսնային հիջրեթի 88 թվականին կառուցվեց Վալիդ Բեն ԱբդոլՄալեքի հրամանով: Այնուհետև տարբեր քաղաքներում կառուցվեցին հիվանդանոցներ, որտեղ բուժվվում էին բոլորը` անկախ կրոնից, ազգությունից ու զբաղվածությունից: Կահիրեում առաջին հիվանդանոցը հիմնվեց 1284 թվականին: Այն կարող էր տեղավորել 8 հազար հիվանդ: Հիվանդանոցում կար նաև աղոթավայր, գրադարան, դասախոսությունների սենյակ: Մուսուլմանների շրջանում տարածված էր նաև քիմիան և հատկապես այս ժամակաշրջանում ամենահայտնի բժիշկներից էր Ջաբիր Իբն Հայանը, ով ուներ բազմաթիվ գիտական աշխատանքներ:

Ջաբիր  Իբն Հայան

 

Նա մեծ առաջխաղացում գրանցեց հատկապես քիմիայի ոլորտում և համարվում է  քիմիայի հայրը: Դեղագործության ոլորտում նույնպես նա մեծ ձեռքբերումներ է ունեցել և գրել է բազմաթիվ գրքեր: Ուսումանսիրելով իսլամական քաղաքակրթության պատմությունը, կարելի է եզրակացնել, որ այն ոչ միայն հունական ժառանգությունը փրկեց ոչնչացումից, այլ դրան նոր ձև տվեց: Իսլամական քաղաքակրթությունը 11-րդ ու 12-րդ դարերից սկսած, մեծ  զարգացում ապրեց գիտությունների զարգացման շնորհիվ և պատճառ դարձավ, որ գիտությունը տարածվի բոլոր երկրներում, հատկապես` խավարամտության դարաշրջանում: 900-1200թթ իսլամական քաղաքակրթությունը ոսկե ժամանակաշրջան ապրեց և զարգացան այնպիսի  գիտություններ, ինչպես` բժշկությունը, բուսագիտությունը , մաթեմատիկան, քիմիան, լույսի ֆիզիկան: Այս ժամանակաշրջանում մուսուլմաններն ու չինացիները մրցակցում էին, որպեսզի ղեկավարեն գիտությունը: Իսկ քրիստոնյա Եվրոպան դեռ շատ հետ էր: Սակայն այս փայլուն ժամանակաշրջանից հետո սկսեց իսլամական քաղաքակրթության նահանջը,  որին կանդրադառնանք հաջորդ հաղորդումներում: