Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (9)
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք այն գիտնականներին, ովքեր մեծ դեր են կատարել իրանական-իսլամական քաղաքակրթության զարգացման գործում:
Թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք “Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում” հաղորդաշարի հերթական թողարկումը: Եթե հիշում եք, նախորդ ծրագրի ընթացքում խոսեցինք այն մասին, որ երբ իսլամն ի հայտ եկավ, շատ արագ տարածվեց շատ ժողովուրդների ու մշակույթների մեջ և հիմնադրեց նոր մշակույթ ու քաղաքակրթություն, որոնք իսլամական արժեքների հիման վրա մեծ դեր ունեցան իսլամական քաղաքակրթության զարգացման վրա: Այս ժողովուրդները միացան իսլամ կրոնի ու արաբերենի շնորհիվ: Այս քաղաքակրթությունը օրեցօր զարգացավ և ի հայտ եկան նոր գիտնականներ: Նրանք և’ ֆիզիկայի և’ կրոնական և’ մետաֆիզիկայի ոլորտներում մեծ ձեռքբերումներ ունեցան և հիմք դրեցին այնպիսի գիտությունների, որոնք հետագայում կիրրառվեցին նաև արևմտյան քաղաքակրթություններում:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք նաև երկու խոշոր մուսուլման գիտկնականների` Ֆարաբիի և Ավիցեննայի մասին: Իսկ այս հաղորդման ժամանակ կանդրադառնանք այլ գիտնականների:
Ջաբեր Իբն Հայանը և Խարազմին մուսուլման գիտնականներ են, որոնք մեծ համբավ ունեին իսլամական տարեգրության 2-րդ դարում: Ջաբեր Իբն Հայանը, ծնվել է Թուս քաղաքում` Իսլամի մարգարեի գաղթից 100 տարի անց: Բաղդադում Հարուն Ալ Ռաշիդի պալատի քիմիկոսն էր: Նա մշտապես կարծում էր, որ ոչ արժեքավոր մետաղները, այդ թվում` պղինձն ու արճիճը, կարելի է վերածել ոսկու: Եվ չնայած նա այս հարցում առաջընթաց չունեցավ, սակայն դարձավ փորձարարական քիմիայի հիմնադիրը: Նա բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ալքիմիայի, մեխանիկայի ու փիլիսոփայության ոլորտներում: Շատերը նրան անվանում են իմաստուն, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ և այլն:
Իսկ Խարազմին ծնվել է Խարազմում` լուսնային հիջրեթի 159 թվականին: Նա իսլամ աշխարհի առաջին մաթեմատիկոսն էր, ով ճամփորդեց Հնդկաստան, ծանոթացավ հնդկական թվերի հետ ու դրանք օգտագործեց իր ստեղծագործություններում: Երբ Խարազմիի գիրքը թարգմանվեց լատիներենով, այն մեծ հեղափոխություն առաջացրեց մաթեմատիկայում: Գիրքը կոչվում էր “Հանրահաշիվ և դիմադրություն”: Այս ստեղծագործությունն առաջին իսլամական ստեղծագործությունն էր հանրահաշվի ոլորտում: Լատիներենում գիրքն անվանվեց “Լոգարիթմ”: Այսպիսով, արևմտյան մաթեմատիկոսները հենց “Լոգարիթմ” տերմինը սկսեցին օգտագործել մաթեմատիկայի այն ոլորտում, որի մասին խոսում էր Խարազմին:
Աբուբաքր Մուհամմադ Զաքարիա Ռազին նույնպես մեծ գիտնական էր: Նա ծնվել է Ռեյ քաղաքում, լուսնային հիջրեթի 288 թ. և հենց նույն քաղաքում էլ մահացել: Նա 10 տարեկանում կորցրեց իր հորը և սկսեց գիտություն ձեռք բերել իր հարազատ քաղաքում, որն այդ ժամանակ համարվում էր գիտության կենտրոն: Նա գիտություն ձեռք բերեց մաթեմատիկայի, փիլիսոփայության, աստղագիտության, և այլ ոլորտներում: Միևնույն ժամանակ Ռազին սկսեց սովորել նաև քիմիա: Նա փորձեր էր անում պղինձը ոսկու վերածելու համար, ինչի հետևանքով կորցրեց աչքը: 30 տարեկանում նա Ռեյ քաղաքում սկսեց ուսումնասիրել բժշկություն, ինչից հետո մեկնեց Բաղդադ: Հարկ է նշել, որ այդ ժամանակ, 9-րդ դարում, Իրաքը մեծ ձեռքբերումներ էր արձանագրում բժշկության ոլորտում: Իսկ Բաղդադում թարգմանվել էին բժշկության ոլորտին վերաբերող բազմաթիվ աշխատանքեր, հիմնադրվել էին հիվանդանոցներ և բժշկությունը զարգացած էր: Իսկ դա հնարավորություն էր տալիս այս ճյուղն ուսումնասիրել հենց այդ քաղաքում: Ռազին ոչ միայն մեծ գյուտերի հեղինակ դարձավ, այլ դեղագործության մեջ նույնպես մեծ ձեռքբերումներ ունեցավ: Ռազին դարձավ ալկոհոլի գյուտարարը: Նա առաջիններից էր, ով ալկոհոլի ու ծծումբի խառնուրդն օգտագործեց դեղագործության մեջ, ստեղծելով տարբեր դեղեր: Պետք է ասել, որ նա ոչ միայն քիմիկոս էր ու բժիշկ, այլ նաև հմուտ դեղագործ:
Աբու Ռեյհան Բիրունին ևս մեծ դերակատարություն է ունեցել իսլամական քաղաքակրթության ձևավորման գործում: Նա ծնվել է Իսլամի մարգարեի Մեքքայից Մեդինա գաղթից 362 տարի անց` Խարազմ քաղաքում: Բիրունին սուլթան Մահմուդի հետ մեկնեց Հնդկաստան, որտեղ սովորեց սանսկրիտ լեզուն: Նա հեղինակել է Մալ Լահանդ գիրքը, որում ներկայացվում են հնդկական ծեսեր: Բիրունին մոտ 150 աշխատության հեղինակ է, ինչը ցույց է տալիս, որ նա եղել է բազմակողմանի զարգացած գիտնական: Նա ներկայացրեց նոր տեսություններ` մոլորակի շարժման, աստղագիտության, քաղաքների աշխարհագրական չափումների ու քարտեզագրության և քիմիայի ոլորտներում: Բիրունին նաև հեղինակել է մեծ թվով ստեղծագորխծություններ` ֆիզիկայի, աշխարհագրության, մաթեմատիկայի և աստղագիտության ոլորտներում: Նա մեծ պատմաբան էր և անգլիացի Ֆրենսիս Բեյքնից ավելի քան 6 դար առաջ, կիրառեց գիտական մեթոդիկան: Բիրունիի ստեղծագործությունները քիչ են թարգմանվել լատիներեն, այդ իսկ պատճառով, նրա ստեծագործությունները մեծ ճանաչում չունեն:
Իբն Հեյսամն իսլամ աշխարհի մեծ գիտնականներից է, ով ծնվել է Իրանի Ահվազ քաղաքում`լուսնային հիջրեթի 354 թ. և մահացել Կահիրե քաղաքում: Նա մեծ սեր է ունեցել գիտության նկատմամբ: Նա հատկապես այն ժամանակ սկսեց զբաղվել գիտությամբ, երբ հասկացավ, որ միայն աստվածաբանությամբ հնարավոր չէ մոտենալ Աստծուն: Հենց այդ պատճառով էլ նա ուսումնասիրեց բնական գիտություններ և փիլիսոփայություն: Նա աշխատում էր Բասրե քաղաքում, սակայն թողեց աշխատանքն ու գնաց Եգիպտոս, որպեսզի ավելի շատ ուսումնասիրություններ իրականացնի: Նա մեծ ձեռքբերումներ է ունեցել հատկապես լուսաբանության ոլորտում: Գրել է մոտավորապես 100 գիրք և աշխատություն` մաթեմատիկայի, ֆիզիկայի ու տիեզերագիտւթյան ոլորտներում: Հեյսամը բազմաթիվ ճշգրիտ փորձարկումներ է արել լույսի հետ, որի համար նրան հետագայում անվանեցին լույսի գիտության հայր: Նրա փորձարկումները հիմք հանդիսացան, որպեսզի հետագայում ստեղծվեն լուսանկարչական ապարատը, կինոն, լուսարձակը և տեսախցիկը: Լույսի վերաբերյալ Հեյսամի աշխատությունը մեծ համբավ ձեռք բերեց Եվրոպայում: Եվրոպացի արևելագետները բազմաթիվ հետազոտություններ են իրականացրել նրա աշխատությունների հիման վրա և զարմանքով նշել գիտություն ոլորտում նրա կարողությունները: Մինչև 19-րդ դարը նրան ճանաչում էին լույսի ոլորտում արած հետազոտությունների համար: Սակայն երբ որոշ գիտնականներ, ինչպես`Պիդմանը, Զուքերը հետազոտություններ իրականացրեցին նրա մասին, պարզվեցմ, որ Հեյսամը լուծել է մեծ թվով մաթեմատիկական խնդիրներ որոնք նախկինում համարվել են անլուծելի:
Իրանցի մյուս մեծանուն գիտնական Խաջե Նասիրեդդին Թուսին ծնվել է Թուս քաղաքում`լուսնային հիջրեթի 598թ: Նա սիրում էր հատկապես մաթեմատիկա և աստղագիտություն: Նա շատ արագ հռչակվեց որպես մեծ գիտնական: Խաջե Նասիրեդդին Թուսին իսլամ աշխարհի ամենահայտնի դեմքերից էր գիտության ոլորտում: Նա իր առաջին գիտելիքները ստացավ իր քեռու Բաբա Աֆզալ Այուբի Քաշանիի մոտ: Կրթությունն ավարտեց Նեյշաբուր քաղաքում, որտեղ էլ հռչակվեց որպես մեծ գիտնական: Ասում են, որ Խաջե Նասիրեդդին Թուսին գիտության ասպարեզում հավասար էր Ավիցեննային: Տարբերությունն այն էր, որ Ավիցեննան զբաղվում է բժշկությամբ, իսկ Խաջե Նասիրեդդին Թուսին մաթեմատիկայով: Նրա փիլիսոփայական աշխատանքներից է “Շիայի խոսքը փիլիսոփայական խոսքի վերածելը” աշխատությունը: Նա, ինչպես Ավիցեննան, ևս մուտք գործեց քաղաքականություն: Իսկ Հոլաքուխանի տեղեկությունները Խաջե Նասիրեդդին Թուսիի գիտական մակարդակի մասին պատճառ դարձան, որ նա չսպանվի: Իսկ մոնղոլ թագավորներից որոշները մուսուլման դարձան, Խաջե Նասիրեդդինի նման գիտնականների շնորհիվ: Նա իր կյանքի ընթացքում, բոլոր վայրիվերումներով ու հասարակա-քաղաքական ճնշումներով հանդերձ, կարողացավ 190 գիրք և աշխատություն հրապարակել: