Գիտական հեղափոխությունը և գիտության արտադրության շարժումն Իրանում (10)
Այս հաղոդման ընթացքում կներկայացնենք Իրանում գիտության արտադրության շարժումն իսլամական հեղափոխությունից առաջ և հետո:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք իրանա-իսլամական քաղաքակրթության ոսկե ժամանակաշրջանի և դրա զարգացման վրա այդ ժամանակի մեծ գիտնականների ունեցած ազդեցության մասին: Այս հաղորդման ընթացքում կխոսենք ավելի նոր շրջանի մասին: կքննարկենք վերջին 50 տարիների ընթացքում գիտության արտադրությունը: Կներկայացնենք նաև որոշ տվյալներ, որոնք վերաբերում են նախահեղափոխական և հետհեղափոխական շրջաններին:
Իրանի իսլամական հեղափոխությունն անշուշտ ոչ միայն մեծ դերակատարություն ունեցավ հասարակական ու քաղաքական կյանքի վրա, այլ մեծ ազդեցություն ունեցավ գիտական, կրթական ու հետազոտական ոլորտների վրա, որի ձեռքբերումները վերջին 20 տարիների ընթացքում լիովին տեսանելի են: Այս ամենը խոսում է այն մասին, որ Իրանը առաջխաղացում է ունեցել համաշխարհային գիտության արտադրության ոլորտում, ինչի արդյունքում մեծացրել է իր դիրքը գիտության շարժման մեջ:
Գիտության ու տեխնոլոգիայի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունեն հեղափոխության գաղափարախոսության մեջ: Որովհետև այս մեծ իրադարձությունը նպատակ ուներ լուծել Իրանի ժողովրդի պահանջներից մեկը` զարգանալու պահանջը: Իսկ դա հնարավոր չէր լինի առանց գիտության վրա հենվելու: Հենց այդ պատճառով էլ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին մշտապես կարևորում էր այս հարցը, նշելով, որ այն հեղափոխության ամենաառանցքային նպատակներից էր: Նա համոզված էր, որ հեղափոխության մյուս նպատակներին հասնելու համար, հատկապես քաղաքական, տնտեսական ու գաղափարական անկախության համար, հասարակությունը պետք է նախ զինված լինի գիտելիքով: Նա մշտապես կարևորում էր հասարակության մեջ անգրագիտությունն արմատախիլ անելու կարևորությունը: Նա երիտասարդներին մշտապես հորդորում էր գիտելիք ստանալ իրենց կամքով, քանի որ ըստ իմամ Խոմեյնու, կյանքը գիտության և իմացության լույսի ներքո շատ ավելի գեղեցիկ է և գրքի ու գիտելիքի հետ շփումն այնքան հաճելի է, որ բոլոր դառնություններն ու անհաջողությունները մոռացության է տալիս: Իմամ Խոմեյնին ասում էր. “Մարդկությունն իր բոլոր զարգացումներով գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում դեռևս գիտության նորածին մանուկի օրրանում է և երկար ճանապարհ պիտի անցնի հասունանալու համար”:
Իրանում գիտության զարգացումը նպաստեց անգրագիտության դեմ պայքարին: Հենց այդ պատճառով էլ հեղափոխությունից դեռ մեկ տարի չէր անցել, երբ իմամ Խոմեյնին հրամայեց կազմել գրագիտության շարժումը: Նա իր ուղերձում նշեց. “Ամոթ է, որ մի երկրում, որը եղել է քաղաքակրթության օրրան և ապրել է իսլամական քաղաքակրթության ներքո, և խիստ կարևորում է գիտելիքը, դեռևս կան մարդիկ, ովքեր չգիտեն կարդալ ու գրել”: Պետք է անպայման մշակութային երկարատև ծրագրում մեր մշակույթի ազդեցությունն ազատենք օտարի ազդեցությունից , դարձնելով անկախ ու ինքնաբավ մշակույթ: Բոլոր անգրագետները պետք է սկսեն գրագետ դառնալ և այդ ուղղությամբ աշխատեն”:
Իմամ Խոմեյնին այս շարժման մեջ կարևորեց Իրանի ամբողջ ժողովրդի մասնակցությունը, թույլ չտալով, որ դա իրականացվի կառավարական աշխատանքների շրջանակներում: նա համոզված էր, երկիրը զարգացնելու համար պարտավոր է շարժվել այդ ուղղությամբ, քանի որ հնարավոր չէ մի հասարակության մեջ, որի բնակչությունը զուրկ է նվազագույն գիտությունից, պատկերացնել կայուն զարգացում: Երբ սկսվեց այս շարժումը, գիրագիտությունն արագորեն տարածվեց այս երկրում և շատ մարդիկ գրագետ դարձան: Պետք է ասել, որ տվյալների համաձայն, իսլամական հեղափոխությունից առաջ 6 տարեկանից բարձր բնակչության կեսից ավելին կամ 52 տոկոսն անգրագետ էր: Իսկ գրագիտության մակարդակը կազմում էր 48 տոկոս: Հեղափոխթյունից հետո գրագետ մարդկանց թիվը հասավ 72 տոկոսի: Իսլամական հեղափոխության հաղթանակից երկու տասնամյակ անց, 1998թ Իրանի բնակչության 80 տոկոսը գրագետ էր:
Գրագիտության աճը հիմնված էր կրթության արադարության կարևոր սկզբունքի վրա: Հեղափոխությունից առաջ կրթությունը հասանելի չէր բնակչության բոլոր խավերին: Երկրի աղքատ հասարակությունը, ինչպես գյուղացիները, քաղաքացիների համեմատ չունեին կրթություն ստանալու պայմաններ: Սակայն հեղափոխության հաղթանակից հետո կրթական արդարության սկզբունքն իշխեց երկրում, ինչի արդյունքում գյուղացիներն ու անգամ քոչվոր բնակչությունը գրագետ դարձան ու ստացան կրթություն: Տվյալների համաձայն, մինչև հեղափոխությունը Իրանում գյուղացիների երկու երրորդն անգրագետ էր: Հեղափոխությունից հետո այդ ցուցանիշը կազմեց մեկ երրորդը, հասնելով ավելի քան 70 տոկոսի: Այս հաջողությունն Իրանում արձանագրվեց այն պայմաններում, երբ հեղափոխությունից հետո բնակչության թիվն ավելացավ ու դրա հետ զուգահեռ ավելացան նաև խնդիրները:
Կրթական արդարությունը քաղաքականության մեջ և իսլամական համակարգի ծրագրերում չէր սահմանափակվում միայն քոչվորներով կամ գյուղացիներով: Կանայք նույնպես այս ծրագրի ամենակարևոր առանցքն էին կազմում:
Իսլամական հեղափոխությունը հնարավորություն տվեց, որպեսզի կանայք ավելի ակտիվ մասնակցություն ունենան տարբեր ոլորտներում, հատկապես գիտահետազոտական ոլորտում: Նախահեղափոխական շրջանում կանանց միայն 35 տոկոսին էր հասանելի գիտությունը: Հեղափոխությունից հետո այս թիվն աճեց 75 տոկոսով:
Իրանի գրագիտության շարժման կազմակերպության նախագահի ասելով. “Նախահեղափոխական շրջանում անգրագիտությունը տարածված էր հիմնականում կանանց, առավելապես գյուղացի կանանց շրջանում: Հենց այդ պատճառով էլ շարժումը հիմնականում 80 տոկոսով աշխատեց հենց գյուղական համայնքներում: Այսօր կանայք ունեն հնարավորություն` ամենաբարձր մակարդակով կրթություն ստանալ, ինչը նպաստել է նրանց ավելի ակտիվ մանակցությանը հասարակական կյանքին: Որոշ ոլորտներում կանայք նույնիսկ ավելի մեծ առաջխաղացում են արձանագրել տղամարդկանց նկատմամբ”:
Հեղափոխության մյուս նպատակներից էր բարձրագույն կրթության զարգացումը երկրում, քանի որ զարգացման անիվները հնարավոր էր պտտեցնել միայն հմուտ մասնագետների ձեռքերով: Այս մասնագետները սովորում էին ԲՈՒՀ-երում և կրթական կենտրոններում և դառնում երկրի զարգացման գործոնը: Հեղափոխությունից հետո իսլամական վարչակարգն օգտվեց բոլոր հնարավորություններից՝ ԲՈՒՀ-երի քանակն ավելացնելու համար: Դա նպաստեց կրթության նկատմամբ հետաքրքրության աճին: Նախահեղափոխական շրջանում երկրում սովորում էր ընդամենը 16 հազար ուսանող: Իսկ հեղափոխությունից հետո այդ թիվն աճեց 8 անգամ: Ներկայումս Իրանում կա մոտ 4 միլիոն ուսանող: Այս ընթացքում հիմնադրվել են բազմաթիվ պետական ու մասնավոր համալսարաններ:
Այսօր Իրանում կանայք մեծ տեղ են զբաղեցնում գիտական ոլորտներում: Եվ եթե նախքան հեղափոխությունն ուսանողուհիների թիվը 50 հազարից պակաս էր, հեղափոխությունից հետո այն տասնապատկվեց: Իսկ այսօր ուսանող աղջիկների ու կանանց թիվը գերազանցում է տղամարդանց թվին: Նրանք ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի իրենց ուսումը հասցնեն ամենաբարձր մակարդակի: Ահա հենց այս հանգամանքը պատճառ դարձավ, որ երկրում գիտական առաջխաղացումը մեծ թափով առաջ գնա: Եվ դրա շնորհիվ այսօր Իրանը բարձր դիրք է զբաղեցնում կրթական ոլորտում:

Իրանում հնարավորություն է ստեղծվել նաև որպեսզի ուսանողներն իրենց կրթությունը շարունակեն նաև դոկտորական ոլորտում: Հեղափոխությունից հետո հրատարակվեցին բազմաթիվ գիտական պարբերականներ, հիմնադրվեցին տեխնոպարկեր, իրանցի ուսանողները ակտիվ համագոծակցություն ունեն միջազգային պարբերականների հետ: Եվ այս ամենը տեղի ունեցավ ԻԻՀ գիտության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության շնորհիվ: Եվ սա հույս է ներշնչում իրանական քաղքակրթության վերակենդանացման նոր ժամանակաշրջանի մասին: Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք իրանցի գիտնականների և գիտության ոլորտում Իրանի միջազգային դիրքի մասին: