Գիտական հեղափոխությունն ու գիտության արտադրության շարժումն Իրանում (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i93758-Գիտական_հեղափոխությունն_ու_գիտության_արտադրության_շարժումն_Իրանում_(11)
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո Իրանում գիտության արտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2018 16:46 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ ու հետո Իրանում գիտության արտադրության մասին:

Բարև Ձեզ, հարգելի ուննդիրներ: Ձեզ ենք ներկայացնում “Գիտական հեղափոխությունն ու գիտության արտադրության շարժումն Իրանում” հաղորդաշարի հերթական ծրագիրը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք վերջին 50 տարիների ընթացքում Իրանում գիտության արտադրության մասին: Նշեցինք նաև, որ իսլամական հեղափոխությունից հետո, լուրջ ուշադրություն դարձվեց Իրանում գիտության զարգացմանը, հատկապես անգրագիտության դեմ պայքարին: Ասացինք նաև, որ հեղափոխությունից հետո Իրանում կարևորվեց նաև բարձրագույն կրթությունը և կառավարությունն օգտվեց իր բոլոր հնարավորություններից, տարբեր շրջաններում կառուցելով ԲՈՒՀ-եր ու երիտասարդներին շահագրգռելով ստանալ բարձրագույն  կրթություն:

 

20-րդ դարի առաջին կեսին գիտության ոլորտում մեծ առաջընթաց արձանագրվեց:  Գիտության արտադրությունը կարևոր տեղ զբաղեցրեց երկրներում: Եվ հենց այդ պատճառով էլ որոշ կազմակերպություններ, այդ թվում` ISI և  Scopus  ընկերությունները, իրենց ուշադրությունը սևեռեցին գիտության զարգացման վրա, ներկայացնելով համապատասխան տվյալներ: Այդ տվյալներից երևում է  թե աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Իրանում, գիտությունն ինչպիսի զարգացում է  ունեցել: Հարկ է նշել, որ նախքան հեղափոխությունն ISI-ն տվյալներ չէր ներկայացնում Իրանի վերաբերյալ, քանի որ այդ ժամանակ գիտությունն Իրանում զարգացած չէր: ISI կենտրոնի տվյալների համաձայն, իսլամական հեղափոխությունից առաջ, 1940-1979 թթ ընթացքում, միայն 2026 հոդված է հրապարակվել միջազգային պարբերականներում: Դա այն դեպքում, երբ այդ ժամանակ գիտության արտադրությունն աշխարհում շատ զարգացած է եղել: Տվյալների համաձայն, այս ժամանակաշրջանում աշխարհում հրապարակվել է մոտ 8 միլիոն գիտական փաստաթուղթ: Իսկ Իրանի գիտական  հոդվածների թիվը կազմել է մոտ 2 հազար կամ շուրջ 300 -րդ բաժինը: Սակայն իսլամական հեղափոխությունից հետո այդ թիվը հասավ 245 հազարի: Այսինքն աշխարհում գիտության արտադրության մեջ Իրանի բաժինը հասավ 52/100 տոկոսի: Այս զարգացումը տեղի ունեցավ  այն ժամանակ, երբ երկիրը պատերազմական վիճակի մեջ էր, այսինքն` Իրաքը հարձակվել էր Իրանի վրա: Հատկանշական է, որ հեղափոխության հաղթանակից հետո առաջին տասնամյակում, չնայած երկրում առաջացած ճգնաժամին, գիտությունը չի դադարել զարգանալ: Այս շրջանում իրանցի գիտնականները միջազգային պարբերականներում տպագրել են 2881 գիտական հոդված:

Իրանի բաժինը համաշխարհային գիտության արտադրության ոլորտում

 

 

Համեմատելով նախահեաղափոխական ու հետհեղափոխական շրջաններում Իրանի գիտության արտադրության վիճակը, պարզ է դառնում, որ   հեղափոխության հաղթանակից հետո առաջին իսկ տարիներին գիտության արտադրությունը երկրում աճել է 120 անգամ: Դրանից բացի, հոդվածների քանակը հասել է 25 հազարի: Դա այն դեպքում, երբ դրանից առաջ դրանց քանակը եղել  է 2 հազար:

Տվյալների համաձայն, 2026 ներկայացված հոդվածներից միայն 1178-ն են վկայակոչվել: Հեղափոխությունից հետո այս թիվը հասել է 945 հազարի: Այլ խոսքով, այս ոլորտում գրանցվել է 800 տոկոսանոց աճ: ISI-ի հրապարակած բոլոր զեկույցները վկայում են հեղափոխությունից հետո Իրանում գիտության զարգացման արագ տեմպերի մասին:

ISI ապրիլի 5 2017թ

 

 

Scopus ընկերությունը նույնպես տվյալներ է ներկայացրել Իրանում գիտության արտադրության զարգացման վերաբերյալ: Ընկերության հրապարակած զեկույցներից մեկի համաձայն, իսլամական հեղափոխությունից 160 տարի առաջ, միայն 3071 հոդված է ներկայացվել գիտնականների կողմից: Դա այն դեպքում, երբ հեղափոխությունից հետո այդ թիվը հասել է 400 հազարի: Իսկ դա վկայում է, որ հեղափոխությունից հետո գիտության արտադրությունը 130 անգամ աճել է: Պետք է ասել, որ օրինակ Թեհրանի համալսարանի գիտության արտադրության 58 տոկոսը վերաբերում է  հետհեղափոխական ժամանակաշրջանին: Մյուս համալասարանները նույնպես նմանատիպ աճ են գրանցել: Մասնավորապես` Շարիֆ համալսարանը` 99, Ամիր Քաբիր համալսարանը` 99.9 և Սպահանի համալսարանը` 95 տոկոս:  

 

Պետք է ասել, որ հետհեղափոխական շրջանում գիտության արտադրությունը տարբեր ոլորտներում տարբեր ցուցանիշներ է գրանցել: Որպես օրինակ, հեղափոխությունից հետո, հումանիտար և սոցիոլոգիայի ոլորտներում հոդվածների 97, բժշկության ոլորտում 98 և գիտատեխնիկական ոլորտում 100 տոկոս հոդվածները տպագրվել են հեղափոխությունից հետո: Նախահեղափոխական շրջանում միջազգային կոնֆերանսներում ու գիտական պարբերականներում ներկայացվել է ընդամենը 367 հոդված: Հեղափոխությունից հետո այդ թիվն աճել է 40 անգամ:  

 

Հեղափոխությունից հետո Իրանն աճել է նաև միջազգային օլիմպիադաներում և մասնավորապես ֆիզիկայի, մաթեմատիկայի ու համակարգչային գիտելիքների բաժիններում իրանցի աշակերտների մասնակցությունը: Իրանցի աշակերտները երեք անգամ առաջին տեղն են զբաղեցրել քիմիա ու մաթեմատիկա առարկաների օլիմպիադաներում, երկու անգամ երկրորդ  տեղը`քիմիա և ֆիզիկա առարկաների օլպիմիդաներում: Ընդհանուր առմամբ, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա առարկաների և համակարգչային գիտելիքների օլպմիպիադաներում, իրանցի ուսանողները ստացել են 55 ոսկե, 92 արծաթե և 58 բրոզնե մեդալներ:

 

Իրանի հաջողությունները գիտության ոլորտում բազմիցս գնահատվել են գիտական տարբեր շրջանակների ու պատասխանատուների, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից: Որպես օրինակ, ամերիկյան News Week շաբաթաթերթն անդրադարձել է իրանցի ուսանողների հաջողություններին: «Մի մոռացեք  Իրանում է գտնվում աշխարհի լավագույն ինստիտուտներից մեկը»  հոդվածում թերթն անդրադարձել է  Իրանի Շարիֆ համալսարանի հաջողություններին: Հոդվածագիրը գրել է. «2003թ Ստենֆորդ համալսարանի էլեկտրոնային ճարտարագիտության բաժնի ղեկավարները հանդիպեցին համալսարանի մի խումբ արտասահմանցի ուսանողների, որոնք շատ դժվար քննություն էին հանձնել դոկտորական բաժնում: Նրանց զարմացրել էր ուսանողների զսպվածությունը»: «Ստենֆորդի դասխոսները զարմացած էին, որ ուսանողների մեծ մասն Ասիայից էին և մի խումբն էլ Իրանի Շարիֆ համալսարանից». հավելել է հեղինակը: