Իրանական ապրանքների հովանավորումը`հենվելով ներքին կարողությունների վրա (3.Իրանի պետրոքիմիական արդյունաբերության ձեռքբերումները)
https://parstoday.ir/hy/radio/iran-i94150-Իրանական_ապրանքների_հովանավորումը_հենվելով_ներքին_կարողությունների_վրա_(3.Իրանի_պետրոքիմիական_արդյունաբերության_ձեռքբերումները)
ԻԻՀ վարչակարգն անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, շարունակում է դիմադրողական տնտեսության գործադրումը:  Իսկ իրանցիները, պաշտպանելով իրանական ապրանքները, ջանք չեն խնայում բազմակողմանի զարգացման ուղղությամբ, հավատարիմ մնալով  անվտանգության պահպանմանն ու ազգային արժանապատվությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 16:20 Asia/Tehran

ԻԻՀ վարչակարգն անտեսելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, շարունակում է դիմադրողական տնտեսության գործադրումը:  Իսկ իրանցիները, պաշտպանելով իրանական ապրանքները, ջանք չեն խնայում բազմակողմանի զարգացման ուղղությամբ, հավատարիմ մնալով  անվտանգության պահպանմանն ու ազգային արժանապատվությանը:

Դիմադրողական տնտեսությունը լուսավոր ճանապարհ է այս նպատակին հասնելու համարա: ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասում է . “Դիմադրողական տնտեսությունն այն տնտեսությունն է, որը ներքուստ հզոր է, կարող է դիմադրել և չի ազդվում իրադարձություններից”:
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանի տնտեսության կարևոր ոլորտներից մեկի` պետրոքիմիական արդյունաբերության մասին:

Իրանը հարուստ երկիր է և ունի բնական հարուստ պաշարներ: Նավթի ու գազի տեսնակյունից, Իրանն առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Իսկ դա հիմք է ծառայել, որպեսզի Իրանում զարգանա պետրոքիմիական արդյունաբերությունը: Այս զարգացումը հնարավոր է դարձել իրանցի մասնագետների շնորհիվ, ովքեր կարողացել են հում նավթը վաճառելու փոխարեն զարգացնել պետրոքիմիական արդյունաբերությունն ու այդ ապրանքների արտահանումը: Միևնույն ժամանակ, այս ոլորտն ապահովում է  նաև երկրի ներքին  կարիքները:

Իրանն ունի մեծ ներուժ և վերջերս կազմակերպված նավթարդյունաբերության ցուցահանդեսի արտասահմանցի մասնակիցները հայտարարեցին, որ Իրանը կարող է Միջին Արևելքում գիտելիքի խորհրդանիշ դառնալ: Պետրոքիմիան Իրանում անցել է երկար  ճանապարհ և այսօր  կարողացել է մեծ ձեռքբերումներ արձանագրել: Հիմնվելով ներքին ուժի և միջազգային ներդրումների, ինչպես նաև ներքին խոշոր ընկերությունների փորձի վրա, և ունենալով բնական գազի հարուստ պաշարներ: Իրանի պետրոքմիայի արդյունաբերությունը կարևորվել է կառավարության երրորդ, չորրորդ և հինգերորդ ծրագրերում: Այսօր պետրոքիմիայի ոլորտն Իրանում զարգացել է, նպաստելով ազգային տնտեսության զարգացմանը: Վերջին տարիների ընթացքում, հատկապես ամերիկան պատժամիջոցների սահմանումից հետո, Իրանի Պետրոքիմիայի ազգային ընկերությունը մեծ հնարավորություններ ստեղծեց ոլորտի համար և այսօր այս արդյունաբերությունը ոչ միայն մեծ նշանակություն ունի ազգային տնտեսության մեջ, այլ կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային շուկայում: 

2011-2016թթ Իրանում իրականացվել է 26 պետրոքիմիական նախագիծ և’ արտադրության և’ ենթակառուցվածքային և’ հետազոտական ոլորտներում: Պետրքոիմիայի արդյունաբերությունը կարողացել է 10.5 միլիոն տոննայով բարձրացնել երկրների արտադրական ուժը: Այս ժամանակաշրջանում Իրանը կարողացել է օգտվել գազային հիդրոկարբոնային աղբյուրներից, որպեսզի ավելի մեծ շահույթ ստանալ` մուտք գործելով համաշխարհային շուկա: Այստեղ հատկապես մեծ դեր է կատարել Իրանի մասնավոր հատվածը: Ներկայումս Իրանում կառուցվում են պետրոքիմիական նոր գործարաններ, այդ թվում` Քավե, Մարջան և մի շարք այլ գործարաններ, որոնք մեծ թվով արտադրանք են հանում շուկա: Պետրոքիմիայի արդյունաբերությունն Իրանի ազգային տնտեսության մեջ շատ  մեծ դեր է զբաղեցնում: Նավթից ու գազից հետո, այս ոլորտը մեծ նշանակություն ունի արտահանման և տնտեսական զարգացման գործում: Նավթից հետո, ոչ նավթային բաժնում, այս ոլորտը զբաղեցնում է  երկրորդ տեղը: Փորձագետների կարծիքով, պետրոքիմիայի ոլորտը եղել է ամենահաջողակներից:

Ոլորտի փորձագետ Աբբաս Քարիմին այս կապակցությամբ ասում է. “Իրանի պետրոքիմիայի արդյունաբերությունն ունի 50 տարվա պատմություն և կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել համաշխարհային շուկայում, և ներկայումս առավելության է  հասել նավթ արտադրող մյուս երկրներից: Եվ ապացուցել է, որ ապահովելով անվտանգությունն ու հովանավորելով ներքին ու արտաքին ներդրողներին, կարող է մտնել համաշխարհային շուկա և ընթանալ զարգացման ուղով: Այդուհանդերձ նա նշում է, որ այս արդյունաբերությունն ունեցել է իր դժվարությունները, որոնք լուծվել են ժամանակի ընթացքում: Պետք է ասել, որ օրինակ նախկինում, Իրանի կենցաղային իրերի ոլորտն օգտագոծում էր ներմուծվող պոլիմերներ: Սակայն դրանք այսօր արտադրվում են երկրում և մրցունակ են:  

Ներկա դրությամբ, պետրոքիմիայի բաժինն Իրանի տնտեսությունում կազմում է 32.7 միլիոն տոննա: Այս ոլորտը կարողացել է իրականացնել ռազմավարական կարևոր մի ծրագիր, որի համաձայն ներքին արտադրությունը կարողացել է փոխարինել դրսից եկած ապրանքներին: Ներկա դրությամբ Իրանում էթիլենի ու պոլիէթիլենի արտադրության հնարավորությունները Միջին Արևելքում մեծ են: 2000թ Իրանում արտադրվել է  480 տոննա պոլմիերային նյութ: Ներկայումս այդ թիվը հասել է 5 հազար տոննայի: Սակայն շատ կարևոր է, որ այս արդյունաբերությունը կարողանա իր տեղը զբաղեցնել մյուս ոլորտների կողքին: Հենց այդ պատճառով էլ երկրի տնտեսական ծրագրում շատ է կարևորվում հատկապես արդյունաբերական նախագծերի ու քիմիական արտադրությունների միջև համագործակցությունը, հատկապես այն շրջաններում, որոնց տնտեսությունը զարգացած  չէ:

Անկասկած, արտաքին ներդրումները կարող են մեծ դեր կատարել պետրոքիմիայի զարգացման գործում: Բոլոր երկրներն աշխատում են արտաքին ներդրումներ գրավելու ուղղությամբ: Եվ սա հատկապես նավթ, գազ ու պետրոքիմիա ունեցող երկրների համար շատ կարևոր է: Այսօր  բազմաթիվ երկրներ ցանկանում են մուտք գործել Իրանի պետրոքիմիայի ոլորտ: Իրանը մեծ փորձ ունի այս ոլորտում և երկրում հասանելի է այս արդյունաբերության համար անհրաժեշտ հումքը: Նման պայմաններում, Իրանի պետրոքիմիական արդյունաբերությունն արտաքին ներդրողների ուշադրությունը գրավել է իր վրա: Հենց այդ պատճառով էլ Թրամփի սպառնալիքներն ու ՀԳՀԾ-ից դուրս գալը, նպատակ ունի վնասել Իրանի ենթակառուցվածքներին, ճնշում գործադրել իրանական ընկերությունների, ինչպես նաև արտասահմանյան այնպիսի ընկերությունների վրա, ինչպես`անգլիական Շել, ֆրանսիական Տոտալ, գերմանական Լինդեյ, ճապոնական Միթսուբիշի և շատ այլ ընկերությունների վրա, որոնք ցանկանում են ներդրում անել Իրանում: Այդուհանդերձ, պետք է ասել, որ արտաքին ներդրողները, ամերիկյան պատժամիջոցներով հանդերձ փորձում են ներդրումներ անել Իրանում: Այսօր նախատեսվում է իրականացնել 90 միլիոն տարողությամբ 870 նախագիծ:

Նկատի առնելով այս բոլոր առանձնահատկությունները, ԻԻՀ պետրոքիմիայի ոլորտը գրավիչ է ներդրումների համար: Իրանում կան հմուտ մասնագետներ, բացի այդ, երկրի զբաղեցրած դիրքը շատ կարևոր է: Բացի այդ, Իրանի ազատ առևտրի գոտիներում կարելի է  20 տարով ազատվել հարկերից, ներդրումներ անել: Եվ կարելի է  կանխատեսել, որ որոշ արտասահմանյան ընկերություններ քայլեր կկատարեն այս ուղությամբ: Ընդհանուր առմամբ, պետրոքմիայի ոլորտն այսօր ապացուցել է, որ  Իրանի զարգացումը հնարավոր է եղել ներքին արտադրանքի հովանավորության շնորհիվ: Արդյունքում, տնտեսությունն ամրապնդվել է, ինչը բերել է կայունություն, նոր աշխատատեղերի ստեղծում և ներդրումների հնարավորություն, որպեսզի Իրանը դառնա Միջին Արևելքում այս ոլորտի առաջին ուժը,  և սա անհնարին չէ ու իրականություն է  դառնալու տարածաշրջանային թշնամիների բոլոր քինախնդրություններով հանդերձ: