Ռուհոլլահի դպրոցում(3.Տնտեսական արդարություն)
Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ,«Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի այս համարում կխոսենք տնտեսական արդարության մասին `լուսահոգի Իմամ Խոմեյնիի դիտանկայունից:Ընկերակցեք մեզ:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, թե Իմամ խոմեյնին ինչ գաղափարներ ուներ սոցիալական արդարության մասին: Նշեցինք, որ իմամի տեսակետից, արդարությունը ներքին արժեք է և բոլոր օրենքները, կրոնական կամ այլ տեսակի, պետք է հիմնված լինեն արդարության վրա: Ասացինք նաև, որ նրա կարծիքով, մարգարեների նպատակը մշտապես եղել է անհատների ու հասարակության կյանքում արդարություն հաստատելը: Եվ դա իրականություն կդառնա միայն այն ժամանակ, եթե իշխանությունը արդար լինի: Իմամ Խոմեյնին ներկայացրել է իսլամի ուսմունքների վրա հիմնված սոցիալական արդարությունը: Այս հաղորդման թեման է տնտեսական արդարությունը` իմամ Խոմեյնիի դիտանկայունից:
Տնտեսական արտադրությունը բաժանվում է երկու մասի` արտադրական ու բաշխման արդարություն: Արտադրական արդարությունը նշանակում է, որ հասարակության բոլոր անդամները պետք է ունենան հավասար հնարավորություններ` տնտեսական ոլորտում, որպեսզի դրա շրջանակներում արտադրությունը զարգանա և զարգացման անիվներից օգտվելով, աղքատությունը վերանա հասարակությունից: Սակայն բաշխման հավասարությունը սոցիալիստական հայեցակետ է և համոզված է, որ հասարակության հարստությունը պետք է անհատների մեջ բաժանվի հավասար կերպով: Այսինքն` հարուստներից տուրքեր գանձելով, այդ գումարը պետք է բաժանվի կարիքավորների մեջ: Կա նաև երրորդ տեսակետ, որը փորձում է համատեղել այս երկուսը: Իմամ Խոմեյնին երրորդ տեսակետի կողմնակիցն էր: Այսինքն` մի տնտեսություն, որի հիմքում ընկած է համապարփակ արդարությունը: Նրա կարծիքով, հասարակության բոլոր անդամները պետք է ունենան տնտեսական հավասար հնարավորություններ և պետք է նվազագույն հնարավորությունները լինեն բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան արժանապատվորեն ապրել: Նվազագույն հնարավորություններ ասելով, ի նկատի ունենք, որ պետությունը պարտականություն ունի պաշտպանել կարիքավորներին: Իշխանությունը պարտավոր է ապահովել երկրի անվտանգությունը և մարդկանց տալ տնտեսական ապահովություն: Եթե իշխանություններն ապահովեն նվազագույն հնարավորությունները, իսկ քաղաքացիները չունենան կենցաղային խնդիրներ, այդ հասարակության մեջ կստեղծվեն զարգացման հարմար պայմաններ: Իսկ արտադրական արդարությունն իրեն ավելի ճիշտ կդրսևորի:
Իմամ Խոմեյնին նշում էր, որ իսլամական պետության ամենակարևոր նպատակներից մեկը սոցիալական ապահովության հարցն է: Նա նշում է. “Մեր երկրի ժողովրդի ու պաշտոնյաների խնդիրն այն է, որ հասարակությունից վերացվի աղքատությունը և Իրանի հպարտ ու համբերատար ժողովուրդը կարողանա ունենալ ապահով կյանք”:
“Սոցիալական արդարություն ապահովելու համար պետք է ուշադրություն դարձնել կարիքավորներին : ԻԻՀ իշխանավորները նպատակ ունեն ավելի ուշադիր լինել հասարակության խոցելի ու կարիքավոր խավի նկատմամբ: Կարիքավորների համար պետք է ինչ որ բան անել: Պետք է մտածել նրանց մասին, ովքեր ոչինչ չունեն: Պետությունը բոլորինն է և պետք է աշխատի բոլորի համար: Իսկ կարքիավորների համար ավելի շատ պետք է աշխատի, որպեսզի նրանք նույնպես զարգանան”. ասում է նա:
Դիմելով հոգևարոկաններին, իմամն ասում է, որ նրանք իրենց ելույթներում պետք է անպայման արծարծեն այս հարցն ու կարևորեն սոցիալական արդարությունը: “Այն, ինչը չպետք է մոռանան հոգևորականները, զրկվածներին, կարիքավորներին և աղքատներին ուշադրություն դարձնելն է: Հակառակ դեպքում, դա համարվում է հեռանալ իսլամի սոցիալական արդարության ուսմունքից” :

Իմամ Խոմեյնիի կարծիքով, պետք է վերացնել դասակարգային ճեղքը և երկրի հարստությունն արդար կերպով բաժանել: Այսպիսով կհաստատվի սոցիալական արդարություն` կամավոր սոցիալական մեխանիզմի ու պետական ու պարտադիր մեխանիզմի միջոցով հարստությունը բաշխելու հարցում: Իսկ ինչ է դա նշանակում: Իմամը նշում էր, որ երկրի հարուստ խավը պետք է ուշադիր լինի աղքատներին, որպեզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել դասակարգային ճեղքը: Նրա կարծիքով, սա շահավետ է նաև հարուստ դասակարգի համար, քանի որ պակասում է կարիքավորների դժգոհությունը: Նա ասում էր. “Ճիշտ չէ, որ մի խումբ լինի վերևում և իր համար ուզի ամեն ինչ, իսկ մյուս խումբը լինի ներքևում և ոչինչ չունենա: Սա չի համապատասխանում իսլամի ուսմունքներին և արդար չէ: Դուք պետք է մի բան մտածեք, որպեսզի այսպիսով դասակարգային տարբերությունն այդքան մեծ չլինի: Իսլամը չափավորություն է քարոզում”: Նա հավելում է, որ դրա հետ միասին իսլամական իշխանությունն ունի պարտավորություններ: “Մենք պետք է ինքներս ուսումնասիրենք նրանց հաշիվներն ովքեր ունեն մեծ հարստություն: Եվ այդպես երկրում կտիրի արդար իշխանություն”. հավելում է նա:
Տնտեսական արդարության վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետներն արտացոլվել են նաև երկրի Սահմանադրական օրենքում: Սահմանադրության նախաբանում հստակորեն ասվում է, որ իսլամական իշխանությունը պետք է ստեղծի հնարավորություն` մարդկային ընդունակությունները զարգացնելու համար և հավասար պայմաններ ստեղծի բոլորի համար, ինչպես նաև ստեղծի աշխատանք հասարակության բոլոր անդամների համար, վերացնելով նրանց կարիքները: Սա համարվում է իսլամական հանրապետության տնտեսական ամենակարևոր նպատակը: Այս կապակցությամբ, կառավարությունը պարտավոր է վերացնել խտրականությունը և արդար պայմաններ ստեղծել բոլոր մարդկանց համար և նյութական և բարոյական ոլորտներում: Սահմանադրության երրորդ կետում ասվում է, որ կառավարությունը պարտավոր է ստեղծել ճիշտ տնտեսական հիմք, որպեսզի վերանա աղքատությունը, ինչպես նաև սննդի, բնակարանի, առողջապահության ու բնակարանային ապահովովածության կապակցությամբ բնակչության կարիքները: Պետությունը պետք է նաև թույլ չտա, որպեսզի հասարակության տարբեր խավեր անօրինական հարստություն ձեռք բերեն: Այստեղ կարևոր է հատկապես թույլ չտալ շահագործել կամ վնասել ուրիշներին: Երկրի սահմանադրական օրենքը արգելում է նաև մոնոպոլիան, կոռուպիցան, վերավաճառքը և բոլոր տեսակի սխալ քայլերը, լինեն դրանք ներդումների, արտադրության կամ բաշխման ոլորտներում: Երկրի սահմանադրությունն արգելում է նաև երկրի հարստությունը որոշ խավերի ձեռքում կուտակվելը: Պետք է ստեղծել աշխատատեղեր և մարդկանց պետք է հնարավորություն տրվի ընտրել այն աշխատանքը, որն իրենք ցանկանում են: Սրանք այն բոլոր դրույթներն են, որ վերաբերում են տնտեսության արդարության հաստատմանը:
Սահմանադրության 25-րդ կետը կարևորում է սոցիալական ապահովությունը, նշելով, որ մարդիկ պետք է ունենան ապահովագրվելու, անգործության, ծերության, գործազրկության ու բժշկական ապահովագրություն: Սա համարվում է համընդհանուր իրավունք, որի համար կառավարությունը պետք է ծախսի հանրային եկամուտներից:
ԻԻՀ առաջնորդի այս տեսակետներն իրականցնելու համար, պետական ու մասնավոր հատվածի կողքին, ստեղծվել է նաև կոոպերատիվ բաժին և պետությունը պարտավոր է այս բաժինը զարգացնելով, իրականացնել տնտեսական արդարությունը: Սահմանադրության 44-րդ կետում մասնավոր հատվածը համարվում է պետական ու կոոպերատիվ բաժինների լրացնող մասը: Նշվում է, որ մասնավոր հատվածի գործողությունները երկու այլ բաժինների շրջանակներում պաշտոնապես ճանաչվում են: Ուստի կարելի է հասկանալ, որ Իրանի տնտեսության հիմքում ընլկած է կոոպերատիվ բաժինը, որի թիրախում են հասարակության այն խավերը, որոնք չունեն բավարար կապիտալ ու չեն կարող մրցել մասնավոր հատվածի հետ: Սա շատ կարևոր հարց է տնտեսության արդարության կապակցությամբ, որպեսզի հարստությունը չկուտակվի որոշ խմբերի ձեռքում և հասարակության մեծամասնությունը կարողանա արդարության հիմքերի վրա ապրել: Որովհետև կոոպերատիվ բաժինը թույլ չի տալիս, որ մասնավոր հատվածն իր ձեռքն առնի երկրի տնտեսական բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից, այն թույլ չի տալիս, որ կառավարությունը դառնա բացարձակ գործատու: