Իրանը իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց (10)
1397թ. տարեմուտին Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում ունեցած ելույթի ընթացքում անդրադառնալով քառասուներորդ տարեդարձին Իրանի հեղափոխության ամրությանն ու եռանդին ու նաև ամերիկացիների տարածաշրջանային նախագծերի չեզոքացմանը, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պարզաբանել է Իրանի պանծալի հաղթանակներն ու այս երկրի ժողովրդի վեհությունն ու արժանապատվությունը:
Կարգախոսների ու հիմնական սկզբունքների ոլորտում շարունակելով իսլամական հեղափոխության հաղթանակի քառասնամյա պատմության քննարկումը այս հաղորդման ընթացքում խոսելու ենք արժեքների պահպանման ու հեղափոխության նպատակների հետապնդման հարցով իսլամական հանրապետության համակարգի կանգունության մասին:
Իսլամական հեղափոխության հաղթանակը անկասկած ժամանակակից շրջանի բացառիկ դեպքերց է, որ Իրանում մշակութային, քաղաքական, հասարակական ու տնտեսական հիասքանչ ստեղծագործությունների ներշնչման աղբյուր է եղել ու նույնպես մուսուլմանների միջև իսլամական զարթոնք է առաջացրել:
Ցանկացած հեղափոխություն քիչ թե շատ տարածաշրջանային ու միջազգային ազդեցությունների կրող է և իր ստրատեգիական խորքերը առաջացնելու համար իր ուղերձն է առաքում աշխարհին: Ինչքանով որ տվյալ հեղափոխության պատգամը գրավիչ լինի այնքանով էլ ավելի մեծ թվով մարդիկ կդիմեն նրան ընդունվելու, աջակցություն ստանալու և հեղափոխության օրինակին հետևելու համար: Իսլամական հեղափոխությունը, որի կարևոր առանձնահատկությունը դրա իսլամական աշխարհայացքն է, տեղի ունեցավ այն պահին, երբ սոցիալիստական ու լիբերալիստական հոսանքները կորցրել էին իրենց գրավչությունը:
Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխությունը աշխարհին այս ուղերձն է փոխանցել, որ իսլամը այն դպրոցն է, որ ոչ միայն կարողություն ունի հսկայական պայքար կազմակերպել, այլև մեքենայացված, խճճված ու քաղաքական հակասություններով ու հակառակություներով լի դարաշրջանում, իզորու է լուծել հասարակության խնդիրները և երաշխավորել դրա գոյությունը: Այլ խոսքով Իրանի իսլամական հեղափոխությունը պայքարի նոր ճակատ է բացում բոլոր ճնշված ու զրկված ժողովուրների առջև, որոնք տանջվում են իմպերիալիստական պարտադրյալ, աննպատակահարմար ու անարդյունավետ քաղաքակրթության հետևանքներից: Այս հեղափոխության «Ոչ արևելք և ոչ արևմուտք» կարգախոսը իրականում մերժում է մարդկության նկատմամբ գործադրվող ցանկացած բռնություն ու անարդարություն:
Այաթոլլահ Խամենեին իր արտահայտությունների մեջ արժեքավոր մտքեր է արծարծել իսլամական հեղափոխության դինամիկության պատճառների ու ազդեցության վերաբերյալ: Անդրադառնալով թշնամիների կողմից Հեղափոխության պատգամի խեղաթյուրմանը ու նրանց ներկայացրած սխալ մեկնաբանություններին Այաթոլլահ Խամենեին ասում է.«Համաշխարհային քարոզչությունը ինչքան հարվածեց մեր սիրելի լուսահոգի Իմամի այն նախադասությանը,որում ասել էր,- Մենք մեր հեղափոխությունը կառաքնեք ամբողջ աշխարհին»:
Հեղափոխության առաքումը այն իմաստով չէ, որ մենք ոտքի կելնենք ու ամեն տեղ գնալով պատերազմներ կհրահրենք ու ժողովուրդներին կստիպենք ընդվզել ու հեղափոխություն անել: Իմամը երբեք դա նկատի չի ունեցել: Դա մեր քաղաքականությունների ու սկզբունքների մաս չի կազմում: Այն մերժված է մեր կողմից: Նրանք այս նախադասությունը այսպես մեկնաբանեցին ու հարվածեցին»:
Հեղափոխության առաքում այսինքն աշխարհի ժողովուրդները տեսնեն ու հասկանան, որ սեփական ուժով ու հենվելով սեփական կամքի ու վճռականության վրա ու ապավինելով Աստծուն կարող ենք դիմադրել ու չհանձնվել: Եթե ժողովուրդները այս դիմադրությունը տեսել են, կհամոզվեն ու կքաջալերվեն ազատվել բռնության լծից:
Անդրադառնալով Սիոնիստ օկուպանտ ռեժիմի դեմ պաղեստինցիների դիմադրությանը մեծարգո առաջնորդն ասում է.«Եթե այսօր նայեք օկուպացված տարածքներում բնակվող պաղեստինցիներին կտեսնեք, որ իրոք նրանք պայքարում են ճնշումների դեմ: Այս պայքարը Պաղեստինում ընթանում է դժվարին պայմաններում, սակայն ժողովուրդը շարունակել է պայքարը: Հենց Աֆղանստանի ժողովուրդը, որ մեծ դժվարությունների է հանդիպել և ողջ աշխարհում մեկը չկար, որ նույնիսկ մեկ օր նրանց օգներ: Նրանք միայնակ ու բռնահարված վիճակում պատերազմեցին, կանգնեցին ու շարունակեցին պայքարը: Մյուս ժողովուրդներն էլ նույնպես են և սա Իրանի իսլամական հեղափոխության օրինակին հետևելու արդյունքն է: Հեղափոխությունը այսպես է առաքվում և ժողովուրդների համար օրինակ է ծառայում»:
ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի որոշ դաշնակիցները օգնելով իրնեց տարածաշրջանային գործընկերներին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում Իրանի դեմ ու նրան մեղադրում են երկրների ներքին հարցերին միջամտելու և տարածաշրջանն ապակայունացնելու մեջ: Այս հավակնությունները կրկնվում են այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ու Իսրայելի լրտեսական ծառայությունները Սաուդյան Արաբիայի գումարներով շարունակ փորձում են կործանել տարածաշրջանի երկրների կառավարություններին ու պրոքսի պատերազմների շղթայազերծմամբ փորձում են փոփոխության ենթարկել տարածաշրջանի ճակատագիրը:
Սակայն մեր իսլամական հեղափոխությունը հիմնվելով իր իսկ արժեքների ու նպատակների վրա, քայլում է դրանց ուղղությամբ ու մարտահրավերների առաջ է կանգնեցրել իմպերիալիստական համակարգերին: Այս հեղափոխությանը դիմակայելու համար ԱՄՆ-ն մեծ գումարներ է ծախսել: Իրանի ժողովուրդը հենց սկզբից հասկացել է այս իրականությունը, որ ինչքանով որ մի հեղափոխության գաղափարները ավելի վեհ ու գրավիչ լինեն նրանց հասնելու համար դժվարություններ ու ճնշումներ դիմագրավելը ավելի դյուրին ու քաղցր կլինեն: Իր կյանքի սկզբնական ժամանակաշրջանից Իրանի իսլամական հեղափոխությունը պարզ նպատակներ ու գաղափարներ է նախագծել և սկզբից առայսօր ժողովուրդն ու առաջնորդը այդ նպատակներին հասնելու համար ոչ մի ջանք չեն խնայել:
Այդ պաատճառով էլ ԻԻՀ-ն մշտապես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում արծարծված խնդիրներից է եղել: Ժամանակի այս կտրվածքում Թրամփը թշնամական դիրքորոշում է որդեգրել Իրանի դեմ, սակայն հարց է առաջանում, որ այս սադրանքները ինչքանով են կարողացել շեղել հեղափոխության ճանապարհը:
Սադրանքների դեմ Իրանի ժողովրդի 40 տարի դիմադրությունը տարբեր տեսանկյուններից ցույց է տալիս, որ Իրանի ժողովուրդը կարողացել է արժանապատավորեն դիմակայել ԱՄՆ-ի թշնամական քայլերին: Նրանք տարբեր փորձությունների ենթարկեցին Իրանին սկսած՝ տնտեսական շրջափակումներից մինչև պարտադրյալ պատերազմը, ագրեսորներին աջակցելը ու այսպես կոչված ջախջախիչ պատժամիջոցների կիրառումը: Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերը, տարածաշրջանային քաղաքկանությունն ու մարդու իրավունքների խնդիրները պատրվակ ծառայեցնելով նրանք շարունակ փորձել են ճնշել Իրանին ու աշխարհում իրանաֆոբիայի ալիք առաջացնել: Սակայն ոչ մի դեպքում չեն կարողացել Իրանի ժողովրդին պարտադրել հանձնվել: ԱՄՆ-ի թշնամական քայլերը ավելի է հզորացրել Իրանի ժողովրդին ու ներդաշնակություն է առաջացրել նրա մեջ:
Իսլամական հեղափոխության հաղթանակից առայսօր ԱՄՆ-ի հաշվարկային անընդմեջ սխալներով այս տարաձայնությունները վերածվել են Իրանի ժողովրդի դեմ բացահայտ թշնամության: Սակայն այս թշնամական մոտեցումներով, սպառնալիքներով ու շրջափակումներով հանդերձ Իրանի ժողովուրդը վճռականությամբ շարունակել է իր անկախության ու արդարատենչության ուղին:
ԻԻՀ-ն հենվելով իր ժողովրդի աջակցության ու ներքին կարողությունների վրա, գտնվում է հզորության գագաթնակետին: Իսլամական համակարգի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանավորների թշնամության հիմնական պատճառը Իրանի հակաիմպերիստական պայքարն ու ԱՄՆ-ի զոռբայությանն ու միջամտողական քաղաքականություններին ընդդիմանալն է: ԱՄՆ-ի քաղաքականությունները արյունահեղություններից բացի այլ օգուտ չեն ունեցել աշխարհի ժողովրդի համար: Այս տեսանկյունից, իսլամական հեղափոխության չորս տասնամյակ կյանքը ամերիկյան ազդեցության, Իրանի ժողովրդի դեմ սադրանքների ու նրանց ճնշումների դեմ դիմադրության փայլուն օրինակ է: