ԻԻՀ առաջնորդի տեսակետները
https://parstoday.ir/hy/radio/iran-i98057-ԻԻՀ_առաջնորդի_տեսակետները
Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի Նոշահր քաղաքում ԻԻՀ բանակային ստորաբաժանումների 16-րդ շրջանի ավարտական արարողության ժամանակ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթի մեկնաբանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 01:46 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Իրանի Նոշահր քաղաքում ԻԻՀ բանակային ստորաբաժանումների 16-րդ շրջանի ավարտական արարողության ժամանակ ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթի մեկնաբանությունը:

 

 

Սեպտեբերի 9-ին, ԻԻՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար Այաթալլահ Խամենեին, Նոշահր քաղաքում  ներկա գտնվեց բանակի սպայական համասարանի ուսանողների   ավարտական արարողությանը, որը տեղի ունեցավ  Իմամ Խոմեյնու անվան ռազմածովային գիտությունների ինստիտուտում:

Ելույթում, անդրադառնալով տարածաշրջանի անապահովություն ու անկայունություն տարածելուն ուղղված որոշ երկրների քաղաքականություններին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունն ու Իրանի ժողովուրդը, կանգնելով ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ, ապացուցել են, որ եթե մի ժողովուրդ չի վախենում բռնատերերի սպառնալիքներից և հավատում է  սեփական ուժերին, գերտերությունները  նահանջում են ու պարտության  մատնվում»:

 

Իրանի ժողովրդին բնութագրելով որպես աշխարհում ազատության ու արդարության համար պայքարի դրոշակակիր, ԻԻՀ առաջնոևդը հավելել է. «Զինված ուժերը պաշտպանում են այսպիսի ժողովրդին ու այսպիսի երկրին: Եվ այս մեծ պատիվը պետք է կատարեն ամբողջ հոգով ու սրտով ու կրոնական ու ազգային շարժառիթներից ելնելով»:

Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկն Իրանի ժողովրդի դիմադրությունն էր, տարբեր քայլերի, պատժամիջոցների ու սպառնալիքների նկատմամբ: ԱՄՆ-ի յուրաքանչյուր հակաիրանական գործողություն, պատժամիջոց կամ սպառնալիք, նպատակ ուներ տապալել ԻԻՀ վարչակարգը: Գոյություն ունեն բազմաթիվ օրինակներ, Երբ ԱՄՆ-ն կարողացել է տապալել որևէ երկրի համակարգը` տվյալ ազգի կամ պետության դեմ  իրականացրած դավադրության արդյունքում: Իրանի դեպքում այդպես էր նախքան իսլամական հեղափոխության հաղթանակը: Իսլամական հեղափոխության հաղթանակից 25 տարի առաջ, Իրանի ժողովրդին հաջողվեց ազգայնացնել նավթարդյունաբերությունն ու թույլ չտալ, որ Բրիտանիան թալանի երկրի նավթը: Այն ժամանակ շատերի համար դեռևս պարզ չէր ԱՄՆ-ի կառավարության  գաղութատիրական բնույթը: Իրանի վարչապետ Մոհամմադ  Մոսադդեղի կառավարությունը վստահեց ԱՄՆ-ին:  Եվ հենց այդ վստահության արդյունքում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, իրանական բանակում իրենց գործակալների միջոցով կարողացան մշակել և 1953թ իրականացնել Մոսադդեղի կառավարության դեմ հեղաշրջումը, որի նպատակն էր վերադարձնել շահին: Իրանը 25 տարիների ընթացքում դարձավ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցը: Իրանի քաղաքական, ռազմական ու տնտեսական ոլորտները վերահսկվում էին ավելի քան 40 հազար ամերիկացի խորհրդատուների կողմից: ԱՄՆ-ի աջակցությամբ, Ռեզա Փահալվին ձևավորեց բռնատիրական կառավարություն, որը խեղդում էր ցանկացած ընդդիմադիր ձայն:

سان دیدن آیت الله خامنه ای در شانزدهمین مراسم مشترک دانش آموختگی و تحلیف دانشجویان دانشگاههای افسری ارتش جمهوری اسلامی ایران در نوشهر

 

Այաթոլլահ Խամենեին` Նոշահրում կայացած սպայական համալսարանի սաների ավարտական արարողության ժամանակ

 Իսլամական հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնին, շարժման առաջին օրից մինչև հեղափոխության հաղթանակլը, ԱՄՆ-ին ու Սիոնսիտական ռեժիմին համարում էր Իրանի ժողովորդի բոլոր դժբախտությունների պատճառը: Նա հայտարարում էր, որ Շահն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի գորրծակալն է: Երբ 2500 ամյա թագավորական իշխանությունն Իրանում  տապալվեց և իսլամական հեղափոխությունը հաղթեց, մեծ հարված հասցվեց ԱՄՆ-ի միջինարևելյան քաղաքականությանը: ԱՄՆ-ն կորցրեց այս տարածաշրջանում իր ամենակարևոր դաշնակցին: Հեղափոխության հաղթանակից հետո առաջին իսկ օրերից, ԱՄՆ-ն դիմեց ցանկացած տեսակի սադրանքի` ԻԻՀ համակարգը տապալելու համար: Այդ թվում` հակահեղափոխկան խմբերին պաշտպանելը, տնտեսական պատժամիջոցները, հեղաշրջման փորձը`Իրանում սեփական գործակալների միջոցով, Իրաքի բռնապետ Սադդամին հրահրելը` հարձակվել Իրանի վրա, Իրանին պարտադրած ութամյա պատերազմը, բազմաթիվ կորուստներով ու վնասներով: Հենց այս քայլերը պատճատռ դարձան, որ իմամ Խոմեյնին ԱՄՆ-ին բնութագրի որպես “մեծ սատանա”: Իրանի ժողովուրդը կանգնեց ԱՄՆ-ի բոլոր քայլերի դիմաց, վերածվելով օրինակելի երկրի` տարածաշրջանի ու աշխարհի ժողովուրդների համար:

ԻԻՀ առաջնորդ Այաթալլահ Խամենեին, Նոշահրում ունեցած ելությում խոսելով այն մասին, որ աշխարհի շատ երկրներ արդարամիտ են, սակայն ըստ երևույթին չունեն իրենց արդարամտությունը պաշտպանելու և բռնատիրութունից ազտավելու միջոց, ասել է. “Այսպիսի աշխարհում, ԻԻՀ և Իրանի ժողովուրդը, հստակ կերպով և բարձրաձայն հայտարարում են, որ կանգուն են բռնատիրության դեմ պայքարում: Եվ սա է Իրանի ժողովրդի դեմ համաշխարհային բռնատերերի թշնամության պատճառը”:

Իսլամական հեղափոխությունից անցել է 40 տարի: Այս ընթացքում, ԱՄՆ կառավարությունն ամենախիստ տնտեսական պատժամիջոցներով ու սպառնալիքներով շարունակում է  հետևել Իրանի վարչակարգը տապալելու իր նպատակին: Եվ հետաքրքիրն այն է, որ Միացյալ Նահանգներն իր այս քայլերն անում է  Իրանի ժողովրդին աշտպանելու անվան տակ: Արդյոք աշարհում կա մի կառավարություն, որը կարողանա  առանց ժողովրդի աջակցության դիմադրել ԱՄՆ-ի բոլոր սադրանքներին: ԻԻՀ այսօր դարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի բռնատիրական քաղաքականությունների դեմ պայքարող միակ  պետությունը և շարունակում է լայնածավալ պայքար մղել տարածաշրջանում ծայրահեղության ու ահաբեկչության դեմ: Այդ պատճառով, ԱՄՆ-ն ու Սիոնսիտական ռեժիմը փորձում են տապալել ԻԻՀ համակարգը: Խոսելով աշխարհում, հատկապես Միջին Արևելքում առկա անկայուն վիճակի մասին, Այաթոլլահ Խամենեին նշել է. “Գերտերությունները և հատկապես բռնատեր ԱՄՆ-ն, փորձում են իրենց նպատակներին հասնել ներքին պատերազմների միջոցով, սրելով տարածաշրջանային բախումները: Եվ դժբախտաբար, տարածաշրջանի որոշ երկրներ օգնում են ԱՄՆ-ին”: Առաջնորդի ասելով. “ԱՄՆ-ի ու Սիոնսիատական ռեժիմի նպատակն է թույլ չտալ, որ  տարածաշրջանում որևէ իսլամական ուժ գլուխ բարձրացնի: Նրանք գիտեն, որ իսլամի հրապուրիչ կոչը բռնության ենթարկվածներին ու զրկվածներին պաշտպանելն է: Ուստի սարսափում են, որ իսլամի վրա հենվելով, ձևավորվել է մի ուժ”:

 

Իրանի ժողովուրդը 40 արի անց նույնպես շարունակում է  դիմադրել ԱՄՆ-ին, ինչը մտահոգում է  այդ երկրին: Աշխարհում և հատկապես Միջին Արևելքում իր հեգեմոնիան պահպանելու համար, ԱՄՆ-ն պարտավոր է մեծ ծախսեր անել: Հենց այդ պատճառով էլ շարունակում է  Իրանի ժողովրդի դեմ իր թշնամական քաղաքականությունը:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ համաշխարհային բռնատիրության դեմ ԻԻՀ դիմադրությունը պատճառ է դարձել, որ տարածաշրջանում գերտերությունների նպատակները  պարտության մատնվեն: Նրա ասելով. “Աշխարհի մտավորականներն ու գիտնականները զարմացած են, որ Իրանը, ապավինելով Աստծուն ու հենվելով իր ազգային ուժի վրա, տարածաշրջանում պարտության է մատնել համախարհային ուժերին: Իրականություն, որի մասին խոստովանում են բոլորը”: Իսլամական հեղափոխության հաղթանակը տեղի ունեցավ անկախ, առանց որևէ արևելյան կամ արևմտյան գերտերության աջակցության: 20-րդ դարի մյուս հեղափոխություններից Իսլամական հեղափոխության ամենակարևոր տարբերություններից մեկը հենց սա է:

Իսլամական հեղափոխության հաղթանաից հետո Իրանը պահպանեց իր անկախությունը, առանց հակվելու դեպի որևէ երկրի կողմը: Իրանը չցանկացավ Խորհրդային Միությունից աջակցություն ստանալ` ԻԻՀ դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների ու քայլերի դեմ դիմադրելիս: Ընդհակառակը, առաջին անգամ, ԻԻՀ թշնամանքի առաջացավ գերտերությունների կողմից: Սադդամի վարչակարգն այդ ժամանակ արևելյան բևեռում էր: Սակայն Իրանի վրա հարձակվելու ժամանակ, ստացավ լայնածավալ աջակցություն` ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից: Իրան-Իրաք  ութամյա պատերազմի ժամանակ, Իրաքի բռնատեր Սադդամի ռեժիմը քաղաքական ու  ռազմական լուրջ աջակցություն ստացավ արևմուտքից: Իրանն այժմ վերածվել է ԱՄՆ-ի թշնամության ու մաքսիմալիստական նկրտումների դեմ պայքարի օրինակի: Հենց այս դիմադրությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցները գան այն եզրակացության, որ Իրանի իսլամական հանրապետությունն անհերքելի իրականություն է, որին անտեսել հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով, Եվրոպան պատաստ չէ ընդունել Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի պահանջները կամ հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը:   Եվրոպան ձգտում է  պահպանել ՀԳՀԾ-ն:

سخنرانی رهبری در شانزدهمین مراسم مشترک دانش آموختگی و تحلیف دانشجویان دانشگاههای افسری 

 

Երկրի առաջնորդի ելույթը Նոշահրում` սպայական համալսրանի ուսանողների համար

Իսլամական հեղափության առաջնորդը սպառնալիքի և ուժի գործադրումը և գործով և խոսքով, համարում է  ժողովուրդներին վախեցնելու Արևմուտքի  ձևրը: Նա ասել է. “Եթե մի ժողովուրդ չվախենա այս սպառնալիքներից և իր ուժերին հավատալով քայլ կատարի դեպի արդարություն ու ճշմարտություն, գերտերություններին կստիպի նահանջել”: Նրա ասելով. “Իրանի իսլամական հանրապետությունն արդեն 40 տարի ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բացասական քայլերի թիրախն է  դարձել: Սակայն ներկայումս մի փորքրիկ շիվից վերածվել է հզոր ու պտղաբեր ծառի և համաշխարհային բռնատերերի բոլոր քայլերով հանդերձ, ժողովուրդների ուշադրությունը սևեռել է իր հեղափխության ուղերձի վրա և պարտության մատնել տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրանքները”: Նա հավելել է, որ այդ պարտության լավագույն նմուշներն են Իրաքը, Սիրիան և Լիբանանը: Նա հավելելե է, որ սա աստվածային խոսքի ու ճշմարտության ապացույցն է, քանի որ Աստված ասում է. “Եթե Աստծուն աջակցեք, Աստված ձեզ հաղթանակ կպարգևի և աներեր կամք”: