Գիտատեխնիկական ու բժշկական նորություններին համաքայլ -82
Հարգելի բարեկամներ, ներկայացնում ենք հաղորդաշարի հերթական ծրագիրը, որի ընթացքում կծանոթանաք համաշխարհային գիտական ձեռքբերումների հետ:
Իրանի Մանկավարժական համալսարանի հետազոտողները և Նիդերլանդների Վախնինգեն համալսարանը կարողացել են ստանալ նանոկոմպոզիտի բաղադրություն, որն արգելում է ծանր մետաղների տարածումը ստրոգետնյա ջրերի մեջ: Հանքարդյունաբերության գործընթացի ժամանակ, այդ թվում` ծանր մեքենաների երթուդարձի, պոչամբարների, քիմիական տարրերով հարուստ փոշու տարածման հետևանքով, շատ հաճախ, մերձակայքում գտնվող հողերը աղտոտվում են ծանր մետաղներով: Այդ աղտոտումը խիստ վտանգավոր է, քանի որ դրա արդյունքում հողերն անբերրի են դառնում, իսկ ստորգետնյա ջրերն աղտոտվում են: Այս վտանգից խուսափելու համար, հատկապես այնտեղ, որտեղ կան ստորգետնյա ջրեր և կա բույսերի թունավորման վտանգ, կիրառվում է հատուկ մեթոդ: Հետազոտողներն օգտվելով բնական նյութերից, որոնք վտանգավոր չեն էկոլոգիայի համար, ստեղծել են մի նանոկոմպոզիտ, որը կարող է կանխել հողում ծանր մետաղների կուտակումն ու ստորգետնյա ջրերի մեջ դրանց տարածումը: Այս նանոկոմոզիտը պարունակում է նաև բույսերի համար օգտակար նյութեր, որը որպես պարարտանյութ կարող է օգտագործվել ու պարարտացնել հողը: Հետազոտողների կարծիքով, այս նախագծում օգտագործվել է մի նյութ, որը կոչվում է Բիոչար կամ բնական ածուխ: Այն էժան է և կարողանում է ծանր մետաղները հավաքել իրար մոտ: Այս նանոկոմպոզիտի հիմքը բիոչար հավելումն է: Շատ հաճախ արդյունաբերական նյութերը կարող են շատ բացասական հետևանքներ ունենալ եթե հայտնվեն բնության մեջ: Իսկ այս նանոկոմպոզիտը բաղկացած է Քիթոսան, Բիոչար և Նանարես հավելումներից, որոնք վնասակար չեն բնության համար և նպաստում են հողերի պարարտացմանը: Իրանի Մանկավարժական համալսարանի հետազոտողները նշում են, որ հետազոտության ժամանակ օգտվել են թղթի ու փայտի արդյունաբերության թափոններից, որպես կենսոլորտի նախնական զանգավծներ: Այս թափոններն օրական մի քանի տոննա կարելի է ստանալ փայտի ու թղթի արտադրության գործարաններում: Իսկ այս աշխատանքի արդյունքից կարելի է օգտվել կենսորլորտի կառավարման համար, հատկապես այն արդյունաբերական ոլորտներում, որոնց գործունեության արդյունքում առաջանում են թափոններ ու ծանր մետաղներ: Դրանք են հանքարդյունաբերությունը, մետաղների արդյունաբերությունը, ներկերի արդյունաբերությունը և այլն: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Science and Pollution Research 2018թ զեկույցում:
Նանոտեխնոլոգիայի օգտագործումը` Իրանի Մանկավարժական համալսարանի հետազոտողների և Նիդերլանդների Վախնինգեն համալսարանի հետազոտողների կողմից
Թեհրանի Ամիր Քաբիր համալսարանի հետազոտողներչը մի սարք են ստեղծել, որը թույլ է տալիս ծովի ջուրը քաղցրացնել և մաքրել: Նախագծի հեղինակների ասելով. “Նկատի առնելով Իրանի աշխարհագրական դիրքն ու նաև այն հանգամանքը, որ Իրանին հասանելի է Օմանի ծովը, կարելի է այդ ծովի ջուրը մաքրելով ու քաղցրացնելով, լուծել երկրի սակավաջրության խնդիրը”: Հետազոտողների ասելով, սարքը կարելի է օգտագործել ջրի զտման կենտրոններում: Նրանք կարծում են, որ սարքը կարելի է կիրառել հատկապես այն վայրերում, որտեղ արդյունաբերական աշխատանքների արդյունքում ստացվում են թափոններ` դեղի արադրության, թելի արտադրության, ծանր մետաղների արտադրության գործարաններում, որտեղ կիրառվում են բարձր ծածկողականություն ապահովող մեմբրանային նյութեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս սարքը հնարավորություն ունի առանձնացնել լուծիչները կամ դրանք զատել արտադրանքի ծածկողականությունն աահովելու ընթացքում: Սարքն ամբողջությամբ չժանգոտվող մետաղից է, ունի հատուկ առանձնահատկություններ, կարող է իրականացնել ծածկողականություն ապահովող նյութերի վերաբերյալ հետազոտություններ, զտում, աշխատել բարձր ճնշման պայմաններում: Բացի այդ, նրան կարելի է միացնել տարբեր սարքեր, այն աշխատում է շատ բարձր ջեևմաստիճանում, չունի պոմպերի կարիք, կարողանում է ապահովել ճնշում` գազային կասուլների միջոցով, հնարավորոյթուն ունի լուծվող նյութը խառնել` խտացման պոլարիզացիան կանխելու համար: Հետազոտողները նշում են, որ սարքն արտադրվել է ներկայումս արտասահմանում առկա նման սարքերի 1/6-րդ արժեքով: Բացի այդ, սարքի բոլոր պահեստամասերն արտադրովում են նույնպես Իրանում: Եվ սարքի պահպանումն ու պահեստամասերի փոսփոխությունն ավելի է հեշտանում:
Ջրասակավության դեմ պայքար` Ամիր Քաբիր համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված` ծովի ջուրը քաղցրացնող սարքի միջոցով
Անցած շաբաթ, խոշոր իրադարձություն տեղի ունեցավ նաև քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում: Մինչ այժմ, խոցերի ու քաղցկեղային բջիջների դեմ պայքաում կիրառվել են բազմաթիվ միջոցներ: Սակայն քաղցկեղային բջիջներին խաբելն ու դրանց քաղցկեղի բուժման համար օգտագործելը մեծ ձեռքբերում է համարվում: ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողներին հաջողվել է ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի դեղ, որը գաղտնի է մնում քաղցկեղի բջիջներից: Այսպիսով, դեղը կարողացել է անցնել քաղցկեղային բջիջների պատից ու տորյական մեթոդով ներս մտնել ու ոչնչացնել խոցը: Դեղը կարողանում է թաքնվել քաղցկեղային գոյացություններում առկա վարակված բջիջներում: Հարկ է նշել, որ քաղցկեղային գոյացությունների դեմ պայքարում ամենալուրջ խնդիրը դրանց պաշտպանական համակարգն է, որը պատ է առաջացնում, թույլ չտալով, որ դեղերը ներթափանցեն քաղցկեղային բջիջների մեջ ու ոչնչացնեն դրանց: Վերջին տարիների ընթացքում կիրրառվել են տարբեր տեսակի նանոդեղատեսակներ, նույնիսկ սարդոստայնից պատրասված դեղեր: Սակայն նոր դեղահաբը արտադրվում է NOF տեսակի նյութից: Այն փոշիանման է և ունի մեծ ծավալ, որպեսզի իր մեջ թաքցնի քաղցկեղի բուժման դեղը: Այս դեղամիջոցի մեջ կա նաև բնական թույն` ժելենին անունով: Այս գործողությունը թույլ չի տալիս, որ մարմնի պաշտպանական համակարգը դեղը որպես վտանգավոր ներխուժող ընկալի: Այն նաև թույլ չի տալիս, որ առաջանա քաղցկեղային գոյացությունների պաշտապանական պատը: Երբ այս դեղափոշին մտնում է պատից ներս, հեշտությամբ լուծվում է, քանի որ այնտեղ գոյություն ունի թթվային միջավայր: Արդյունքում, ազատված ժելենինը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները: Հետազոտողների ասելով, այս մեթոդիկան փորձարկվել է լաբորատոր կենդանիների վրա: Եվ կարելի է հույս ունենալ, որ մոտ ապագայում այս մեթոդի միջոցով, քաղցկեղային բջիջների 90 տոկոսը հնարավոր կլինի ոնչացնել:
Համալսարանի հետազոտողներ կողմից ստեղծվել է հակաքաղցկեղային դեղամիջոց, որը կարողանում է խաբել քաղցկեղի բջիջներին
Հարգելի ունկնդիրներ, հաջորդ հաղորդման ընթացքում կքքնարկենք այս թեման
1. Բիոչար /բնական ածուխ/- ունի մեծ ներուժ`սննդամթերքը վերամշակելու, օդի որակավորման, տնտեսական շահույթի առումով: Այն լայն կիրառություն ունի գյուղատնտեսության ոլորտում և նպաստում է, որպեսզի ջուրն ավելի երկար մնա հողի մեջ: Այն կարողանում է հողի մեջ առկա սննդի հետ ներդաշնակ լինել, մեղմացնում է հողի PH-ը, նվազեցնում սննդային տարրերի լրացումը
2. Կիտին- ստեղծվել է հունարեն Կիտոն բառից և նշանակում է ծածկող: Կիտոսանը հայտնաբերվում է ծովամորեխի վերջույթի արտաքին կմախքից: Կիտինը հակտապես կարևոր է կիտոսանի ստեղծման առումով, քանի որ կիտոսանը կարողանում է ներդաշնակ լինել այլ նյութերի հետ, ավելի հեշտ է մարսվում, թունավոր չէ, հեշտությամբ ներծծվում է և հեշտ հասանելի է:
3. Nanoclay- մեծ տարածում ունի նանոտեխնոլոգիայի ոլորտում: Իր փոքր չափսերի պատճառով, հնարավորոթյուն ունի մրցակցել այլ նյութերի հետ: Nanoclay յուրահատուկ նյութ է, որն օգնում է նանոկոմպոզիտի ստեղծմանը և պոլիմերային նյութերի հատկությունների բարձրացմանը
4. Տրոյա-քայքայիչ ծրագիր է, որն այլ վիրուսներին հակառակ, չի բազմանում, սակայն վիրուսների չափ վտանգավոր է: Տրոյան որպես օրինակ համակարգիչ մտնելուց հետո տեղեկացնում է, որ ձեր համակարգիչն ազատելու է վիրուսներից, սակայն իրականում վիրուսներին ծանոթացնում է ձեր համակարգչի հետ: Այս տերմնն առաջացել է Տրոյայի պատերազմումի 10-րդ տարում հույների կողմից Ոդիսևսի խորհրդով կառուցված փայտե հսկա ձիու մասին պատմությունից։ Տրոյան պաշարած հույներն իբր դրա մեջ թաքցրել են մի քանի ընտիր ռազմաջոկատ, այն թողել քաղաքի արտաքին պարսպի մոտ և հեռացել՝ ձևացնելով, որ վերացնում են պաշարումը: