Աշուրա`ճշմարտություն ճառագող արև(Հատուկ թողարկում` Հոսեյնական Աշուրայի օրվա առիթով)
https://parstoday.ir/hy/radio/iran-i98303-Աշուրա_ճշմարտություն_ճառագող_արև(Հատուկ_թողարկում_Հոսեյնական_Աշուրայի_օրվա_առիթով)
Աշուրան ճշմարտության ու կեղծիքի, չարի ու բարու և անձնազոհության ու ստրկամտության միջև պայքար էր: Այդ օրը ճանաչված է, որպես ճշմարիտ Աստծո հպատակների պայքարի սուրբ դրսևորում` հանուն կրոնի, հավատալիքի, հոգևորի և բարոյականության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2018 11:28 Asia/Tehran

Աշուրան ճշմարտության ու կեղծիքի, չարի ու բարու և անձնազոհության ու ստրկամտության միջև պայքար էր: Այդ օրը ճանաչված է, որպես ճշմարիտ Աստծո հպատակների պայքարի սուրբ դրսևորում` հանուն կրոնի, հավատալիքի, հոգևորի և բարոյականության:

Իսլամի մեծ  մարգարեն ասել է.Երդվում եմ Բարձրյալն  Աստծո անունով, որ Հոսեյն Իբն Ալին մեծագույններից է մահկանացուների մեջ, որ արժանացավ երկնային անծայրածիր արքայությանը, քանզի Աստծո գահի աջ մասում մակագրված է.«Հոսեյնը փարոս է առաջնորդության և նավ փրկության»»:

Իմամ Հոսեյնը՝ առաջնորդության փարոս և փրկության նավ

 

Մոհառամ ամսի 10-րդ օրը Իմամ Հոսեյնն ու նրա աջակիցները Քարբալայի ճակատամարտում Եզիդի զորքերի դեմ մարտնչելիս նահատակվեցին: Հենց այդ օրը Հոսեյն Իբն Ալին և իր սակավաթիվ, սակայն հավատարիմ, անշահախնդիր ու անձնազոհ զինակից ընկերները դեմ դուրս եկան Եզիդ կոչեցյալի անհավատ ու անբարիշտ իշխանության դեմ: Նրանք իրենց սուրբ արյամբ հավերժապես անմահացրին Քարբալայի ճակատամարտը:

 

Չնայած, որ Աշուրայի իրադարձությունները տևել են ընդամենը կես օր կամ մի քիչ ավելի երկար, մեծ ազդեցություն են ունեցել հետագա պատմության վրա և հավերժացել են: Աշուրայի սխրագործությունը մնացել է մարդկանց սրտերում և փոխանցվել սերնդեսերունդ: Այսօր էլ մոհառամի տասնօրյակը և հատկապես Աշուրայի օրը, մուսուլմանական աշխարհում, անգամ նաև սուննիների կողմից ընդունվում է որպես սիրո և անկեղծության օր: Հոսեյնի ու նրա զինակիցների  նահատակությունը դեպի ճշմարիտ Աստված տանող ճանապարհին լուսավոր փարոս է դարձել մուսուլմանական աշխարհի համար:

Պատմության ընթացքում բազմաթիվ պատերազմներ ու ճակատամարտեր են տեղի ունեցել, ավերվել են բազմաթիվ տներ, մարել են բազմաթիվ օջախներ և վերջապես եղել են միլիոնավոր զոհեր: Միայն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում ավելի քան 30 միլիոն մարդ է զոհվել և բոլորն էլ տարբեր անհատականություններ են եղել, տարբեր մտածմունքներ ու հոգսեր են ունեցել: Տարբեր երկրների բանակներ անխնա մարտնչել են միմյանց դեմ ` պատերազմի դաշտում թողնելով անթիվ անհամար դիակներ, բայց արդյոք ամեն տարի այդ զոհերի հիշատակը հարգելու համար որևէ տեղ արարողություն է կազմակերպում, այնպես ինչպես Քարբալայի տարելիցն է: 

 

Նեսա սուրայի 97-րդ այա

 

Իրականությունն այն է, որ Իմամ Հոսեյնը ոչ թե պայքարում է Եզիդի բանակի դեմ, այլև միայն ցանկանում էր իսկական իսլամական արժեքները փրկել շեղումներից ու կործանումից, քանի որ  մուսուլմանական աշխարհը առերեսվել էր անհամար անբարոյականություններով, որոնք ծնվում էին Օմայանների խալիֆաթում: Եվ Իմամ Հոսեյնը այդ դժվարին և օրհասական շրջանում վեր խոյացավ իբրև փրկության ու ճշմարտության հիմնասյուն:

Աշուրայի ընդվզման ժամանակ Իմամին ու նրա զինակից  ընկերներին չէր լքում արժանապատվության ու մեծահոգության զգացումը, քանի որ Հոսեյնի համոզմամբ այդ զգացումներն են մարդու կյանքը գեղեցկացնում ու իմաստավորում: Կյանքը պարգև է բարձրյալ Աստծո կողմից և այն նաև անօտարելի իրավունքն է բոլոր մարդկանց: Հենց այս պատճառով է, որ որևէ մեկի կյանքը վտանգելը դատապարտելի է Աստծո կողմից և նրանք, ովքեր կենթարկվեն բռնության ու անարդարության, լիովին իրավունք ունեն ընդվզելու: Սուրբ Ղուրանում ասված է, որ նա ով հնազանդվում է անօրինությանը, ինքն է իր նկատմամբ դաժան է վարվում: Նեսա սուրայի 97-րդ  այաթներից մեկում պատմվում է, որ մի օր հրեշտակները ճնշվածներից հարցնում են. «Երկրային կյանքը ինչպես էր ձեզ համար»: Նրանք պատասխանում են.«Մենք ճնշված էինք երկրի վրա»: Հրեշտակները զարմացած հարցնում են.«Միթե Աստծո արարած երկիրը բավական մեծ չէր, որպեսզի տեղափոխվեիք մեկ այլ վայր»: Ուրեմն նրանք այն մարդիկ են, ովքեր պայքարից հրաժարվում ու հարմարվում էին իրենց վատ վիճակի հետ` դրանով իսկ որոշելով իրենց ճակատագիրը:

 

Աշուրան ճշմարտության ու կեղծիքի, չարի ու բարու և  անձնազոհության ու ստրկամտության միջև պայքար էր: Այդ օրը ճանաչված է, որպես ճշմարիտ Աստծո հպատակների պայքարի սուրբ դրսևորում` հանուն կրոնի, հավատալիքի, հոգևորի և բարոյականության:Դարերի ընթացքում միշտ էլ լույս աշխարհ են եկել համարձակ մարդիկ, ովքեր սիրել են ազատությունը, ճշմարտությունն ու արդարությունը, այդ իսկ պատճառով բռնակալներն ու չարագործները երբեք չեն կարողացել մինչև վերջ իրենց անօրինություններով համակել աշխարհը: Ճշմարիտ աշխարհի հավերժական հիմքերը սերն ու անձնազոհությունն են, որոնք չեն փոխվի երբեք, և եթե որևէ մեկը պայքարի այս հիմքերը առավել ամրացնելու համար, աշխարհը կսկսի ընթանալ դեպի կատարելություն:

:

 

Հոսեյնը ծնվեց այնպիսի ժամանակաշրջանում, երբ փառամոլությունը, եսասիրությունն ու իշխանատենչությունը գլուխ էին բարձրացրել մարդկային հոգիներում: Իմամի պես իմաստունին այլ ճար չէր մնում, քան պայքար սկսել կորուսյալների հոգիների փրկության համար: Հոսեյնն այսպես էր դիմում նրանց. «Աստծո ծառանե'ր, Բարձրյալի ահը ունեցեք ձեր սրտերում և իմացե'ք, եթե Աստված կամենար, որ այս աշխարհը միայն մեկինը լիներ և նա մնար աշխարհում հավերժապես, ապա մարգարեին կտրվեր ամբողջը….ուրեմն մի տրվեք գայթակղություններին, այլև զորացեք հավատով: Վախեցեք  Աստծուց, որպեսզի կորստյան չմատնվեք»:

Նրանք ովքեր լսեցին Իմամի խոսքը, ոչ միայն դուրս եկան կորստյան տանող ճանապարհից, այլև հասան հոգևոր զարգացման բարձրակետի: Շատերը հրաժարվեցին մարմնեղեն հաճույքներից ու միացան Հոսեյն Իբն Ալիին: Իմամը նրանց համար դարձավ անսպառ լույսի, սիրո և իմաստության աղբյուր:Հոսեյնը հաճախ էր կրկնում.«Ձեր շուրթերով մի արտաբերեք այն, ինչը կպակասեցնի ձեր հոգևոր արժեքները»: Ով ընդունի Իմամ Հոսեյնի խոսքերն և կանգնի իմաստության ճանապարհին, կփրկվի, իսկ ով անհաղորդ մնա նրա լույսին, կհանդիպի բազում դժբախտությունների:

Միանշանակ կարելի է ասել, որ թեև Աշուրայի օրը Հոսեյնն ու իր աջակիցներից շատերը զոհվեցին, սակայն տարան բարոյական հաղթանակ: Նրանք` ընտրելով լույսն ու ճշմարտությունը կարողացան հաղթահարել անգիտությունն ու սուտը: Հերոսաբար մարտնչած և ողջ մնացած լույսի մարտիկներին, թշնամու անողոք զինվորները գերեվարեցին և տարան Քուֆա: Նրանց մաքառման արդյունքը եղավ այն, որ մարդու համար ստեղծվեց մի նոր արժեհամակարգ, որը և հետագայում պահպանեց նրան կործանումից:

Իմամի ընդվզման ևս մեկ կարևոր արդյունքն այն եղավ, որ իսլամական հանրությունը աննախադեպ զարթոնք ապրեց քաղաքական և հասարակական տեսանկյունից: Աշուրայի օրվան հետևեցին մի շարք այլ ընդվզումներ, որոնք բոլորն էլ արդարության վերականգման համար էին: Հենց Աշուրայի ընդվզումն էր, որ բարձրացրեց մուսուլմանական աշխարհի ինքնագիտակցությունը և հող նախապատրաստեց հետագա պայքարի համար:

Իրականում Աշուրայի ընդվզումը ոչ միայն իսլամական արժեքների փրկության համար էր, այլև մարդկայնության և ազատության վերականգման: Աշխարհի բոլոր մուսուլմանները խորին հարգանքով ու ակնածանքով են վերաբերվում Հոսեյնի քաջագործությանը, քանի որ ամբողջապես հասկանում են նրա դերը մուսուլմանական հասարակության ձևավորման ու կայացման մեջ: Հետևապես, Աշուրայի ընդվզումը պետք է ընդունել, որպես  մեծ շարժիչ ուժ, որը կանխորոշեց հետագայում որոշ երկրների քաղաքական համակարգի ստեղծումը և վերաճեց իսլամական զարթոնքի: Հենց այս պատճառով է, որ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին մոհառամ ամիսը համարում է իսլամի պահպանման ամիս: Նա այս առիթով ասել է.«Այդ անարդարացի արյունահեղությունը պատմության մնայուն էջերից է, քանի որ նահատակը` այն մարդը, ով իր կյանքը զոհում է հանուն արդարության և կրոնական բարձրագույն նպատակների, մշտապես կմնա մարդկանց հիշողության մեջ: Ցանկացած նենգ ու անարդար մարդ, որքան էլ ցանկանա իրեն արդարության կողմնակից ներկայացնել, միևնույնն է, երբ բանը հասնի իր և իր սիրելիների անձնական շահերին, հետ կքաշվի և պատրաստ չի լինի զոհաբերել դրանք: Ով պատրաստ է անձնազոհության հանուն Բարձրյալի, նրան կյանք է շնորհվում և նրա մասին հիշում են մշտապես: Հնարավոր է, որոշ ժամանակ հետո կարողանան բռնությամբ խամրեցնել անձնազոհների փառքը, բայց կամոքն Աստծու վերստին ամեն ինչ կվերականգնվի, քանի որ նրա կամքով զորանում են ազնիվներն ու անարատները: Արդարամտությունը շատ հետաքրքիր առանձնահատկություն է: Հոսեյն Իբն Ալին ու նրա աջակիցները արդարամտությամբ առաջնորդվելով կարողացան պահպանել իսլամը և փոխանցել սերնդեսերունդ»:

Սա է պատճառը, որ մեծ մտածողները Հոսեյն Իբն Ալիին պատմության մեծերից են համարում: Քրիստոնյա մտավորական Անտոն Բարան հետևյալ խոսքերն է ասում Հոսեյնի մասին.«Եթե Հոսեյնը քրիստոնյա լիներ, մենք նրա դրոշը կբարձրացնեինք ամեն տեղ, ամեն գյուղում մինբար (ամբիոն) կշինեինք նրա պատվին և մարդկանց Հոսեյնի անունով կկանչեինք դեպի քրիստոնեություն»: