Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (84)
https://parstoday.ir/hy/radio/iran-i98933-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(84)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2018 11:38 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի մանկավարժական համալսարանի գիտնականները նանոկլանիչ նյութի օգնությամբ գտել են մեթոդ ՝ բիոլոգիական օրինակներում դեղորայքի նվազագույն մակարդակը գնահատելու համար: Կարծր ֆազի օգնությամբ ստացման մեթոդը համարվում է ամենակիրառելիներից մեկը, որն ավանդական մյուս տարբերակների համեմատությամբ ավելի մատչելի, արագ ու ստույգ է: Ուստի հետազոտության մեջ կլանիչ նանոնյութի օգնությամբ կարծր ֆազի ստացման հիմունքով բարձր ճշգրտությամբ մեթոդը , կարող է օգնել գնահատել զարգացած իոնային դեղերի նվազագույն դոզան:

Կարծր ֆազի ստացման մեթոդը հայտնաբերվել  է մեզի ու պլազմայի օրինակներ պարունակող բիոլոգիական օրինակներում թթվային դեղերն տարրալուծելու   համար : Գործընթացը կատարվել է վոլտաժի գործոնի կիրառմամբ և նանոկլանիչ նյութեր պարունակող տարաների անալիզի օգնությամբ: Մեթոդի հայտնաբերման ու օպտիմալացման բոլոր փուլերի ավարտին, ուսումնասիրվել են պլազմայի ու մեզի իրական նմուշներում դիկլոֆենակի և մեֆենամիկ թթվի նման ցավազրկող դեղերի դոզան գնահատելու համար նրանց գործառույթը: Արդյունքները պարզել են, որ առաջարկած մեթոդը կարող է բարձր ճշգրտությամբ գնահատել բիոլոգիական օրինակների իոնային դեղերի մակարդակը: Գիտնականի խոսքերով, նախագիծը նոր մեթոդ է առաջարկում վոլտաժի գործոնի կիրառմամբ նանոկլանիչներ պարունակող տարաներ օգտագործելով:  Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին ՝ Talanta հանդեսում:

 

 

Իրանի մանկավարժական համալսարանի գիտնականները նանոկլանիչ նյութի օգնությամբ գտել են մեթոդ ՝ բիոլոգիական օրինակներում դեղորայքի նվազագույն մակարդակը գնահատելու համար:

 

Իրանցի գիտնականները փորձել են ստանալ մածունի և պանրի մակարդներ, որոնք կունենան ալերգեն ավելի մեղմ հատկություններ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությամբ, սննդային ալերգիան համարվում է մարդու առողջությանը սպառնացող վեցերորդ խնդիրը: Ամենատարածվածներից է կովի կաթի նկատմամբ ալերգիան : Դա ավելի շատ տարածված է երեխաների մոտ ,քանի որ նրանց մարսողական ու իմունային համակարգերը կատարելագործված չեն: Երեխաների հինգ տոկոսն ունի կաթի նկատմամբ ալերգիա: Կաթը համարվում է լիարժեք սնունդ և պարունակում է սննադառատ նյութեր: Այն ունի տարբեր սպիտակուցներ , որոնց առկայությամբ էլ պայմանավորված է ալերգիան:

Խնդրին լուծում տալու համար, գիտնականներն Իրանի տեղայնական կաթնամթերքից առանձնացրել են լակտիկ թթվի բակտերիաներն ՝ ընտրելով պրոտեոլիտիկ ֆերմենտները: Դրանք սպիտակուցալուծիչ ֆերմենտներ են, , որոնք կատալիզում են բջջային և սննդի սպիտակուցների պեպտիդային կապերի հիդրոլիզը։ Նպատակը եղել է հայտնաբերել բակտերիաներ, որոնք ունենալով պրոտեոլիտիկ հատկություն, նվազեցնում են կաթնամթերքի ալերգիկ ազդեցությունը:

 

 

Իրանցի գիտնականները փորձել են ստանալ մածունի և պանրի մակարդներ, որոնք կունենան ալերգեն ավելի մեղմ հատկություններ:

 

 

Բրիտանիայի Քերք Ֆրանսիս (Kirk Francis) ինստիտուտի գիտնականները մեկ քայլով մոտեցել են գեների հայտնաբերմանը, որոնք կարող են Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ հանգեցնել վաղաժամ Ալցհեյմերի հիվանդությանը: Նրանց խոսքերով դաունի համախտանիշ է հայտաբերվում յուրաքանչյուր 800-րդ մարդու մոտ : Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Վերջիններիս երկու երրորդի մոտ 60 տարեկանի սահմանում ի հայտ է գալիս վաղաժամ Ալցհեյմերի հիվանդություն:   

 

Բրիտանիայի Kirk Francis Քերք Ֆրանսիս ինստիտուտի գիտնականները մեկ քայլով մոտեցել են գեների հայտնաբերմանը, որոնք կարող են Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ հանգեցնել վաղաժամ Ալցհեյմերի հիվանդությանը:

 

Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ  այդ հիվանդության մեծ ցուցիչը պայմանավորված է 21-րդ քրոմոսոմում ամիլոիդ առաջատար սպիտակուցների APP-ի առկայությամբ: 21-րդ քրոմոսոմը կրում է 231 գեներ, իսկ APP-ին տարբերվում է  ամիլոիդ առաջատար սպիտակուցներ արտադրելու պատճառով: Առաջատար սպիտակուցները դերակատար են Ալցհեյմեր հիվանդության առաջացման գործում: Համախտանիշով տառապող մկան մոտ գիտնակնները գտել են 21-րդ քրոմոսոմի հավելյալ օրինակ, որը բերում է գլխուղեղային խանգարումների:

Դաունի համախտանիշով տառապող հիվանդների երկու երրորդի մոտ 60 տարեկանի սահմանում ի հայտ է գալիս վաղաժամ Ալցհեյմերի հիվանդություն:   

 

Նախագծին մասնակից գիտնականի ասածով, թիմն առաջին անգամ պարզել է, որ APP-ից բացի կան գեներ, որոնք ազդում են Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ Այցհեյմերի առաջացման վրա: Գիտնականները համեմատել են մկների օրգանիզմը, որոնք 21-րդ քրոմոսոմի ներկայությամբ կամ առանց դրա արտադրում էին APP սպիտակուցը: Դա կատարվել է այդ գեների դերը պարզելու համար: Գիտնականները հայտնեցին, որ 21-րդ քրոմոսոմում բոլոր գեների մի կրկնօրինակ ավելին ունեցող մկների մոտ կան Ալցհեյմեր հիվանդության նախանշաններ : 21-րդ քրոմոսոմի բոլոր գեների հավելյալ կրկնօրինակ կրող մկների մոտ կար APP սպիտակուցի բարձր մակարդակ : Այդպիսով հիշողության համար պատասխանատու գլխուղեղի ներքին հատվածում կային ավելի մեծ քանակությամբ սպիտակուցներ: Գիտնականները նաև պարզեցին, թե ինչն է հանգեցրել 21-րդ քրոմոսոմի բոլոր գեների հավելյալ կրկնօրինակները կրող մկների գլխուղեղում սպիտակուցների առաջացմանը:

 

Դեղեր են հայտնաբերվել Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ Այցհեյմեր հիվանդությունը կանխելու համար:

 

Գիտնականների գյուտը կարող է հույսեր առաջացնել ապագայում դեղեր գտնել Դաունի համախտանիշով տառապող հիվանդների մոտ վաղաժամ Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու համար: Նոր հայտնաբերումը կարող է օգնել նաև պարզել սովորական հիվանդների մոտ հիշողության հետ կապված խանգարումների մեխանիզմը: