Ճանաչենք իսլամը (210)
«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննության ու արարքների չափակշռին:
Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս շաբաթվա համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննության ու արարքների չափակշռին: Երբ Ղուրանը մարդկության համար ուրվագծում է ահեղ դատաստանի տեսարանն ասում է, որ այդ օրը բոլոր մարդիկ կանոնավոր շարքերով կանգնելու են Արարչի դատարանում և դասակարգվելու են համաձայն իրենց մտքերի ու արարքների: Այդտեղ բացվելու է մարդկանց արարքների վկայականը, վկաները ցուցմունք են տալու և արտահայտելու են մարդկանց մեծ ու փոքր արարքները և ամենակարևորը՝ մարդկանց արարքները մարմնավորվելու են:
Այլ խոսքով կարելի է ասել, որ այս աշխարհում մարդու արարքները մյուս աշխարհում նրա հարստությունն են համարվում և այդ հարստության իսկական էությունը բացահայտվում է հանդերձյալ կյանքում:
Աշխարհում տիրող կարգը խանգարվելուց և ահեղ դատաստանը սկսվելուց հետո հավիտենականության փուլերից մեկը մարդկանց արարքների հաշվեքննության փուլն է: Այսինքն այս աշխարհում մարդկանց արարքները հաշվեքննության են ենթարկվում: Այդ պատճառով էլ ահեղ դատաստանը նաև «Յոմ-օլ-Հեսաբ» կամ հաշվետվության օր է կոռվում: Այդ օրը Աստված քննում է իր ծառաների արարքները:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանում մարդկանց արարքների հաշվեքննությունը տարբերվում է նրանից ինչ այս աշխարհում պատկերացնում ենք: Քանի որ հավիտենականությունը նյութեղեն աշխարհից վեր դասվող աշխարհ է:
Ինչպես ասացինք մեր հոգին ու մարմինը կյանքի ընթացքում մեր կատարած աշխատանքների ու արտահայտությունների զարմանալի ու տարօրինակ արխիվ է: Այնպես որ մեր արարքներից յուրաքանչյուրը որոշակի ազդեցություն ու արձագանք է ստանում մեր գոյության մեջ: Մեր լավ կամ վատ արարքներն ազդում են մեր հոգու և մարմնի վրա և գծեր են դաջում: Այս գծերն ու հետքերը ահեղ դատաստանի օրվա վկաներից են լինելու:
Այսպիսով ցանկացած մարդու հաշիվը կազմված է նրա լավ ու վատ արարքներից, որոնք դաջված են նրա գոյության մեջ և այդ հաշիվը պարզ ու հստակ է: Այս բնութագրմամբ ահեղ դատաստանի օրվա հաշվեքննությունը մի տեսակ առարկայական ու հստակ հաշվեքննություն է, որ վեր է դասվում աշխարհիկ բոլոր հաշվեքննություններից:
Ահեղ դատաստանի օրը բոլորին հարցեր են ուղղվելու: «Էըրաֆ» սուրայի 6-րդ այայում ասված է. «Ուրեմն անկասկած հարցնելու են նրանց, որոնց մոտ ուղարկվեցին մարգարեները և հարցնելու ենք նաև մարգարեներից»:
Համաձայն այս այայի ահեղ դատաստանի օրվա հարցաքննությունն ընդհանուր բնույթ է կրում և բոլորը հարցաքննվելու են: Մարգարեներին էլ հարցեր են ուղղվելու: Նրանց հարցնելու են, որ արդյոք ճիշտ կերպով կատարել են Աստծո խոսքը փոխանցելու, տգիտության ու մթության քողը պատռելու և չարության ու բռնության դեմ պայքարելու ուղղությամբ իրենց առաքելությունը: Եվ իհարկե մարդկության այդ մեծ ուսուցիչների պատասխանը հստակ է: Այսպիսով թեև առաջնորդներ և թե շարքային քաղաքացիները պատասխանատու պիտի լինեն:
Ահեղ դատաստանի օրը հաշվեքննիչն Աստված է: Նա չափազանց իմաստուն, գիտուն, արդար ու բարի հաշվեքննիչ է: Նա որևէ մեկի հանդեպ անարդար չի լինում և տեղյակ է մեր արարքների ու մտքերի բոլոր ծալքերից: Թաքուն ու գաղտնի կերպով կատարված արարքն էլ աննկատ չի մնում նրա համար: Նա ամենաարագ հաշվեքննիչն է. «Իմացեք, որ դատել ու իրավարարություն անելը միայն նրա լիազորություն է և նա ամենաարագ հաշվեքննիչն է»:
Ահեղ դատաստանում դատաքննության և վճիռ արձակելու լիազորությունը միայն աշխարհի արարչին է պատկանում: Չնայած իրենց վայրիվերումներով լի պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների ու ազգերի բոլոր արարքներին, Աստված արագորեն հաշվեքննություն է կատարում ու պարզում է նրանց ճակատագիրը:
Մի վկայության մեջ ասված է, որ Աստված մի ակնթարթում քննելու է բոլորի արարքները: Դա այն պատճառով է, որ Աստծո գիտությունն ու հզորությունը արարածների նման անսահման չէ և մի գործով զբաղվելը պատճառ չի դառնում, որ նա թերանա մյուս աշխատանքում:
Իրողություններից մեկն այն է, որ մեր արարքներն ազդում են մեր հոգու և մարմնի, նաև մեզ շրջապատող արարածների ու իրերի վրա: Այսպիսով հանցագործ, թե բարեգործ մարդու ամբողջ էությունը համարվում է նրա վկայականը: Ձեռքը, ոտքը, մաշկն ու մարմնի մյուս անդամները, նույնիսկ Երկիրն ու շրջապատը և տան պատերը նրա վկայականին մաս են կազմում: Նմանությամբ կարելի է ասել, որ մարդու մարմնի ցանկացած անդամում հաշվիչ սարք է տեղադրված և ահեղ դատաստանի օրը մի ակնթարթում հաշիվը պարզ է դառնում: Այս տեսակետից մարդու մարմինը կարելի է նմանեցնել ինքնաշարժի, որի կտրած ճանապարհը ամեն պահ արձանագրվում է կիլոմետրները հաշվող սարքում: Հետևաբար կարիք չկա, որ փորձագետները նորից հաշվի ինքնաշարժի կտրած ճանապարհը:
Այսպիսով միթե կարելի է, որ մեկը հավատք ունենա հանդեպ մարդու արարքների արագ ու մանրակրկիտ հաշվեքննությունն ու չզգուշանա իր արարքներից: Այդ դեպքում ով կարող է անհաշիվ չարություն, բռնություն ու ոտնձգություն կատարել, առանց պատճառի դատել և կամ անտեղի ոտնահարել ուրիշների իրավունքները: Քանի որ նման անվայել արարքները հավիտենականության ժամանակ հաշվեքննության ու ահեղ դատաստանի հանդեպ հավատքի հետ անհամատեղելի են:
Հիմա այն հարց է ծագում, որ ահեղ դատաստանի օրը ի՞նչ հարցեր են ուղղվում մարդուն:
Ահեղ դատաստանի օրը հարցաքննվում են մարդկանց բոլոր, նույնիսկ մանր ու աննկատ արարքները:
«Զելզալ» սուրայի 7-րդ և 8-րդ այաներում ահեղ դատաստանում հարցաքննության մասին ասված է.«Ուրեմն նա ով մի մանր հատիկի չափ բարություն կատարած լինի դրա պարգևը կստանա և ով մանր հատիկի չափ վատ գործ կատարի, կստանա դրա պատիժը»:
«Անբիա» սուրայի 47-րդ այայում ահեղ դատաստանի օրը արտակարգ հաշվեքննության մասին ասված է. «Մենք ահեղ դատաստանի օրը կանգնեցնելու են արդարության կշիռները: Ուրեմն որևէ մեկի հանդեպ անարդարություն չի լինի: Եթե որևէ արարք մանանեխի հատիկ հատիկի չափ էլ լինի մենք դա բերելու ենք և բավարար է, որ մենք հաշվեքննիչը լինենք»:
Աստված այս այայում անդրադառնում է ահեղ դատաստանի օրը հստակ ու արդար հաշվեքննությանը, որպեսզի հավատուրաց, չարագործ ու հանցագործ մարդիկ իմանան, որ ահեղ դատաստանի օրվա պատիժն անվիճելի է և նրանք բոլոր արարքները գտնվում են խոշորացույցի տակ:
Աստվածային չափող կշիռներն այնքան հստակ են, որ ասես թե հենց արդարությունն են: Այդ պատճառով էլ, որևէ մեկի հանդեպ նվազագույն անարդարություն չի լինելու: Ոչ բարեգործների պարգևներից է կրճատվելու և ոչ էլ չարագործների պատիժն է հավելում կրելու:
Ահեղ դատաստանի օրվա հաշվեքննությունը չափազանց հստակ և ցանկացած տեսակի թերությունից ու անարդարությունից թերի է: Այս կապակցությամբ Աստված ասում է. «Եթե մանանեխի մի հատիկի չափ բարություն կամ չարություն գործած լինենք մենք դա ներկայացնելու և չափելու ենք: Մանանեխը մանր սև հատիկներ ունեցող բույս է և մանրության խորհրդանիշ է համարվում:
Բայց ի՞նչ է նշանակում Աստծո չափող կշռի օգտագործումը: Ոմանք այնպես են ենթադրում , որ ահեղ դատաստանի օրը մարդու արարքները ծանրություն ու կշիռ են ունենալու և այդտեղ տեղադրված են լինելու կշեռքներ, որոնք շատ նման են լինելու աշխարհում տարածված կշռեքներին, որպեսզի հնարավոր լինի դրա միջոցով չափել մարդկանց արարքների կշիռը: Դա այն պատճառով է, որ չափի ու կշռի մասին նրանց ընկալումը համապատասխանում է աշխարհում տարածված ընկալմանը: Բայց իրականությունն այն է, որ այս այայում չափն ու կշիռը չափորոշիչի իմաստով են:
Գիտենք, որ այսօր որևէ բան չափելու համար դրան համապատասխանող միջոց գոյություն ունի: Այսօր արյան ճնշումը, մարմնի ջերմությունը, օդի ճնշումը իրերի երկարությունն ու լայնքը չափելու համար հատուկ սարքեր գոյություն ունեն: Այս չափերն ու չափող միջոցները յուրահատուկ այն ինչին, որ ցանկանում ենք չափել:
Այդուհանդերձ արարքների և կամ ներքին ցանկությունների լավ կամ վատ լինելը չափելու համար մարդկությունը որևէ միջոց չունի: Բայց անկասկած աշխարհում դրանց համար չափորոշիչներ գոյություն ունեն:
Ահեղ դատաստանի օրը մարդկանց արարքները չափվում են սարքերով ու չափորոշիչներով, որոնք այլ տեսակի են: Վկայություններում ասված է, որ ահեղ դատաստանի օրը չափորոշիչները մարգարեները, էմամներն ու բարեպաշտ մարդիկ են, ովքեր առանց հաշվեքննության դրախտ են մտնում: Այսինքն նրանք, ովքեր իրենց վկայականում որևէ սև ու մութ կետ չունեն: Այս մեկնաբանությամբ չափ ու կշիռը լիակատար ու օրինակելի մարդիկ են: Նրանք մարդկային արժեքները չափելու հստակ կշիռ են համարվում:
Վստահաբար որքան մարդը գերազանց հատկանիշներով ու արարքներով ավելի նման լինի այդ անհատներին, նույնքան ավելի ծանր կլինի նրանց արարքների կշիռը ու որքան հեռու լինի նրանից, նրա արարքների կշիռը նույնքան թեթև կլինի:
Անշուշտ փրկության են արժանանում նրանք ովքեր ծանր կշիռ ունեցող արարքներ են կատարել, իսկ թեթև կշիռ ունեցող արարքներով մարդիկ տուժում են: