Նոյեմբեր 11, 2018 11:52 Asia/Yerevan

«Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննությանն ու ապա ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց զղջմանն ու ափսոսանքին:

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննությանն ու ապա ահեղ դատաստանի ժամանակ մարդկանց զղջման ու ափսոսանքին: Ինչպես ասացինք ահեղ դատաստանի փուլերից մեկն էլ մարդկանց արարքների հաշվեքննությունն է: Այդ օրը գլխավոր հավշեքննիչն Աստված է և նրա հաշվեքննությունը լինում է չափազանց մանրակրկիտ ու արդար: Վկայություններում ասված է, որ մարդը տեղից կարող է շարժվել միայն ժամանակ, երբ կյանքի ու երիտասարդության օրերի, նաև մեծարգո մարգարեի գերդաստանի հանդեպ սիրո մասին հարցերին պատասխանելը:

Մարդիկ կյանքում ու հասարակական հարաբերություններում միմյանց հանդեպ իրավունքներ ունեն, որը «Հաղ-օլ-Նաս» է կոչվում: Բնական կերպով ամուսինները, ծնողներն ու երեխաները, մերձավորներն ու ազգականները, բարեկամները, հարուստներն ու չքավորները, քաղաքացիներն ու արհեստով զբաղվողներ և բոլոր դասակարգի մարդիկ միմյանց հանդեպ ունեն իրավունքներ ու պարտականություններ: Այս իրավունքի հանդեպ հարգանքը հասարակական, բարոյական ու օրինական իրավունք է: Այս իրավունքի ոտնահարումը հանցանք ու մեղք է համարվում և ահեղ դատաստանի օրը դրա մասին հարցումներ են լինելու: Իրականության մեջ ահեղ դատաստանի ժամանակ հաշվեքննության ամենաբարդ փուլերից մեկը վերաբերում է միմյանց հանդեպ մարդկանց իրավունքին:

Բարեգութ  Աստված ահեղ դատաստանի օրվա հաշվեքննության ժամանակ մանրակրկիտ կերպով նկատի է առնում մարդկանց իրավունքները և չի անտեսում միմյանց հանդեպ մարդկանց ունեցած իրավունքի ցանկացած ոտնահարում, միթե այն որ դիմացինի գոհունակություն հայտնած և իր բողոքից հրաժարված լինի:

Աստծո Մարգարեն ասում է. «Եվ վախենում է «Ղեսաս»-ից պիտի հրաժարվի մարդկանց հանդեպ չարիք գործելուց»: Վկայություններում մեծարգո մարգարեի գերադաստանին հղում կատարվելով ասված է. «Պարտք ունեցողին ահեղ դատաստանի օրը կանչելու են այն դեպքում երբ նա վախեցած ու մտահոգ է: Եթե բարի արարքներ  կատարած  լինի դա նրանից կվերցնեն ու կհանձնեն պարտատիրոջը ու եթե բարի արարքներ կատարած չլինի պարտատիրոջ մեղքերն էլ գումարելու են իր մեղքերին»։

«Հաղ-օլ-Նաս»-ը կարող է ֆինանսական պարտավորություններ լինել, օրինակ ժողովրդին ունեցած պարտքը չմարելը և կամ նրանց գույքին ու ունեցվածքին վնաս պատճառելը և կամ էլ կարող է լինել ոչ-ֆինանսական պարտավորություններին, օրինակ ժողովրդին նեղություն պատճառելը, ամբաստանելը, մեղադրելը, բամբասելը և կամ ուրիշի պատվի հետ խաղալը:

Աստծո առաքյալն ասում է. «Մարդուն ահեղ դատաստանի օրը հաշվեքննության համար կանչելու են Աստծո մոտ և նրան ձեռքին են տալու արարքների վկայականը: Նայելու է այդտեղ ու չի նկատելու իր բարի արարքները: Ասելու է. «Տեր իմ Արարիչ, սա իմ գործերի վկայականը չէ, քանի որ այդտեղ չեմ նկատում իմ բարի գործերը»: ի պատասխան ասվելու է, որ ուրիշին բամբասելու ու վատաբանելու պատճառով քո բարի գործերը փոխանցվել են նրան: Հետո կանչելու են մեկ այլ անձի և նրան են հանձնելու արարքների վկայականը: Նայելով այդտեղ նկատելու է պաշտամունքի մասին բազմաթիվ նշումներ, որ ինքը չի կատարել: Ասելու է. «Տեր իմ Աստված, սա ի գործերի վկայականը չէ, քանի որ այդտեղ արձանագրված են շատ գործեր որ ես չեմ կատարել»: Ի պատասխան լսելու է, թե քեզ բամբասողի պաշտամունքը նրա վկայականից ջնջվել ու արձանագրվել է քո վկայականում»:

Հետևաբար մեր անհատական ու հասարակական հարաբերություններում պիտի զգուշանանք ուրիշների իրավունքների կապակցությամբ ու նրանց հանդեպ մեր վերաբերմունքը մշակենք այնպես որ որևէ մեկի իրավունքի հանդեպ ոտնձգություն չի լինի, քանի որ Աստված դժգոհ է լինում մարդկանց իրավունքների ոտնահարումից ու դա չի ներում:

--------------------

Ճակատագիրը որոշվելու օրը համարվող ահեղ դատաստանի ժամանակ մարդիկ տարբեր ապրումներ են ունենում: Դրանցից մեկն էլ կատարած գործերից հանդեպ զղջումն ու ափսոսանքն է: Այդ պատճառով էլ ահեղ դատաստանի օրվա անուններից մեկն էլ «Յում-օլ-Հասրա» կամ ափսոսանքի օր է և իրապես պիտի դա զղջումի ու ափսոսանքի օր կոչել: «Մարիամ» սուրայի 39-րդ այայում ափսոսանքի օրվան ակնարկ կատարվելով ասված է. «Եվ նրանց վախեցրու ափսոսանքի օրվանից, երբ ամեն ինչ ավարտված կլինի, քանի որ նրանք այսօր մոլորության մեջ են ու չեն հավատում»:

Այդ մեծ օրվա ընթացքում մարդու ամբողջ գոյությունը լցվելու է համակ ափսոսանքով: Թե բարեգործներն են ափսոսալու, թե ինչու աշխարհում ավելի շատ բարի գործեր չկատարեցին և թե չարագործներն են տխրելու ու ափսոսալու, քանի որ քողերը վերցվելու են և նրանց համար բացահայտվելու է, որ իրենք իրական տուժողներն են:

Իրականության մեջ մարդիկ ահեղ դատաստանի ժամանակ ափսոսալու են պատճառով, որ պարզված է լինում նրան արարքների հաշվեքննությունը և ամեն մարդ առերեսվում է իր հավերժական ճակատագրի հետ: Չարագործներն իրենց դիմաց տեսնում են տառապալի մի կյանք, որ անվերջանալի է, մինչդեռ մի փոքր համբերատարությամբ ու ջանքով հնարավոր կլիներ դա վերածել երջանիկ ու պատվաբեր կյանքի: Իսլամի մեծարգո մարգարեն ասում է. «Ահեղ դատաստանի օրը զղջումն ամենասաստիկ ափոսանքներից է, քանի որ դա հատուցելու որևէ հնարավորություն գոյություն չունի»:

Անշուշտ չարագործներն ու անհավատները տեսնելով ահեղ դատաստանի տեսարանն ու այդ օրվա հաշվեքննության ձևը խիստ մտահոգություն են ապրելու:

Ղուրանը մեղք գործած և վերադարձի ճանապարհ չունեցող մարդկանց ափսոսանք ու զղջումը նկարագրում է հղում կատարելով հենց նրանց: Ահա այդ այաներից մի քանիսը:

Օրինակ «Զմեր» սուրայի 54-ից 56-րդ այաներում ժողովրդին կոչ է արվում ապաշխարել ու հետևել այն ինչին որ Աստված ուղարկել է, որպեսզի պատժի չենթարկվեն, որպեսզի հանկարծ մեկը չասի ափսոս, որ Աստծո գործերում թերացա:

«Սոջդե» սուրայի 12-րդ այայում անդրադարձ է կատարվում հանցագործների ճակատագրին և ասվում է, որ նրանք ահեղ դատաստանի օրն Աստծո առջև գլխիկոր ասելու են. «Տեր Արարիչ քո խոստացածը տեսանք ու լսեցինք և իմացանք, որ քո առաքյալները ճիշտ էին ասում: Մեզ աշխարհ վերադարձրու, որպեսզի արժանավոր գործեր կատարենք»:

Նա «Նաբաա» սուրայի 40-րդ այայում ասված է. «Այն օրը երբ մարդ նայելու է իր վաղօրոք ուղարկածին, իսկ անհավատը երազելու է հող լինել»:

Այո մարդը, որ արարածների թագն ու պսակն է չարիքի ու մեղքի պատճառով ահեղ դատաստանի ժամանակ հայտնվելու է այնպիսի ծանր կացության մեջ, որ երազելու է հող լիներ ու երբևե աշխարհ եկած չլիներ:

«Շուռի» սուրայի 44-րդ  այայում, ասված է. «Եվ տեսնելու ես չարագործների, որոնք աստվածային պատժի են արժանանալու ասելով, թե արդյոք աշխարհ վերադառնալու որևէ ելք կա:

Անկասկած այդ օրը լսվելու են չարագործների կոչերն ու խնդրանքները և նրանք փորձելու են փրկության որևէ ելք գտնել, բայց հույսի որևէ նշույլ չի լինելու:

Իհարկե ահեղ դատաստանի ժամանակ հանցագործները փորձելու են թաքցնել իրենց զղջումը, քանի որ դրա բացահայտումը նրանց ավելի շատ խայտառակ է դարձնելու: Բայց քողը գնալով վերացվելու է, մեղավոր արարքները մարմնավորվելու են և վկաներն ու բողոքարկումները դրանք նկատելու են: Այդ պահին ամեն ինչ բացահայտվելու է և թաքցնելու համար որևէ բան չի մնալու: Այդ պահին հանցագործները բարձրաձայն ափսոսանք ու զղջում են հայտնելու:

Ահեղ դատաստանի ժամանակ մարդիկ իրենց սխալ արարքների պատճառով զղջում ու ափսոսանք են ապրելու: Չարագործ ու նեխած առաջնորդներին հետևողները, նրանք ովքեր մերժում են իսլամի մարգարեի առաքելությունը, մեղավորներն ու նաև իրենց հարստությունը սխալ ճանապարհներում մսխողներն այդ շարքի մարդկանցից են լինելու:

Ահեղ դատաստանի ժամանակ խիստ զղջում ու ափսոսանք ապրող մարդկանցից են լինելու նաև նրանք, ովքեր աշխարհում նիստ ու կաց են արել չարագործների հետ և վատ բարեկամներ են ընտրում: «Ֆորղան» սուրայի 27-ից 29-րդ այաներում այս կարգի մարդկանց մասին ասված է. «Եվ այդ օրը չարագործն ափսոսանքով կծելու իր երկու ձեռքերը և ասելու է. «Երանի թե մարգարեի հետ միասին դեպի բարին տանող ճանապարհը ընտրած լինեի: Վայ ինձ, երանի այսինչի հետ բարեկամություն արած չլինեի, քանի որ ինձ խանգարեց Ղուրանը հիշատակելուց, երբ դա տրված էր ինձ»:

Այո այդ օրը չարագործ մարդը խորասուզվելու է ափսոսանքի ծովում և կծելով իր երկու ձեռքերն ասելու է. «Վայ ինձ, երանի այնինչ մոլորվածի հետ բարեկամություն արած չլինեի, քանի որ իմ այսօրվա դժբախտությունը նրա պատճառով է: Մոլորությունից դուրս էի եկել ու գտել էի երջանկության ուղին ու մոտ էր, որ հասնեի հավերժական երջանկության, բայց իմ անհավատ ընկերն ինձ մոլորեցրեց ու գցեց դժբախտության հորձանուտը»:

Անկասկած բարեկամն ու ընկերը մարդու անհատականության վրա ազդող գլխավոր գործոններից են: Մարդն ակամայից ազդեցություն է կրում և նրա մտքերի, համոզումների ու հատկանիշների կարևոր մի բաժինը ձեռք է բերում բարեկամների հետ նիստ ու կաց անելու շնորհիվ: Այլ խոսքով ընկերը մարդու երջանկության կամ դժբախտության հարցում գլխավոր դերակատարություն կարող է ունենալ և կարող է նրան դեպի կործանում տանել կամ առաջնորդել երջանկության ու փրկության ուղղությամբ: Մարդը կարող է հասնել երջանկության սահմանագծին, սակայն վատ ընկերոջ գայթակղությունը կարող է նրա ապագան կործանել ու վատ ճակատագիր տնօրինել նրա համար:

Բացի այն ինչից որ ասվեց, ահեղ դատաստանի ժամանակ մեկ այլ խմբի պատկանող մարդիկ էլ ափսոսանք են ապրելու: Օրինակ նրանք ովքեր խոսքով արդարության մասին են հավակնում, բայց գործնականում հավատարիմ չեն արդարությանը և կամ նրանք ովքեր սպանում են անմեղ մարդկանց: Նաև նրանք ովքեր ոտնահարում եմ մարդկանց իրավունքներն ու անուշադիր են լինում դրանց հանդեպ: Սրանք բոլորն էլ ահեղ դատաստանի ժամանակ խոր ափսոսանք են ապրելու և զղջալու են: