Պարսկերենը Ձեզ համար(84)
Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ:Ներկայացնում ենք «Պարսկերենը Ձեզ համար» հաղորդաշարի 84-րդ համարը: Այս հաղորդման ընթացքում կփորձենք ձեզ ծանոթացնել Իրանի բնության գեղատեսիլ վայրերից մեկին: Արմենն իր ընկերոջ Սաաիդի հետ միասին ,վերջինիս ավտոմեքենայով մի քանի օրով ճանապարհորդության է մեկնում:
Նրանք պատրաստվում են գնալ Արդաբիլ նահանգ և նրա համանուն քաղաքը: Արդաբիլ նահանգը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում: Սաբալան լեռը Իրանի բարձրագույն գագաթներից է, այդ տարածքի գրավչություններից են տաք ջրի աղբյուրները, գեղեցիկ գյուղերն ու ծառախիտ անտառները: Արմենը և Սաադիը առավոտյան կանուխ Թեհրանից ուղևորվում են դեպի Արդաբիլ: Նրանք մի քանի ժամից հասնում են Կասպից ծովի մերձափնյա կանաչապատ ու գեղեցիկ տարածքները: Նրանք կես ժամ հանգստանում են այնտեղ , ճաշում և ապա շարունակում են իրենց ճանապարհը: Արմենը չէր կարծում ,որ Իրանում այսպիսի կանաչապատ տարածքներ լինեն: Մեծ հետաքրքրությամբ է դիտում կտրող ճանապարհը: Ճանապարհի եզրերին և մի քիչ հեռու կան բազմաթիվ գյուղեր ,և ճանապարհի երկու կողմերը ծածկված են անտառներով ու ագարակներով:Նրանք ճանապարհին տեսնում են ոչխարների հոտերը՝ արածելիս:Եթե ձեզ հետաքրքրում է մեր այսօրվա թեման, առաջարկում ենք երաժշտական կարճ դադարից հետո միանալ մեզ:
***
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ այժմ առաջարկում ենք ունկնդրել այս հաղորդման նոր բառերն ու բառակապակցությունները և գրի առնել դրանք:
جالب |
Հետաքրքիր |
چه جالب |
Ինչ հետաքրքիր |
دو طرف |
Երկու կողմերը |
جاده |
Ճանապարհ |
جنگل |
Անտառ |
جنگلها |
Անտառներ |
مزرعه |
Ագարակ |
اینجا |
Այստեղ |
من دوست دارم |
Ես սիրում եմ |
کی |
Երբ |
ما می رسیم |
Մենք կհասնենք |
ساعت |
Ժամը |
5 |
Հինգ |
تو خسته شدی |
Դու հոգնեցիր |
من خسته نمی شوم |
Ես չեմ հոգնում |
بسیار |
Շատ |
زیبا |
Գեղեցիկ |
سرسبز |
Կանաչապատ |
سرسبزتر |
Ավելի կանաչապատ |
خنک |
Զով |
خنکتر |
Ավելի զով |
به همدیگر |
Միմյանց |
نزدیک |
Մոտ,մոտիկ |
نزدیکتر |
Ավելի մոտ, ավելի մոտիկ |
هوا |
Օդ, եղանակ |
هوای خوب |
Լավ(հաճելի) օդ |
شهر |
Քաղաք |
شهرها |
Քաղաքներ |
روستا |
Գյուղ |
روستاها |
Գյուղեր |
زیاد |
Շատ |
زیادی |
Շատ |
آنجا |
Այնտեղ |
ببین |
Նայիր ,տես |
گاو |
Կով |
گاوها |
Կովեր |
گوسفند |
Ոչխար |
گوسفندها |
Ոչխարներ |
من می بینم |
Ես տեսնում եմ |
دامداری |
Անասնապահություն |
کار |
Աշխատանք |
مهم |
Կարևոր |
مردم |
Մարդիկ |
مال کسی بودن |
Մեկին պատկանել |
همین |
Այս |
منطقه |
Տարածաշրջան,տարածք |
من فکر می کنم |
Ես կարծում եմ |
سنتی |
Ավանդական |
مدرن |
Արդիական |
ما داریم |
Մենք ունենք |
***
Այժմ առաջարկում ենք ուշադրությամբ հետևել Արմենի և Սաաիդի երկխոսությանը:
Արմեն.Ինչ հետաքրիր է,ճանապարհի երկու կողմերին կամ ագարակ կա կամ անտառ: |
آرمن - چه جالب ! دو طرف جاده یا مزرعه است یا جنگل . |
Սաիդ.Այո ես շատ եմ սիրում այստեղի անտառները: |
سعید - آره . من جنگلهای اینجا را خیلی دوست دارم . |
Արմեն.Երբ կհասնենք Արդաբիլ |
آرمن - کی به اردبیل می رسیم ؟ |
Սաիդ.Ժամը 5-ին: Հոգնե՞լ ես: |
سعید - ساعت 5 . خسته شدی ؟ |
Արմեն.Ոչ, այստեղ շատ գեղեցիկ ու կանաչապատ է: Չեմ հոգնում: |
آرمن - نه . اینجا بسیار زیبا و سرسبز است . خسته نمی شوم . |
Սաիդ.Այո ,այստեղ ավելի կանաչապատ է քան Թեհրանը և եղանակն էլ ավելի զով է: |
سعید - بله . اینجا سرسبزتر از تهران است و هوا هم خنکتر است . |
Արմեն.Այստեղ քաղաքները ավելի մոտ են իրար: |
آرمن - اینجا شهرها به همدیگر نزدیکترند . |
Սաիդ.Հաճելի(լավ) եղանակի բերումով այստեղ շատ քաղաքներ ու գյուղեր կան: |
سعید - به خاطر هوای خوب ، شهرها و روستاهای زیادی در اینجا هست . |
Արմեն.Նայիր այնտեղ:Շատ կովեր ու ոչխարներ կան ճանապարհի մոտ: |
آرمن - آنجا را ببین . گاوها و گوسفندهای زیادی نزدیک جاده هستند . |
Սաիդ.Անասնապահությունը մի կարևոր աշխատանք է գյուղերի բնակչության համար: |
سعید - دامداری یک کار مهم برای مردم روستاها است . |
Արմեն.Այս կովերն ու ոչխարները պատկանո՞ւմ են հենց այս տարածքի մարդկանց: |
آرمن - این گاوها و گوسفندها مال مردم همین منطقه هستند ؟ |
Սաիդ.Այո կարծում եմ: |
سعید - بله . فکر می کنم . |
Արմեն.Անասնապահությունը Իրանում ավանդակա՞ն է: |
آرمن - دامداری در ایران سنتی است ؟ |
Սաիդ.Գյուղերի բնակիչները կով ու ոչխար ունեն,բայց ժամանակակից անասնապահություն էլ ունենք: |
سعید - مردم روستاها ، گاو و گوسفند دارند . ولی دامداری مدرن هم داریم . |
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ մեկ անգամ ևս առաջարկում ենք ունկնդրել Արմենի և Սաաիդի երկխոսությունն, այս անգամ առանց թարգմանության:
Արմեն.Ինչ հետաքրիր է,ճանապարհի երկու կողմերին կամ ագարակ կա կամ անտառ: |
آرمن - چه جالب ! دو طرف جاده یا مزرعه است یا جنگل . |
Սաիդ.Այո ես շատ եմ սիրում այստեղի անտառները: |
سعید - آره . من جنگلهای اینجا را خیلی دوست دارم . |
Արմեն.Երբ կհասնենք Արդաբիլ |
آرمن - کی به اردبیل می رسیم ؟ |
Սաիդ.Ժամը 5-ին: Հոգնե՞լ ես: |
سعید - ساعت 5 . خسته شدی ؟ |
Արմեն.Ոչ, այստեղ շատ գեղեցիկ ու կանաչապատ է: Չեմ հոգնում: |
آرمن - نه . اینجا بسیار زیبا و سرسبز است . خسته نمی شوم . |
Սաիդ.Այո ,այստեղ ավելի կանաչապատ է քան Թեհրանը և եղանակն էլ ավելի զով է: |
سعید - بله . اینجا سرسبزتر از تهران است و هوا هم خنکتر است . |
Արմեն.Այստեղ քաղաքները ավել մոտ են իրար: |
آرمن - اینجا شهرها به همدیگر نزدیکترند . |
Սաիդ.Հաճելի(լավ) եղանակի բերումով այստեղ շատ քաղաքներ ու գյուղեր կան: |
سعید - به خاطر هوای خوب ، شهرها و روستاهای زیادی در اینجا هست . |
Արմեն.Նայիր այնտեղ:Շատ կովեր ու ոչխարներ կան ճանապարհի մոտ: |
آرمن - آنجا را ببین . گاوها و گوسفندهای زیادی نزدیک جاده هستند . |
Սաիդ.Անասնապահությունը մի կարևոր աշխատանք է գյուղերի բնակչության համար: |
سعید - دامداری یک کار مهم برای مردم روستاها است . |
Արմեն.Այս կովերն ու ոչխարները պատկանո՞ւմ են հենց այս տարածքի մարդկանց: |
آرمن - این گاوها و گوسفندها مال مردم همین منطقه هستند ؟ |
Սաիդ.Այո կարծում եմ: |
سعید - بله . فکر می کنم . |
Արմեն.Անասնապահությունը Իրանում ավանդակա՞ն է: |
آرمن - دامداری در ایران سنتی است ؟ |
Սաիդ.Գյուղերի բնակիչները կով ու ոչխար ունեն,բայց ժամանակակից անասնապահություն էլ ունենք: |
سعید - مردم روستاها ، گاو و گوسفند دارند . ولی دامداری مدرن هم داریم . |
Արմենը հարցնում է այդ տարածքի բնակիչների ապրելակերպի մասին և Սաաիդը նրան ասում է,որ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը այդ տարածքի բնակչության կարևորագույն աշխատանքներից են: Արդաբիլ նահանգի բնակիչները խոսում են ազերի լեզվով: Նրանք նաև խոսում են պարսկերեն: Մրգատու ծառերով լի այգիները , գեղեցիկ ու ծառախիտ անտառները և մեկ թփից մյուս թուփ տանող ոլորապտույտ ճանապարհը շատ հետաքրքիր են Արմենի համար: Երեխաներից ոմանք ճանապարհի եզրին ընկույզ ,մորի և այլ մրգեր են վաճառում: Աչքի են ընկնում նաև թեյատներ ու ռեստորաններ: Սաաիդը ,որ հոգնել էր ավտոմեքենա վարելուց, Արմենին առաջարկում է գնալ թեյատուն թեյ խմել ու մի քիչ հանգստանալ: Արմենն էլ սիրով ընդառաջում է: Նրանք թեյատան մոտ կայանում են ավտոմենքենան: Գյուղացիներից մեկի հետ սկսում են խոսել տարբեր թեմաների շուրջ: Հարգելի բարեկամներ ժամանակի սղության պատճառով մեր այս զրույցը մնաց անավարտ, հաջորդ հանդիպմանը կշարունակենք այն: