Նոյեմբեր 13, 2018 09:12 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամ» հաղորդաշարի այս համարում մեռելների հարության շուրջ մեր զրույցը կշարունակենք ահեղ դատաստանի օրը հանցագործների խոստովանության թեման քննարկելով:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ ահեղ դատաստանի ժամանակ որոշ մարդիկ իրենց սխալ արարքների պատճառով մեծ ափսոսանք ու հիասթափություն են ապրելու: Նեխած ու ըմբոստ առաջնորդների հետևորդները, նրանք ովքեր մերժել են իսլամի մարգարեի առաքելությունը, հանցագործներն ու մեղավորները, նաև նրանք ովքեր անօրինական միջոցներով են հարստություն դիզել, այդ մարդկանցից են լինելու:

Ահեղ դատաստանի ժամանակ քողերը մեկը  մյուսի հետևից պատռվում են և երևան է գալիս ճշմարտությունը: Բողոքարկուներն ու վկաները կանգնում են Աստծո դատարանի առջև: Այդ ժամանակ հանցագործները զղջալով սկսում են խոստովանություն կատարել ու ամեն ինչ բացահայտում են: Այո, երբ պատռվում է եսապաշտության ու  մոլորության քողը և մարդը տեսնում է ճշմարտությունը նրան միայն մի ելք է մնում՝ խոստովանել մեղքերը:

Ղուրանում ակնարկ է կատարվել այդ խոստովանություններից մի քանիսին: Այդ թվում «Մոըմենուն» սուրայի 105-ից 107-րդ այաներում ասված է. «Արդյոք ձեզ չէին կարդում իմ այաներն ու դուք դրանք չէիք հերքում: Ասում են. «Տեր արարիչ, դժբախտությունն ու դաժանությունը տիրապետեցին մեզ և մենք մոլորված ժողովուրդ էինք: Տեր, մեզ փրկիր  այս կրակից, եթե կրկին մեղք գործեցինք ու քեզ ուրացանք, անկասկած չարագործներ ենք և արժանի պատժի»»:

Ահեղ դատաստանի ժամանակ Աստված հանցագործներին ասելու է, միթե իմ այաները ձեզ համար չկարդացին ու ձեզ այս օրվա մասին չազդարարեցին: Մեղավորները խոստովանելու են, թե Աստված մեզ տեղեկացրել էր, բայց դաժանությունը հաղթահարեց մեզ և մենք ինքներս մեր ձեռքով մեր դժբախտության պատճառ դարձանք: Մենք խոստովանում ենք որ մոլորված ենք եղել:

Նրանք նման խոստովանություն կատարելով գուցե փորձ կատարեն արժանանալ Աստծո օրհնությանը: Հետևաբար խնդրելու են, թե ՝ «Տեր, մեզ հանիր այս կրակից և վերադարձրու աշխարհ, որպեսզի արժանավոր գործեր կատարենք: Եթե մեր նախկին գործերը կրկնեցինք վստահաբար չարագործներ ենք և արժանի չենք լինելու քո ներման ու ողորմությանը»:

Նրանք ովքեր նման արտահայտություն են կատարում մոռանում են այն իրականությունը, որ հավիտենականությունը ոչ թե գործ կատարելու, այլ պատիժ կրելու վայր է և այլևս հնարավոր չէ աշխարհ վերադառնալ: Թեև աշխարհում Աստծո դիմաց մեղքերի խոստովանությունը ապաշխարելու և ողորմություն խնդրելու լավագույն միջոցն է, բայց ահեղ դատաստանի ժամանակ այդ խոստովանությունը միայն փոխանցում է անհատի ափսոսանքն ու զղջումը և որևէ արդյունք չի կարող ունենալ: Հետևաբար արժանանում է Աստծո բացասական պատասխանին:

«Մոլք» սուրայում էլ ահեղ դատաստանի ժամանակ մեղավորների խոստովանության մեկ այլ օրինակ է ներկայացված: Դժոխքի պահակները, երբ նկատում են այդտեղի բնակիչների ցավալի վիճակը զարմանք են հայտնում այն մասին, որ թեև երկնային առաջնորդներն ուղարկվեցին մարդկանց մեջ և նրանց ցույց տվեցին ճիշտ ճանապարհը, բայց մարդիկ էլի նման ճակատագիր ունեցան: Հետևաբար երբ մի խումբ հավատուրացներ դժոխք են նետվում, դժոխքի պահակները նրանց հարցնում են, որ միթե ձեզ ազդարարողներ չեղան:

«Դժոխքի բնակիչներն ասելու են. «Այո, իրապես մեզ ազդարարողներ եղան, բայց մենք նրանց մերժեցինք ու ասացինք՝ Աստված որևէ բան չի ուղարկել ու դուք միայն մեծ մոլորության մեջ էք»:

Դժոխքի բնակիչներն ասելու են թե մերժեցինք մարգարեներին: Ոչ միայն նրանց չհաստատեցինք ու չլսեցինք նրանց փրկարար կանչը, այլև հակառակեցինք այդ հոգևորական բուժողներին ու նրանց հեռացրեցինք:

Հաջորդ այայում հանցագործներն են սկսում խոստովանել և անդրադառնում են իրենց դժբախտության ու մոլորության իսկական պատճառներին: Նրանք ասում են, որ եթե մենք լսող ականջ ունենայինք ու մեր խելքն աշխատեցնեինք, երբևե դժոխքում չէին հայտնվի:

Այս այաներն ընդգծում են դժոխքի բնակիչների դժբախտության իսկական պատճառները: Անհրաժեշտ է բացատրել, որ Աստված մի կողմից մարդկանց լսող ականջ և խելք ու միտք է պարգևել և միևնույն ժամանակ մարգարեներին ուղարկել է հստակ ապացույցներով: Անկասկած եթե իրար կողքի դրվեն այդ երկուսը մարդու երջանկությունն ապահովված կլինի: Բայց երբ մարդն ականջ ունենալով չի լսում, աչք ունենալով չի տեսնում և ուղեղ ունենալով չի խորհում, եթե Աստծո բոլոր մարգարեներն էլ փորձեն նրան բարեփոխել, որևէ օգուտ չի ունենալու:

Հետևաբար նրանք ովքեր աշխարհում հրաժարվում են Աստծո և նրա առաքյալների ուղուց, ահեղ դատաստանի ժամանակ խոստովանում են այն ճշմարտությունը, որ չեն օգտվել իրենց մտքից և մերժել են բարի խոսքը: Այսպիսով Ղուրանը հստակեցնում է, որ հանցագործների ու մեղավորների անկման գլխավոր պատճառը միտքն ու ուղեղը չգործարկելն է:

Ահեղ դատաստանի հետաքրքիր կետերից մեկը հավատացյալ մարդկանց կողմից հավատքի լույսի փայլատակումն է: «Հադիդ» սուրայի 12-ից 14-րդ այաներում անդրադարձ է կատարվել այս հարցին: 12-րդ այայում ասված է. «Այն օրը կնկատես հավատացյալ կանանց ու տղամարդկանց, որոնց լույսը շարժվում է առջևից ու նրանց աջ կողմով արագ կերպով առաջ է ընթանում: Նրանց ասելու են, ձեզ մեծ ավետիս դրախտի այգիների մասին, որի ծառերի տակով առուներ են հոսում և դուք այդտեղ ապրելու էք հավերժ: Դա հենց մեծ փրկությունն է»:

Այդ օրը մարդկանց գաղափարներն ու արարքները մարմնավորվում են: Հավատքը, որ նույն առաջնորդող լույսն է մարմնավորվում է փայլուն լույսի նման և հավացյալներին առաջնորդում է դեպի հավերժական դրախտ: Միևնույն ժամանակ անհավատությունը, որ բացարձակ խավարն է երևան է գալիս արտաքին մթության տեսքով:

Այայի այն բաժինը, որ նշում է հավատացյալների լույսն արագորեն առաջ է ընթանում ակնարկում է այն կետին, որ հավատացյալներն արագորեն անցնում են դեպի դրախտ և երջանկության հավերժական կենտրոն տանող ճանապարհով: Այս այայում խոսվում է երկու լույսերի մասին: Լույսը, որ հավատացյալի առջևից է գնում և լույսը, որ շարժվում է նրա աջ կողքով: Սա կարող է ակնարկում է հավատացյալների երկու խմբերին: Մերձավորների խումբը, որ լուսավոր դեմք ունեն և նրանց լույսն առջևից է շարժվում և աջակողմյան աջակիցները, որոնց լույսը գտնվում է աջ կողմում, քանի որ նրանց արարքների վկայականը տրվում է նրանց աջ ձեռքին: Նաև հավանական է, որ երկու լույսերն էլ մրեկ խմբի պատկանեն: Այդ դեպքում հավատացյալների աջից շարժվող լույսը կողմնակի ակնարկում է նրանց բարի արարքներից բխող  և նրանց շրջապատը լուսավորող լույսին: Ամեն դեպքում այս լույսը նրանց առաջնորդում է դեպի դրախտ: Այդ լույսի շողքի ներքո դրախտ տանող ճանապարհն արագորեն ավարտվում է և վրա է հասնում հավերժական փրկությունն ու երջանկությունը:

Իհարկե այս աստվածային լույսը քանի որ բխում է բարի հավատքից ու գործից, կապված մարդկանց հավատքի ու արարքների մակարդակից տարբեր արձագանք է ունենում: Նրանք ովքեր ավելի հզոր հավատք ունեն, նրանց լույսն ավելի փայլուն ու ընդարձակ է լինում և  նրանք ովքեր ավելի թույլ դիրքում են նրանց լույսն էլ թույլ է լինում, այնքան որ միայն լուսավորում է նրանց ոտքի  մատները:

Մոնաֆեղները կամ երկերեսանիները ովքեր մխրճված են լինելու անհավատության ու կեղծավորության խավարի մեջ այդ պահին բարձրաձայն գոչելու և հավատացյալներից լույս են խնդրելու:

«Հադիդ» սուրայի 13-րդ այայում այս իրավիճակն այսպես է նկարագրվել:

«Այն օրը երկերեսանի տղամարդիկ ու կանայք հավատացյալներին ասելու են. «Մի պահ մեզ է նայեք, որպեսզի ձեր լույսից մեզ էլ բաժին հասնի»: Նրանց կասվի. «Վերադարձեք ձեր աշխարհն ու լույս որոնեք»: Ապա նրանց միջև պատ կկանգնեցվի, որ կունենա մեկ դուռ: Ներս՝ բարիքներ, իսկ դուրսը՝ պատիժ»:

Երկերեսանիները հավատացյալներից խնդրելու են հայացք նետել իրենց կողմը, որպեսզի իրենք էլ օգտվեն այդ լույսից և կամ մեկ այլ մեկնաբանությամբ հավատացյալներից խնդրելու են մի պահ կանգ առնել, որպեսզի իրենք էլ միանան նրանց ու նրանց լույսի ներքո գտնեն իրենց ճանապարհը:

Բայց երկերեսանիները բացասական պատասխան են ստանալու: Նրանց ասվելու է, որ հետ վերադառնան և աշխարհում լույս որոնեն: Լույսի աղբյուրն աշխարհում էր, որից դուք հրաժարվեցիք, մինչդեռ հավատքով ու բարի արարքներով կարող էին առաջնորդող լույսով զարդարվել: Բայց այլևս ուշ է: Այո, նրանք ովքեր աշխարհում խավարից ու անհավատությունից չհրաժարվեն, ահեղ դատաստանի ժամանակ մթության ու խավարի մեջ կլինեն ու լույս են ողորմելու:

Այս պահին նրանց միջև պատ է կանգնեցվելու երկու խմբերի միջև, որի վրա մի դուռ կա: Դռնից ներս բարիքներ են, իսկ դուրսը՝ պատիժ: Ամեն դեպքում այս պատը բաժանելու է նրանց:

Այս պահին երկերեսանիներն ու անհավատները կանչելու են հավատացյալներին, որ միթե աշխարհում մենք ձեր կողքին չէինք: Ի՞նչ պատահեց, որ հանկարծ բաժանվեցիք ու արժանացաք աստվածային շնորհների, իսկ մենք հայտնվեցինք տանջանքների մեջ:

Հավատացյալները պատասխանելու են, թե այս ամենուր իրար կողքի էին: Ապրում էինք նույն հասարակության մեջ, քաղաքում, գյուղում, նույնիսկ նույն տանը, բայց հավատքով ու գործոց մղոններ հեռու էինք իրարից և դուք ձեր ճանապարհը բաժանեցիք մեզանից: Դուք մեծ սխալներ թույլ տվեցիք ու ձեզ գցեցիք տանջանքի մեջ: Սպասում էիք որ մեզ հետ վատ դեպքեր պատահեն: Կասկածով էիք մոտենում Ղուրանին, մարգարեի կոչին ու մեռելների հարությանը և տարվել էիք հեռավոր երազանքներով: Դրանք պատճառ դարձան, որ ձեր ուղին մեզանից լիարժեքորեն բաժանվի, մինչև այն ժամանակ երբ Աստծո կամքով հասնի մահվան պահը: