Նոյեմբեր 18, 2018 12:57 Asia/Yerevan
  • Մի գավաթ անդորր (128. Ընտանեկան խորհրդատվություն)

Ողջույն հարգելի բարեկամներ: Հաղորդաշարի հերթական համարի թեման ՝ ընտանեկան խորհրդատվությունն է: Մեր հյուրն է հոգեբան խորհրդատու՝ Գիգոյան Աստղիկը: Մնացեք մեզ հետ:

Ընտանեկան վեճերի ու անհաշտությունների ժամանակ անհրաժեշտ է լինում կողմնակի մասնագիտական օգնություն: Մասնագիտական օգնություն, քանի որ ընտանեկան հարաբերությունները բարդ են, ուստի խնդիրի ու կոնֆլիկտների լուծումը ևս պահանջում է լուրջ ու մասնագիտական օգնություն: Զույգերի խորհրդատվությունը հաճախ սկսվում է նրանից, երբ զույգից մեկը դիմում է հոգեբանին, հոգեթերապևտին առկա խնդիրը հաղթահարելու նպատակով, և այնուհետև հոգեթերապևտիկ գործընթացին միանում է նաև իր զուգընկերը: Սակայն անհրաժեշտության դեպքում, երբ առկա են համատեղ խորհրդատվությանը խոչընդոտող գործոններ, զույգի խորհրդատվությունը կարող է իրականացվել զուգընկերներից յուրաքանչյուրի հետ առանձին:

Ընտանեկան հոգեբանական խորհրդատվությունը ապահովում է ընտանեկան հարաբերությունների շտկում և ներդաշնակություն անհատական և խմբային խորհրդատվության միջոցով: Հոգեբանական խորհրդատվությունը հոգեբանական աջակցության և հոգեթերապիայի ձևերից է, որը իր էությամբ կիրառական է, գործում է իրավական դաշտում և իրականացվում է մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից:

 

Տեսնենք թե ի՞նչ գործընթաց ունի ընտանեկան խորհրդատվությունը:

Ընտանեկան խորհրդատվությունը հոգեբանական աշխատանքի մի յուրահատուկ ձևաչափ է, : Նպատակն է կանխարգելել, վերականգնել և զարգացնել խաթարված միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև հաղթահարել ընտանիքի անդամների կամ անդամներից մեկի մոտ առկա հուզական խանգարումները: Այն ուղղված է ընտանիքի բոլոր անդամներին հնարավորություն է տալիս ստեղծել անձնային աճ, ճշտել ընտանեկան դերերը և վերաիմաստավորել դիրքերը: Խորհրդատվության այս տեսակը կիրառվում է նաև ամուսնալուծության շրջանում, ինչպես նաև ծնող-երեխա փոխհարաբերությունների շրջանակներում:

 

Ընտանեկան խորհրդատվության ընթացքում կիրառվող մեթոդների և տեխնիկաների ընտրությունը մեծ մասամբ պայմանավորված է հոգեբանի/հոգեթերապևտի մասնագիտական, տեսական կողմնորոշումով:

Եթերում է հոգեբան խորհրդատու Գիգոյան Աստղիկը:

*********************************

Զույգերի խորհրդատվությունը ընտանեկան խորհրդատվության տարատեսակներից մեկն է, որի հոգեթերապևտիկ ազդեցության, միջամտության հիմնական օբյեկտն են հանդիսանում զույգերի միջև խաթարված միջանձնային հարաբերությունները և հոգեսեռական խնդիրները:

Զույգերի խորհրդատվությունը կարող է կիրառվել նաև հարաբերությունների նախնական փուլում` զույգերի հոգեբանական համատեղելիությունը պարզելու համար:

Ընտանեկան խորհրդատվությունը ունի մի շարք առանձնահատկություններ, առաջին հերթին այն ուղղված է այն մարդկանց որոնք չունեն հոգեբանական խանգարումներ: Խորհրդատվության ժամանակ մասնագետը օգնում է անհատին հասկանալու տեղի ունեցածը և լուծել իր խնդիրները:

Ի՞նչ է ընտանեկան ճգնաժամը: Հարցին պատասխանում է հոգեբան խորհրդատու Գիգոյան Աստղիկը:

***************************************

 

Որո՞նք են ընտանեկան խորհրդատվության առանձնահատկությունները

 

Ընտանեկան խորհրդատուները խնդիրը տեսնում են միայն կոնկրետ անձի մեջ այլ ոչ միջանձնային հարաբերությունների ցանցում:

Այստեղ մասնագետից պահանջվում է ավելի մեծ ակտիվություն և վերահսկողություն, քան մյուս դեպքերում:

Ընտանեկան խորհրդատվության ժամանակ մասնագետը կարող է օգտագործել միաժամանակ տարբեր մոտեցումներ, այսինքն խորհրդատուն պետք է լինի շատ ճկուն:

Ընտանեկան խորհրդատուի կենտրոնում պետք է լինեն կազմակերպչական կառույցները և նա պետք է զարգացնի այն գործընթացները, որոնք ընտանեկան համակարգի մի մասն են կազմում:

Ընտանիքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն ենթարկվում է շրջանաձև պատճառականության:

Յուրաքանչյուր խորհրդատվության ժամանակ  խորհրդատուն ստուգում է իր վարկածը կապված ընտանիքի խանգարումների առաջացման իմաստի և նպատակի վերաբերյալ:

Չեզոքությունը խորհրդատուի ներքին դիրքորոշման բնութագրումն է: Խորհրդատուն պարտավոր է չդատապարտել և չքննադատել:

Նա պետք է կարողանա հաստատել ինֆորմացիան որն ունի ընտանիքի վերաբերյալ և տա լուծումներ: Հոգեբանը ծանոթանալով ընտանիքի շփման գործին, արժեքային համակարգին նա պետք է կարողանա դառնալ ընտանիքի անդամ և ունենա որոշակի դեր` առաջատար դեր և կարողանա ընտանիքում փոփոխություններ մտցնել:

Հոգեբանական խորհրդատվությունն ունի անհրաժեշտ պայմաններ

Առաջին անհրաժեշտ պայմանը ՝ այցելուի ներկայությունն է: Այցելուի կյանքում կան հոգեբանական խնդիրներ, որոնք դիտվում է այցելուի կամ իրեն շրջապատող անձանց կողմից: Այցելուն պետք է ունենա ցանկություն ՝ խնդիրը լուծելու համար:

Հոգեբանական խորհրդատվությունը` խորհրդատուի և այցելուի համատեղ գործունեությունն է     նպատակաուղղված դեպի այցելուի սեփական խնդրի էության գիտակցմանն ու լուծումների որոնմանը: Խորհրդատվության ընթացքում խորհրդատուն շեշտադրում և հենվում է այցելուի ներքին հնարավորությունների, նրա ներուժի վրա: Խորհրդատվությունը իրականացվում է գաղտնապահ (միջավայրում:

Այսպիսով` հոգեբանական խորհրդատվությունը տարբերվում է հոգեբանական այլ աջակցության ձևերից նրանով, որ այցելուին տրվում է ավելի ակտիվ դեր սեփական խնդիրների լուծման գործընթացում:

Հոգեբանական խորհրդատվության նպատակն է այցելուի մոտ ապահովել դրական ինքնազգացողություն, ձևավորել մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու ունակություն և բերել նրան այն կետին, որից այցելուն կվերցնի իր վրա պատասխանատվություն սեփական անձի զարգացման համար` գիտակցաբար ընդլայնելով իր վարքային դրսևորումները, մշակելով վարքագծի այլընտրանքային եղանակներ, և վերջապես կարողանալ արդյունավետ որոշումներ կայացնել ստեղծված  իրավիճակներում և պատասխանատվություն կրել իր որոշումների համար:

Խորհրդատվության արդյունքում ձևավորվում է մեծ թվով խոսքային և ոչ վերբալ հիմնավորումներ առաջացնելու կարողություն, ինչը ապահովում է արդյունավետ հաղորդակցվելու հնարավորություն ինքն իր և միջավայրի հետ հաշվի առնելով մշակութային առանձնահատկությունները ու փոփոխվող իրավիճակները: Օրինակ` քիչ չեն մարդիկ, ովքեր լուրջ սթրեսային ապրումներ են ունենում, երբ անհրաժեշտ է լինում փոխել իրենց աշխատանքը, բնակավայրը, սովորույթները և այլն: