Նոյեմբեր 23, 2018 08:39 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Յունես սուրայի 15-18-րդ այաներին: Խոսափողի մոտ է ……..

Նախ  կլսենք Յունես սուրայի 15-րդ  այան.

وَإِذَا تُتْلَى عَلَيْهِمْ آيَاتُنَا بَيِّنَاتٍ قَالَ الَّذِينَ لاَ يَرْجُونَ لِقَاءنَا ائْتِ بِقُرْآنٍ غَيْرِ هَذَا أَوْ بَدِّلْهُ قُلْ مَا يَكُونُ لِي أَنْ أُبَدِّلَهُ مِن تِلْقَاء نَفْسِي إِنْ أَتَّبِعُ إِلاَّ مَا يُوحَى إِلَيَّ إِنِّي أَخَافُ إِنْ عَصَيْتُ رَبِّي عَذَابَ يَوْمٍ عَظِيمٍ

"Երբ նրանց ներկայացրեցինք իսլամ կրոնը,անհավատներն ասացին. Մեզ համար երկնքից մեկ ուրիշ Ղուրան իջեցրու, կամ այս մեկը փոփոխիր: Պատասխանիր նրանց. ես ոչինչ չեմ կարող փոխել: Ես գրում եմ այն, ինչ հայտնվում է  ինձ: Եթե Աստծուն չհնազանդվեմ, պիտի վախենամ դատաստանի օրվա տանջանքներից:"

Որոշ կռապաշտներ ու սնահավատներ մոլորությունից ու սնոտիապաշտությունից հրաժարվելու փոխարեն, մարգարեին անտեղի պահանջներ էին ներկայացնում և խնդրում, որ կուռքերի մասին այաները դուրս բերվեն Ղուրանից, կամ ներկայացվի մեկ այլ գիրք, որտեղ նման այաներ չլինեն, և իրենք կարողանան հավատալ մարգարեին: Եվ դա այն դեպքում, երբ մարգարեների առաքելությունը եղել է մարդկանց առաջնորդելը և ոչ թե նրանց իրենց շուրջը հավաքելը: Ուստի որպեսզի իրենց հետևորդներն ավելանան, մարգարեները չեն իրականացրել նրանց անտրամաբանական պահանջները:

Այս այայից սովորում ենք․

1. Ոչ ոք, նույնիսկ մարգարեները, չեն կարող փոխել աստվածային գրքերը, քանի որ դրանք աստվածային ներշնչանքի արդյունք են:

2. Աստվածային գրքի հիմքն Աստծո խոսքն է և չի կարելի դրանք խեղաթյուրել և փոփոխել, քանզի այդ ժամանակ այդ գիրքն այլևս արժեք չի ունենա:

Այժմ կլսենք Յունես ուրայի 16 և 17-րդ այաները

قُل لَّوْ شَاء اللّهُ مَا تَلَوْتُهُ عَلَيْكُمْ وَلاَ أَدْرَاكُم بِهِ فَقَدْ لَبِثْتُ فِيكُمْ عُمُراً مِّن قَبْلِهِ أَفَلاَ تَعْقِلُونَ

‏ فَمَنْ أَظْلَمُ مِمَّنِ افْتَرَى عَلَى اللّهِ كَذِباً أَوْ كَذَّبَ بِآيَاتِهِ إِنَّهُ لاَ يُفْلِحُ الْمُجْرِمُونَ

 "Ասա նրանց. եթե Աստված ցանկանար, ես ձեզ համար երբեք չէի կարդա Ղուրանի պատվիրանները և նրանք ձեզ չէի ուսուցանի: Ձեր մեջ երկար տարիներ ապրել եմ, առանց քարոզելու: Չեք հասկանում արդյոք դուք "Ինչ կա ավելի  հանցավոր, քան Աստծուն սուտ վերագրելը և նրա նշաններին չհավատալը: Ամբարիշտներն երբեք չեն փրկվելու:"

Այս այաներն ասում են, որ մարգարեն 40 տարի ապրել է մարդկանց մեջ, և եթե Ղուրանի այաները  նրա մտքի արտադրանքը լինեին, իր կյանքի ընթացքում նա նման խոսքեր էլի կարտասաներ: Բացի այդ, նա ուսում չի ստացել և չի ունեցել ուսուցիչ, որը օգներ նրան` պատվիրանները ներկայացնելու հարցում: Ուրեմն նրանք, որ պահանջում են փոփոխության ենթարկել Ղուրանը, Աստծո այաներն են ժխտում, ինչն անընդունելի է:

Այս այաներից սովորում ենք

1. Աստվածային գիրքն աստվածային ներշնչանքի արդյունք է և ոչ թե մարգարեների մտածելակերպի:

2. Ամենամեծ բռնությունը կրոնական ճշմարտությունները խեղաթյուրելն է:

Այժմ կլսենք Յունես սուրայի 18-րդ այան

وَيَعْبُدُونَ مِن دُونِ اللّهِ مَا لاَ يَضُرُّهُمْ وَلاَ يَنفَعُهُمْ وَيَقُولُونَ هَؤُلاء شُفَعَاؤُنَا عِندَ اللّهِ قُلْ أَتُنَبِّئُونَ اللّهَ بِمَا لاَ يَعْلَمُ فِي السَّمَاوَاتِ وَلاَ فِي الأَرْضِ سُبْحَانَهُ وَتَعَالَى عَمَّا يُشْرِكُونَ

Նրանք Աստծու փոխարեն այնպիսի բաների են պաշտում, որոնցից ոչ օգուտ ունեն եւ ոչ էլ վնաս:Ասում են. այս կուռքերը միջնորդներ են մեր եւ Աստծո միջեւ:Ասա.արդյոք Աստծուն տեղեկացնու՞մ եք այնպիսի բաների մասին,որոնցից տեղյակ չէ Աստված՝ ոչ երկրում եւ ոչ էլ երկնքում:Աստված անբիծ է եւ վեհ այն կուռքերից, որոնց կարգում եք նրան համահավասար:

   Կռապաշտները պաշտում էին կուռքերի, որոնցից ոչ օգուտ կար  և ոչ էլ վնաս: Ուրեմն նրանց պաշտելու համար ոչ մի պատճառ չկար: Սակայն կռապաշտներն ասում էին, որ իրենք կուռքերին պաշտում են որպես միջնորդներ` իրենց և Աստծո միջև: Սակայն սա անընդունելի է, քանի որ Աստված նրանց չի նշանակել որպես իրենց միջնորդ և չի ընդունում նման արարքներ: Իհարկե, պետք է ասել, որ դա չի նշանակում, թե չպետք է մարգարեներին դիմել որպես մարդու և Աստծո միջև միջնորդի, քանի որ դա ընդհանրապես համեմատելի չէ կռապաշտների արարքի հետ: Կուռքերը քարից են կամ փայտից և անշունչ, իսկ Աստված մարգարեներին ուղարկել է, որպեսզի մարդիկ նրանց օգնությամբ գտնեն Աստծո ճանապարհը։

Այս այայից սովորում ենք

1. Կռապաշտները կուռքերին համարում են միջնորդ` իրենց և Աստծո միջև, այն դեպքում, երբ Աստված նման միջնորդներ չի նշանակել:

2. Ոչինչ և ոչ մեկի Աստծուն հավասար չհամարենք առավել ևս, որ նրանք չեն կարող միջնորդ լինել մարդկանց և Աստծո միջև, եթե Աստված նրանց չի ընդունում:

Հարգարժան ռադիոլող բարեկամներ Դուք լսեցիք «Ելք դեպի լույս» հաղորդաշարի 321-րդ համարը։ Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել նաև ինտերնետի միջոցով հետևյալ հասցեով՝

http://parstoday.com/hy

մնացեք խաղաղությամբ